Կարծում եմ լավ թարգմանություն ստանալու համար անհրաժեշտ պայմանների մասին, ինչը մասնավորապես շարադրել է Ռայադերը, բոլորն էլ գիտեն: Միաժամանակ կարծում եմ, որ եթե մարդը ուզում է այդ աստիճանի լուրջ թարգմանություն անել, ինքը տանը նստում ու իրեն հոգեհարազատ հեղինակին թարգմանում է, այլ ոչ թե ակումբի այս մրցույթներին մասնակցում, որոնց նշանակությունը լրիվ այլ է: Սրանք վարժանքներ են, փորձել ուժերը հենց այդ ոլորտում, համեմատվել, մրցել մյուսների հետ, ոչ ավելին: Եթե արդյունքում խիստ համահունչ թարգմանություն ստացվի, կարծում եմ, որ այն գրական շրջանակներ մտնելու իր ձևն ինքնըստինքյան կգտնի, սակայն նպատակը դա չի:
Տարբեր բաներ թարգմանելով մրցույթը նպատակահարմար չեմ համարում: Նույնն ա, որ մրցույթ անցկացնենք ասենք գեղանկարի ու երգի միջև, քվեարկենք, այսինչ երգն ա ավելի լավը, թե այսինչ գեղանկարը (այս մեր մրցույթների համատեքստում):
Ես էլ եմ կողմ «Պատմվածք փակ աչքերով»-ին:
Էջանիշներ