Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
Նույն բարեկամիս խորհրդով, սեփական անձը բռնության ենթարկելով, կարդացել էի Դալիի «Հանճարի օրագիրը»: Ցնդաբանություն թվաց:
Հանճարեղ աշխատանք է: թե ինչպես է Դալին ծաղրում բոլորին՝ ինքն իրեն էլ այդ թվում, ինչպես է ցեխին խառնում ստերեոտիպային «հանճարի» գաղափարը, ինչպես է իր կարծիքն արտահայտում արվեստի վերաբերյալ, ու դրա տակ թաքնված է իսկապես հանճարեղ մարդը, ով իրականում շատ լավ գիտակցում է, թե ինչ է անում ու ինչու է անում՝ գիտակցելով դրան զուգահեռ, որ ոչ ոք իրեն չի հասկանում:
Հաճախ խաղում է ընթերցողի կոմպլեքսների ու նյարդերի վրա: Իսկապես շատ լավ գիրք է: