User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակն էր ավելի հոգեհարազատ

Քվեարկողներ
19. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մեմո- Բարեկամ

    7 36.84%
  • Դուռը- ivy

    7 36.84%
  • ***- My World My Space

    5 26.32%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 148 հատից

Թեմա: «Պատմվածք փակ աչքերով». մաս չորրորդ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Պատմվածք փակ աչքերով». մաս չորրորդ

    Եկեք նորից շունչ տանք «Պատմվածք փակ աչքերով» նախագծին
    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը

    Պայմանները հետևյալն են:
    1. Ակումբի ցանկացած անդամ PM-ով ուղարկում է ինձ իր մի ամբողջական և թարմ պատմվածք, որը երբևէ չի տպագրվել, չի ընթերցվել որևէ մեկի կողմից, չի տեղադրվել որևէ ֆորումում, առավել ևս` Ակումբում: Միաժամանակ երաշխավորում է, որ պատմվածքի բովանդակության և հեղինակի ով լինելու մասին տեղեկությունները դուրս չեն գա իմ ու իր միջից:
    2. Ես պատմվածքը բաժանում եմ երկու պայմանական կեսերի և տեղադրում եմ Ակումբում միայն առաջին հատվածը:
    3. Մեկ շաբաթվա ընթացքում Ակումբի ցանկացած անդամ կարող է ինձ ուղարկել այդ հատվածի իր շարունակությունը: Ես դրանք կտեղադրեմ Հեղինակ N անվան տակ, որտեղ N-ը հեղինակի պայմանական համարն է: Այդպիսիներից մեկը կլինի նաև պատմվածքի նախաբանի հեղինակի վերջաբանը, նույնպես ինկոգնիտո:
    4. Մեկ շաբաթ անց կքվեարկենք, թե որ վերջաբանն էր ավելի լավը և համահունչը: Եվ կբացահայտենք բոլոր հեղինակներին
    Նախագծի հեղինակներն են Չուկը և Հայկօն, ձեր պատմվածքը նախագծին մասնակցելու համար ուղարկում եք ոչ թե Վարպետին, այլ ինձ` Շինարարին:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.04.2010), E-la Via (15.04.2010), Lianik (10.09.2010), My World My Space (14.04.2010), yerevanci (16.04.2010), Դատարկություն (17.09.2010), Մանուլ (10.09.2010), ուզուզ (29.09.2010), Ռուֆուս (14.04.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուշադրություն:
    Ստորև ներկայացնում եմ ընդհանուր պատմվածքի առաջին մասը, որը սիրով մեզ տրամադրել է Հեղինակը: Շարունակությունները կարող եք ուղարկել մեկ շաբաթվա ընթացքում: Վերևի գրառման մեջ ծանոթացեք նախագծի բոլոր պայմաններին: Ձեր ուղարկած շարունակության մեջ պարտադիր նշեք ամբողջական պատմվածքի վերնագիրը:
    ................................................................................................
    Ճռռ: Դուռը բացվեց:
    Նայեց: Հայացքը դռնից կամաց ներս մտավ: Բում: Կապտուկ՝ մթության ուժեղ հարվածից: Ոտքերը մնացին տեղում: Առջևում բաց դուռն էր:
    «Դուռը լավ է»,- մտածեց արագ:
    Շնչառությունը լարվեց:
    «Բացն էլ է լավ»: Հը՞ն: Զառանցանք:
    - Դուռը լավ է, բացը լավ է,- ասաց բարձր, որ ոտքերը լսեն:
    Բայց նրանք տարված էին հայացքի կապտուկով:
    Հետևից չհրեցին: Չկար ոչ ոք:
    - Դուռռռը...
    Ձայնն իրենն էր:
    Իսկ եթե հե՞տ: Ուր: Հետ: Որտեղից որ եկավ: Հենց այնտեղ: Լուսավոր, կանաչ... չէ, ամեն գույնի: Կանաչ էլ: Այնտեղ, ուր ձայներ են, ձեռքեր: Ուրիշների:
    Բայց առաջ գնաց: Մտավ դռնից ներս:
    Դխկ: Դուռը փակվեց:
    «Այդպես էլ պիտի լիներ»,- հաստատեց մտքով:
    Ֆիլմերից ծանոթ սցենար: Հիմա կամ սարսափ, կամ միստիկա, կամ էլ ոչինչ: Չէ, վերջինին համաձայն չէր: Ոչինչը հետևում էլ կար՝ գունավոր, ձայնաշատ...
    Սկսեց ձեռքերով փնտրել պատը: Շրխկ: Լույսը վառվեց:
    Սովորական սենյակ:
    «Պատմություն սարքեցիք... Սարսա՜փ, միստի՜կա»:

  4. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեմո
    "Դու հավերժ պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես"
    Էքզյուպերի, "Փոքրիկ Իշխանը"


    Ներկայանամ: Մեմո: Տեխնիկական անձնագրով` MEMO (Multiuse Experimental Mechatronic Object):

    Ես ծնվել եմ այնտեղ, ուր ձեռքեր էին ու ձայներ:
    Երկուսուկես տարի ինձ պատրաստում էին այս դռան համար: Համենայնդեպս այդքան եմ հիշում, թեև մտահղացումն ու նախագծումն ավելի առաջ եղած կլինեին:
    Ծնողներ չունեմ: Լաբորատորային որբ եմ, բայց ինձ լավ էին վերաբերվում: Նույնիսկ սիրում էին: Սեփական երեխայի պես:

    Պատրանքներ չունեմ: Երազանքներ` նույնպես: Դրանով տարբերվում եմ մարդկանցից: Ինձ ստեղծել, կրթել ու դաստիարակել են ամենատարբեր մարդիկ: Որպեսզի չունենամ անհատականություն: Որպեսզի չկրեմ որևէ մեկի անհատականությունը: Այդ պատճառով էլ օբյեկտ եմ, ոչ սուբյեկտ: Այդ բազմազանության սկզբունքով էլ ընտրում էին մասնագետներ, որոնք աշխատելու էին ինձ վրա: Յուրաքանչյուրն իրավունք չուներ ինձ ուղղակիորեն առնչվել ավելի, քան 26 ժամ:
    Ինչու 26, չգիտեմ, ինչ-որ մեկն այդպես էր հաշվել:

    Երեկ ավարտեցին պրոյեկտը, և ես պատրաստ եմ կյանքին` դռան մյուս կողմում: Այն բարդ համակարգ է, գիտեմ, լիարժեք տեղեկացված եմ ամեն ինչից: Բացի այդ, ինչպես արդեն ասացի, պատրանքներ չունեմ, երազանքներ` նույնպես: Թեև սա չպետք է կրկնեի: Երևի լաբորանտներից մեկը մի փոքր խախտել է 26-ժամյա սահմանը:

    Հանձնարարությանս կոդի մեջ մաս է կազմում օրագիր պահելը: Որը և անում եմ հիմա: Էլէկտրոնային ուղեղիս բաժիններից մեկում real time ռեժիմում գրառում եմ տպավորություններս ու ընդհանրապես այն, ինչ կգա գլուխս, իսկ դռան հակառակ կողմում այդ ամենը ստանում են էկրաններին:
    Նրանք հավատում են ինձ: Ինձ փորձել են բացատրել ինչ է հավատը: Դուրս եմ բերել միայն նշանակությունը:

    …..
    Պարզվում է կյանքը դռան մյուս կողմում սովորական սենյակ է` սպիտակ ցերեկային լույսով լուսավորված: Սենյակը կլոր է, ու պատերի ողջ երկայնքով մոնիտորներ են շարված: Նրանցից մեկի դիմաց մի մարդ է նստած: Նա շրջվում ու ժպտում է ինձ: Ակնոցներ ունի ու փայլուն, ժպտացող ճաղատ: Առաջարկում է նստել: Ներկայանում է` Բոբ: Ասում է, որ միասին ենք աշխատելու: Հագնելու ենք հատուկ էլէկտրոնային “զգեստներ” ու միանալու ենք համակարգին: Այնտեղ կյանքի տարբեր իրավիճակներ են, պատմում է նա, ձեռքը պարզելով դեպի մոնիտորները, ու իմ խնդիրն է լինելու գրանցել մարդկանց սխալները:
    Ինձ բացատրել են ինչ է սխալը: Դուրս եմ բերել էությունն ու բանաձևը, նշանակությունը` չգիտեմ:



    Մենք թաղված ենք ձյուների մեջ: Ձնամրրիկ է, ու լեռներից գլորվող ձյունակույտը տապալել ու գամել է մեզ գետնին: Ձյունը սառն է ու ծանր, մթություն: Դեմքներիս մաշկը ճաքճքել ու արնահոսում է: Մեջքներիս կպած ուսապարկից ազատվել հնարավոր չէ: Բոբն ուզում է մեռնել: Նա տանել չի կարողանում ցավն ու հուսահատությունը: Նա չի հավատում կամքին: Ես` նույնպես: Կամք ասած բան ընդհանրապես գոյություն չունի: Ով է դա հնարել: Դատարկ հնչյուն է, ոչ մի տեղից չսնվող: Միայն մի բան կարող է լինել. հավատ: Եթե ունես հավատ ձյունակույտից անդիի նկատմամբ, դա էլ հենց կծառայի մղիչ ուժ: Ես հավատ չունեմ, ասում է Բոբը: Հավատը ծնվում է հետո, Բոբ, արա՛ առանց հավատալու: Բոբը չի կարող անել առանց հավատալու. նա անհատականություն է՝ ապացույցներ պահանջող : Իսկ ես կարող եմ: Գրանցում եմ. կրթեք մարդկանց մանկուց անելու ինչ-որ բան առանց հավատալու. հետո պետք է գալիս, շատ: Բոբի դեպքում մի-փոքր այլ է: Այստեղ մի փոքր “խարդախություն” կա. նա հավատում է ինձ, որովհետև ես օբյեկտ եմ: Տասնհինգ րոպե մենք սառած մատներով փորում ենք ապակու պես կտրող ձյունը:
    Երբ սպիտակ լույսի առաջին շիթն ընկավ աչքներիս, Բոբն ասաց, որ դա իր կյանքի ամենալիարժեք պահն էր: Նայելով ձյունոտ գագաթները փայլեցնող արևին ու խորը շնչելով սառը, բյուրեղի պես մաքուր օդը՝ ինչ-որ բան մրմնջաց հավատի ձեռք բերման հրճվանքի մասին, որը կբավականացնի ամբողջ կյանքի համար: Երևի:

    Մթնշաղին մենք մի անձավի մեջ կրակ վառեցինք, դատարկեցինք ուսապարկերիս ողջ սառած պարունակությունը ու թեյ խմեցինք պաքսիմատով: Բոբն ուտում էր ախորժակով, ես նայում էի նրա դեմքի վրայով սահող թեյի գոլորշուն, ու նա բացել էր իր սիրտը: Բոբը պատմում էր, ես`ապրում: Հետո նա քնեց: Ու ես տեսնում էի նրա երազները:



    Մոնիտորն անջատված է: Բոբը չկա:



    Երրորդ օրն է: Ես սպասում եմ Բոբին:


    Աչքս ծակվել է, և ջուր է կաթում: Ինձ թվում է ինչ-որ մեկն, այնուամենայնիվ, խախտել էր 26-ժամյա սահմանը:



    Հրահանգ եկավ նստել մյուս մոնիտորի մոտ: Շուտով կգա Լուիզը, և մենք կծանոթանանք:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.09.2010, 12:29:

  5. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուռը

    Ներսում հին էր ամեն ինչ: Փոշոտ: Անպետք, մաշված կահույք: Դիմացը՝ պատուհան: Փայտերով մեխված: Լույսը թրթռաց: Մատները սահեցին փայտերի վրայով: Կիսափտած էին...
    «Պոկել»:
    Ախ: Ձեռքը վնասվեց: Թեթև քերծվածք: Շարունակեց սկսածը: Քաշեց, պոկեց... Փայտերը ճրթճրթալով ընկան գետնին: Դրսից քամի փչեց: Դեմքին, մազերին: Թարմ, զով, սենյակին չսազող: Բայց արև չկար:
    Լամպի լույսը նորից թրթռաց՝ այս անգամ իր արածում ավելի համոզված: Ձեռքերն ու իրանը սկսեցին դուրս խցկվել պատուհանից: Հետո մնացածը: Ընկավ գետնին:
    Գմփ: Հետևում թրթռացող լամպը պայթեց: Լրիվ խավար: Ոտքի ելավ, սկսեց դանդաղ առաջ շարժվել: Փորձեց հայացքով քաշքշել մութը: Քամին ուժեղացավ: Լիալուսին՝ փախչող ամպերի հետևից: Լուսավորվեց:
    Աչքերը գործի անցան: Քնձռոտ դաշտ: Մի քանի փոշմանած թուփ, մի երկու անգիտակից ծառ:
    - Եկանք...
    «Հետո՞ ուր»: Չգիտի: Իսկ եթե հե՞տ: Որտեղից որ եկավ: Սենյակ, դուռ, դուրս... լույս: Սիրուն, գույնզգույն, զրնգուն: Ծանոթ:
    Չէ: Վախկոտ անցյալն ուրացող ոտքերն առաջ գնացին: Քամին վերջին անգամ զարկվեց դեմքին՝ դառնալով միապաղաղ օդ: Լուսինը կուլ գնաց երկնքի խորքերին: Մնաց լռությունը՝ խավարում սառած:
    Դմփ: Մարմինն ընկան անսպասելի խորության մեջ: Փոս: Թաց, լպրծուն: Բիբերը կառչեցին մթությանը՝ անցքեր փորելու անհաջող փորձերով: Ձեռքերը տարածվեցին: Մեծ էր տեղը:
    Քայլեց: Հսկա տարածք... Ճլփ: Ոտքերը մխրճվեցին ցեխի մեջ, մատները՝ հողե պատին:
    Գնաց: Մթությունը ճաքեց՝ փայլեր արձակելով: Պատին, գետնին: Շողացող ու շարժվող: Նայեց:
    «Լուսաոռիկ, կայծատտիկ»,- կարդացել էր, գիտեր:
    Շատ բան չէին լուսավորում: Բայց անզիջում թվացող մթությունը մի քիչ փափկեց:
    Սղղ: Ձեռքերը պատով վեր բարձրացան՝ շոշափելով դաշտի գետինը:
    «Հնարավոր է դուրս գալ»,- մտածեց հստակ:
    Իսկ հետո՞: Թուփ, ծառ, լուսամուտ, ճռռոց, լույս... Հետ:
    Փոսը խորացավ, իջավ գետնի տակ, ոլորվեց առաջ... Քայլերը տարան: Խորը, ներքև, հեռու: Միջատներն անհետացան՝ մնալով վերևներում: Օդը նոսրացավ: Մթությունը թանձրությունից սեղմեց ինքն իրեն: Ոտքերը չկանգնեցին:
    «Սա վերջը չի»:
    Իհարկե չէ:
    Խրթ:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.09.2010, 12:29:

  6. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***


    Սարսափը սկսվեց այնտեղ, երբ հասկացավ որ մինչև լույս գերի է այս դատարկ տանը` չորս պատերի մեջ:
    Որոշեց հին դարդերը պարզաջրել ու ձեռքն առավ օղու շիշը, այն օղու, որի պատճառով ինքն այսօր մենակ է: Ակամա շփեց քրտնած ծոծրակն ու ձեռքը դեպի ճակատը տարավ, դեռ ցավում էր: լցրեց մի բաժակ ու կատաղությամբ ներս քաշեց:
    «Օխա՜յ...»
    նորից լցրեց:
    «Էս անտեր սարսափ ֆիլմերում ինչ բեջուռա կենդանի ասես նկարում են վախացնելու համար, տո ասա էկեք իմ տունը նկարեք... դրանից էլ լավ սարսա՞փ»:
    Մինչև օղու շշի տակը չտեսավ, չելավ տեղից: Օրորվելով գնաց զուգարան, եկավ ու հենց շորերով պառկեց մահճակալին:
    Ճռռ: Մահճակալն աղիողորմ ճռռաց:
    Պառկեց, հայացքը գցեց առաստաղին ու անշարժացավ:
    Փողոցով անցնող հատուկենտ մեքենաների լույսերը վարագույրի միջով անցնելով ընկնում էին առաստաղին, ծիծաղելի պատկերներ սարքում, ու լողալով կորչում առաստաղի մյուս կողմում:
    Աչքով ընկավ առաստաղի ու պատի անկյունում հյուսված սարդի բույնն ու կիսաբերան մի ժպիտ կախվեց շրթունքներից:
    «մենակ չեմ:»
    Արևելքը շկսեց շառագունել: Արևը դուրս եկավ, նստեց տան կտուրին, ու ոտքերը տանիքից կախ գցելով սկսեց պատով ներքև սողալ: Ասես շտապում էր տեսնել իր ընկերոջը, որն ամեն առավոտ նրան դիմավորում էր բազկաթոռին նստած: Հասավ պատուհանին ու ներս սողաց հատակին: Բազկաթոռը դատարկ էր: Քիչ առաջ գալով նկատեց, ընկերոջը` մահճակալին պառկած ու դատարկ հայացքը հառած առաստաղին: Վարագույրը քամուց շարժվեց, ու հատակին ընկած արևի շողերն ասես սառսռացին:
    «Գիշերվա սափսափը մի մարդ էլ սպանեց...»
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.09.2010, 12:29:

  7. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քվեարկությունն սկսված է: Քվեարկության համար ունեք երեք օր ժամանակ: Հուսով եմ ընթերցողներն ավելի ակտիվ կլինեն, քան ստեղծագործողները եղան: Քվեարկության ընթացքում քննարկումները թույլատրվում են:

    Հ.Գ. Շարունակությունները տեղադրել եմ նախորդ օրերի անոնսային գրառումների տեղում, որպեսզի խուսափեմ միաձուլման համակարգից, և յուրաքանչյուր շարունակություն լինի առանձին գրառման տեսքով: Տեղադրման ամսաթվերը ոչ թե գրառման ամսաթվերն են, այլ գրառման ներքևում վերջին խմբագրման ամսաթվերը:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.09.2010, 02:15:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (17.09.2010), Հայկօ (17.09.2010), Ռուֆուս (17.09.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.06.2012, 14:22
  2. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». գլխիվայր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 2
    Վերջինը: 23.12.2010, 00:14
  3. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». մաս հինգերորդ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 440
    Վերջինը: 02.11.2010, 11:36
  4. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ԵՐՐՈՐԴ (III)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 61
    Վերջինը: 18.08.2009, 00:09
  5. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 107
    Վերջինը: 07.11.2008, 00:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •