մեր «ծիր-կաթին» -ի 22 տոկոսը մութ մատերիայից ա: Այսինքն զարմանալի չի, որ մութ մատերիայից գալակտիկաներ կան: Իրականում աստղերն են հավաքվում արդեն իսկ կուտակված մութ մատերիայի մեջ ու ձևավորում գալակտիկաներ: Հենց մութ մատերիայի հսկայական պարունակությունն է, որ ստեղծում է հսկայական գրավիտացիա՝ ստիպելով աստղերին մնալ խմբերով ու ցրիվ չգալ տիեզերքում:
Այսինքն ամենասկզբում մութ մատերիան է կուտակվում, ձեռի հետ էլ աստղերն են քաշվում մութ մատերիայի կույտի մեջ: Իհարկե գալակտիկայի կենտրոնում հիմնականում լինում է գերքաշային սև անցք, որը հսկայական գրավիտացիա ունի ու ստիպում է ամբողջ գալակտիկան պտտվել իր շուրջը, ու աստղերն րիենք էլ են իրար ձգում, բայց սև մատերիան գալակտիկայի հիմնական մասսան է:
Սև էներգիան լրիվ հակառակ է գործում սև մատերիային: Այն ցրում է տիեզերքը: Սև էներգիայի աղբյուրը ավելի խորհրդավոր ու քիչ ուսումնասիրված է: Ափսոս Էնշտեյնը իր հավասարումներում դիտարկում էր ստատիկ տիեզերք ու սև էներգիայի ազդեցությունը թվերով պարզելուց հետո նա այդպես էլ չընդունեց դրա գայությունը, իսկ տիեզերքը ստատիկ մոդելի բերելու համար մտցրեց հաստատուն, որը և պահում էր այն ստատիկ վիճակում: Այդ հաստատունը հենց սև էնեևգիան էր: Հետո Էնշտեյնը դա համարեց իր ամենամեծ բացթողումը, որովհետև Հաբլը հայտնաբերել էր որ տիեզերքը ստատիկ չի, այլ ընդարձակվում է: Հազարամյակի հանճարը ժամանակ չունեցավ իր հաշվարկներն ու ուսումնասիրությունները շարունակելու, թե չէ մենք ավելի շատ բան կիմանաինք սև էներգիայի մասին:
Էջանիշներ