User Tag List

Էջ 37 53-ից ԱռաջինԱռաջին ... 2733343536373839404147 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 541 համարից մինչև 555 համարի արդյունքները՝ ընդհանուր 792 հատից

Թեմա: Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

  1. #541
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, մի բան չեմ հասկանում, ինչու՞ չեն թողնում Նիկոլն անցնի… կարող է վախենում են որ հանկարծ մտնի խորհրդարան կարող է էնքան ձեն հավաքի որ իրաենց բոլոր ծրագրեը հեչ անի… մարդ էդքան ավանակ կարա՞ լինի… կարա ինչի չէ՞ որ… և կամ էլ վախենալու առիթ ու պատճառ ունեն… այնուամենայնիվ կարծում եմ որ վերևներում խմորումներ լինում են ու ոչ ի նպաստ իրենց…
    Մեֆ ջան, ախր էնքան պարզ են պատճառները.
    1. Ինչու՞ ընդդիմադիր շուխուրչի մտնի ԱԺ, միկրաֆոն ունենա, ավել–պակաս հարցազրույցներ տա լրագրողներին,
    2. Ինչու՞ ընդդիմության լեզուն երկարացնեն, ընդդիմադիր ժողովդրին էլ ոգևորեն,
    3. Ինչու՞ իրենց հավատարիմ հերթական տասովշիկի փոխարեն պաշտոնի բերեն օտար ու չուզող մեկին ու հիասթափեցնեն իրենց հավատարիմ տասովշիկներին
    Իմ կարծիքով առնվազն ապուշ պիտի լինեն, որ շեղվեն իրենց դրվածքից, հենց շեղվեցին մի հոգու տնտեսությունը մանրից փլվելու է, իր մանկլավիկների ու տասովշիկների տնտեսությունն էլ հետը, ինչ–ինչ բայց մեծ ախորժակ ունեցող շակալները լիքն են, հենց քուչի տիրոջ իշխանության մի ծերը թուլացավ, էդ ծերից մտնելու են վրա տան։ Մի խոսքով էս երկրում ամեն ինչ պիտի կանտրոլի տակ լինի։ Իմիջայլոց ի տարբերություն ընդդիմության անհիմն խանդավառությունների, իշխանությունները լավ էլ հաշվարկում են թե ինչքան մասսա կգա, ու ոնց կանցնեն ընտրությունները, նույնիսկ պուպուլուս են անում, դրա համար էլ առանձնապես մեծ աժիոտաժ ու կաշառք բաժանոցի չի եղել։

    … իմ տեսակետը հետևյալն է… հեղափոխությունը որ սկսվել էր 2 տարի առաջ, ընթացքի մեջ է իր բոլոր վերիվայրումներով և ի վերջո հասնելու է իր վերջնակետին… ոչ մի հեղափոխություն մի օրվա, մի շաբաթվա, մի ամսվա կամ մի տարվա մեջ չի եղել… հեղափոխությունը դա պրոցես է և ունի տևողություն… այսօր ցանկացած իրադարձություն մեզ միայն մոտեցնում է հեղափոխության ավարտին… փոփոխությունն անհնար է կանխել… you may say I'm a dreamer, բայց պատմությունն ուրիշ սցենար չի ճանաչում… այսօր բոլոր տեսակետներն էլ բացեիբաց պետք է ասվեն որքան էլ ցավալի լինեն… դա միայն արագացնելու է պրոցեսը… յուրաքանչյուր ծեծված մարդ, կեղծված ձայն, վերցված կաշառք… յուրաքանծյուր իշխանական քայլ արագացնելու է փոփոխման պրոցեսը…
    Մեֆ ջան, էս դրվածքի պայմաններում ցանկացած բառադի հաշվարկ ու բառադի ելույթներ բերում են նորմալ պրոցեսներից զգալի շեղումների ու արդյունքում ոչինչ էլ տեղի չի ունենում, իսկ ընթացքում դիկտատուրան ուժեղացնում է դրվածքը, կատարելագործվում է, թույլ ծակերն էլ փակում։ Էս անգամ էլ Նիկոլից պրծան, այսինքն երկու տարի առաջ սկսածը հիմա վերջացավ։ Էն որ Լևոն պապին հերթական անգամ ասեց «միահամուռ, վճռական, նոր լիցքեր» ֆլան ֆստան, պարզագույն դեմագոգիա էր։ Սպասողական վիճակի արհեստական ձգում, յանի իրենց հաշվարկներով էս դրվածքը իրեն իրեն կթուլանա, հետո վրա կտան։ Էս դրվածքը չնայած երկրի ողբալի վիճակին կարող է տարիներ ձգվել։ Ուղղակի ընդդիմությունը իր անզորությունն ու պարտությունը խոստովանելու քաղաքական կամք էլ չունի, մնացած կամքերի մասին էլ չասեմ։
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (11.01.2010), Mephistopheles (11.01.2010), Բիձա (11.01.2010)

  3. #542
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ջան, ախր էնքան պարզ են պատճառները.
    1. Ինչու՞ ընդդիմադիր շուխուրչի մտնի ԱԺ, միկրաֆոն ունենա, ավել–պակաս հարցազրույցներ տա լրագրողներին,
    2. Ինչու՞ ընդդիմության լեզուն երկարացնեն, ընդդիմադիր ժողովդրին էլ ոգևորեն,
    3. Ինչու՞ իրենց հավատարիմ հերթական տասովշիկի փոխարեն պաշտոնի բերեն օտար ու չուզող մեկին ու հիասթափեցնեն իրենց հավատարիմ տասովշիկներին
    Իմ կարծիքով առնվազն ապուշ պիտի լինեն, որ շեղվեն իրենց դրվածքից, հենց շեղվեցին մի հոգու տնտեսությունը մանրից փլվելու է, իր մանկլավիկների ու տասովշիկների տնտեսությունն էլ հետը, ինչ–ինչ բայց մեծ ախորժակ ունեցող շակալները լիքն են, հենց քուչի տիրոջ իշխանության մի ծերը թուլացավ, էդ ծերից մտնելու են վրա տան։ Մի խոսքով էս երկրում ամեն ինչ պիտի կանտրոլի տակ լինի։ Իմիջայլոց ի տարբերություն ընդդիմության անհիմն խանդավառությունների, իշխանությունները լավ էլ հաշվարկում են թե ինչքան մասսա կգա, ու ոնց կանցնեն ընտրությունները, նույնիսկ պուպուլուս են անում, դրա համար էլ առանձնապես մեծ աժիոտաժ ու կաշառք բաժանոցի չի եղել։



    Մեֆ ջան, էս դրվածքի պայմաններում ցանկացած բառադի հաշվարկ ու բառադի ելույթներ բերում են նորմալ պրոցեսներից զգալի շեղումների ու արդյունքում ոչինչ էլ տեղի չի ունենում, իսկ ընթացքում դիկտատուրան ուժեղացնում է դրվածքը, կատարելագործվում է, թույլ ծակերն էլ փակում։ Էս անգամ էլ Նիկոլից պրծան, այսինքն երկու տարի առաջ սկսածը հիմա վերջացավ։ Էն որ Լևոն պապին հերթական անգամ ասեց «միահամուռ, վճռական, նոր լիցքեր» ֆլան ֆստան, պարզագույն դեմագոգիա էր։ Սպասողական վիճակի արհեստական ձգում, յանի իրենց հաշվարկներով էս դրվածքը իրեն իրեն կթուլանա, հետո վրա կտան։ Էս դրվածքը չնայած երկրի ողբալի վիճակին կարող է տարիներ ձգվել։ Ուղղակի ընդդիմությունը իր անզորությունն ու պարտությունը խոստովանելու քաղաքական կամք էլ չունի, մնացած կամքերի մասին էլ չասեմ։
    այս մասով դու ուղղակի 10-ն ես խփել… հենց գծից շեղվեցին փլուզվելու են… այ հենց էս է պատճառը որ ռեժիմի կյանքն իմ կարծիքով կարճացնում է… յուրաքանչյուր ռեժիմ (լավ թե վատ) պետք է ունենա ճկունություն, մանևրելու ադապտացվելու կարողություն/հատկություն և եթե ռեժիմը "կարծր" է վաղ թե ուշ ճաք է տալու ու փլուզվելու է… հանգամանքների փոփոխությունը պահանջում է որ իշխանությունները իրենց հարմարեցնեն նոր պայմաններին կամ էլ չթողնեն որ պայմաններն ու հանգամանքները փոխվեն… վերջինն անհնար է և նրանք հենց այդ ճանապարհն էլ բռնել են, ուզում են չթողնել որ պայմաններն ու հանգամանքները փոխվեն… եթե էսօր նրանք սրանք մի հատ Նիկոլ չեն կարում մարսեն նշանակում է վարի են գնալու…

    Վիշ ապեր, չի կատարելագործվում, եթե կատարելագործվեր ու թույլ ծակերն էլ փակեր, էսօր գայկեքը պիտի թուլացնեին,բայց ոնց որ տեսնում ես ավելի են ձգում… Չինաստանն էլ է դիկտատուրա,բայց նրանք ճկունություն ցուցաբերեցին ու գայկեքն էսօր թուլացրել են, նրանք իրանց էն հրապարակի բախումներից սովորեցին, իսկ մեր իշխանությունները էս ամեն ինչից սխալ դասեր առան (թեկուզ իրենց իշխանությունը պահելու պահով)… Իրանի ռեժիմն էլ ա վարի գնալու, նրանք էլ ճիշտ նույն մեր սկզբմունքով են շարժվում…

  4. #543
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, մի բան չեմ հասկանում, ինչու՞ չեն թողնում Նիկոլն անցնի… կարող է վախենում են որ հանկարծ մտնի խորհրդարան կարող է էնքան ձեն հավաքի որ իրաենց բոլոր ծրագրեը հեչ անի… մարդ էդքան ավանակ կարա՞ լինի… կարա ինչի չէ՞ որ… և կամ էլ վախենալու առիթ ու պատճառ ունեն… այնուամենայնիվ կարծում եմ որ վերևներում խմորումներ լինում են ու ոչ ի նպաստ իրենց…
    … բոլոր գրառումները չեմ կարդացել, բայց ինձ թվում է որ նույն կատեգորիայի է ինչ որ անցած բոլոր մեծ ու փոքր ընտրությունների ժամանակ… կարծում եմ որ ինչքան էլ անպտուղ համարենք միևնույնն է այս ամոնն իր նստվածքը տալու է ու տալիս է… այս պարագայում բոլոր տեսակետներն էլ դրական են անդրադառնալու, լինեն հուսահատական թե ոգևորիչ… բոլորն էլ պետք են…

    … իմ տեսակետը հետևյալն է… հեղափոխությունը որ սկսվել էր 2 տարի առաջ, ընթացքի մեջ է իր բոլոր վերիվայրումներով և ի վերջո հասնելու է իր վերջնակետին… ոչ մի հեղափոխություն մի օրվա, մի շաբաթվա, մի ամսվա կամ մի տարվա մեջ չի եղել… հեղափոխությունը դա պրոցես է և ունի տևողություն… այսօր ցանկացած իրադարձություն մեզ միայն մոտեցնում է հեղափոխության ավարտին… փոփոխությունն անհնար է կանխել… you may say I'm a dreamer, բայց պատմությունն ուրիշ սցենար չի ճանաչում… այսօր բոլոր տեսակետներն էլ բացեիբաց պետք է ասվեն որքան էլ ցավալի լինեն… դա միայն արագացնելու է պրոցեսը… յուրաքանչյուր ծեծված մարդ, կեղծված ձայն, վերցված կաշառք… յուրաքանծյուր իշխանական քայլ արագացնելու է փոփոխման պրոցեսը…

    … այսուհանդերձ միշտ պետք է հիշենք որ մեր հեղափոխությունը մեզնից կարող են առևանգել, այնպես ինչպես դա արվել է պատմության մեջ բազմիցս…

    շարունակենք արյունալի քննադատությունները
    Մեֆ ջան ինչի չթողեցին? Իմ կարծիքով քաղաքականապես տգետ են, հիմար են, տապոռ են...Պարզ ու հասարակ քաղաքական որոշում չկարողացան կայացնել: Քաղաքական առումով իրենց ձեռ էր տալիս որ Նիկոլը անցնի: Բայց տուպոյ են ապեր: Իսկ ԱԺ կմտներ բոցեր կաներ, գլխացավանք կդառնար...Յեսիմ? Ուղղակի սկզբից էլ պարզ էր որ ինքը չի մտնելու ԱԺ-ը և մանդատի հարց դրված չէր:
    Կրիմինալ աշխարհում հեղինակության ու վախի վրա է համակարգը պահվում: Եթե հեղինակությունը կասկածի տակ դրվի դա վարակի ձևով տարածվում է: Չնայած նոր մտածեցի, որ դա կարող էին ադալժեննի պես ներկայացվեր: Իբր մենք տերն են ու ինչ կուզենք կանենք ու որպես ադալժենի թողում ենք Նիլոկը անցնի, բայց մեկ ու մեջ գլուխներտ ջարդում ենք որ չմոռանաք...Դրա դիմաց իրանք հաստատ լիքը փող կստանին դրսից: Իսկ հիմա ստիպված պետք ա արդարանան էլի: ԱՄՆ-ի դեսպանատունն էլ էր դիտորդներ ուղարկել...
    Մյուս կողմից էլ սա կլասիկ ԿԳԲ-ի ոչ կոմպրոմիսային, վ լոբ գործելաոճն ա...

  5. #544
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    այս մասով դու ուղղակի 10-ն ես խփել… հենց գծից շեղվեցին փլուզվելու են… այ հենց էս է պատճառը որ ռեժիմի կյանքն իմ կարծիքով կարճացնում է… յուրաքանչյուր ռեժիմ (լավ թե վատ) պետք է ունենա ճկունություն, մանևրելու ադապտացվելու կարողություն/հատկություն և եթե ռեժիմը "կարծր" է վաղ թե ուշ ճաք է տալու ու փլուզվելու է… հանգամանքների փոփոխությունը պահանջում է որ իշխանությունները իրենց հարմարեցնեն նոր պայմաններին կամ էլ չթողնեն որ պայմաններն ու հանգամանքները փոխվեն… վերջինն անհնար է և նրանք հենց այդ ճանապարհն էլ բռնել են, ուզում են չթողնել որ պայմաններն ու հանգամանքները փոխվեն… եթե էսօր նրանք սրանք մի հատ Նիկոլ չեն կարում մարսեն նշանակում է վարի են գնալու…

    Վիշ ապեր, չի կատարելագործվում, եթե կատարելագործվեր ու թույլ ծակերն էլ փակեր, էսօր գայկեքը պիտի թուլացնեին,բայց ոնց որ տեսնում ես ավելի են ձգում… Չինաստանն էլ է դիկտատուրա,բայց նրանք ճկունություն ցուցաբերեցին ու գայկեքն էսօր թուլացրել են, նրանք իրանց էն հրապարակի բախումներից սովորեցին, իսկ մեր իշխանությունները էս ամեն ինչից սխալ դասեր առան (թեկուզ իրենց իշխանությունը պահելու պահով)… Իրանի ռեժիմն էլ ա վարի գնալու, նրանք էլ ճիշտ նույն մեր սկզբմունքով են շարժվում…
    Մեֆ ջան, պատրանքնե՜ր, պատրանքնե՜ր։ Ճկունության բացակայությունը բռնապետության հիմնական հատկանիշներից է, բռնապետությունը չի կարող ճկուն լինել։ Կանոնակարգից, իմա՝ դրվածքից ոչ մի շեղում։ Հենց սա է բռնապետության հարատևության գրավականը։ Ուզու՞մ ես անճկուն համակարգի օրինակ բերեմ, որը բավականին երկար էլ գոյատևում է, ու եթե ինչ որ բան ճաքում է այնտեղ, ապա մենակ ասֆալտի տեսքով։ Հյուսիսային Կորեա ապեր։
    Si vis pacem, para bellum

  6. #545
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ջան, էս դրվածքի պայմաններում ցանկացած բառադի հաշվարկ ու բառադի ելույթներ բերում են նորմալ պրոցեսներից զգալի շեղումների ու արդյունքում ոչինչ էլ տեղի չի ունենում, իսկ ընթացքում դիկտատուրան ուժեղացնում է դրվածքը, կատարելագործվում է, թույլ ծակերն էլ փակում։ Էս անգամ էլ Նիկոլից պրծան, այսինքն երկու տարի առաջ սկսածը հիմա վերջացավ։ Էն որ Լևոն պապին հերթական անգամ ասեց «միահամուռ, վճռական, նոր լիցքեր» ֆլան ֆստան, պարզագույն դեմագոգիա էր։ Սպասողական վիճակի արհեստական ձգում, յանի իրենց հաշվարկներով էս դրվածքը իրեն իրեն կթուլանա, հետո վրա կտան։ Էս դրվածքը չնայած երկրի ողբալի վիճակին կարող է տարիներ ձգվել։ Ուղղակի ընդդիմությունը իր անզորությունն ու պարտությունը խոստովանելու քաղաքական կամք էլ չունի, մնացած կամքերի մասին էլ չասեմ։
    +1
    ոնց նայում եմ, ՀԱԿ-ն էլ ասկսում իրեն սպառել..... ու արդյունքում դաժէ կոտրած տաշտակ չի լինելու, որ դիմացը կանգնենք....
    բա վերջը ոնց ա լինելու?

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (11.01.2010)

  8. #546
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ջան ինչի չթողեցին? Իմ կարծիքով քաղաքականապես տգետ են, հիմար են, տապոռ են...Պարզ ու հասարակ քաղաքական որոշում չկարողացան կայացնել: Քաղաքական առումով իրենց ձեռ էր տալիս որ Նիկոլը անցնի: Բայց տուպոյ են ապեր: Իսկ ԱԺ կմտներ բոցեր կաներ, գլխացավանք կդառնար...Յեսիմ? Ուղղակի սկզբից էլ պարզ էր որ ինքը չի մտնելու ԱԺ-ը և մանդատի հարց դրված չէր:
    Կրիմինալ աշխարհում հեղինակության ու վախի վրա է համակարգը պահվում: Եթե հեղինակությունը կասկածի տակ դրվի դա վարակի ձևով տարածվում է: Չնայած նոր մտածեցի, որ դա կարող էին ադալժեննի պես ներկայացվեր: Իբր մենք տերն են ու ինչ կուզենք կանենք ու որպես ադալժենի թողում ենք Նիլոկը անցնի, բայց մեկ ու մեջ գլուխներտ ջարդում ենք որ չմոռանաք...Դրա դիմաց իրանք հաստատ լիքը փող կստանին դրսից: Իսկ հիմա ստիպված պետք ա արդարանան էլի: ԱՄՆ-ի դեսպանատունն էլ էր դիտորդներ ուղարկել...
    Մյուս կողմից էլ սա կլասիկ ԿԳԲ-ի ոչ կոմպրոմիսային, վ լոբ գործելաոճն ա...
    Ռամ ջան, դու ինչի՞ էիր ուզում, որ Նիկոլը անցնի: Այ հենց էդ նույն պատճառով իրանք ուզում էին, որ չանցնի: Ձեռ չէր տալի ոչ մի առումով: Ոչ մեր դրանից ոգևորվելն էր իրանց պետք, ոչ փաստացի պրիզնատ գալը, որ կենտրոնի բնակչության մեծամասնությունը ընդդիմադիր ա, ոչ էլ լրացուցիչ բազարները Նիկոլին մանդատից զրկել մրկելու հետ կապված: Իսկ ի՞նչ են կորցնում, ԱՄՆ-ի ձևական «այ-այ-այ փիս տղաներ, կրկին առաջընթաց չգրանցվեցը» է ջհանդամ, տենց «այ-այ-այներ» ե՞ն տեսել, էդ իրանց համար հեչ բան ա:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բիձա (11.01.2010), Վիշապ (11.01.2010)

  10. #547
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Էս էլ կայֆավատը՝

    Ոստիկանության հաղորդագրությունը.

    Հունվարի 10-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրատեղամասի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:

    Պարզվել է, որ ԱԺ պատգամավորության թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձ, 1964 թ. ծնված Տիգրան Մուրադյանի հետ վիճաբանել են ԱԺ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձինք` 1950 թ. ծնված Պետրոս Մակեյանը, 1979 թ. ծնված Կարեն Մակեյանը և 1983 թ. ծնված Սուրեն Մարտիրոսյանը:

    Վիճաբանության ընթացքում Պետրոս և Կարեն Մակեյաններն ու Սուրեն Մարտիրոսյանը ծեծի են ենթարկել Տիգրան Մուրադյանին և մարմնի տարբեր մասերում պատճառել սալջարդեր:

    Նույն օրը, ժամը 15.35-ին, Երևանի թիվ 1-ին համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Սուրեն Մարտիրոսյանը` դեմքի մասում ստացած սալջարդով, Պետրոս Մակեյանը` քթի մասում ստացած սալջարդով ու գանգուղեղային վնասվածքներով, և Կարեն Մակեյանը` թիկունքի մասում ստացած քերծվածքներով:

    Տիգրան Մուրադյանից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր:

    Կատարվում է հետաքննություն:
    Բա, ընդդիմությունը հայտարարում է սահմանադրական պայքարի մասին, բայց իրականում բռնություններ է իրեն թույլ տալիս, այ այ այ…
    Si vis pacem, para bellum

  11. #548
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամ ջան, դու ինչի՞ էիր ուզում, որ Նիկոլը անցնի: Այ հենց էդ նույն պատճառով իրանք ուզում էին, որ չանցնի: Ձեռ չէր տալի ոչ մի առումով: Ոչ մեր դրանից ոգևորվելն էր իրանց պետք, ոչ փաստացի պրիզնատ գալը, որ կենտրոնի բնակչության մեծամասնությունը ընդդիմադիր ա, ոչ էլ լրացուցիչ բազարները Նիկոլին մանդատից զրկել մրկելու հետ կապված: Իսկ ի՞նչ են կորցնում, ԱՄՆ-ի ձևական «այ-այ-այ փիս տղաներ, կրկին առաջընթաց չգրանցվեցը» է ջհանդամ, տենց «այ-այ-այներ» ե՞ն տեսել, էդ իրանց համար հեչ բան ա:
    Հա ապեր փաստորեն չունի...Ինչի չունի? որովհետև անասուն են ապեր: Բայց դուրսը կեղծածի համար աչոտ են տալիս:Ձևական են ասւոմ ճիշտ ես: Այնքան ժամանակ քանի իրենց շահերը չեն անտեսվում: Բայց էտ ձևականից հեռու չգնալու համար, տեղը մի բան տալիս են:

  12. #549
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Սա լրիվ <<Քաղաքական հումոր>> թեմայի նյութ էր, բայց որ այս թեմայի ամբողջականությունը չխախտվի, դնեմ այստեղ:

    Գլխավոր մարքսիստը հպարտ է

    Թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրություններում Դավիթ Հակոբյանը 299 ձայն է հավաքել։ Այս առումով նա նշել է.

    -Ես իմ ողջ բարոյական աջակցությունն ուղղել եմ քաղբանտարկյալի կարգավիճակից Նիկոլ Փաշինյանին հանելուն և իմ վստահված անձանց երեկ կարգադրել եմ համագործակցել «Հայ ազգային կոնգրեսի» հետ ընտրատարածքները կեղտոտ տեխնոլոգիաներից զերծ պահելու համար, որ ազգաբնակչությունը կարողանա ինքնուրույն տնօրինել իր քաղաքական կամքը։

    Նա նշել է, որ ինքը ոչ թե Հմայակ Հովհաննիսյանի նման փախել է մարտադաշտից, այլ ռեալ քաղաքական մարտադաշտում իր աջակցությունն է դրսևորել քաղբանտարկյալի կարգավիճակից Նիկոլ Փաշինյանին շուտափույթ ազատելու հարցում. «Ես դրա համար հպարտ եմ։ Ինձ համար գոյություն չունի ո՛չ ՀՀՇ, ո՛չ ՊՊՇ, ո՛չ Հանրապետական. ինձ համար գոյություն ունեն մարդը և հումանիզմը, արդարադատությունը և հումանիզմը, այնպես որ ես հպարտ եմ, որ կարողացել եմ իմ բարոյական աջակցությունը ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին»։

    Դավիթ Հակոբյանը նշել է նաև, որ քանի դեռ վերլուծական տվյալները մշակման փուլի մեջ են, ինքը զերծ է մնում ընտրությունները գնահատելուց, սակայն մեկ շաբաթվա ընթացքում հանդես կգա մամուլի ասուլիսով։
    Հունվար 11, 2010 14:11


    7օր
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. #550
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունն ընտրախախտումներ է արձանագրել


    2010թ. հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախնական տվյալների համաձայն մի շարք տեղամասերում արձանագրվել են բաց քվեարկության դեպքեր, ուղղորդումներ, ճնշումներ, սպառնալիքներ, հարկադրանք, դիտորդների և լրատվամիջոցների իրավունքների սահմանափակումներ, մարդկանց խմբային տեղափոխում ընտրատեղամաս հատուկ մեքենաներով, կուտակումներ ընտրատեղամասերում և այլն։

    Գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցի խոսքերով՝ ոստիկանությունն ու թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովն ակնհայտ անգործություն են ցուցաբերել ընտրական գործընթացը խոչընդոտող և ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները խախտող անձանց ու տարբեր բողոքների վերաբերյալ, իսկ ընտրախախտումներին մասնակցել են նաև «Ազատ հասարակության ինստիտուտի» դիտորդները։

    Այսպիսով, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջարկում է անվավեր ճանաչել թիվ 10/12, 10/15, 10/19 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչպես նաև ծառայողական քննություն իրականացնել նշված ընտրական տեղամասերում իրենց ծառայությունն անբարեխիղճ կերպով իրականացրած ոստիկանների նկատմամբ, պատասխանատվության ենթարկել «Ազատ հասարակության ինստիտուտի» դիտորդներ Արմեն Սահակյանին և Դավիթ Սիմոնյանին, նաև ընտրական խախտումներ իրականացրած այլ անձանց, և քննության առնել թիվ 10/15 ընտրատեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում ներխուժած անձանց իսկությունը պարզելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար։
    7օր

    հ.գ. Իմ կողմից ավելացնեմ, որ ընկերուհիս էլ է հելսինկյան ասոցիացիայից, ասում է՝ ոչ մի աղջիկ չեն տարել՝ որպես դիտորդ:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (11.01.2010)

  15. #551
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Արամ Սաֆարյանը ընտրություններին չի հետևել

    Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը չի հետևել հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրություններին։ Այդ մասին նա ասել է «7օր»-ի թղթակցի հետ զրույցում։

    -Չեմ հետևել ընտրություններին, հետևաբար չեմ էլ կարող մեկնաբանություն անել,-ասել է Արամ Սաֆարյանն ու հավելել, թե համալսարանում քննության է եղել, և «բոլորովին առիթ չի եղել նույնիսկ շփվել քաղաքական մարդկանց հետ ու մտքեր փոխանակել»։
    Երեկ համալսարանում քննությա՞ն ճճճճճճճճճճճճճճճճճ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  16. #552
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Ա. Սաքունց. «Հանրապետական կուսակցությունն ուղղակի պատասխանատվություն է կրում»


    -Տեղի ունեցավ հերթական պյուրոսյան հաղթանակը։ Իշխանությունն ապօրինի ազատազրկման մեջ գտնվող անձի նկատմամբ կարողացավ նորից բիրտ ուժի կիրառմամբ, կեղծիքներով, ահաբեկումներով գրանցել իր հերթական հաղթանակը,- «Ուրբաթ» ակումբում ասել է հունվարի 10-ին տեղի ունեցած ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Նրա խոսքերով՝ ստեղծված իրավիճակի պատասխանատուն կառավարող «Հանրապետական» կուսակցությունն է։

    -«Հանրապետական» կուսակցությունն ուղղակի պատասխանատվություն է կրում։ Իհարկե, քաղաքական հայտարարություն, որպես այդպիսին, չի եղել, բայց լռելյայն համաձայնությամբ թույլ է տրվել, որ թաղային խուժանն օգտագործվի որպես ուժ և ընտրական պրոցեսին մասնակցություն ունենա,- ասել է Ա. Սաքունցը։
    7օր


    «Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն»-ի հայտարարությունը


    Թիվ 10-րդ ը/ք-ի ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության նախապատրաստման և անցկացման նախնական հայտնաբերումների և եզրակացությունների մասին հայտարարություն

    1. Ներածություն

    1.1. Սույն հայտարարությունը ներկայացվում է մինչև ընտրական գործընթացի ավարտը, այդ թվում, վերջնական արդյունքների ամփոփումը և հնարավոր դիմում-բողոքների քննարկումը,

    1.2. Ընտրությունը գնահատվում է ելնելով ՀՀ օրենսդրության պահանջներից:

    Վերջնական գնահատականները և ամփոփիչ եզրակացությունը կախված կլինեն ընտրության մնացած փուլերի անցկացումից:

    1.3. Դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել ՀՀ պետական մարմինների հետ, սույն ընտրության բացասական հետևանքների վերացման ուղղությամբ:

    2. Եզրակացություններ

    2.1. Ընտրությունը նախապատրաստվել և կազմակերպվել է ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով և, որպես հետևանք, ընտրողների բացարձակ մեծամասնությունը տեղեկացված չի եղել ո'չ ընտրության և ո'չ էլ թեկնածուների մասին:

    2.2. Ընտրության անցկացումը /քվեարկությունը/ ուղեկցվել է ոչ միայն ԸՕ պահանջների կոպիտ խախտումներով, այլև' անթաքույց հանցավոր ոտնձգություններով քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման դեմ:

    2.3. Իրավասու պետական կառավարման մարմինները, համայնքի ղեկավարը, ԿԸՀ կազմավորող մարմիններն ու պաշտոնատար անձինք, հիմնականում, չեն կատարել օրենսդրությամբ վերապահված իրենց լիազորությունները ընտրության նախապատրաստման և անցկացման օրինականության ապահովման ուղղությամբ:

    3. Հայտնաբերումներ

    3.1. Ընտրական գործընթացների վրա էական բացասական ազդեցություն է թողել ոչ աշխատանքային հայտարարված տոնական և նախատոնական տասնօրյակը: Ըստ էության անգործության են մատնվել ոչ միայն պետական համապատասխան մարմիններն, այլև' ընտրական հանձնաժողովներն, այդ թվում, ԿԸՀ-ը:

    Այդ ընթացքում չեն աշխատել, անգամ, դատարանները, չի գործել նաև Հայփոստը:

    3.2. Համատարած ձևով դիմումներին չեն պատասխանել, դիմում-բողոքները չեն քննարկել կամ քննարկել են օրենքի պահանջների կոպիտ խախտումներով, ինչպես պետական կառավարման իրավասու մարմիններն, այնպես էլ ընտրական հանձնաժողովները:

    3.3. Պետական կառավարման մարմինները, համայնքի ղեկավարը, փաստորեն, հրաժարվել են նախընտրական քարոզչության կազմակերպման ԸՕ-ի 18-ից 23-րդ հոդվածներով սահմանված իրենց լիազորությունների կատարումից, այսինքն' ակնհայտորեն անտեսվել են ԸՕ 113-րդ և 118-րդ հոդվածների պահանջները:

    Ընտրատարածքում բացակայել են քարոզչական պաստառների փակցման համար հատուկ տեղերը: Երևանի քաղաքապետարանում հրաժարվել են անգամ պարզաբանումներ տալ այդ մասին քաղաքապետի ընդունած որոշման վերաբերյալ:

    3.4. Պետական լիազոր մարմինը, կոպտորեն խախտելով ԸՕ 13-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները, ընտրողներին չի ծանուցել քվեարկության օրվա, տեղի և ժամանակի մասին: Արդյունքում, քվեարկությանը մասնակցել են ընտրողների մոտ 1/4-ը:

    3.5. ԿԸՀ-ը լրջագույն խոչընդոտներ է հարուցել դիտորդների աշխատանքների իրականացման ուղղությամբ: Մասնավորապես, մեր, թվով 33 դիտորդների վկայականները առաքել է փոստով դեկտեմբերի 30-ին, համոզված լինելով /հակառակը դժվար է ենթադրել/, որ դրանք ստանալու ենք միայն 12.01.10թ.-ին. այսինքն' քվեարկությունից հետո:



    3.6. Ընտրական ցուցակների վարման հարցերում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, մասնավորապես' զինծառայողների, ոստիկանների, ը/ք-ում չհաշվառված քաղաքացիների մասնակցության և այլ հարցերում: Համայնքի ղեկավարը չի արձագանքել, անգամ, անճշտությունների վերաբերյալ դիմումներին:

    3.7. Չի ապահովվել պատգամավորության թեկնածուների իրավահավասարությունը' կալանքի տակ պահվող Ն.Փաշինյանը մյուս թեկնածուների հետ համեմատությամբ, գտնվել է խիստ անհավասար պայմաններում:

    Ընտրական հանձնաժողովների ոչ մի ներկայացուցիչ անգամ չի այցելել նրան' ԸՕ համապատասխան պահանջների կատարման ապահովման նպատակով,

    3.8. Հունվարի 10-ի քվեարկությունն անցել է զանգվածային խախտումներով: Բռնություններ են իրականացվել Ն.Փաշինյանի վստահված անձանց և դիտորդների նկատմամբ: Բանը հասել է նրան, որ վերջիններս որոշ տեղամասերում ստիպված հրաժարվել են քվեաթերթիկների հաշվարկին մասնակցելուց:

    Ըստ դիտորդների նախնական գնահատականների, այդ ապօրինությունների իրականցմանն աջակցել են, այդ թվում, իրենց անգործությամբ, ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ և ոստիկաններ:

    4. Առաջարկություններ

    4.1. Գլխավոր դատախազությունը և Հատուկ քննչական ծառայությունը անհապաղ պետք է քննության առնեն կատարված ապօրինությունները ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում, որոնք ըստ մեր նախնական գնահատականների կազմակերպված բնույթ են կրում:

    4.2. ԸԸՀ-ն ընտրության արդյունքներն ամփոփելիս առանձնակի ուշադրություն պետք է դարձնի և հաշվի առնի նախապատրաստման փուլում իրականացված ապօրինությունների հետևանքների ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա:

    4.3. ՀՀ Նախագահը պետք է միջոցներ ձեռնարկի բացահայտելու համար պետական կառավարման մարմինների, համայնքի ղեկավարի, ԿԸՀ կազմավորող մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերած բացահայտ անգործության պատճառները:

    ՀՊԱԿ դիտորդական առաքելություն

    Առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյան
    7օր
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (11.01.2010)

  18. #553
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, մի բան չեմ հասկանում, ինչու՞ չեն թողնում Նիկոլն անցնի… կարող է վախենում են որ հանկարծ մտնի խորհրդարան կարող է էնքան ձեն հավաքի որ իրաենց բոլոր ծրագրեը հեչ անի… մարդ էդքան ավանակ կարա՞ լինի… կարա ինչի չէ՞ որ… և կամ էլ վախենալու առիթ ու պատճառ ունեն… այնուամենայնիվ կարծում եմ որ վերևներում խմորումներ լինում են ու ոչ ի նպաստ իրենց…
    Մեֆ ջան, եղբայր, միամիտ բաներ ես ասում: Նիկոլին չեն թողնում անցնի, քանի որ ղզլբաշների հիմնական տակտիկան շատ պարզ ա - մենք ենք ու մեր դեմ խաղ չկա, ոնց ուզենք նենց էլ անելու ենք, ուզում ենք Նիկոլի դեմը կենգուրու կդնենք ու ԱԺ կմտնի կենգուրուն: Այ էս շատ պարզ տակտիկայով էլ ղզլբաշնրը միշտ իրենց տակ են պահում հավատարիմ շակալների բանակը, իսկ ժողովրդին մի անգամ ևս ապացուցում են, որ ժողովուրդը իրանց համար ճորտերի բազմություն է, որին ձևական, կայֆավատի համար, թողնում են գնալ քվեատուփ առաջ կանգնել ու ինչ-որ անիմաստ թղթի կտոր գցել էտ քվեատուփի մեջ: Իսկ ՀԱԿ-ը էս պահին բոլոր միջոցներով աջակցում է ղզլբաշների էս տակտիկայի լիարժեք իրականացմանը - բոլոր ընտրություններին տեղի անտեղի մասնակցելու ՀԱԿ-ի անհասկանալի քաղաքականությունը քեզ վկա: Լավ ա գոնե ժողովրդի մեծ մասը շատ լավ հասկացել ա, որ իրեն բոլոր կողմերից էշի տեղ են դնում ու չի գնում էլ ընտրություններին: Օրինակ ես շատ ուրախ եմ, որ էս 10-րդ ընտրություններին համարյա մարդ չի գնացել: Շատ մարդ գնար, շատ պիտի կեղծեին ու ավելի շատ մարդու համար պիտի ցավոտ լիներ: Իսկ ժողովուրդը անկախ իրենից գալիս ու հանգում է ամենապարզ լուծմանը - բոյկոտել բոլոր միջոցառումները, որ կազմակերպում են ղզլբաշները: Ամեն հաջորդ ընտրությանն ավելի քիչ մարդ է գնալու, ու ի վերջո ընդհանրապես ոչ մեկը չի գնալու:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 11.01.2010, 17:45:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (11.01.2010)

  20. #554
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Ինչու՞ ընդդիմադիր շուխուրչի մտնի ԱԺ, միկրաֆոն ունենա, ավել–պակաս հարցազրույցներ տա լրագրողներին,
    2. Ինչու՞ ընդդիմության լեզուն երկարացնեն, ընդդիմադիր ժողովդրին էլ ոգևորեն,
    3. Ինչու՞ իրենց հավատարիմ հերթական տասովշիկի փոխարեն պաշտոնի բերեն օտար ու չուզող մեկին ու հիասթափեցնեն իրենց հավատարիմ տասովշիկներին
    1. Նիկոլն ԱԺ չէր մտնելու, դատական որոշումից հետո մանդատից զրկվելու էր: Այս կետը առանց որևէ այլևայլության ջնջում ենք: Եթե հաջորդ կետերը կարող են տարբեր տեսակետներ լինել, մասնավորապես իմ ու քո կողմից, էս կետն ուղղակի ջնջում ենք:
    2. Որպեսզի կարողանան ազատվել որոշ արտաքին լծակներից, մի քիչ թեթև շունչ քաշեն:
    3. Որպեսզի քաղաքական ճկունություն ցուցաբերեն ու լեզուները երկար լինի, ասեն, տեսաք, արդար ընտրություններ են լինում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. #555
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    բոյկոտել բոլոր միջոցառումները, որ կազմակերպում են ղզլբաշները: Ամեն հաջորդ ընտրությանն ավելի քիչ մարդ է գնալու, ու ի վերջո ընդհանրապես ոչ մեկը չի գնալու:
    Համաձայն եմ, դու ՀԱԿ ին ուղղություն ցույց տվեցիր, շատ խելամիտ բան ես առաջարկում:

Էջ 37 53-ից ԱռաջինԱռաջին ... 2733343536373839404147 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  2. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32
  3. Հումորն ու ընտրությունները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 108
    Վերջինը: 27.08.2008, 18:56
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 30.12.2007, 12:44
  5. Գրառումներ: 45
    Վերջինը: 23.10.2007, 02:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •