Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Ի՞նչն է ընդամենը 26 տոկոս կազմող մատերիային ստիպել կազմակերպվել, չնայած ընդհանուր 74 տոկոս մութ էներգիայի ազդեցությանը: Հա, նշեմ, որ այդ 26 տոկոսից 22-ը մութ մատերիան է, որը մենք չենք տեսնում, բայց որի գոյությունն արդեն ապացուցված է: Այն ստիպում է գալակտիկայի կենտրոնի ու ծայրամասերի աստղերին պտտվել նույն պարբերությամբ ու գրավիտացիոն ազդեցությամբ նույնպես երևում է: Ցանկացած գալակտիկայի զանգվածը տեսանելի մատերիայից 160 անգամ մեծ է ստացվում, քան պետք է լիներ:
Էն օրը կարդացի, որ գիտնականները նոր գալակտիկա են հայտնաբերել` լիովին մութ մատերիայից բաղկացած: Չգիտեմ ինչ է դա մեզ տալիս, ամեն դեպքում, կարծում եմ, հեռու չենք դրա էությունը բացահայտելու պահից, դե հետո էլ կամաց-կամաց մութ էներգիան կհասկանանք ինչ է /մեր մարդկային գիտակցության սահմաններում/, վերջում էլ երևի մի բան պարզ կդառնա գիտակցության տարածվածության հարցի վերաբերյալ աշխարհում: