User Tag List

Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 102 հատից

Թեմա: Նույն գրքի վերընթերցումը

  1. #31
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն գրքի վերընթերցումը

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, էդ իմ ամենասիրած մանկական գրքերից է: Ի դեպ, հեղինակն էլ Չուկի պապիկն է:
    Հա~, ճիշտ ա Ան ջան, հիշեցի, մի անգամ մի տեղ Չուկը գրել էր: Մի խոսքով թույն հեքիաթ ա
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  2. #32
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն գրքի վերընթերցումը

    Նոր մի հատ թերթի վրա շատ իմաստուն տողեր էր գրած`

    <<Այն գիրքը,որը չարժի վերընթերցել, չարժի նույնիսկ ընթերցել>>:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (27.07.2010)

  4. #33
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն գրքի վերընթերցումը

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես, Արամիս խնդրանքով, մի 10-12 կտորով (երեկոյան էլի, իր համար, քնելուց առաջ) վերընթերցեցի "Ծիպիլին, Տիմբական եւ Ծիծաղը": Նենց կայֆ էր Ինչ-որ մեկը կարդացել ա?
    Էն էլ ո՜նց: Ու մի անգամ չէ:
    Ու ընդհանրապես եթե մի գիրք ինձ դուր էր գալիս (մանավանդ՝ փոքր ժամանակ), էդ գիրքը հա՛ կարդում էի: 2-րդ դասարանում Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» մի 4 անգամ լրիվ, մի 6 անգամ էլ՝ մաս-մաս («Իլիականը» շատ էի սիրում) կարդացի: Ու հիմա աչքերս փակ կարող եմ ասել, թե Թեմիսը Թետիսից ինչով է տարբերվում, տարբեր պելևսների ու նեստորների մասին՝ էլ չասած: Նույնիսկ մի անգամ՝ 1-ին դասարանում, երբ մի օրում «Շրջված ծառը» 3 անգամ կարդացի (իսկ գիրքը մի 40-50 էջ կլիներ, լուրջ նվաճում էր ինձ համար), ծնողներս սկսեցին անհանգստության նշաններ ցույց տալ... : : Հիմա էն գրքերը, որ մեկից ավելի անգամներ եմ կարդացել, երևի ավելի շատ են, քան մեկ անգամ կարդացածները: Մեկ անգամ հիմնականում կարդացել եմ ծրագրային անկապ Բալզակ-Մոպասանները, մեկ էլ՝ հայկական գրեթե բոլոր վեպերը, բացի «Երկիր Նայիրիից» ու Հրանտ Մաթևոսյանի գործերից, որոնք ինձ համար ամեն ինչից վեր են: Հենց հիմա «Ոսկե հորթն» եմ վերցրել, բայց զգում եմ, որ ավելի շատ անգիր եմ ասում, քան կարդում:
    DIXI
    carpe noctem

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (21.05.2010)

  6. #34
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նույն գրքի վերընթերցումը

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես, Արամիս խնդրանքով, մի 10-12 կտորով (երեկոյան էլի, իր համար, քնելուց առաջ) վերընթերցեցի "Ծիպիլին, Տիմբական եւ Ծիծաղը": Նենց կայֆ էր Ինչ-որ մեկը կարդացել ա?
    Հա, բազում անգամներ կարդացել եմ
    Երևի թե շուտով կվերահրատարակենք

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #35
    ... aniko-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2006
    Գրառումներ
    210
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն գրքի վերընթերցումը

    Ալ. Դյումայի <Կոմս Մոնթե-Քրիստո> գիրքը կարդացել եմ երևի մի 3 անգամ, իսկ առանձին մասեր վեընթերցել.... բազմաթիվ անգամներ
    դե իսկ <20 տարի անց>-ը ավելի շատ
    առաջին հայացքից կթվա պարզ արկածային գրականություն, բայց ես այդ գրքերը շատ եմ հավանում
    երևիթե կվերընթերցեմ նաև Պ. Կոելոի <11 րոպեն> և <Զաիռ>-ը
    իսկ կյանքը շարունակվում է...

  8. #36
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն գրքի վերընթերցումը

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն էլ ո՜նց: Ու մի անգամ չէ:
    Ու ընդհանրապես եթե մի գիրք ինձ դուր էր գալիս (մանավանդ՝ փոքր ժամանակ), էդ գիրքը հա՛ կարդում էի: 2-րդ դասարանում Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» մի 4 անգամ լրիվ, մի 6 անգամ էլ՝ մաս-մաս («Իլիականը» շատ էի սիրում) կարդացի: Ու հիմա աչքերս փակ կարող եմ ասել, թե Թեմիսը Թետիսից ինչով է տարբերվում, տարբեր պելևսների ու նեստորների մասին՝ էլ չասած:
    Երևում ա նույն գրքերը շատ ենք կարդացել, բայց ''Ոդիսականը'' կարդալուց ,ինձ սպանում էր, որ Աթենաս Պալլասը տարբեր կերպարներով հայտնվում էր Ոդիսևսին, չգիտեմ թե ինչու դրանից ջղայնանում էի:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Շատ հաճախ եմ վերընթերցում, հատկապես սիրածս մասերը:
    Վերջին խմբագրող՝ Mitre: 01.09.2008, 18:06: Պատճառ: Գրառման ավելացում
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  9. #37
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրքեր, որոնք վերընթերցել ենք

    Վերջին տարիներին մի տեսակ զգուշություն կա՝ նոր գիրք ձեռքս առնելիս: Ավելի շուտ՝ եթե որևէ մեկը խորհուրդ չտա կամ գրախոսականը կարդացած չլինեմ, գրախանութի կամ գրադարանի դարակներից պատահական գիրք չեմ վերցնի ընթերցելու: Ինչքան էլ հեղինակը « մոդայիկ» լինի: Ավելի թեթև ու հաճույքով վերցնում եմ դասական գրականության երկերը, որովհետև կարծում եմ՝ ժամանակը դրանք արդեն « ջոկել» է ընթերցողի համար: Ու նաև ավելի ու ավելի հաճախ վերադառնում եմ գրքերին, որ կարդացել եմ դպրոցական, ուսանողական տարիներին: Տպավորությունը միանշանակ չի, բայց որ «բացվում են » նոր կողմերից ու նոր որակներով, դա կարող եմ հաստատել: Վերընթերցել եմ Տոլստոյի «Աննա Կարենինան»,պատմվածքները, Բուլգակովի գործերը, «Վարպետն ու Մարգարիտան», եթե ապրեմ , էլի կկարդամ, Չեխովի գործերը, վաղվանից վերսկսում եմ «Դոկտոր Ժիվագոն», մոտակա պլաններում Իլֆ-Պետրով համահեղինակներն են:
    Հետաքրքիր է իմանալ՝ ակումբցիներն ի՞նչ գրքեր են վերընթերցել:

  10. #38
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին տարիներին մի տեսակ զգուշություն կա՝ նոր գիրք ձեռքս առնելիս: Ավելի շուտ՝ եթե որևէ մեկը խորհուրդ չտա կամ գրախոսականը կարդացած չլինեմ, գրախանութի կամ գրադարանի դարակներից պատահական գիրք չեմ վերցնի ընթերցելու: Ինչքան էլ հեղինակը « մոդայիկ» լինի: Ավելի թեթև ու հաճույքով վերցնում եմ դասական գրականության երկերը, որովհետև կարծում եմ՝ ժամանակը դրանք արդեն « ջոկել» է ընթերցողի համար: Ու նաև ավելի ու ավելի հաճախ վերադառնում եմ գրքերին, որ կարդացել եմ դպրոցական, ուսանողական տարիներին: Տպավորությունը միանշանակ չի, բայց որ «բացվում են » նոր կողմերից ու նոր որակներով, դա կարող եմ հաստատել: Վերընթերցել եմ Տոլստոյի «Աննա Կարենինան»,պատմվածքները, Բուլգակովի գործերը, «Վարպետն ու Մարգարիտան», եթե ապրեմ , էլի կկարդամ, Չեխովի գործերը, վաղվանից վերսկսում եմ «Դոկտոր Ժիվագոն», մոտակա պլաններում Իլֆ-Պետրով համահեղինակներն են:
    Հետաքրքիր է իմանալ՝ ակումբցիներն ի՞նչ գրքեր են վերընթերցել:
    Անկեղծ ասած, ինչքան գնում է, մոտս ավելի է արմատավորվում տպավորությունը, որ մարդիկ գրել կարողացել են անտիկ շրջանում, վաղ ու միջին վերածննդի շրջաննում ու տասիներորդ դարի երկրորդ կեսից սկսած: Իսկ նամանավանդ ուշ վերածննդից մինչև տասնիններորդ դար շրջանը պարզապես զզվելի է: Որոշ բացառություններով, իհարկե (գոտիկայի ուղղությունն ուշ վերածննդի շրջանում, պոստգոտիկ ուղղությունն ի դեմս Էդգար Պոյի, Բայրոնը և այլն): Բայց, ասենք, Բալզակ կամ նման բաներ... Չեմ կարողանում վերընթերցել չափազանց շատ նկարագրություններով ծանրաբեռնված գրքերը: Նամանավանդ եթե ինձ ասելու բան չունեն, ընթերցության ընթացքից էլ այդ չարաբաստիկ նկարագրությունների պատճառով հաստատ հաճույք չեմ ստանում:
    Հաճախակի եմ Օլդի, Ժելյազնի, Տոլկիեն ու Քինգ վերընթերցում: Մարկեսի ու Էկոյի մասին էլ չխոսեմ, աուդիոգրքերս արդեն մաշել են
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (21.03.2010), Հայկօ (21.03.2010), Ֆրեյա (24.03.2010)

  12. #39
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Քանի որ այնպիսի թեմա է, որում գրառում անելն ինձ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ նշել իմ սիրած հեղինակի անունը, ես էլ պատմեմ, թե ինչ գրքեր եմ վերընթերցել: Նախ ասեմ, որ սարսափելի արագ եմ կարդում, ինչի պատճառով կարդացածս արագ էլ մոռանում եմ, դրա համար վերընթերցելն ինձ համար պարզապես պարտադիր է, երկու-երեք անգամ կարդացածներս հաշիվ չեն, դրանց մասին չեմ խոսա:
    Կարծում եմ կարիք չկա ակումբցիներին ասելու, որ Մաթևոսյանի «Ծառերը» և «Օգոստոս» ժողովածուները իմ սեղանի գրքերն են, որոնք անընդհատ վերընթերցում եմ, բայց քանի որ գրառումս հենց դա ասելու համար եմ անում, ուստի արդեն ասացի Գ. Բելիխի և Լ. Պանտալեևի «Շկիդ հանրապետությունը» մանկությանս և պատանեկությանս ամենասիրելի գիրքն է եղել, վերջին անգամ անցյալ տարի եմ կարդացել, իսկ ընդհանարպես տարի է եղել, որ մի քանի անգամ եմ վերընթերցել, հիմա էլ որպես քաղցր հուշ կկարդայի, բայց ո՞վ է տարել այդ գիրքս, չգիտեմ, տանում են ու չեն վերադարձնում, դրա համար էլ չեմ սիրում ուրիշին գիրք տալ
    Ու էլի շատ ու շատ գրքեր կան, որ բազմիցս վերընթերցել եմ, բայց ուզում էի խոսել այս երկուսի մասին Համ էլ այդքան երկար գրառում, որ անեմ, որում բոլորը թվարկեմ, ո՞վ պիտի հավես անի՝ գրառումս մինչև վերջ կարդա

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (26.03.2010), Rhayader (22.03.2010), Արևածագ (21.03.2010), Հայկօ (21.03.2010)

  14. #40
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մի քանի անգամ կարդացածս գրքերը երևի ավելի շատ են, քան մի անգամ կարդացածներս: Ամեն ինչ սկսվեց չարաբաստիկ «Շրջված ծառից». վեց թե յոթ տարեկան էի, կարդացի, դուրըս շատ եկավ, նույն օրվա մեջ կարդացի երեք անգամ : «Արկածային գրադարանը» կարդացել եմ մի քանի անգամ: Մայն Ռիդի ու Ջեկ Լոնդոնի ժողովածուները էնքան էի կարդացել, որ հիմա ողբալի վիճակում են խեղճ գրքերը: Հետո թափս կամաց-կամաց կոտրվեց, իհարկե, բայց լավ գրքերին վերադառնալու միտումը մնաց. պարզապես սկսեցի ավելի բծախնդրորեն ընտրել դրանց: Այսինքն՝ էստեղ «ստիպված» կամ «դիտավորյալ» վերընթերցելու մասին խոսք անգամ լինել չի կարող. ուղղակի մի օր նստում-նստում ես, կարոտում ես Շվեյկին ու սկսում ես կարդալ (մի յոթ-ութ անգամ կարդացած կլինեմ) : Պարբերաբար վերընթերցել եմ «12 աթոռն» ու «Ոսկե հորթը», «Մատանիների տիրակալն» եմ մի քանի անգամ կարդացել, Բոխեսի շատ պատմվածքները... Մի խոսքով՝ շատ են, բոլորը չեմ հիշի: Ռուս գրականությունից գրեթե ոչ մի բան չեմ վերընթերցել:
    DIXI
    carpe noctem

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.03.2010), Rhayader (21.03.2010), Արևածագ (21.03.2010), Նաիրուհի (28.03.2010)

  16. #41
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Ուղղակի չեմ կարողանում վերընթերցել որևէ բան, որ գիտեմ ինչ-որ հեղինակից գաղափար ունեմ, իսկ հարյուր - հազար - միլիոնավոր այլ բաներ չեմ կարդացել... Բայց դա, իհարկե, չի վերաբերվում բանաստեղծություներին. մի-քանի սիրելի հեղինակների գրածները կարող եմ անվերջ կարդալ)))))))))))))))

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (22.03.2010)

  18. #42
    Ձյունաճերմակ բու Minerva-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.01.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    147
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Արդեն չեմ հիշում, թե քանի անգամ եմ վերընթերցել «Հարյուր տարվա մենությունը», մեկ էլ «Վարպետն ու Մարգարիտան»։Իմ ամենասիրած գրքերից են։ Սարոյանին եմ շատ վերադառնում, մանավանդ «Մարդկային կատակերգությանը»
    Փոքր ժամանակ «Հին հունական լեգենդներն ու առասպելները» ու «Անգլուխ ձիավորը» անգիր էի արել։
    What is mind? No matter. What is matter? Never mind!

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.03.2010), Rhayader (24.03.2010), SSS (26.03.2010), Արևածագ (24.03.2010), Նաիրուհի (28.03.2010)

  20. #43
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Հիմնականում կարդացածս գրքերը չեմ վերընթերցում, սակայն մի քանի գիրք եղել են, որոնք մեծ հաճույքվ մի քանի անգամ եմ կարդացել: Դրանցից առաջինը «Փոքրիկ իշխան»-ն է: Կարդացել եմ 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն ու ֆրանսերեն. 3 լեզվով էլ վերընթերցել եմ. ամեն մի լեզուն իր գեղեցկությունն ու հետաքրքրությունն ուներ, 3-ն էլ արտակարգ էին, դրա համար էլ բոլորն էլ վերընթերցել եմ: Մյուս գիրքը, որ վերընթերցել եմ, Ֆրանսուազ Սագանի «Բարև, թախիծ»-ն է: Առաջին ընթերումից հետո շատ էի հիացած ու էլի 2 անգամ կարդացի: Կուզեի օրիգինալն էլ կարդալ, բաըց դեռ չեմ գտնում: Հաջորդը Էրիկ Էմանուիլ Շմիտի "Oskar et la Dame rose" ("Оскар и Розовая Дама") պատմվածքն է: Կարծես թե այսքանը. էլի հիշեմ, կգրեմ:

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (26.03.2010), Chuk (27.03.2010), Hripsimee (25.03.2010), Արևածագ (24.03.2010), Երկնային (26.03.2010)

  22. #44
    Ձյունաճերմակ բու Minerva-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.01.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    147
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմնականում կարդացածս գրքերը չեմ վերընթերցում, սակայն մի քանի գիրք եղել են, որոնք մեծ հաճույքվ մի քանի անգամ եմ կարդացել: Դրանցից առաջինը «Փոքրիկ իշխան»-ն է: Կարդացել եմ 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն ու ֆրանսերեն. 3 լեզվով էլ վերընթերցել եմ. ամեն մի լեզուն իր գեղեցկությունն ու հետաքրքրությունն ուներ, 3-ն էլ արտակարգ էին, դրա համար էլ բոլորն էլ վերընթերցել եմ: Մյուս գիրքը, որ վերընթերցել եմ, Ֆրանսուազ Սագանի «Բարև, թախիծ»-ն է: Առաջին ընթերումից հետո շատ էի հիացած ու էլի 2 անգամ կարդացի: Կուզեի օրիգինալն էլ կարդալ, բաըց դեռ չեմ գտնում: Հաջորդը Էրիկ Էմանուիլ Շմիտի "Oskar et la Dame rose" ("Оскар и Розовая Дама") պատմվածքն է: Կարծես թե այսքանը. էլի հիշեմ, կգրեմ:
    Ոնց եմ սիրում «Փոքրիկ իշխանը»։ Տարբեր տարիքում վերընթերցել եմ ու ամեն անգամ մի նոր ձևով եմ ընկալել։
    What is mind? No matter. What is matter? Never mind!

  23. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (26.03.2010), Hripsimee (25.03.2010), Yevuk (24.03.2010), Արևածագ (24.03.2010), Դատարկություն (24.03.2010), Ֆոտոն (26.03.2010)

  24. #45
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մի քանի գիրք կա, որ էս պահին հիշում եմ՝ վերընթերցել եմ. Մարկես – Հազար Տարվա մենություն x4, Բուլգակով – Մաստեր ի Մարգարիտա x2, Մարկեսի պատմվածքները, Մարկեսի վիպակները, Մարկեսի ամենինչը։ Մի բան մենակ վատ ստացվեց. Մարկես կարդալուց հետո չեմ կարողանում ուրիշ գրքեր կարդամ, հենց գիրք կարդալու պահանջ եմ զգում, նորից ձեռս գնում ա սև հաստ Մարկեսի ժողովածուին։ էս մարդը ախր ուրիշ ձևի դեմք ա, է... Գժժժվում եմ В Недобрый час-ի համար... դա երևի իմ ամենասիրած ստեղծագործությունն ա
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.03.2010), Minerva (25.03.2010), Rhayader (24.03.2010), Արևածագ (24.03.2010)

Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նույն երգի տարբեր կատարումներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 127
    Վերջինը: 10.02.2018, 02:23
  2. Ի՞նչն է ձեզ գրավում նույն սեռի մեջ
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 81
    Վերջինը: 08.12.2013, 15:03
  3. Գրքի ցուցահանդեսում՝ առանց գրքի
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.05.2011, 07:54
  4. ԶԼՄ-ները նույն «քաղաքում» Armtown.com
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.05.2008, 15:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •