Ճիշտ ես ասում Ծով, շատ բան է փոխվել, նույնիսկ այս կայքում մտքափոխություններ են նկատվում: Բայց մյուս կողմից էլ քաղաքականությունը դա լիդերների դաշտ է: Իսկ լիդերների արածն էլ հիմնված է հասարակության մեջ իշխող արժեհամակարգի վրա: Այսինքն լիդերը հիմնականում գործում է ազգի հոգեբանության, մենթալիտետի շրջանակներում: Ստացվում է որ մենք միայն մեր հասկացած-ընդունածի շրջանակներում ենք ընդունում լիդերին ու ենթարկվում նրան, -հետևից գնում:
Ամեն մեթոդոլոգիա առաջարկող լիդերներ էլ եղել են: Նաիրին էլ լիդերություն արեց- ժողովուրդն ասեց վույ աման:Նիկոլը 1+1-ը առաջարկեց, մի քանիսը միայն այն խաղացին, մնացածի համար դա մանկական կլաս թվաց: Լեվոնը եկավ միտինգ առաջարկեց - մեծամասնության կայֆը տվեց: Գալիս կայնում, իրան ես լսում ու երկնքից մանանայի տեսքով իշխանությունը ընկնում ա ձեռդ-կայֆ:
Մինչև հիմա էդ երազի հետևանքներն ենք ռազբիրատ անում ու դեռ որ լռված ենք:
Բայց դե միկրոն-միկրոն ինչ որ տեղաշարժ կա: Հարցն այն է, որ ժողովուրդ-լիդեր հարաբերությունները երկկողմանի են: Ժողովուրդը ճամփա է տալիս միայն իրեն սազական լիդերին: Բայց լիդերն էլ դրության տերը դառնալով, հրապարակ է բերում նոր արժեքներ ու փոխում եղած հասարակական արժեհամակարգը: Օրինակ մենք հնուց քռչոտություն ուներինք, բայց Վազգեն -Ռոբ- Սերժը առաջարկեցին հաստավիզ ԲՏ ուն ու տականք մլիցուն որպես գովելի կերպար ու բեսպրեդելն էլ, որպես գործելաձև: Հասարակության մեծամասնությունը այն հաճույքով ընդունեց- կյանք տալով "եղունգ ունես-գլուխդ քորի արժեհամակարգին": Դրա համար էլ այս իշխանույունը հիմա ունի անսպասելի մեծ սատարողների բանակ, որոնք պատրաստ են արյուն թափելու սպառնալիքով թարախ ուտելու:
Այնպես որ, ամեն ինչ փոխկապակցված է և որպես պրոցես շատ երկարատև:
Հիմա էս կայքում մեր մի մասն ասում է եկեք գոնե հասկանանք, թե ինչն է սխալ մեզանում, և հրապարակ մտցնենք ոչ թե նոր լիդերին, այլ գոնե նոր տեսակի գորժելաոճի պահանջը որպես հիմնական քաղաքական խնդիր:
Մյուս կեսն էլ ասում է - ես փոխվողը չեմ, եղածը ինձ ձեռ է տալիս: Չես հավանում, գնա քո համար նոր լսարան գտի ու քո պատկերացրած նորը ստեղծիր:
Սա տրամաբանական է-նորմալ: Բիձեն ով է, որ մեզ խրատի:
Բայց հարցը նրանումն է, որ եթե նույնիսկ իրերի դրվածքին խորապես տեղյակ մարդիկ են անպատրաստ նորությունն ընկալելու, ապա հասարակ մարդն ինչ ռեսուրս ունի փոխվելու՞- Իմ կարծիքով զերոյին բավական մոտ:
Էնպես որ, սաղ- ուրախ, չաղ ու բախտավոր:![]()
Էջանիշներ