Յուրաքանչյուր պետության ամրությունը , հզորությունը կախված նաև է նրա ժողովուրդից,նրա քաղաքացիական գիտագցության մակարդակից:
Հայերն ունե՞ն քաղաքացիական գիտակցություն:
Յուրաքանչյուր պետության ամրությունը , հզորությունը կախված նաև է նրա ժողովուրդից,նրա քաղաքացիական գիտագցության մակարդակից:
Հայերն ունե՞ն քաղաքացիական գիտակցություն:
Լեգնա ջան դու ինքդ ինչպե՞ս ես հասկանում քաղաքացիական գիտակցություն ասվածը ...Լեգնա-ի խոսքերից
ԿՅԱՆՔԸ ՀԱՍՔԱՆՉ Է...
Բոնիտա ջան,սովորաբար ես այս ֆորումում թեմաները բացում եմ ,իմանալու նախ ձեր կարծիքը,նկատած կլինես ,որ իմ բացած հարցերին վերջում կամ ընդհանրապես չեմ պատասխանում:
Արի դու էլ սպասիր իմ պատասխանին![]()
նախ, այդ քաղաքացիական գիտակցությունը ունենալու համար՝ պետք է ունենալ քաղաքացիական գիտակցության ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, իսկ եթե դա չկա՝ էլ ի՞նչ կարող ենք պահանջել մի նորաստեղծ պետության քաղաքացիներից,.. կարծում եմ՝ միայն համբերություն,..Լեգնա-ի խոսքերից
Life is too short...
Ցավոք չունեն, երևի թե պատճառն էլ հենց մակերեսին է, պարզապես չեն ունեցել պետություն, որի քաղաքացին լինելով էլ կձևավորվեր այդ քաղաքացիական գիտակցությունը։ Այնպես որ ոչ, գոնա առայժմ ոչ![]()
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
բայց հույս կա, որ ԿԼԻՆԻ, որովհետեւ ձեւավորվում է լրիվ ՆՈՐ սերունդ, ոչ թե 20րդ դարասկզբի իդեալներով, այլ` արդի,.. եւ դա ԼԱՎ է,..
Life is too short...
Շատ եմ ուզում կիսել քո լավատեսությունը, բայց հերիք է նայեմ շուրջս, անմիջապես բախվում եմ դաժան իրականությանը՝ քո ասած նոր սերունդը չափազանց դանդաղ է ձևավորվում: Տա Աստված, որ սխալ լինեմKoms-ի խոսքերից
![]()
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
դե գոնե ընկալում է Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր հայրենիք՝ դա էլ արդեն երեւի ինչ որ բան նշանակում է, թե չէ մինչ այս եղել է "համայն հայություն" ինչ-որ անորոշ-վիրտուալ հասկացություն,
Life is too short...
այո՝ պատմության մի համեմատաբար կարճ ժամանակաշրջանում են ապրել սեփական իշխանության ներքո..
բայց ապրելով այլ իշխանության ներքո՝ միշտ հետևել են դրա կանոնները ու դրանում սահմանված բարքերից անպակաս չեն մնացել..
և հիմա էլ՝ այլ երկրում ապրող Հայը հետևում է համարյա թե բոլոր օրենքներին, բայց բավական է, որ հայտնվի սեփական հողի վրա՝ ինչ սկսում է անտեսել հասարակական ընդունված ամենատարրական կանոնները՝ փողոցը անցնել ոչ սահմանված վայրով, ձեռքին եղածը թափել գետնին և այլն..
նույն կերպ էլ սեփական պետության սրբությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը..
օրինակ՝ քանի հոգի այսօր կարելի է գտնել Հայաստանում, ով իր տանն ունի ՀՀ դրոշը, պատին փակցված ունի ՀՀ և ԼՂՀ քարտեզը և այլն..
բայց Սփյուռքում Հայն արդեն ավելի փաղաքշանքով է սկսում վերաբերվել նման, առաջին հայացքից աննշան, ատրիբուտներին, որոնք իր տանը ՏԱՆ համ ու հոտ են տալիս..
իմ եզրակացությունն է, որ այսօր ՀՀ քաղաքացու մոտ, սեփական պետության նկատմամբ ունեցած, քաղաքացիական գիտակցության պակասի շարժառիթը վերջին տասնամյակներում ապրած խորը հիասթափություններն են..
քաղաքացիական բարձր գիտակցության կարելի է հասնել միայն իշխանության կողմից սեփական ժողովրդի նկատմամբ տածած հարգանքով ու սեփական երկրում անվտանգության ու պաշտպանվածության զգացողության մթնոլորտի ստեղծումով..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Սա շատ կարևոր հարց Է: Կարծում եմ քաղաքացի լինելը նախ գիտակցություն է, համոզմունք, որ քաղաքը քո տունն է, և քաղաքի հետ ունես լուրջ, կենսականորեն անհրաժեշտ պատասխանատվություններ և պարտականություններ, քաղաքացիական իրավունքներ: Հենց դա էլ կոչվում է քաղաքացիական գիտակցություն: Կարծում եմ դա գենետիկորեն ամրագրված է մարդկանց մեջ: Սակայն կարող է քնած գեն լինել
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ