Այ ապրի արևդ, հասանք տեղ: Իսկ ի՞նչ է ասում ՀԱԿ-ը, որի նկատմամբ տեղեկացվածներս այդպես անտարբեր ենք: Ես ՀԱԿ-ի սաղ հայտարարությունները կարդացել եմ, Լևոնի ելույթները կարդացել եմ, Արզումանյան-Զուրաբյան և այլնի ասուլիս, մեկնաբանությունները կարդացել եմ, Նիկոլի սրամիտ հոդվածները լրիվ կայֆավատ են, ու տենց, հետո՞ ապեր, ի՞նչ անեմ ես: Գնամ ՀԱԿ-ի շտաբ ու ելու՞յթ ունենամ տարածաշրջանային ռազմավարական խնդկիրների շուրջ, թե մի խուրձ թռուցիկներ վերցնել ու տարածեմ, որ ժողովուրդը գա լեկցիա լսելու, ինֆորմացվելու որ մեր իշխանությունները լեգիտիմ չեն, Այնթափցի Եղիազարը դզող պատմական կերպար է եղել, այս իշխանություններին հաշված տարիներ են մնացել և այլն… Իմ ինչի՞ն է պետք էդ սաղ:
Էջանիշներ