Մոդերատորական. «Գրքերը, որոնք վերընթերցել ենք» թեման միացվել է «Նույն գրքի վերընթերցումը» թեմային:
Մոդերատորական. «Գրքերը, որոնք վերընթերցել ենք» թեման միացվել է «Նույն գրքի վերընթերցումը» թեմային:
Ոչ մի տեղ չտեսա Շահեն Թաթիկյանի գործերից որևէ մեկի անունը, զարմացած եմ շատ, որովհետև մինչև հիմա ինձ թվում էր (ու հիմա էլ ա թվում), թե անհնար ա ապրել առանց կարդալու "Երիցս խաչվածը", կամ նրա պատմվածքները: "Երիցս խաչվածը" չնայած մեծ ծավալին (2 հատոր, ամեն հատորը մոտ 500 էջ) կարդացել եմ յոթ-ութ անգամ, ու հիմա էլ երազում եմ գոնե մի շաբաթ ազատ լինեմ ու նորից կարդամ: Եթե ինչ որ մեկը կարդացել ա, խնդրում եմ գրեք ձեր կարծիքը, շատ հետաքրքիր ա, ինչ կարծիքի են մարդիկ էն գրքի մասին, որն ինձ սովորեցրել ա ապրել:
Ես կարդացել եմ շատ վաղուց: Շատ բան եմ մոռացել բովանդակությունից,բայց զգացողությունս ռեալ հիշում եմ`կարդում էի գիշեր -ցերեկ և նույնիսկ այն պահերին երբ չէի կարրդում միտքս,ուղեղս գրքի հետ էր:Շնորհակալություն, լավ հիշեցրեցիք ,կարելի է վերընթերցել...
E-la Via (24.05.2014)
«Նրա ճանապարհը» երևի 3-4 անգամ կարդացել եմ, փոքր ժամանակ շատ էի ինձ նմանեցնում Սամվելին, մինչև 13 տարեկան դառնալս մի քանի անգամ կարդացի, մեկ էլ անցած տարի վերընթերցեցի, որ տեսնեմ՝ էլի՞ նման եմ նրան։ Մի քիչ փոխվել եմ կարծես թե
Հիմա վերընթերցում եմ «Ավազուտների կինը»։ Արտակարգ գործ է, ու կարծես առաջին անգամ եմ կարդում։![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Բազում անգամներ վերընթերցել եմ "Եռաձայն պատարագ"-ը, "Անլռելի զանգակատունը", "Երգ երգոց"-ը , "Ֆաուստ"-ը, "Եվգենի Օնեգին"-ը (և ռուսերեն և հայերեն), "Ջոնաթան Լեվինգսթոն ճայը", "Հայ մուկը", Թումանյանի և Շեքսպիրի համարյա բոլոր հեքիաթները:
Moonwalker (22.09.2010), Արևածագ (21.09.2010)
Ամենաշատ անգամները Հարրի Փոթերն եմ կարդացել՝ որոշ հատորներ 3 անգամԲայց այ իրար հետեւից միայն մեկն է եղել՝ Ժելյազնու «Князь Света»-ն....էս գիրքը ինձ մի այլ կարգի էր դուր եկել ու ես ավարտելուց հետո նորից սկսեցի
![]()
Leo Negri (09.02.2011)
Շատ հաճախ հեքիաքթներ եմ վերընթերցում : Ամեն անգամ մի նոր բան կարելի է գտնել....![]()
Շատ գրքեր կան, որոնք վերընթերցում եմ ու ամեն անգամ տպավորությունները տարբեր են լինում: Բայց մեջս հատկապես տպավորվել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի վերընթերցումը:
Դպրոցական էի, երբ ձեռքս վերցրեցի Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը: Այդ ժամանակ մեկը կողքից ասեց, թե գիրքը ծանր է կարդացվում և իմ տարիքի համար չէ: Բայց ես չլսեցի ու սկսեցի կարդալ: Վեպը միանգամից կլանեց ինձ: Հիշում եմ՝ նայում էի գրքի հաստությանը ու այն ինձ «բարակ» էր թվում. չէի ուզում գիրքը վերջացնել...ագահաբար կարդում էի... ի՜նչ հաճույք էր: Գիրքը բնավ ծանր կարդացվող չթվաց, այլ ընդհակառակը՝ խորը տպավորություն թողեց:
Տարիներ հետո նորից կարդացի վեպը, բայց նույն էմոցիաները վեպը չառաջացրեց: Երևի շատ էի ուզում վերապրել այն հույզերը, որը ստացել էի առաջին ընթերցումից: Ինչևէ: Վեպը հոյակապ է, բան չունեմ ասելու, բայց դե միշտ «առաջին ծանոթությանը» ստացած տպավորությունը չի կրկնվում: Երկրորդ «հանդիպումը» հեղինակի հետ արդեն ուրիշ հույզեր է առաջ բերում:
Բայց կան գրքեր էլ, որոնց առաջին ընթերցմամբ չէ, որ էմոցիաները ամբողջովին կլանում են քեզ, այլ պետք է նորից վերընթերցես: Նման գրքեր ընթերցելիս, միշտ նոր բան ես հայտնաբերում (օրինակ՝ Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» ):![]()
total_abandon (25.05.2014)
Դեռ չի եղել այդպիսի գիրք, որ երկրորդ անգամ ընթերցեմ, բայց առանձնացրել եմ այդպիսի գրքեր, վերընթերցելու համար![]()
Իսկ ես նույնիսկ խորհուրդ կտայի վերընթերցել կամ գոնե թերթել էն գրքերը, որոնք վաղուց ենք կարդացել: Տարբեր տարիքում տարբեր կերպ ենք ընկալում աշխարհը, ուստի տարբեր ձևով էլ գրքերն ենք ընկալում: Նույնիսկ գրքից ստացած ընդհանուր տպավորությունը կարող է այլ լինել, քան նախորդ ընթերցման ժամանակ:
Այբ (02.05.2014), մարդագայլուկ (02.05.2014)
Ես օրինակ Թոլքիենի գործերն էի ժամանակին մոլագարի նման վերընթերցում (Հոբիթ, Մատանիների Տիրակալը, Սիլմարիլիոն): Հիշում եմ, պապաս միշտ ջղայնանում էր, ասում էր ինչ ես նույն բանը տաս անգամ կարդում, դրա փոխարեն լիքը ուրիշ գրքեր կարող ես կարդալ: Հիմա համաձայն եմ իր հետ, չնայած որ հիշում եմ ինչ հաճույք էի ստանում էդ գրքերից, ինձ էդքան էլ չեմ մեղադրում: Համ էլ շատ ծավալուն գործեր էին ու ամեն անգամ կարելի էր ինչ-որ նոր բան բացահայտել:
Նաև Փոքրիկ Իշխանն եմ մի քանի անգամ իրար հետևից կարդացել, բայց էս դեպքում հաստատ սխալ եմ արել, որովհետև շատ կարճ ժամանակում հիասթափվեցի գրքից: Գրքի իմաստը հենց այն էր, ինչ գրված էր: Իսկ ես անկապ դրած ինչ-որ տողատակեր ու թաքնված իմատներ էի ման գալիս:
Թոլքիենի դեպքում պատճառը հաստատ իրականությունից կտրվելու ցանկությունն էր: Ինձ համար նոր աշխարհ էի հայտնաբերել, դրա մեջ խորացել ու ինձ էնտեղ լավ էի զգում: Իսկ Փոքրիկ Իշխանի դեպքում ինձ թվում ա գրքի չափից դուրս պոպուլյարությունն ինձ դավաճանեց: Մտածում էի` էս ինչեր են մարդիկ դրա մեջ տեսնում, որ ես չեմ տեսնում ու կպած որոնում էի: Մեկ էլ երևի էդ գրքից ստացած առաջին տպավորություններս էի կարոտում (առաջին անգամ կարդալուց հետո մեջս ինչ կա չկա իրար էր խառնվել` ոչ բիոլոգիական իմաստով):
“My God - it's full of stars!”
Պալանիկի Fight club-ը երևի հազար անգամ վերընթերցել եմ արդեն, էլ ֆիլմի մասին չեմ խոսում. մեռնեմ ջանի՜ն:![]()
Յոհաննես (02.05.2014)
Ինչքան ժամանակա էս թեմայում ուզում էի Հեմինգուեյի մասին գրել: Էս Հեմինգուեյը շատ տարօրինակն ա հա. մի անգամ կարդում ես դուրդ չի գալիս, վերընթերցում ես ու հասկանում, որ ահագին սխալ տպավորություն էր թողել առաջին անգամ, մի անգամ էլ ես վերընթերցում ու սիրահարվում ես էդ գրքին: Խոսքը Ֆիեստայի մասին էր:![]()
enna (25.05.2014)
Չարլզ Բուկովսկի ինչքան կարդում եմ էլի կարդացվում է: Սիրում եմ իրեն շաաաաաաաատ:
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ