Հայկ ջան բայց արի ընդունենք, որ մարդը օժտված է ավելի բարձր գիտակցությամբ, քան իրեն պետք կլիներ միայն բազմանալու ու տեսակը պահպանելու համար: Օրինակ բերածդ առյուծը մտածված որս է անում իր սովը հագեցնելու համար, սեքսով է զբաղվում՝ բազմանալու համար և այն...: Ի տարբերություն առյուծի, մարդը կարողանում է տիեզերք բարձրանալ, լուսին թռչել ու բարդ մաթեմատիկական հաշվարկներ կատարել, տիեզերքի ուսումնասիրության համար, որը ոչ մի կերպ կապ չունի տեսակի պահպանման ու զարգացման հետ: Մարդու մոտ բարձրին հասնելու ձգտում կա, որը չկա ոչ մի այլ կենդանու մոտ:
Ինչո՞վ է օգնում տիեզերքի մասին գիտելիքների կուտակումը տեսակի պահպանման կամ կերակրման գործում: Հակառակը, մարդիկ իրենց առօրյա կոմֆորտի ու ստամքոսի համար նախատեսված միջողներով գիրք են գնում ու սովորում, արվեստով են զբաղվում ու ստեղծագործում, որը ոչ մի ընդհանուր բան չունի միայն կշտանալ ու բազմանալ ցանկացող կենդանիների հետ:
Ամբողջ հարցը կայանում է նրանում, թե ի՞նչն է ստիպում մարդուն ստեղծագործել, ավելի մեծ գիտելիքներ կուտակել ասենք հարևան գալակտիկայի մասին, որտեղ հայտնվելու ֆիզիկական հնարավորություն առանց այդ էլ չկա: Համենայն դեպս մեզ հայտնի մաթեմատիկան մեկ տարբերակ է թողնում այդպիսի ճանապարհորդության համար, այն էլ ոչ ստաբիլ ճիճվի առանցքների միջոցով:
Ինչ վերաբերվում է գիտակցության իլուզիայի մասին, որը նշել է Դատարկությունը:
Գիտակցության իլուզիան իհարկե հնարավոր բան է, բայց մարդը շատ ոլորտներ ուսումնասիրելիս օգտագործում է ոչ միայն սեփական զգայարանները, որոնք կարող են իլուզիա ու խաբեություն ստեղծել, այլ տարբեր տեսակի չափիչ սարքեր ու ուսումնասիրվող մատերիայի այնպիսի ազդեցություններ, որոնք նույնիսկ մեր զգայարանները ի վիճակի չեն ֆիքսել: Օրինակ հենց բազմաչարչար մութ մատերիայի գոյությունը մենք չէինք էլ նկատի, եթե չլիներ նրա գրավիտացիան: Իսկ գրավիտացիան զգայարաններով չենք զգում, այլ միայն տեսնում ենք նրա ճկած տարածություն-ժամանակային ցանցը, որը ուղիղ հետագծերը ճկում է շրջանաձև ուղեծրերի:
Մատիրցայի գաղափարը տվյալ դեպքում ռեալ չէ: Այն ինչ մենք հայտնաբերել ենք, ավելի քան իրական է ու գոյություն ունի անկախ մեր գիտակցությունից ու զգայարաններից: Տիեզերական զոնդերը, որոնք չափում են տիեզերքի ռադիացիան, չեն կարող ունենալ իլուզիաներ, կամ հենց նույն իլուզիաները, որոնք մենք կունենաինք:
Էջանիշներ