User Tag List

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 102 հատից

Թեմա: Նույն գրքի վերընթերցումը

  1. #61
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Շատ գրքեր կան, որ դպրոցական տարիքից կարդացել եմ ու էլի հիմա ուզում եմ կարդամ, դրանք շատ են բոլորը գրել չի լինի, բայց մի քանիսի մասին գրեմ: Ուրեմն լավ հիշում եմ դպրոցական տարիքում շատ էի կարդում Րաֆֆու ,,Խենթը,, էս գիրքը 2 օրվա ընթացքում կլանված վերջացնում, մի շաբաթ հանգիստ տալիս ու նորից սկսում էի, չգիտեմ էլ ինչի արձակուրդներին կամ հանգստյան օրերին տնից գնում էի բարեկամների տուն, որ չխանգարեն տնեցիք, ու մտնում մի սենյակ ամբողջ օրը կարդումհիմա ծիծաղում եմ, բայց որ հիշում եմ ոնց էի կարդում .....
    Մուրացանից ,,Նոյի ագռավը,, ու Նար-Դոսի ,,Ես և նա,, պատմվածքներն եմ շատ անգամներ կարդացել, ,,Գևորգ Մարզպետունին,, եմ 3 անգամ կարդացել, ու տենց էլ չհասկացա ինչի եմ ես սենց գրքերը շատ կարդում, մեկա անուններ ու թվերը չեմ հիշում, պատմության վերաբերյալ շատ քիչ բանա մնում ուղեղումս, փաստորեն ինչքան անհետաքրքիր բան կա ես շատ էի կարդում պատմական գրքերից շաաաատ հավանում եմ/երևի 4 անգամ կարդացել էմ, էնքան էլ երկարա/ ,,Մուսա լեռան 40 օրը,,, էս վերջերս կարդացի Дэниел Киз - Цветы для Элджернона, ու ավարտելուց հետո նորից կարդացի, դուրս շատա եկել, լավնա, շատ բարի ու հետաքրքիրա, ովքեր չեն կարդացել, անպայման կարդացեք:
    Հլա որ էսքանը եթե հետո էլի լավ/հետաքրքիր գրքեր հիշեմ կգրեմ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 27.03.2010, 22:59: Պատճառ: Ավելորդ հատվածի հեռացում

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (27.03.2010), Yevuk (28.03.2010)

  3. #62
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մոդերատորական. «Փոքրիկ իշխանը» գիրքը քննարկող գրառումները տեղափոխվել են համապատասխան թեմա: Անլուրջ գրառումները, ինչպես նաև ոչ գրական գրքերի վերընթերցման մասին գրառումները ջնջվել են՝ այս անգամ առանց զգուշացում-տուգանայինների: Մնացե՛ք թեմայի շրջանակներում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (27.03.2010)

  5. #63
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Քանի որ Հեկտոր Մալոյի "Առանց ընտանիքին" էլ էր ակումբցիների շատ կարդացած գրքերի շարքում, այդ գրքի ընթերցվելիության մասին մի բան պատմեմ, կարծում եմ` թեմայից դուրս չի լինի: Նախ ասեմ, որ առաջին անգամ այդ գիրքը չեմ հիշում, թե երբ եմ կարդացել, հետո կարդացել եմ ու կարդացել, մինչև մեկը տարավ կարդալու, հիմա չեմ հիշում` ով, ու գիրքը անհետացավ: Տատս այդ գիրքը օգտագործում է, որպես դեղ` բառիս բուն իմաստով: Ըստ նրա դա երեխային գրքին կապելու ամենալավ դեղն է, այդպես նա գրքին է կապել իր որդիներին, թոռներին, հարևանների ու բարեկամների երեխաներին, հորս, հորեղբայրներիս, եղբորս կարդացած առաջին գիրքն է, ինձ կարիք չի եղել գրքին կապել, որովհետև ես դեռ մինչև դպրոց գնալս կարդալու մոլուցքով էի տարված, այն տարիքներում, երբ տատս ուրիշներին գրքին էր կապում "Առանց ընտանիքիով", ես տան բոլոր գրքերը խժռել էի ու սովետական հանրագիտարանի հատորներն էի կլանում, մի քիչ էլ ես գլուխ գովամ էլի, որ շատ եմ կարդացել շատ էլ, որ ամբողջ օրը Կոբո Աբեներից ու Մոհան Ռաքեշներից չեմ խոսում, վերջը, ամենահետաքրքիրն այն է, որ եթե երեխան հրաժարվում է "Առանց ընտանիքին" կարդալուց, տատս արդեն ձեռքերը լվանում է այդ երեխային գրքին կապելուց, գլուխը անբուժելի հիվանդ ունեցող բժշկի նման տմբտմբացնում ու ասում` անհուսալի է

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (28.03.2010), Ariadna (28.03.2010), Chuk (28.03.2010), My World My Space (28.03.2010), Yeghoyan (03.05.2010)

  7. #64
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Հաստատ բոլորը չեմ հիշի, որ գրեմ։
    1. Խաժակ Գյուլնազարյան-«Ինչ-որ տեղ վերջանում էր հորիզոնը», նաև գրեթե բոլոր պատմվածքները
    2. Բորխես-«Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները»
    3. Մարկես-«Հարյուր տարվա մենություն»
    4. Անդրե Մորուա-«Դոն Ժուան կամ Բայրոնի կյանքը»
    5. Շեքսպիր-«Մակբեթ»
    6. Սոմերսեթ Մոեմ-«Անձրևը»
    7. Բորիս Պաստեռնակ-«Դոկտոր Ժիվագո»
    8. Կուպրին-«Սուլամիթ», «Յամա»
    9. Դոստոևսկի-«Ոճիր և պատիժ»
    10. Կուն-«Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները»
    11. Լևոն Շանթ-«Կինը», «Հին աստվածներ»
    12. Ջ. Բայրոն-«Կայեն»
    13. Գ. Զոհրապ-Գրեթե բոլոր նորավեպերը
    14.Հենրիկ Սենկևիչ-«Յո՞ երթաս»
    15. Օսկար Ուայլդ-«Դորիան Գրեյի դիմանկարը», հեքիաթները

    ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 28.03.2010, 12:20:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (28.03.2010), Արևածագ (31.03.2010)

  9. #65
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Վերընթերցում եմ «Դոկտոր Ժիվագոն» Մեծ դժվարությամբ: Դպրոցում էի կարդացել հայերեն թարգմանությունը, հիմա՝ բնագրով: Բարեկամներիցս մեկը, որի կարծիքն ինձ համար բացառիկ նշանակություն ունի, խորհուրդ տվեց նորից կարդալ: Այն ժամանակ էլ սյուժեն խճճված ու ավարտը անհասկանալի էին մնացել, հիմա էլ հերոսների բազմազանությունը հիացմունք չի պատճառում:Գիրքը Նոբելյան մրցանակակիր է: Միգուցե հասկանամ գրքի՝ համաշխարհային մրցանակներ շահելու տրամաբանությունը:
    Նույն բարեկամիս խորհրդով, սեփական անձը բռնության ենթարկելով, կարդացել էի Դալիի «Հանճարի օրագիրը»: Ցնդաբանություն թվաց:
    Վերջերս Հրանտ Մաթևոսյանի հարցազրույցներից մեկը պատահաբար նայեցի: Ասաց.« Կյանքումս ոչ մի վեպ լրիվ չեմ կարդացել: Միայն հատվածներ՝ այստեղից- այնտեղից»: Լավ ինդուլգենցիա է, որ մարդ վերցնի օգտագործելու:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (05.04.2010)

  11. #66
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն բարեկամիս խորհրդով, սեփական անձը բռնության ենթարկելով, կարդացել էի Դալիի «Հանճարի օրագիրը»: Ցնդաբանություն թվաց:
    Հանճարեղ աշխատանք է: թե ինչպես է Դալին ծաղրում բոլորին՝ ինքն իրեն էլ այդ թվում, ինչպես է ցեխին խառնում ստերեոտիպային «հանճարի» գաղափարը, ինչպես է իր կարծիքն արտահայտում արվեստի վերաբերյալ, ու դրա տակ թաքնված է իսկապես հանճարեղ մարդը, ով իրականում շատ լավ գիտակցում է, թե ինչ է անում ու ինչու է անում՝ գիտակցելով դրան զուգահեռ, որ ոչ ոք իրեն չի հասկանում:
    Հաճախ խաղում է ընթերցողի կոմպլեքսների ու նյարդերի վրա: Իսկապես շատ լավ գիրք է:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. #67
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Ընդհանրապես, գրքերը վերընթերցելու սովորություն չունեմ: Դեռահասային տարիքում մի 10 անգամ «Փոքրիկ իշխանն» եմ կարդացել՝ տարբեր լեզուներով: Էլ ոչ մի անգամ չեմ կարդա: Չէ, կկարդամ, մենակ եթե ֆրանսերեն լինի. լեզուս զարգացնելու համար պետք կգա:

    Ռուզան Խաչատրյանի «Թաց քաղաքն» եմ մի քանի անգամ կարդացել, բայց չեմ ասի՝ ինչու:

    Մեկ էլ Հեմինգուեյի «Ֆիեստան» երկու անգամ եմ կարդացել, մի անգամ հայերեն, մի անգամ՝ անգլերեն: Առաջին տպավորությունս երկրորդից 180 աստիճանով տարբերվում էր. սկզբում ընդհանրապես դուրս չեկավ: Անկեղծ ասած, զարմանում եմ, թե ինչպես «Ֆիեստան» կարդալուց հետո ռիսկ արեցի էլի Հեմինգուեյ կարդալ: Զարմանում եմ, բայց ուրախանում, որովհետև հետագայում նա իմ սիրած գրողը պիտի դառնար: Դե երկրորդ անգամ, որ «Ֆիեստան» կարդացի, արդեն լրիվ ուրիշ էր... Անկեղծ ասած, ուզում եմ երրորդ անգամ էլ կարդալ:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (06.04.2010), Արևածագ (06.04.2010)

  14. #68
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանճարեղ աշխատանք է: թե ինչպես է Դալին ծաղրում բոլորին՝ ինքն իրեն էլ այդ թվում, ինչպես է ցեխին խառնում ստերեոտիպային «հանճարի» գաղափարը, ինչպես է իր կարծիքն արտահայտում արվեստի վերաբերյալ, ու դրա տակ թաքնված է իսկապես հանճարեղ մարդը, ով իրականում շատ լավ գիտակցում է, թե ինչ է անում ու ինչու է անում՝ գիտակցելով դրան զուգահեռ, որ ոչ ոք իրեն չի հասկանում:
    Հաճախ խաղում է ընթերցողի կոմպլեքսների ու նյարդերի վրա: Իսկապես շատ լավ գիրք է:
    Իմիջիայլոց, նույն բարեկամս հետո գրքից նույնիսկ հենց արվեստին վերաբերող մտքերի «ծաղկաքաղն» արեց և ուղարկեց ինձ՝ դրանով ուշադրությունս հրավիրելով իր կարծիքով ամենակարևորի վրա: Դալին իրեն հանճար հռչակեց, (դուք այստեղ հեշտությամբ զուգահեռ կանցկացնեք ակումբցիներից մեկի հետ, մատով ցույց չեմ տալիս՝ ու՞մ), և ոչ մեկը չհերքեց այդ խելահեղությունը: Ոչ իր ժամանակակիցներից, ոչ էլ հետո: Ի՜նչ արժի միայն գրքի վերջում արտաթորանքին նվիրված ծավալուն տրակտատը:
    Այս ամենի հետ պիտի նշել, որ նման ցնդածներին հանճար սարքելու համար նրանց կողքին անպայման մի Գալա է պետք:

  15. #69
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջիայլոց, նույն բարեկամս հետո գրքից նույնիսկ հենց արվեստին վերաբերող մտքերի «ծաղկաքաղն» արեց և ուղարկեց ինձ՝ դրանով ուշադրությունս հրավիրելով իր կարծիքով ամենակարևորի վրա: Դալին իրեն հանճար հռչակեց, (դուք այստեղ հեշտությամբ զուգահեռ կանցկացնեք ակումբցիներից մեկի հետ, մատով ցույց չեմ տալիս՝ ու՞մ), և ոչ մեկը չհերքեց այդ խելահեղությունը: Ոչ իր ժամանակակիցներից, ոչ էլ հետո: Ի՜նչ արժի միայն գրքի վերջում արտաթորանքին նվիրված ծավալուն տրակտատը:
    Այս ամենի հետ պիտի նշել, որ նման ցնդածներին հանճար սարքելու համար նրանց կողքին անպայման մի Գալա է պետք:
    Գալան անկապ տիպ էր, օրագրում կակռազ ցույց է տալիս Հիսուսի ու Մարիամի օրինակի վրա, ինչպես է կինը տղամարդուն զոհաբերում, որ «բարձրանա»:
    Իսկ ոչ թե արտաթորանքին, այլ գազարձակմանը նվիրված տրակտատը մարդը ջրիկացել էր, ինչպես ասում են՝ համով-հոտով էր ջրիկացել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Leo Negri (06.04.2010), Արևածագ (06.04.2010)

  17. #70
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջիայլոց, նույն բարեկամս հետո գրքից նույնիսկ հենց արվեստին վերաբերող մտքերի «ծաղկաքաղն» արեց և ուղարկեց ինձ՝ դրանով ուշադրությունս հրավիրելով իր կարծիքով ամենակարևորի վրա: Դալին իրեն հանճար հռչակեց, (դուք այստեղ հեշտությամբ զուգահեռ կանցկացնեք ակումբցիներից մեկի հետ, մատով ցույց չեմ տալիս՝ ու՞մ), և ոչ մեկը չհերքեց այդ խելահեղությունը: Ոչ իր ժամանակակիցներից, ոչ էլ հետո: Ի՜նչ արժի միայն գրքի վերջում արտաթորանքին նվիրված ծավալուն տրակտատը:
    Այս ամենի հետ պիտի նշել, որ նման ցնդածներին հանճար սարքելու համար նրանց կողքին անպայման մի Գալա է պետք:
    Դալիին բան չասեք Ոչ ոք իրեն չի կարող հանճար հռչակել, եթե իսկապես հանճար չի.. հակառակ դեպքում ոչ ոք շան տեղ չի դնի։
    Ես էլ Դալլի կենսագրությունն եմ երկու անգամ կարդացել, մի ամերիկուհու գիրք է… Չգիտեմ՝ ինչքանն է ճիշտ, ինչքանը սենսացիայի հետևից ընկնելու փորձ, բայց որ մարդը իրոք հոգեբանական պրոբլեմներ է ունեցել, կամ էլ ձևացրել է, որ ունի փաստ է։
    Նաև փաստ է այն, որ իր պես հանճարեղ սյուրռեալիստ նկարիչ էլ չկա։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (06.04.2010), Արևածագ (06.04.2010)

  19. #71
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մոդերատորական: Կրկին կարդացեք թեմայի վերնագիրը և ուշադրություն դարձրեք, թե որ բաժնում է այն գտնվում: Սալվադոր Դալիի անձնական կյանքը և ստեղծագործական գործունեությունը քննարկող գրառումները այսուհետ ջնջվելու են, իսկ գրառում կատարողները՝ տուգանվելու:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.04.2010), Արևածագ (06.04.2010), Նաիրուհի (10.04.2010)

  21. #72
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Հրանտ Մաթևոսյանի «Օգոստոս» շարքը կարդացել եմ յոթ անգամ, վերջին անգամը՝ կիսատ: Հենց յոթ անգամ եմ այցելել Հայաստան՝ ՌԴ տեղափոխվելուց հետո: Այդ գիրքը դարձել է ծիսակարգային մի բան. Եկա Հայաստան, հարազատներիս, ընկերներիս այցելեցի, «կռվածս տեղերում» շրջեցի, եթե Հրանտի գիրքն էլ կարդացել եմ, արդեն հանգիստ խղճով կարելի է հետդարձի տոմս գնել:
    Հրաշալի է զգացողությունը, երբ սարի վրայի փոշոտ ճանապարհով գնում ես քրոջդ հյուր, արևը մինչև ոսկորներդ տաքացնում –վառում է, երկաթե ցանցալարի արանքից ձեռքդ ցավացնելով մտցնում, սալոր ես քաղում, էդ սալորի կորիզներն էլ, թոքերումդ ինչքան ուժ կա՝ թքում ես կողքի ձորը,խանում- խաթուն քույրդ էլ հիմա ժպտերես առաջդ կգա, նրա «վայրի բնության մեջ» մեծացող կարմրաթուշ զավակները կվազեն դիմավորելու քո «օդահան զանգի տակ» մեծացող աղջկան, ու արև...արև...արև....:
    Այս բոլորը իմ փոխարեն գրել է Հրանտը: Իսկ վերջին անգամը չկարողացա կարդալ...Որովհետև լրջորեն չէի ուզում վերադառնալ Ռուսաստան: Ճգնաժամն այնքան խորն էր, ցանկությանս հետևանքներն էլ այնքան կործանարար կարող էին լինել, որ խելամտությունս արգելեց Հրանտի ...թմրանյութն օգտագործել: ՌԴ վերադառնալուց հետո նորից ձեռքս առա «Աշնան արևը»: Միևնույնն է, Հայաստանում կարդալու ապրումները չի տալիս...

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.04.2010), StrangeLittleGirl (08.04.2010), Նաիրուհի (10.04.2010), Շինարար (07.04.2010)

  23. #73
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մի քանի տողով գրեմ իմ ամենասիրելի գրական գործի՝ Չարենցի «Նավզիկեի» մասին: Ճիշտ է, դա բանաստեղծություն է, բայց այս բանաստեղծությունը հարյուրավոր անգամներ եմ կարդացել: Պատահական չի գրել Պոետը.
    ԱՐՓԻԿԻՆ, ԱՐՓԻԿԻՆ,
    ԻԶԱԲԵԼԼԱՅԻՆ
    ԻՄ ԱՄԵՆԱՉՔՆԱՂ ԵՐԿԸ
    Այս հոգեհանգստի երգը՝ գրված Չարենցի մահից մեկ տարի առաջ՝1936 ին, աղիողորմ ողբի ու անմխիթար սիրո խտացում է:
    Մեր գրականության մեջ ողբասացությունը տարածված թեմա է՝ հիմնականում հայրենիքի բախտի ու հայ կոտորածների հետ կապված: Մի անգերազանցելի ողբ էլ կա՝ Սարոյի մոր լացը Թումանյանի «Անուշում»: Էգոիզմի դրսևորման միակ տողը. «...Իմ գերեզմանը ինչու՞ ես խլում, Անիրավ որդի, դավաճան որդի»:
    Մնացյալը ցավ է մարդու, անհատի կորստի համար: Մայրը դարերով արցունք կթափի, բայց դա կարևոր չի: Կարևորը Սարոյի «Կանաչ սարերից, Կարմիր արևից» «ընկած» լինելն է:
    Չարենցի «Նավզիկեն» այս տեսակետից ինքնաձաղկման ողբ է . Սարսափելի է գիտակցումը, որ ինքդ ես պատճառ եղել ամենասիրելիիդ կորստին.
    Կարոտներիս ծովի կղզիներում անցած
    Դու իմ կղզին եղար միակ ոսկե, –
    Բայց սև աղետ դարձավ և մահացու հանցանք
    Քեզ համար սերն իմ սև, իմ Նավզիկե…
    Բանաստեղծության առաջին տառից մինչև վերջին հնչյունը անդառնալի, կորուսյալ սիրո պատումի բարձր նոտա է վերցված, որ յուրաքանչյուր հաջորդ քառյակում կես տոն անգամ չի իջնում. Միայն ուժեղանում է, ահագնանում՝ կրկնությունների միջոցով:
    Ըստ իս, Չարենցի այս գործը ,բանաստեղծների համար բանաստեղծություն գրելու դասընթաց է: Միայն ուժերի գերլարումով , ինքնակեղեքումով կարելի է որակյալ բանաստեղծություն գրել: Մնացած դեպքերում՝ բռնացրած հանգերով սղալած ոտանավոր:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (10.04.2010)

  25. #74
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    37
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    1,Ալբերտ Հոֆմանն-ԼՍԴ-ն իմ ծանր երեխան
    2,Իռվին Ուելշ-Ասեղի վրա
    3,Ծիմոտի Լիրի-Ասծո 7 լեզուները
    4,Վիկտոր Պելեվին-Չապաեւը ու դատարկությունը
    5,Օլդոս Հակսլի-մտքի դռները
    6,Տերենս Մակկեն-աստվածների սնունդը
    7,Չարենց-ամբոխները խելագարված
    8,Ֆրեդերիկ Բեկբեկեր-99 ֆրանկ
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Leo Negri (18.04.2010), Rhayader (29.04.2010), Արևածագ (13.04.2010)

  27. #75
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմնականում նոր գրքեր եմ կարդում ու հազվադեպ վերընթերցում, բայց հաճախ եմ բացում կարդացածս գրքերի հումորային հատվածները, ավելի ճիշտ լինում ա, որ հերոսներին կարոտում եմ, օրինակ, Ռեմարկի Լյուդվիգին, Դավլատովի Կոմպրոմիսի ժուռնալիստին ու էլի տենց հերոսներ,Սարտրի Գերոստրատին, որը ապուշություն է, բայց դե մեկ-մեկ, ինչ մեղքս թաքցնեմ

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (29.04.2010)

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նույն երգի տարբեր կատարումներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 127
    Վերջինը: 10.02.2018, 02:23
  2. Ի՞նչն է ձեզ գրավում նույն սեռի մեջ
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 81
    Վերջինը: 08.12.2013, 15:03
  3. Գրքի ցուցահանդեսում՝ առանց գրքի
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.05.2011, 07:54
  4. ԶԼՄ-ները նույն «քաղաքում» Armtown.com
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.05.2008, 15:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •