User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 102 հատից

Թեմա: Նույն գրքի վերընթերցումը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նույն գրքի վերընթերցումը

    Երբ ես դեռ շատ փոքր էի, չէի պատկերացնում, թե ինչպես կարելի է նույն գիրքը երկրորդ անգամ կարդալ: Սակայն հետո անհրաժեշտություն առաջացավ, որ «Փոքրիկ իշխանը» վերանայեմ, որովհետև առաջին անգամ կարդացել էի երկրորդ դասարանում, դուրս չէր եկել: Դրանից հետո այն պարբերաբար վերընթերցում էի, ամեն անգամ նոր բան էի գտնում: Բայց դա բացառություն էր, միակն էր իր տեսակի մեջ: Մնացած բոլոր գրքերը միայն մի անգամ էի կարդում:

    «Փոքրիկ իշխանի» վերջին վերընթերցումից ամենաքիչը հինգ-վեց տարի անցած կլինի: Վերջերս մորս հետ էի զրուցում, նա ասում էր, որ Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» երեք անգամ կարդացել է: Ես հայտնեցի, որ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է նույն գիրքը նորից ու նորից կարդալ: Իսկ նա ասաց, որ տարիքիցս է: Տարիների ընթացքում մոռանում ես, ուզում ես վերհիշել, դրա համար նորից նույն գիրքը բացում ես: Դա ինձ համար բավարար հիմնավորում չէր… Հետո ինձ բռնացրեցի, որ Հեմինգուեյի «Ֆիեստան» երկրորդ անգամ եմ կարդում: Ճիշտ է՝ այս անգամ ես հստակ պատճառներ ունեի. իմ խորին համոզմամբ պետք է հնարավորության դեպքում բնագիրը կարդալ, իսկ այն ժամանակ ես հայերենն էի վերցրել: Բացի դրանից, «Տոն, որը միշտ քեզ հետ է» ստեղծագործությունն ինձ ստիպեց վերանայել կարծիքս «Ֆիեստայի» մասին (ինձ այն ահավոր դուր չէր եկել): Երկրորդ ընթերցումից հետո ես ուղղակի հիացած էի… Եվ հասկացա, որ առաջին անգամվա կարծիքս պայմանավորված էր նրանով, որ ես շատ հեռու էի գրքում նկարագրված հոգեվիճակից, իսկ այս անգամ, կարելի է ասել, նույնիսկ դրա մեջ էի: Գուցե երկու տարի առաջ կամ երկու տարի հետո կարդալիս նորից բացասական կարծիք կազմեի… Չգիտեմ… Ինչևէ, շատ երկարացրի: Հարցս հետևյալն է. ինչու՞ պետք է նույն գիրքը երկրորդ անգամ կարդալ:

  2. #2
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն գրքի վերընթերցումը

    Շատ է պատահում, որ մի գիրք կարդացած ես լինում վաղ տարիքում և ոչ ամեն բան ես մեջից լավ ըմբռնում՝ համենայն դեպս ես փոքր ժամանակ սիրում էի հաստափոր ու լուրջ գրքեր կարդալ (շտա բան չի փոխվել )։ Խոսքս սյուժետի մասին չի, այլ իմաստի։
    Հետո էլ, եթե գիրքը քեզ շատ է դուր եկել, ապա մեծ բավականություն ես ստանում վերընթերցելուց։

  3. #3
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն գրքի վերընթերցումը

    Հետաքրքիր է: Երբ երևի 4-րդ կամ 5-րդ դասարանում էի, հայրս խորհուրդ տվեց կարդալ մի գիրք, որի անունն էր կարծեմ "Գյուտարարական արկածներ": Գիրքը չափազանց հետաքրքիր էր, բայց ինչ-որ չէր ստացվում արագ կարդալ վերջացնել: Այդպես էլ մինչև վերջ չկարողացա կարդալ: Բայց հետաքրքիրն այն է, որ հայրս ասում էր, թե ինքն այդ գիրքը կարդացել է 3 անգամ, ու ինձ դա զարմացնում էր միայն այն պատճառով, թե ինչպես էր դա "տեխնիկապես" հնարավոր... հազիվ մի անգամ կարողանայի (հասցնեի) կարդալ բոլոր լավ գրքերի մի փոքր մասը միայն, էլ ուր մնաց մի քանի անգամ...

    Բայց հիմա, իմ կարդացած յուրաքանչյուր գեղարվեստական գիրք (երևի առանց բացառության) մեծ հաճույքով երկրորդ անգամ էլ կկարդայի: Ու դա միանշանակ է, որ ամեն անգամ նոր բան կա հայտնաբերելու: Մի շատ կոնկրետ օրինակ ունեմ (թեև մեծ գիրք չէ, այլ փոքրիկ պատմվածք): Էնպես ստացվեց, որ "Ալպիական մանուշակը" երեք անգամ կարդացի` մոտ մեկական տարի ընդմիջումներով: Ու ամեն անգամ բոլորովին նոր տպավորություն էր գործում: Դրանից հետո հասկացա, որ հաստատ չեմ փոշմանի որևէ գիրք երկրորդ (կամ երրորդ) անգամ կարդալուց հետո

  4. #4
    www.nunerock.com nune'-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն գրքի վերընթերցումը

    Ես չեմ սիրում վերընթերցել հաստափոր գրքեր,,էն զգացողությունները, որ ունենաում ես առաջին անգամ տվյալ գիրքը կարդալիս՝ ուրիշ են..չնայած տարբեր տարիքային փուլում նույն գիրքը այլ կերպ ես հասկանում, բայց ինձ դա պետք չի, լավա..իսկ ուրիշ բանա, ասենք, Սևակի, Տերյանի, մի խոսքով, կարող եմ միլիոն անգամ վերընթերցել իմ սիրելի պոետների ստեղծագործությունները…
    CAUCASUS ROCKS HERE!


    http://nunerock.com/

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն գրքի վերընթերցումը

    Սևակի գործերը սկի մի անգամ չի լինում կարդալ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (28.05.2010)

  7. #6
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն գրքի վերընթերցումը

    Ես հաճախ չեմ վերընթեռցում գրքերը՝ այնքան նոր բաներ կան, որ պետք է կարդամ։ Չնայած հաճույքով որոշ իմ սիրած գրողների կվերընթեռցեի։
    Բայց, այս վերջերս, վերընթերցեցի Սելինջերի «Ծպեղենները բարձր ատաղձագործներ» ստեղծագործությունը։ Այս անգամ բնօրինակով կարդացի։ Ուզում էի տեսնել, թե ինչպե՞ս է Սելինջերը բնօրինակով՝անգլերեն։ Նրա ստեղծագործությունների գիժ եմ՝ սիրում եմ բոլորը անխտիր։ Բանը նրանումն է, որ իմ հոգուն շատ մոտ գրող է։ Ասեմ, որ բնօրինակը հիանալի էր։ Նույն Սելինջերը՝ ավելի լավը։
    Իսկ Սելինջերի գիրքը ընդհանրապես իմ սեղանից չի հեռանում։ Անընդհատ աչքի եմ անցկացնում։ Սակայն ամբողջությամբ վերընթերցելու ժամանակ չունեմ։

    Մեծ հաճույքով կվերընթերցեմ Ռեմարկի ցանկացած գործ։ Երևի այս անգամ ավելի շատ մանրամասներ կնկատեմ։ Հաճույք կստանամ հերոսներին նորից տեսնելուց, Ռեմարկի ձայնը լսելուց, Գերմանիայի շունչը զգալուց, հերոսների խորը զգացմունքները ավելի խորը տեսնելուց, երևակայությամբ ավելի հեռու թռչելուց, Ռեմարկի աշխարհը ևս մեկ անգամ ներխուժելուց և այն ամենից, ինչից առաջին ընթերցանության ժամանակ հաճույք եմ ստացել։ Բայց ժամանակ չկա Ռեմարկի 600 էջանոց հատորները կայֆի համար նորից կարդալ։ Բայց, որ սկսեմ գերմաներեն սովորել, առաջին գիրքը, որ կկարդամ գերմաներենով կլինի Ռեմարկը։

  8. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն գրքի վերընթերցումը

    վաj, լու՞րջ...բայց ինչ-որ էդ էդքան էլ ծիծաղալու չի, դիմի հոգեբույժի..իրոք տարօրինակա..
    Հոգեբու՞յժ… Իսկ ի՞նչ ախտանիշ նկատեցիր… Մտածողությա՞ն խանգարում: Ասոցիատի՞վ, թե՞ բովանդակային… Գուցե ընկալմա՞ն խանգարումներ: Կամ ուրի՞շ… Ու ընդհանրապես ամեն մեկն իր կարծիքն ունենալու իրավունք ունի: Եթե այն չի համապատասխանում քոնին, դեռ չի նշանակում, որ տարօրինակ ա: Որ շատ փնտրես, այդպիսի տարօրինակների շատ կգտնես ֆորումում, որոնք հոգեբույժի կարիք ունեն:

    Ավելացվել է 11 րոպե անց
    Իրոք, բնագրով ընթերցելը լրիվ ուրիշ է… Ես Սելինջերին ուրիշ լեզվով չեմ էլ պատկերացնում: Եվ ուզում եմ անպայման վերընթերցել Մարկեսի գործերը, երբ նորմալ իսպաներեն կիմանամ:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 04.08.2008, 02:39: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #8
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն գրքի վերընթերցումը

    Փոքր ժամանակ ''Ջելսոմինոյի արկածներ''-ն էի շատ սիրում կարդալ: Մի տարի առաջ պատահաբար այդ գիրքը ձեռքս ընկավ, մի շնչով կարդացի... հաճելի հիշողություններ արթնացան:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  10. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նույն գրքի վերընթերցումը

    Գուցե հետագայում լրացնեմ ինքս ինձ, քանի որ հանպատրաստից պատասխան եմ տալիս:

    Սակայն կարծես թե հիմնականում նորից եմ ընթերցում.
    ա) այն գրքերը, որոնք չափից ավելի եմ հավանել ու կարծում եմ, որ նրանցից ուսանելու շատ բան ունեմ
    բ) այն գրքերը, որոնք բոլորովին դուր չեն եկել, բայց որոնց մասին շատ հակասական կարծիքներ եմ լսել, այդ թվում դրական ու ուզում եմ պարզել ինձ դուր չգալու պատճառը, կամ էլ կարծիքս փոխեմ:

    Նորից ասեմ, որ չեմ բացառում, որ հարցն ավելի լրջությամբ քննելուց հետո բազմաթիվ ավելացնելու, կամ գուցե անգամ պակասեցնելու բաներ ունենամ:

    Ընդհանրապես պրակտիկայում շատ են գրքերը, որոնք մեկից ավել անգամ եմ կարդացել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #10
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն գրքի վերընթերցումը

    Մեջբերում nune'-ի խոսքերից Նայել գրառումը
    , վաj, լու՞րջ...բայց ինչ-որ էդ էդքան էլ ծիծաղալու չի, դիմի հոգեբույժի..իրոք տարօրինակա..

    մի անգամը չէ..բայց երկրորդ անգամ ես էլ չէի կարդա..տպավորվում ա միանգամից Սևակինը...
    մի հատ մտահոգություն կա մոտս..ինչ կարդում եմ, ամենքիչը մի տարի հետո համարյա բան չեմ հիշում, թվում ա չեմ էլ կարդացել...երևի կյանքի համար ինչ-որ դաս քաղում եմ, բայց դե...
    բոլոր կարդացածս գրքերից դեռևս կվերընթերցեմ միայն Ոճիր ու պատիժը

  12. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նույն գրքի վերընթերցումը

    Հ.Գ. Ճակատագրի բերմամբ Սևակի որոշ գործեր մի քանի անգամ վերընթերցել եմ, սակայն իմ գրական ընկալմամբ դրանք այն գրական գործերը չէին, որոնք արժանի էին մեկից ավելի ընթերցման: Խոսքս, իհարկե իմ սուբյեկտիվ ընկալմամբ, վերաբերվում է Սևակի ողջ գրականությանը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #12
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն գրքի վերընթերցումը

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ… Ինչևէ, շատ երկարացրի: Հարցս հետևյալն է. ինչու՞ պետք է նույն գիրքը երկրորդ անգամ կարդալ:
    Գրքեր կան, որ մեր (ընթերցողիս) մասին են գրված: Ինչպես "Փոքրիկ Իշխան" է ապրում անգամ ամենապլենդուզ ընթերցողի մեջ: Անկախ առաջին տպավորությունից, մի հատուկ՝ ենթագիտակցական մակարդակով, մենք դա զգում ու հիշում ենք: Գրողի միտքը մեր էության մի մասն էր արդեն կարդալուց առաջ: Եվ ժամանակ հետո, մեկ անագամ ևս կարդալով, մենք մեզ ենք հարդարում՝ մազ ուղղելու պես, հագուստը շտկելու պես, հայելու մեջ աչքերին նայելու պես…
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  14. #13
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն գրքի վերընթերցումը

    մեկ մեկ, որ գիրքը ձեռըս եմ վերցնում չեմ հիշում կարդացել եմ թե չե..սկսում եմ կարդալ կարդալ էլ ավելի եմ խառնվում կարդացել եմ թե չե, կարդում վերջացնում եմ հետո մի երկու շաբաթ անցնում ա մել ել հիշում եմ ՀԱ էլի կարդացել եի տենց չտպավորվող գրքերը շատ են
    ...

  15. #14
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն գրքի վերընթերցումը

    Ես՝ օրինակ, պատրաստվում եմ վերընթերցել Անատոլ Ֆրանսի «Աստվածները ծարավի են» վեպը, քանի որ վերջերս կռահեցի, որ այդ գրքի հերոսը խորհրդանշում է Դավիդ նկարչին։ Հիմա ուզում եմ մեկ այլ տեսանկյունից նայել այդ ստեղծագործությանը։ Ի դեպ այն հենց սկզբից ինձ դուր էր եկել։

  16. #15
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն գրքի վերընթերցումը

    Գրքեր կան որ 6 անգամ կարդացել եմ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նույն երգի տարբեր կատարումներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 127
    Վերջինը: 10.02.2018, 02:23
  2. Ի՞նչն է ձեզ գրավում նույն սեռի մեջ
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 81
    Վերջինը: 08.12.2013, 15:03
  3. Գրքի ցուցահանդեսում՝ առանց գրքի
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.05.2011, 07:54
  4. ԶԼՄ-ները նույն «քաղաքում» Armtown.com
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.05.2008, 15:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •