Մի քիչ ուշացումով գրեմ նաեւ իմ կարծիքը:
Ֆիլմի դիտման ընթացքում պարբերաբար մտքովս անցնում էր այն, որ 2012-ում ես ավելի շատ էի էտ հատուկ էֆֆեկտները զգում, կարծես ավելի հագեցած էր 2012-ը, քան թե այս ֆիլմը:Այդ դեպքում ինչու՞ էին այս մեկի վրա այդքան գումար ծախսում, ինչքան գիտեմ մոտ կես միլիարդի չափ: Պատասխանն ամեն անգամ գալիս էր հարցի հետեւից. նոր եռաչափ տեխնոլոգիաների կիրառում, ինչը, ցավոք սրտի, մեզ բախտ չի վիճակվի տեսնել, այնպես որ մնում էր գնահատել միայն «տափակ» տարբերակը
Իսկ ինչ վերաբերվում է էֆֆեկտների հագեցվածությանը, ապա ասեմ, որ բավական է միայն մտաբերել այն փաստը, որ սկսած Պանդորայի բնակիչներից եւ վերջացրած ծառ ու թփով, սարքած էր, բայց այնպիսի տպավորություն էր ստեղծված, թե նկարահանող խումբը ուղղակի գնացել է Պանդորա ու հետեւում է էլի շատ սովորական Նավի-ների դերասանական խաղին
![]()
Մի քանի խոսք նմանությունների մասին. ես ճիշտն ասած չեմ կարդացել Ստռուգացկիների նշված ստեղծագործությանը, բայց սյուժետն ինձ ամբողջությամբ ծանոթ էր. տեսել ե՞ք «Պոկախոնտաս» մուլտը, իսկ «Ատլանտիդա: Կորուսյալ աշխարհ»-ը՞: Այս երկուսի գեղեցիկ միքսն էր սյուժեն: Զինվորների հսկայական մարդակերպ ռոբոտ-համազգեստներն օգտագործվում էին Մատրիցա 3-ի մեջ, նույնիսկ թռչող նավերն էին ՄատրիցայոտՆավի ցեղը նմանեցված էր Տոլկիենի էլֆերին՝ ականջներ, բարձրահասակ, ապրում են անտառում, քնում են ծառերի վրա, գեղեցիկ երգում են... Կապույտ գույնը գերակշռումը նույնպես ես հանդիպել եմ ֆիլմի մեջ, ուղղակի վերնագիրը չեմ հիշում: Զուտ Ավատարի գաղափարը կարելի է նմանեցնել ասենք Սուռռոգատների հետ, իհարկե վերապահումներով: Բայց այս ամենով հանդերձ ես կուզենայի նշել, որ ներկայումս գրեթե անհնար է ստեղծել եզակի ու անկրկնելի սյուժե/ֆիլմ: Ցանկացածի համար էլ կա նախահիմք, կան այլ ստեղծագործություններ, որոնք այս կամ այն կերպով իրենց դրսեւորումն են գտնում նորի մեջ: Ուղղակի մեկի մոտ մի քիչ շատ են, մյուսի մոտ ավելի շատ
Իսկ եթե որեւէ գաղափար ֆիլմում ձեզ համար մինչ այժմ ֆիլմի տեսքով դեռեւս ի հայտ չի եկել, դա ամենեւին էլ չի նշանակում, որ մի ինչ որ անհայտ ֆանտաստ գրող նման բան չի գրել իր անհայտ գրքում, որը պատահմամբ կարդացել է տվյալ ռեժիսյորը
Ինձ ֆիլմը շա՜տ դուր եկավ բոլոր առումներով, ու ոչ մի նմանակում ինձ ամենեւին էլ չի նյարդայնացրել կամ էլ հիասթափեցրել: Հիանալի աշխատանք էր արված, դե պատկերացրեք, եթե կարողանայինք վայելել ֆիլմն իր ողջ շքեղությամբ...![]()
Էջանիշներ