Չուկ, էս ինչեր ես գրում՞

Համարյա թե լրիվ համաձայն եմ ասածներիդ: Ոնց հիշում եմ, առաջին անգամ քեզ գրածիդ համար շնորհակալություն հայտնեցի:
Հուսով եմ սրանից հետո իրար քիչ կբզկտենք:

Բայց մյուս կողմից էլ ինքդ գիտես, որ ժողովուրդ ասածը դա բազմաշերտ բան է: Այսօր քո ուշադրությունը կենտրոնացել է նրա այն հատվածի վրա, որը թքած ունի ամեն ինչի վրա, ու նրանց, ովքեր գլադիատորների կռվին հետևող բազմություն են- դիտորդ:
Գոհ եղիր, որ ընդամենը նայել են ու բութն էլ ներքև չեն տնգել, թե Նիկոլին գլխատեք:
Ավազակների բանդայում կամ մարդակերների ոհմակում ոնց է,- որ մի հարիֆի բռնացրին, սաղով, ու անպայման հռհռալով են թալանելու, սպանելու զոհին:
Դու ինչից ես հիասթափված՞

Որ այդ երևույթին ես դեմ առել՞:-Այ,այ այ:
Ամբողջապես բարոյական ժողովուրդ ոչ մի տեղ չկա ու չի էլ լինի: Ցանկացած երկրում ինքնազոհի ու ազնիվի կողքին դիակապտողը /Ճիշտ բառ եմ օգտագործել՞- տեղը չեմ բերում / կա:
Հարցը նրանում է, որ դրանց բալանսը դժոխային չդառնա:
Հայաստանում այդ բալանսն արդեն դժոխային է, կամ մոտ դրան: Սա իմ կարծիքն է: Իսկ դու մինչև այսօր կարծում էիր, թե այլ վիճակ է՞: Ես էլ 88-ին քո կարծիքին էի, 91-ին շարժվեցի դեպի նեյտրալ տեսակետները: 93-94-ից հասկացա բալանսը: Այն ժամանակ բանդա- նորմալ-անտարբեր հարաբերությունը երևի 1-1-8 էր: Հիմա երևի 5-2-3: Բանդան 5 անգամ է աճել, Բայց դե նորմալն էլ է աճել 2 անգամ:
Մի գուցէ սա ճանապարհ է, որով անպայման պիտի անցնենք- կամ դուրս կգանք այս փոսից, կամ կփտենք մեջը:
Դրա համար էի ասում, թե թարգեք սահմանադրականով շարժվելը: Բալանսը շեղելու ռեսուրս չկա: Ռեսուրսը ոչ թե անտարբերին մեջտեղ քաշելն է, այլ բանդային վախացնելով խաղից հանելը, հավատափոխելը: Այլ ձև չկա:
Ուրախ եմ տեսակետներիդ տեղաշարժի համար:
Եթե այս փոփոխությունը ժամանակավոր չէ, ապա
բարի գալուստ կյանքի փորձով խելքի եկածների բաժնեմաս:

Էջանիշներ