User Tag List

Էջ 41 53-ից ԱռաջինԱռաջին ... 3137383940414243444551 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 601 համարից մինչև 615 համարի արդյունքները՝ ընդհանուր 792 հատից

Թեմա: Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

  1. #601
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձա, իրար «չբզկտելու» ցանկությանդ միանշանակ համաձայն եմ, մի քանի դիտողություն:
    1. Իմ տեսակետներում փոփոխություն չի եղել: Հա, էն ինչին դու շնորհակալություն ես հայտնել, էդ հստակ իմ տեսակետներն են, բայց դրանք նորություն չեն: Այլ հարց, որ որոշակի գարռումների ֆոնին գուցե չես հասկացել իմ իսկական տեսակետները:
    2. Ես հիասթափված չեմ: Ընդհանրապես աշխատում եմ հնարավորինս քիչ հիասթափվել. անօգուտ զբաղմունք ա: Կատաղած, հա, ե՛մ: Բայց էդ կատաղությունս էլ նոր չի:
    3. Սահմանադրական ճանապարհը շարունակում եմ համարել միակ ճանապարհը, որը հաջողության կբերի: Քանի որ միշտ էս մասում տարընթերցում է լինում, հատուկ նշեմ, որ ժղովրդական ընդվզումը սահմանադրական ճանապարհի տարր է:
    Մի դիտողություն ու մի պարզաբանում էլ ես անեմ:
    Կատաղած չես- զայրացած ես: /Կատաղությունը հիվանդություն է ու կարծեմ անբուժելի: /
    Մինչև սահմանադրություններ գրելն ու դրանցով շարծվելը, մարդկությունը ընդվզումներով լավ էլ առաջ էր գնացել- անիվից հասել էր անգլիական 13 դար, /սահմանադրություն չկար, բայց դե պառլամենտ էր աշխատում/ եվրոպական 20 դար:
    Բայց էդ սաղ շուխուռը Հայաստանի կողքով է անցել, դրա համար էլ էստեղ ոչ սահմանադրություն է աշխատում, ոչ էլ ընդվզում հասունանում:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 11.01.2010, 23:51:

  2. #602
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի դիտողություն ու մի պարզաբանում էլ ես անեմ:
    Կատաղած չես- զայրացած ես: /Կատաղությունը հիվանդություն է ու կարծեմ անբուժելի: /
    Մինչև սահմանադրություններ գրելն ու դրանցով շարծվելը, մարդկությունը ընդվզումներով լավ էլ առաջ էր գնացել- անիվից հասել էր անգլիական 13 դար, /սահմանադրություն չկար, բայց դե պառլամենտ էր աշխատում/ եվրոպական 20 դար:
    Բայց էդ սաղ շուխուռը Հայաստանի կողքով է անցել, դրա համար էլ էստեղ ոչ սահմանադրություն է աշխատում, ոչ էլ ընդվզում հասունանում:
    Հա, լավ դու էլ, ասեցի կատաղած եմ, չասեցի բերանիցս կանաչ փրփուր ա թափվում
    Օրենքների մշակումները եղել են էդ քո ասած ողջ պրոցեսների հետևանք, սահմանադրությունն էլ հայերս չենք հայտագործել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #603
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստղ ջան Մարքսիստը ինքափչացավ: Ինքը հույս ուներ որ իրան գոնե իշխանություն մի երկու կոպեկ կշպրտի էն էլ համ իշխնություն փչացրեց համ էլ ընդիմությունը...Էտ մարդը սխալ բնագավառա ընտրել: Ինքը պետք ա քաղաքական ինքաբռնաբարության հոդվածով քաղբանտարկյալ դառնար...

    Ես մի բնորոշում էի ուզում գրել, ձեռքս չգնաց՝ քաղաքական դիակ:
    Լսել եմ՝ շատ լավ տիրապետում է քաղաքական գիտությանը, բայց պրակտիկը այլ բան է ասում: Կամ երևի սա այն դեպքն է, երբ ավելի լավ էր՝ դասախոս դառնար, քան խցկվեր էդ դաշտ:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. #604
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես մի բնորոշում էի ուզում գրել, ձեռքս չգնաց՝ քաղաքական դիակ:
    Լսել եմ՝ շատ լավ տիրապետում է քաղաքական գիտությանը, բայց պրակտիկը այլ բան է ասում: Կամ երևի սա այն դեպքն է, երբ ավելի լավ էր՝ դասախոս դառնար, քան խցկվեր էդ դաշտ:
    Չեմ հիշում տեղամասի համարը: Ես ինձ լուրջ դիտորդի տեղ եմ դրել մոտեցել եմ նախագահին հարցնում եմ ինչը ոնց, ով եկավ, քանի հոգի եկան և այլն: Հարցնում եմ ովքեր են այս մարդիկ, հերթով ասում ա, սա սրա վստահված անձնա, նա նրա...Մեկ էլ մեկին բաց թողեց: Մտածեցի իրանց մարդկանցից ա: Հարցնում եմ բա ինքը ով ա? Ասում ա սա էն դեբիլի վստահվածն ա, մեղկս էլ ա գալիս էս տղեն կարգին համեստ տղայա

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (12.01.2010)

  6. #605
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Ամեն դեպքում մարքսիստից թեթև օգուտ կարծես թե ստացել ենք: Քանի որ չէր կարողացել վստահված անձեր ունենալ, ՀԱԿ-ը իրա մարդկանց էր ուղարկել, ոնց-որ, որպես լրացուցիչ հսկող

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #606
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

    2008 թվականի Մարտի 1-ի հետեւանքները հաղթահարելու, օրինականության, հանդուրժողականության մասին ճամարտակող կոալիցիոն իշխանությունը 2010 թվականի հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի ընտրություններում սպասելիորեն ցուցադրեց, որ հավատարիմ է 2008 թվականի Մարտի 1-ի իր գործելակերպին: Քվեարկությունը զուգորդվեց խայտառակ բռնություններով, սպառնալիքներով, ընտրակեղծիքներով, ընտրական տեղամասի անժամանակ փակմամբ, եւ այս գործընթացները տեղի էին ունենում ընտրությունների օրինականությունն ապահովելու պարտավորություն կրող պետական մարմինների ուղղակի կամ անուղղակի հովանավորության պայմաններում: Արդյունքում մենք հերթական ապօրինի եւ կեղծված ընտրությունների ականատեսը դարձանք:

    Հունվարի 10-ի քվեարկությունը ցույց տվեց, որ ինչպես 2008 թվականի Մարտի 1-ին, այնպես էլ հիմա, իշխանությունը պատրաստ է դիմել ցանկացած բռնության ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը թույլ չտալու, քաղաքական պրոցեսների լեգիտիմությունը բացառելու, իշխանությունը քրեածին խմբավորումների ձեռքում պահելու համար: Ըստ այդմ, մարտիմեկյան տրամաբանությունը շարունակում է դրված լինել իշխանության եւ ժողովրդի հարաբերությունների հիմքում, եւ գործող իշխանության հենարանը բռնությունն է, քրեական ամենաթողությունը, ՀՀ քաղաքացիների անպաշտպանությունն ու հուսահատությունը: Այս ամենը ապացույցն է այն բանի, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից ի վեր ներքաղաքական կյանքի օրակարգը որեւէ փոփոխություն չի կրել, եւ դեռ այն ժամանակ ի հայտ եկած քաղաքական հարցերի լուծումը շարունակում է առաջնահերթություն մնալ Հայաստանի համար:

    Որպես հունվարի 10-ի ընտրություններին մասնակցած Աժ պատգամավորի թեկնածու, ցավում եմ, որ չեմ կարող շնորհավորել նախնական արդյունքներով հաղթող ճանաչված անձին, նաեւ այն պատճառով, որ նույնիսկ ընտրական տեղամասեր այցելած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չեն ճանաչում նրան:

    Պատկերացնում եմ, թե հունվարի 10-ին ինչպիսի ծանր օր են անցկացրել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, ակտիվիստները, իմ նախընտրական շտաբի անդամները եւ ինչպիսի հիասթափություն են ապրել ընտրությունների ընթացքին եւ նախնական արդյունքներին ծանոթանալով: Հատկապես այս ֆոնին ուզում եմ ընդգծել, որ մեր պայքարի արդյունավետության գրավականը շարունակականության մեջ է, շարունակականություն, որտեղ հուսահատությունն ու ոգեւորությունը տեղ չունեն: Երկար տարիներ շարունակվող պայքարում մենք մեր պարտքն ենք կատարում Ապագայի, Ազատ եւ Երջանիկ Հայաստանի առաջ, եւ այս պայքարում որեւէ ընկրկում հավասարազոր կլինի դավաճանության: Մենք պարտավոր ենք Հայ ազգային կոնգրեսի, Հայաստանի հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած սկզբունքային պայքարը տրամաբանական ավարտին հասեցնելու կամք եւ հետեւողականություն դրսեւորել:

    Սույն հայտարարությամբ նաեւ շնորհակալություն եմ հայտնում:

    - բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ազատորեն իրենց կամքը արտահայտելու համար հունվարի 10-ին այցելել են ընտրական տեղամաս:

    - իմ նախընտրական շտաբի եւ ենթաշտաբների անդամներին, ովքեր արտակարգ պայմաններում առավելագույն ջանքեր ներդրեցին ընտրությունների օրինական ընթացք ապահովելու համար:

    Սրտագին ուղերձ եմ հղում Հայ ազգային կոնգրեսի երիտասարդներին, ակտիվիստներին ովքեր իրենց ուսերին են կրել իմ նախընտրական քարոզչության ողջ բեռը. Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը: Դուք այն Վեմն եք, որի վրա կառուցվելու է Ազատ եւ Երջանիկ Հայաստանը: Մեր ընթացքը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է: Պայքար, պայքար մինչեւ վերջ:

    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
    Քաղբանտարկյալ
    «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
    11.01.2010

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (12.01.2010), Kuk (12.01.2010)

  9. #607
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)

    Ամեն անգամ Փաշինյանի խոսքը լսելիս մարդու հոգին փառավորվում ա ու շաաաաաաաաատ բայցեր:
    Մեր ընթացքը անկասելի է
    Մեր ընթացքը երկու տարի առաջ էր անկասելի, բայց այսօր տեղում դոփում ա:

  10. #608
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր ընթացքը երկու տարի առաջ էր անկասելի, բայց այսօր տեղում դոփում ա:
    Հաշվի առնելով էն կորիզը, որը կա, որը ոչ մի բանի առաջ չի ընկրկում, հաշվի առնելով լիքը ուրիշ բաներ ուղղակի համաձայն չեմ հետդ: Միաժամանակ հստակ գիտակցում եմ, որ տվյալ պահին իմ տեսակետը քեզ համոզելն անհնար է: Ու դա ՀԱԿ-ի բացերից ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #609
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես մի բնորոշում էի ուզում գրել, ձեռքս չգնաց՝ քաղաքական դիակ:
    Լսել եմ՝ շատ լավ տիրապետում է քաղաքական գիտությանը, բայց պրակտիկը այլ բան է ասում: Կամ երևի սա այն դեպքն է, երբ ավելի լավ էր՝ դասախոս դառնար, քան խցկվեր էդ դաշտ:
    Գրել էիր չէ -"Մեր մոտ քաղաքական ասպարեզում կենդանի մարդ չկա, որովհոտև մենք քաղաքական դաշտ չունենք": Չգիտեմ որը որի հետևանքն է, բայց ստացվում է, որ համ սաղ մեռած են, համ դաշտ չկա, բայց մենակ էս մեկն է դիակ՞
    Բա եղավ Աստղ ջան՞
    Ինքը մյուսներից հենց քո ասելով ավել է- պակաս չի, /ասում ես գրագետ է/
    Արի տղուն հանգիստ թողնենք- էնքան ուրիշ մեռել ու դիակ կա~:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 12.01.2010, 01:18:

  12. #610
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաշվի առնելով էն կորիզը, որը կա, որը ոչ մի բանի առաջ չի ընկրկում, հաշվի առնելով լիքը ուրիշ բաներ ուղղակի համաձայն չեմ հետդ: Միաժամանակ հստակ գիտակցում եմ, որ տվյալ պահին իմ տեսակետը քեզ համոզելն անհնար է: Ու դա ՀԱԿ-ի բացերից ա:
    Մնացել են նրանք ովքեր կամ շատ համառ են կամ էլ էնքան հուսահատ են որ ստիպված անիմաստ «պայքարում» են, եթե համառ են չի նշանակում, որ առաջ են գնում, ճիշտ ես ասում այս պահին չես կարող կարծիքդ ինձ համոզես, որովհետև անչափ չարացած ու բարկացած եմ:

  13. #611
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Չուկ ջան, օրինակը համոզում ա ցանկացած ճարտասանությունից հազար անգամ լավ: Որպեսզի մարդիկ համոզվեն որ շարժումը արդյունավետ է, պետք է տեսնեն գոնե մի կես միլիմետր առաջընթաց: Փետրվարին օրը մի առաջընթաց լինում էր... մարդկանց թիվն էր շատանում, պետական չինովնիկներ էին միանում շարժմանը և այլն: Մարդիկ նույնիսկ Քրիստոսին հավատալու համար էին նշանների սպասում, հիմա ինչից ելնելով պետքա հավատան ՀԱԿ-ին? Ամենալուրջ ձեռքբերումը կարող էր լինել ավագանու կազմում ընդրգկվելը և իշխանությանը շարքերը գոնե մի քիչ խառնելը... Իսկ սենց չկա ոչ մի բան: Միայն միտինգ ու երթով էլ բան դուրս չի գալիս: Մնումա միայն այն տարբերակը, որ ՍՍ-ը Հայաստանը այն օրին հասցնի, որ իշխանությունը բաժանվի գոնե երկու մասի, և մի մասն անցնի ընդդիմության կողմը, որպեսզի փրկի Հայաստանը: Բայց այս դեպքն էլ է չաշխատող, որովհետև նման տարբերակի դեպքում կգնան Քոչարյանի դուռը, ոչ թե Լևոնի: Սենց տխուր բաներ...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ahik (12.01.2010), davidus (12.01.2010)

  15. #612
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մնացել են նրանք ովքեր կամ շատ համառ են կամ էլ էնքան հուսահատ են որ ստիպված անիմաստ «պայքարում» են, եթե համառ են չի նշանակում, որ առաջ են գնում, ճիշտ ես ասում այս պահին չես կարող կարծիքդ ինձ համոզես, որովհետև անչափ չարացած ու բարկացած եմ:
    Չէ, էդ գնահատականներիդ էլ համաձայն չեմ:
    Մնացել են ամենահավասարակշռվածները, ամենասկզբունքայինները:
    Բնավ ինձ նկատի չունեմ, այլ ՀԱԿ կորիզին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #613
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, օրինակը համոզում ա ցանկացած ճարտասանությունից հազար անգամ լավ: Որպեսզի մարդիկ համոզվեն որ շարժումը արդյունավետ է, պետք է տեսնեն գոնե մի կես միլիմետր առաջընթաց: Փետրվարին օրը մի առաջընթաց լինում էր... մարդկանց թիվն էր շատանում, պետական չինովնիկներ էին միանում շարժմանը և այլն: Մարդիկ նույնիսկ Քրիստոսին հավատալու համար էին նշանների սպասում, հիմա ինչից ելնելով պետքա հավատան ՀԱԿ-ին? Ամենալուրջ ձեռքբերումը կարող էր լինել ավագանու կազմում ընդրգկվելը և իշխանությանը շարքերը գոնե մի քիչ խառնելը... Իսկ սենց չկա ոչ մի բան: Միայն միտինգ ու երթով էլ բան դուրս չի գալիս: Մնումա միայն այն տարբերակը, որ ՍՍ-ը Հայաստանը այն օրին հասցնի, որ իշխանությունը բաժանվի գոնե երկու մասի, և մի մասն անցնի ընդդիմության կողմը, որպեսզի փրկի Հայաստանը: Բայց այս դեպքն էլ է չաշխատող, որովհետև նման տարբերակի դեպքում կգնան Քոչարյանի դուռը, ոչ թե Լևոնի: Սենց տխուր բաներ...
    Բազմահազարանոց միտինգները կարող են արդյունավետ լինել, բայց արդեն էտ ալիքը չկա:
    Տխուր էր բայց ափսոս ճիշտ էր:

  17. #614
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրել էիր չէ -"Մեր մոտ քաղաքական ասպարեզում կենդանի մարդ չկա, որովհոտև մենք քաղաքական դաշտ չունենք": Չգիտեմ որը որի հետևանքն է, բայց ստացվում է, որ համ սաղ մեռած են, համ դաշտ չկա, բայց մենակ էս մեկն է դիակ՞
    Բա եղավ Աստղ ջան՞
    Ինքը մյուսներից հենց քո ասելով ավել է- պակաս չի, /ասում ես գրագետ է/
    Արի տղուն հանգիստ թողնենք- էնքան ուրիշ մեռել ու դիակ կա~:
    Մենակ թե մի տխրի, Բիձա ջան
    Այո, մեր մոտ չկա քաղաքական դաշտ, ինչ էլ որ կա, բայց անուն չեմ կարողանում տալ, ինքը համապատասխան ու գոյատևող ֆիգուր չի, իր համար էնտեղ տեղ չկա:
    հ.գ. Բիձա ջան, ակումբում քաղաքականությունից բացի այլ հետաքրքիր բաժիններ էլ կան, մեկ-մեկ ստեղից դուրս արի. հասկանում եմ, որ էդ տարիքում նստակյաց կյանքը գերադասելի է, բայց...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  18. #615
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էս ընտրություններին մարդկանց պասիվությունը մեծ հաճույքով անբարոյականություն եմ կոչում:
    Բացատրեմ:

    Սկսենք նրանից, որ ՀԱԿ-ը քաղաքապետի ընտրություններից հետո հայտարարել էր այլևս այս ընտրություններին չմասնակցելու իր որոշման մասին: Երբ ՀԱԿ անդամներից մեկը՝ Սուրեն Սուրենյանցը հայտարարեց, որ ուզում է մասնակցել այս ընտրություններին, ՀԱԿ-ը հայտարարեց, որ չի օժանդակում: Ու միայն ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Նիկոլի այդպիսի որոշումը ստիպեց մասնակցել, որովհետև դա բարոյականության խնդիր է:

    Մեր ազգը սիրում է «ընկածին օգնել է պետք» թեզը: Բանտային պայմանները նեղ վիճակ են ու էս պայմաններում ընդհանուր պասիվությունը այլ բան չի, քան անբարոյականության, ամբողջովին ընկած բարոյականության արժեքային համակարգ: Քանի որ մարդիկ պիտի մասնակցեին ընդամենը մեկ բանի համար. Նիկոլ, դու նստած ես, մենք քո թիկունքին ենք: Փաստացի մենք Նիկոլին լքեցինք: Ու էսքանից հետո ժողովուրդը ՀԱԿ լիդերներից պահանջում է անձնազոհական գործողություններ. ինչի՞ համար: Որ պետքական պահին լքվե՞ն: Որ զրկանքների ամբողջ ուժգնությունն իրենց վրա զգա՞ն: Որ մի քիչ դուխով լինեն, գլխներին սարքեն ու նստացնե՞ն, իսկ մենք մատներս չժարժե՞նք՝ օգնելու համար:

    Լիքը մարդիկ կային, որ ասում էին. մենք Նիկոլի կողքին ենք եղել ու սպասում ենք, որ գա, իրա հետ գնանք մինչև վերջ: Ստում են էդ մարդիկ: Իրանք չկային:
    Իսկ ավելի մեծ անբարոյականություն չի մարդկանց ասել, որ դու ընտրություններին գնալով օգնում ես քաղբանտարկյալին, բայց արդյունքում պարզվի որ ոչ մի բանով էլ չես օգնում ? Գնում ես ընտրության, էլի կողծում են, ու քաղբանտարկյալին էլ վրից 8 տարի են տալիս:

    Իսկ ժողովրդից էլ սպասում են զոհողություններ, որ առավոտից իրիկուն հացի փող վաստակելու հնարավորությունը թողած գան գնան միտինգների, տփոց ուտեն, ստորացվեն, վերջում էլ գնդակահարվեն ու հետո լքվեն: Սրան ինչ անուն տանք ? Ժողովդրի անորոշ բազմությանը պասիվության մեջ մեղադրելն ա անբարոյականություն: Եթե պասիվ են, ուրեմն պասիվ լինելու պատճառներ ունեն: Եթե թքել են ամեն ինչի վրա, էլի պատճառներ ունեն: Եթե ընտրություններին չեն ուզում գնալ, էլի պատճառներ ունեն: Եթե ՀԱԿ առաջնորդները 2 տարվա մեջ էտ պատճառները չեն հասկացել ու դեմը չեն կարողանում ոչ մի կերպ առնել, բացի նրանից որ մեղադրում են պասիվության մեջ ու անբարոյականություն են համարում քաղբանտարկյալին չաջակցելը, ուրեմն կարճատես են, որ ավելի բան չասեմ: Ժողովրդին մեղարդրելը ցենտր ու անվնաս գործ ա: Քաղաքապետարանը զիբիլը ժամանակին չի թափում, ժողովուրդը մեղավոր ա որ զիբիլ ա թափում: Գայիշնիկները ամեն մետրը մեկ փող են առնում, ժողովուրդը մեղավոր ա, որ երթևեկության կանոնները չի հարգում, ամեն կիսատ դպրոցից մինչև դատարանները սաղ կաշառք են վերցնում, ժողովուրդն ա մեղավոր որ տոլերանտ ա ու կաշառք ա տալիս: Քաղբանտարկյալը մնացել ա ճաղերի հետևում, ժողովուրդն ա մեղավոր, որ ընտրություններին 100%-ով չի գնում: Խեղճ ու հարիֆ իմ ժողովուրդ, քաքն ա ընկել սաղի ձեռը - համ իշխանությունների, համ էլ ընդդիմության:

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (12.01.2010), REAL_ist (12.01.2010), Բիձա (12.01.2010), Վիշապ (12.01.2010)

Էջ 41 53-ից ԱռաջինԱռաջին ... 3137383940414243444551 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  2. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32
  3. Հումորն ու ընտրությունները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 108
    Վերջինը: 27.08.2008, 18:56
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 30.12.2007, 12:44
  5. Գրառումներ: 45
    Վերջինը: 23.10.2007, 02:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •