Էսօր մեր հարևանի երեխեն եկել ասում ա.
- Բարև, գիտես ես քո տղաներին ճաշիկ եմ տվել, որ իրանք ուտեն, շուտ մեծանան
ասում եմ՝ բայց ես տղաներ ունե՞մ![]()
Ասում ա՝ չէ, չունես, բայց ես մեկ ա իրանց ճաշիկ եմ տվել, որ իրանք ուտեն, շուտ մեծանան![]()
![]()
Էսօր մեր հարևանի երեխեն եկել ասում ա.
- Բարև, գիտես ես քո տղաներին ճաշիկ եմ տվել, որ իրանք ուտեն, շուտ մեծանան
ասում եմ՝ բայց ես տղաներ ունե՞մ![]()
Ասում ա՝ չէ, չունես, բայց ես մեկ ա իրանց ճաշիկ եմ տվել, որ իրանք ուտեն, շուտ մեծանան![]()
![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
A.r.p.i. (21.04.2010), Amaru (21.04.2010), CactuSoul (21.04.2010), Farfalla (21.04.2010), Jarre (21.04.2010), Kita (21.04.2010), matlev (21.04.2010), My World My Space (21.04.2010), Nare-M (10.01.2011), Norton (21.04.2010), VisTolog (21.04.2010), Yeghoyan (21.04.2010), Yevuk (21.04.2010), Արևհատիկ (21.04.2010), Ժունդիայի (21.04.2010), Ինչուիկ (22.04.2010), Հայկօ (21.04.2010), Ձայնալար (21.04.2010), Մանուլ (21.04.2010), Ռուֆուս (21.04.2010)
Գիշերը (կամ արդեն առավոտյան) ժամը 5ին ցանկություն առաջացավ մի բան գրել:
Նստեցի ու ինչ այդ պահին գալիս էր մտքիս, արագ-արագ հավաքում էի: Զարմացա, որ մի քանի րոպեում արդեն համարյա կես էջ բան էի գրել:
-
Նորից եկավ գիշերը և նա կամաց-կամաց սկսեց բարձրանալ տանիք: Տանիքը` որտեղից երևում էր երկինքն իր ամբողջ գեղեցկությամբ: Աստղերով, որոնք կարծես փոքրիկ արեգակներ լինեին, լուսինը, իր վառ սպիտակ լույսով, որը իր գեղեցկության հետ միաժամանակ նաև ինչ-որ վախ էր առաջացնում, ամպերը, որ կարծես մարդկանց կույտեր լինեին, որոնք նայում էին դեպի աստղերն ու ասում <հեյ, մենք այստեղ ենք, դուք մեզ տեսնու՞մ եք>: Այնքան գեղեցիկ տեսարան էր դիմացը նրա: Նա նայում էր անդադար, կարծես իր մի մասնիկն այնտեղ լիներ, կարծես նա այնտեղից եկած լիներ: Այնտեղ, որտեղ դիմացդ միայն ազատ տարածություն է, այնտեղ, որտեղ դու ազատ ես, այնտեղ, որտեղ դու կարող ես հանգիստ սավառնել, զգալ քամու շփումը երեսիդ հետ, փակել աչքերդ ու զգալ դա… ախ, ինչ հաճելի է… երանի թե այդ զգացողությունը ձգվեր շատ երկար, երանի թե այն ինչ նա էր զգում այդ պահին, զգային բոլոր մարդիկ…
.. ականջակալները դրեց ականջներին, միացրեց հանգիստ երաժշտությունը ու սկսեց մեղմ երաժշտության հետ միասին վայելել Երկրի երգը: Մի ներդաշնակ զգացողություն առաջացավ: Մի՞թե երկնքին նայելը կարող է այդքան հաճելի լինել: Ախ, ինչպես կցանկանայի թևեր ունենալ և թռչել.. թռչել դեպի երկինք…
-
Մինչ լուսամուտի մոտ էի, ու նայում էի երկնքին, հանկարծ մի «ընկնող աստղ» տեսա...
-
Նա դուրս եկավ տնից: Սկսեց կամացուկ քայլերով քայլել դեպի այն տեղը, որտեղ արդեն երկար ժամանակ է ինչ չի եղել: Նայում էր շուրջը. Ծառերին` որոնք արդեն սկսել էին ծաղկել, փոքր երեխաներին` իրենց մանկական խաղերով: Հիշեց, որ մի քանի տարի առաջ նա նույնպես այդպիսի մի երեխա էր: Քայլելով դեպի առաջ, նա նայում էր երկնքին: Ամբողջը սպիտակ ամպեր էին: Կարծես մի նկարչի իսկական արվեստի գործ լիներ, մի գործ, որին ինչքան էլ նայես, մեկ է` չես կշտանում:
Քայլելով արդեն հասնում էր մտադրված տեղը:
Նրան մայրամուտն էր միայն հետաքրքիր: Նա նստեց մի կիսակառույց ճանապարհի եզրին, որի ներքևում միայն ծառեր էին, որոնց տակով գնում էր փոքր գետը: Իսկ դիմացը.. դիմացը մի հիանալի պատկեր.. նա ուղղակի բառեր չէր գտնում ինքնիրեն նկարագրելու համար այն, ինչ տեսնում էր: Արևը` անցնելով ամպերի հետևը, իր շողերն էր գցել ամբողջ երկնքում: Կարծես երկնքում մի լապտերիկ էր վառվել, լույսը տարածելով ամենուր` շերտ-շերտ: Դանդաղ կերպով երկինքը սկսում էր ավելի կարմրել Արևի լույսից:
Թվում էր, երկնքում ամպերի փոխարեն կրակ է վառվում, թվում էր` Արևը լուծվել էր անհուն երկնքում…
-
Բայց անցած գիշերն իրոք հիասքանչ էրչէ՛, դու սխալ ես մտածում... հիասքանչ է, երբ համադրվում են մի քանի բան` երաժշտությունը, լռությունը, մեղմ քամին ու այն, ինչին կարող ես ժամերով նայել ու չհոգնել:
ՀԳ Երևի շատ անկապա ստացվել![]()
Վերջին խմբագրող՝ VisTolog: 21.04.2010, 13:53:
A.r.p.i. (21.04.2010), Agni (21.04.2010), Ambrosine (21.04.2010), AniwaR (21.04.2010), Ariadna (21.04.2010), cold skin (21.04.2010), helium (21.04.2010), Meme (21.04.2010), Norton (21.04.2010), Yevuk (21.04.2010), Արևհատիկ (21.04.2010), Դատարկություն (21.04.2010), Դարք (21.04.2010), Ժունդիայի (21.04.2010), Ինչուիկ (21.04.2010), Հայուհի (14.06.2010), Մանուլ (21.04.2010), Մարկիզ (23.04.2010), Ռուֆուս (21.04.2010), Սամ-Քլայն (05.01.2014)
Չգիտեմ թե Ձեզանից ով ա երբևէ մտել մետրոյի զուգարան, բայց գրեմ իմացեք
Մի օր ահավոր անհրաժեշտ էր ինձ ընդեղ մտնելը,, Զորավար Անդրանիկ կայարանում աշխատողին հարցրեցի, տեղը ցույց տվեց, 100 դրամ վճարեցի, աչքերս ցավից կկոցելով մտա, առաջի կաբինկան, պատին մեկը խզբզել էր.
քթիս տակ ծիծաղեցի, բայց շարունակեցի ընթերցումս,"Սիրում եմ քեզ Սաթիկ
Իսկ հիմա տասնապատիկ....."
հաջորդ երկու տողը ավելի լավն էին
էնքան հուզվեցի զուգարանային մտքի էդ գոհարներից. տիրող տարատեսակ հոտերը ուղեղս անջատելու և զուգարանային ռոմանտիկային տրվելու հարցում իրենց սև գործն արել էին............."Արա ախպեր դարդ մի արա
Էդ Սաթիկը կարող ա շառ ա....."
A.r.p.i. (22.04.2010), Chilly (21.06.2010), cold skin (22.04.2010), davidus (22.04.2010), Enigmatic (22.04.2010), Farfalla (22.04.2010), helium (22.04.2010), Kita (22.04.2010), SSS (22.04.2010), VisTolog (22.04.2010), Yevuk (22.04.2010), Արևածագ (22.04.2010), Երկնային (22.04.2010), Էլիզե (26.04.2010), Ժունդիայի (22.04.2010), Ինչուիկ (22.04.2010), Լուսաբեր (22.04.2010), Ձայնալար (21.04.2010), Մանուլ (23.04.2010), Մարկիզ (23.04.2010), Միքո (22.04.2010), Նարե (22.04.2010), Շինարար (22.04.2010)
դեպքերի կտորներ այսօր, որը հաջորդ պահի սերմերն են… Մարդկանց անիմաստ վերափոխումներ, նրբությունից կոշտության սվաղում, անիմաստ ինքնապաշտպանական զրահներ: Անիմաստություն… Մարդկանց քմահաճույքներից տուժող բյուրավոր մարդկանց կերպարանափոխություն: Հերթական դիմակի ներկում վառ կարմիր գույնով: Լայն ժպիտ… Ապրիր ուղղակի ապրելու համար...
Փաստեր, ապացույցներ, դրանց հերթական վերադասավորումներ, նույն բանին սովոր մարդիկ, ոչ մի տարբերություն… կրկնություններ, նույն-նույն-նույն, նախորդ հերթական վերամարմնավորումների կրկնություն: Միմիկաների նկատմամբ անտարբեր մարդիկ: Կոկորդում լացը խեղդող սկսնակներ ու հետո ամուր բռունցքներով սրիկա դարձածներ: Կյանքի նկատմամբ անհոգության ձեռքբերում կյանքի 1/4 հատվածում: Ուրախության անսպառ աղբյուրներ՝ տաք ցնցուղ, քուն, համով կերակուր ու կոկորդում լացը խեղդող սկսնակներին բռունցքի մեկնում, հոգում շրջված դիմակներ…
Մենյու՝
- տաք թեյ մեջ լիքը լիմոն ճզմած… քաղցրության բալանս: Լիմոնի մեջ ենք ապրում՝ կլոր թթու, դեղին, օգտակար, քաղցր կողմը ես եմ![]()
Նորից անձրև է գալիս, հնչում է մեղմ ու ռոմանտիկ երաժշտությունը.. կաթիլներն անձրևի թափվում են վրաս, թրջում շորերս: Թե ինչու՞ եմ բացել լուսամուտս ու դուրս նայում.. ախր անձրև է գալիս, կմրսեմ.. բայց չի լինում դուրս գալ այդ հաճելի վիճակից: Կամաց-կամաց մազերիցս ջրի կաթիլները թափվում են շորերիս, իսկ ես.. ես դեռ կանգնած եմ, ու վայելում եմ անձրևի տված այդ հաճույքը: Ահա, արդեն ամբողջովին համարյա ջուր եմ: Ի՞նչ կլինի հետո: Մթության մեջ միայն կաթիլների խշշոցն է լսվում, թվում է մի աշնանային անտառում քամի է սկսվել ու տերևները քշում է այստեղից-այնտեղ, ստեղծելով անտառային ծառերի մի հանգիստ երաժշտություն: Կարծես մի աղջիկ երգում է այդ խշշոցի տակ, կարծես իր բարակ ձայնով ուզում է քնեցնել քեզ: Ուր հասանք, ախր անձրևից էինք խոսում: Հետ եկանք ռեալ կյանք իսկ անձրևը դեռ շարունակում էր գալ, գալ ու մինչև ոսկորներս թրջել ինձ:
ՀԳ
Թվում էր, մի սիրահարված երիտասարդ կանգնել էր պատուհանի առաջ և սպասում էր իր կեսին, որին անձրևն էր տարել: Նայելով անդադար եկող անձրևին, տղան ուզում էր հավատալ, որ այն կարող է նրան հետ բերել.. կաթիլները ստեղծել էին նրա պատկերը, որը հեռվից իրեն էր նայում: Ինչեր ասես չեն ստեղծի մարդու աչքերը, եթե ցանկանան...
04:09![]()
Արա դե մալադեց, մարդը 6 րոպեում մտքերը հանձնեց թղթին:Հարց է առաջանում, թե ի՞նչ պատահեց լուռ ու մունջիս հետ, այդ հարցի պատասխանը միայն ես գիտեմիմ հետ ա շփվում դրա համար էլ էս օրինա
...:08 ին հաջող ա անում, իսկ ...:14 ին վերադառնումblin, իմ հետ խոսալուց մարդիկ սկսում են տանջվել և որպեսզի թեթևանան դիմում են այսպիսի արարքների
:
Ով ուզում է էս օրին ընկնի և գիշերվա միլիոնին մտքերը թղթին հանձնի, vahag000 համարին ուղղարկեք «ողջույն» բառը![]()
Միքո (22.04.2010)
Երեկ…չէ ավելի ճիշտ էսօր գիշեր պառկել եմ քնելու, էնքան խառը բաներ էի մտածում, բայց հիմա ոչ մի բան չեմ հիշում: Ու էսօր ամբողջ օրը փորձում եմ հիշել ինչ էի մտածում, չեմ հիշում:
Լավ, էլ չեմ մտածելու, երևի կարևոր բաներ չէին, որ կարևոր լիներ, կհիշեի:![]()
Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում
էսօր 13.15 համալսարանի շատրվանների մետ պետքա ցույց լիներ, ընդդեմ մագիստրատուրայում զինվորական ծառայությունից տարկետման տեղերի կրկնակի կրճատման կառավարության որոշման դեմ:
11.30 եկան ասեցին, որ բոլորը դասերից ազատվում են, ընդ որում ոչ մեկին չթողեցին մնա շենքի ներսում, բոլորին դուրս արեցին ու դռները փակեցին, երկրորդ հերթ եկողներին էլ ազատեցին: Ու իրանց նպատակին հասան: Ափսոս ես էլ չմնացի
Լավ էսքան պրիմիտիվ ու վախեցած![]()
Kuk (22.04.2010)
Արա դե վերացել ա էլի, հո զոռո՞վ չի.
հարգանքը վերացել ա: Ոչ միան մեծերի հանդեպ հարգանքը, այլ նաև մեծերի` փոքրերի հանդեպ հարգանքը: Էսօր մի տատի ա նստել մարշրուտնի, դուռը բաց թողեց գնաց նստավ, շոֆեռն ասում ա, բա դուռը մայրիկ, ասում ա հենա նստած են, կփակեն էլի / նամյոկը ինձ էր վերաբերվում/, բայց կարար չէ՞ ասեր, "տղա ջան մի հատ դուռ կփակե՞ս", ընդ որում առանց էդ խնդրեմի......
Հ.Գ. Ի դեպ ուշադրություն դարձե՞լ եք, որ մեր ազգը արդեն վաղուց իրար ոչ մի բան չեն խնդրում, մենակ հարցնում են. "Որ խնդրեմ...... կանե՞ք"
"Խնդրեցեք և կտրվի Ձեզ" © Հիսուս Քրիստոս
Վերջին խմբագրող՝ My World My Space: 22.04.2010, 16:51:
A.r.p.i. (22.04.2010), CactuSoul (22.04.2010), Chilly (21.06.2010), Farfalla (24.04.2010), Gayl (23.04.2010), Rammstein (23.04.2010), VisTolog (23.04.2010), Դատարկություն (22.04.2010), Երկնային (22.04.2010), Ժունդիայի (22.04.2010), Լուսաբեր (22.04.2010), Ձայնալար (22.04.2010), Մանուլ (23.04.2010), Մարկիզ (23.04.2010), Միքո (22.04.2010)
Ձեզ հետ մեկ–մեկ չի պատահում, որ մի բան ես անում, հետո զգում ես, որ իզուր ես արել, հետո փոշմանում ես, բայց... ի՜նչ արած... արդեն արել ես միանգամ ու որպեսզի հիմա կողքինները չմտածեն, որ անսկզբունքային ես, կամ թուլակամ, ստիպված նույն իրավիճակում արունակում ես "էշդ քշել"
Հա, գիտեմ։ Դժվար ա ուժեղ լինելը։ Իսկ սեփական սխալները ընդունելը երբեմն ուժ ա պահանջում![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Մարդիկ կան չէ՞, սեփական կարծիք չունեն, իրանք միշտ ուզում են էն, ինչ ուրիշն ա ուզում, իրանց միշտ դուր ա գալիս էն, ինչ ուրիշին ա դուր եկել… ու հենց էդ դուր եկածը դադարում ա դիմացինին դուր գալ, իրանց դուրն էլ չի գալիս արդեն… ու իրանք անընդհատ տզրուկների պես ուրիշի կարծիքներից ու արարքներից օդ շնչելով գոյատևում են… ու հետո մի պահ ասում ես՝ ասա ինչ ես դու՛ ուզում, ոչ թե ինչ կուզեր ձեր տակի հարևանը, այլ հենց դու՛, ի՞նչ կուզեիր… ինքն ասում ա՝ իսկ եթե դու իմ տեղը լինեիր, ի՞նչ կուզեիր…
Ու սենց մտածում ես երևի մի օր էս մարդն իրոք ասել ա ինչ ա իրան դուր գալիս, ու կողքինները ձեռք են առել կամ ծիծաղել են վրան…հա, ի՞նչ էի ուզում ասել, մի քիչ հանդուրժող եղեք էլի, մարդիկ, բարի եղեք… եթե դիմացինին դուր ա գալիս ինչ-որ բան, որ ձեզ դուր չի գալիս, մի ասեք «յախք, անճաշակ, էդ ա՞ քո մակարդակը…
»
Մարդ չպետք ա անի էն, ինչ իրան դուր չի գալիս, բայց դիմացինին դուր կգա…
ուֆ-ուֆ ©
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Ն... ջան, ես քեզ не то,что չեմ սիրում,,,ուղղակի աշխատում եմ հեռու մնալ ձևական մարդկանցից...անպարկեշտներից ու լկտիներից....так что մի նեղացիրհաաաա,,,մոռացաաաա,,,մեկ էլ ծնունդդ շնորհավոր
![]()
VisTolog (22.04.2010)
Էական չէ, թե որտեղ ես կանգ առել, կյանքիդ հատվածի, որ մասում ես հոգնել, կարևորն այն է, որ միշտ հնարավոր է ու անհրաժեշտ վերսկսել: Վերսկսել նշանակում է տալ հնարավորություն ինքդ քեզ, նորացնել կյանքիդ բոլոր հույսերը և ,ամենակարևորը, հավատալ ինքդ քեզ: Շա՞տ ես տանջվել կյաքնիդ այս ժամանակահատվածում: Ոչի՜նչ, համարենք կենսափորձ: Լացել ե՞ս: Դա՜ էլ կանցնի՝ հոգու մաքրություն էր: Զայրացա՞ց ես մարդկանց վրա: Պատահում է: Դա էլ եղավ, քանզի անհրաժետ էր նրանց ներել մի օր: Միայնա՞կ ես զգացել բազմաթիվ անգամ: Մի՛ մտածիր` երբեմն հրեշտակների դեմ էլ դռները փակ են լինում: Կարծու՞մ էիր ամեն ինչ կորած է: Չէ՜, սա դեռ լավատեսությանդ սկիզբն է: Այնպես որ, հիմա ժամանակն է սկսել նորովի, մտածի՛ր լույսի մասին ու փորձիր բավականություն ստանալ նույնիսկ չնչին բաներից: Ի՞նչ կասես նոր գործ սկսելուց, նոր մասնագիտության, նորովի ու տարբերվող սանրվածք, նոր կուրսեր կամ էլ նկարելու այն հի՜ն ցանկությունդ, թեկուզ ցանկացած այլ բան...
Տես` որքա՜ն մարտահրավերներ կան, որքա՜ն նորություններ...դրանք քեզ են սպասում այս աշխարհում: Հ՞մ...էլի միայնա՞կ ես քեզ զգում: Հիմարությու՛ն: Գիտե՞ս, թե որքան մարդիկ կան, որոնցից հեռացել ես քո մեկուսացման այս ողջ ժամանակահատվածում: Գիտե՞ս` քա՜նի-քանիսները կան, որոնք քեզ մոտենալու համար սպասում են ընդամենը ժպիտիդ: Երբ ինքներս փակվում ենք տխրության մեջ, ինքներս նույնիսկ չենք կարողանում այն տանել : Դառնում ենք ահավոր, վատ տրամադրությունը հոշոտում է մեր լյարդն այնքան ժամանակ, որ սկսում ենք դառնություն զգալ մեր բերանում...
Մնում է մի բան` վերսկսել...հավատա` այսօր հիասքանչ օր է, որպեսզի սկսես նոր մարտահրավերներ: Ու՞ր ես ուզում հասնել: Հասի՛ր բարձրունքին, երազի՜ր բարձրությունը, ցանկացի՛ր լավից էլ լավին, ցանկացի՛ր կյանքում ամենաբարին: Այսպես մտածելով է միայն, որ կկարողանաս ստանալ այն ամենը, ինչ ուզուոմ ես:
Եթե մտածես փոքրիկ բաների մասին, փոքրն էլ կունենաս, ուստի, ցանկանալով լավագույնն ու կարևորություն տալով վերջինիս համար պայքարելուն, այն կգա ու կտեղավորվի քո կյանքում:
Պատկերացրու` հենց այսօր է ուղեղդ «մաքրելու» ժամանակը: Դեն նետիր այն ամենը, ինչ շղթայում է քեզ անցյալի հետ... շպրտիր դրանք տխրությունների աննշան աշխարհին: Նկարներ, հագուստի մասեր, կոնֆետի թղթեր, կինոթատրոնի տոմսեր, բացիկներ, նամակներ ու բոլոր այն զիբիլները, որոնք պահում ես, երբ դատապարված ես եղել սիրահարվել...
Շպրտիր ամե՜ն ինչ, բայց ամենակարևորը` դատարկիր սրտումդ եղած թախիծն ու պատրաստ եղիր նոր կյանքին, նոր սիրուն...
Ու մի բան հիշիր, բոլորս էլ ունակ ենք սիրահարվելու բազում անգամներ, չէ՞ որ մենք ինքներս հենց ՍԵՐՆ ենք վերջապես:![]()
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Էլի անձրև...... ինչքան ինձ հիշում եմ ,միշտ ապրիլի 24-ին տխուր ու անձրևոտ եղանակա![]()
Էսօր Կասկադից առաջին անգամ տենց տխուր տեսա Երևանը,,,տրամադրությանս լրիվ համահունչ էր...
Մի պահ հիշեցի մեր վեճը. անձրև՞ն է ավելի ռոմանտիկ, թե՞ ՝ ձյունը... դե , իհարկե,անձրևը,,, չէ՞ որ դու ձյուն մաքրել չես սիրումնեղացկոտի մեկը
բայց մեկա,էդ օրվա ձյունն ավելի էր ռոմանտիկ
![]()
Ուֆ, նորից:![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ