Mephistopheles-ի խոսքերից
Ժողովուրդ, մի բան չեմ հասկանում, ինչու՞ չեն թողնում Նիկոլն անցնի… կարող է վախենում են որ հանկարծ մտնի խորհրդարան կարող է էնքան ձեն հավաքի որ իրաենց բոլոր ծրագրեը հեչ անի… մարդ էդքան ավանակ կարա՞ լինի… կարա ինչի չէ՞ որ… և կամ էլ վախենալու առիթ ու պատճառ ունեն… այնուամենայնիվ կարծում եմ որ վերևներում խմորումներ լինում են ու ոչ ի նպաստ իրենց…
… բոլոր գրառումները չեմ կարդացել, բայց ինձ թվում է որ նույն կատեգորիայի է ինչ որ անցած բոլոր մեծ ու փոքր ընտրությունների ժամանակ… կարծում եմ որ ինչքան էլ անպտուղ համարենք միևնույնն է այս ամոնն իր նստվածքը տալու է ու տալիս է… այս պարագայում բոլոր տեսակետներն էլ դրական են անդրադառնալու, լինեն հուսահատական թե ոգևորիչ… բոլորն էլ պետք են…
… իմ տեսակետը հետևյալն է… հեղափոխությունը որ սկսվել էր 2 տարի առաջ, ընթացքի մեջ է իր բոլոր վերիվայրումներով և ի վերջո հասնելու է իր վերջնակետին… ոչ մի հեղափոխություն մի օրվա, մի շաբաթվա, մի ամսվա կամ մի տարվա մեջ չի եղել… հեղափոխությունը դա պրոցես է և ունի տևողություն… այսօր ցանկացած իրադարձություն մեզ միայն մոտեցնում է հեղափոխության ավարտին… փոփոխությունն անհնար է կանխել… you may say I'm a dreamer, բայց պատմությունն ուրիշ սցենար չի ճանաչում… այսօր բոլոր տեսակետներն էլ բացեիբաց պետք է ասվեն որքան էլ ցավալի լինեն… դա միայն արագացնելու է պրոցեսը… յուրաքանչյուր ծեծված մարդ, կեղծված ձայն, վերցված կաշառք… յուրաքանծյուր իշխանական քայլ արագացնելու է փոփոխման պրոցեսը…
… այսուհանդերձ միշտ պետք է հիշենք որ մեր հեղափոխությունը մեզնից կարող են առևանգել, այնպես ինչպես դա արվել է պատմության մեջ բազմիցս…
շարունակենք արյունալի քննադատությունները
Էջանիշներ