Այսօր դիտեցի ֆիլմը կինոթատրոնում,ասեմ որ շատ,շատ դուրս եկավ,կլանված նայում էի,ընկերներիս էլ շատ դուրը եկավ,սպասում եմ շարունակության,լուրեր են պտտվում 2-րդ ֆիլմի մասին
Այսօր դիտեցի ֆիլմը կինոթատրոնում,ասեմ որ շատ,շատ դուրս եկավ,կլանված նայում էի,ընկերներիս էլ շատ դուրը եկավ,սպասում եմ շարունակության,լուրեր են պտտվում 2-րդ ֆիլմի մասին
Toki wa kane nari.
Время - деньги
Աթեիստ (10.01.2010)
Իմիջայլոց «Շանթ» հեռուստաընկերությունը գնել է «Ավատար» ֆիլմը, և շուտով կարող եք նայել, լավ որակով![]()
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Աթեիստ (10.01.2010)
Երևումա նոր Մատանիների տիրակալ են ուզում հրամցնեն... բայց կասկածում եմ, որ նույն հաջողությամբ կստացվի: Վերջիվերջո այնտեղ հեղինակը Թոլքիենն էր...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Freeman (31.07.2010)
I may be paranoid but no android!
Մի քիչ ուշացումով գրեմ նաեւ իմ կարծիքը:
Ֆիլմի դիտման ընթացքում պարբերաբար մտքովս անցնում էր այն, որ 2012-ում ես ավելի շատ էի էտ հատուկ էֆֆեկտները զգում, կարծես ավելի հագեցած էր 2012-ը, քան թե այս ֆիլմը:Այդ դեպքում ինչու՞ էին այս մեկի վրա այդքան գումար ծախսում, ինչքան գիտեմ մոտ կես միլիարդի չափ: Պատասխանն ամեն անգամ գալիս էր հարցի հետեւից. նոր եռաչափ տեխնոլոգիաների կիրառում, ինչը, ցավոք սրտի, մեզ բախտ չի վիճակվի տեսնել, այնպես որ մնում էր գնահատել միայն «տափակ» տարբերակը
Իսկ ինչ վերաբերվում է էֆֆեկտների հագեցվածությանը, ապա ասեմ, որ բավական է միայն մտաբերել այն փաստը, որ սկսած Պանդորայի բնակիչներից եւ վերջացրած ծառ ու թփով, սարքած էր, բայց այնպիսի տպավորություն էր ստեղծված, թե նկարահանող խումբը ուղղակի գնացել է Պանդորա ու հետեւում է էլի շատ սովորական Նավի-ների դերասանական խաղին
![]()
Մի քանի խոսք նմանությունների մասին. ես ճիշտն ասած չեմ կարդացել Ստռուգացկիների նշված ստեղծագործությանը, բայց սյուժետն ինձ ամբողջությամբ ծանոթ էր. տեսել ե՞ք «Պոկախոնտաս» մուլտը, իսկ «Ատլանտիդա: Կորուսյալ աշխարհ»-ը՞: Այս երկուսի գեղեցիկ միքսն էր սյուժեն: Զինվորների հսկայական մարդակերպ ռոբոտ-համազգեստներն օգտագործվում էին Մատրիցա 3-ի մեջ, նույնիսկ թռչող նավերն էին ՄատրիցայոտՆավի ցեղը նմանեցված էր Տոլկիենի էլֆերին՝ ականջներ, բարձրահասակ, ապրում են անտառում, քնում են ծառերի վրա, գեղեցիկ երգում են... Կապույտ գույնը գերակշռումը նույնպես ես հանդիպել եմ ֆիլմի մեջ, ուղղակի վերնագիրը չեմ հիշում: Զուտ Ավատարի գաղափարը կարելի է նմանեցնել ասենք Սուռռոգատների հետ, իհարկե վերապահումներով: Բայց այս ամենով հանդերձ ես կուզենայի նշել, որ ներկայումս գրեթե անհնար է ստեղծել եզակի ու անկրկնելի սյուժե/ֆիլմ: Ցանկացածի համար էլ կա նախահիմք, կան այլ ստեղծագործություններ, որոնք այս կամ այն կերպով իրենց դրսեւորումն են գտնում նորի մեջ: Ուղղակի մեկի մոտ մի քիչ շատ են, մյուսի մոտ ավելի շատ
Իսկ եթե որեւէ գաղափար ֆիլմում ձեզ համար մինչ այժմ ֆիլմի տեսքով դեռեւս ի հայտ չի եկել, դա ամենեւին էլ չի նշանակում, որ մի ինչ որ անհայտ ֆանտաստ գրող նման բան չի գրել իր անհայտ գրքում, որը պատահմամբ կարդացել է տվյալ ռեժիսյորը
Ինձ ֆիլմը շա՜տ դուր եկավ բոլոր առումներով, ու ոչ մի նմանակում ինձ ամենեւին էլ չի նյարդայնացրել կամ էլ հիասթափեցրել: Հիանալի աշխատանք էր արված, դե պատկերացրեք, եթե կարողանայինք վայելել ֆիլմն իր ողջ շքեղությամբ...![]()
Հայեր դե մի պատմեք էլի, յա...
ՅաՇանթին էդքան փող ո՞րտեղից
Համեստություն էր էլի անում Կամերոնը, իբր թե կարող ա տապալվեր ֆիլմը էդքանից հետո
Տրիլոգիա կլինի, բայց չեմ կարծում, որ «Մատանիների տիրակալի» հաջողությունը կունենա: Կարող ա ամեն մի մասը 1.5 մլրդ. հավաքի, բայց «Մատանիների տիրակալը» շատ ավելի լուրջ ու ավելի ամբողջական սագա ա:
Այ, ասա է, ասաՉգիտեմ 3D-ով ոնց ա, բայց տափակ էկրանին 2012-ի էֆֆեկտները շատ ավելի տպավորիչ են: Ստեղ եթե չհաշվես որ ամբողջ մոլորակը կոմպով ա սարքած (չնայած որոշ տեղեր ոնցոր սովորական անտառ լինի, մի քանի տեղ էլ, ոնց որ Հայկոն ասեց, ստորջրյա բնության ա շատ նման), էֆֆեկտներից առանձնապես շատ բան չի մնում: Ինչ էլ որ մնում ա, եսիիիիմ ինչ չի
$237 մլն. կինոյի վրա, $150 մլն. էլ գովազդի:Այդ դեպքում ինչու՞ էին այս մեկի վրա այդքան գումար ծախսում, ինչքան գիտեմ մոտ կես միլիարդի չափ:
...կամ էլ «Նոր աշխարհ» ֆիլմը, որտեղ Կոլին Ֆարրելն ու Քրիստիան Բեյլն են խաղում: Էլի նույնն ա:Մի քանի խոսք նմանությունների մասին. ես ճիշտն ասած չեմ կարդացել Ստռուգացկիների նշված ստեղծագործությանը, բայց սյուժետն ինձ ամբողջությամբ ծանոթ էր. տեսել ե՞ք «Պոկախոնտաս» մուլտը, իսկ «Ատլանտիդա: Կորուսյալ աշխարհ»-ը՞:
Բայց Կամերոնը էն տղեն էր, որ պետք ա ուրիշներից էդքան մտքեր վերցներ?Բայց այս ամենով հանդերձ ես կուզենայի նշել, որ ներկայումս գրեթե անհնար է ստեղծել եզակի ու անկրկնելի սյուժե/ֆիլմ: Ցանկացածի համար էլ կա նախահիմք, կան այլ ստեղծագործություններ, որոնք այս կամ այն կերպով իրենց դրսեւորումն են գտնում նորի մեջ: Ուղղակի մեկի մոտ մի քիչ շատ են, մյուսի մոտ ավելի շատԻսկ եթե որեւէ գաղափար ֆիլմում ձեզ համար մինչ այժմ ֆիլմի տեսքով դեռեւս ի հայտ չի եկել, դա ամենեւին էլ չի նշանակում, որ մի ինչ որ անհայտ ֆանտաստ գրող նման բան չի գրել իր անհայտ գրքում, որը պատահմամբ կարդացել է տվյալ ռեժիսյորը
![]()
![]()
Մինիստր ձյա անհնարա, չեն կարող հասնել Մատանիների տիրակալին, էնի հզորա, էսի սուտիոտ բանա, բացի էֆֆեկտներից ուրիշ էֆֆեկտ չունի
Իմիջայլոց իրոք որ Կինոմոսկվայի էկրանը փոխելա պետք, նենց խավար էր ցույց տալիս, որ աչքերս էլ ցավում էր նայելուց: Իսկ էդ էֆֆեկտները պարզ պետքե երևան, նկարները որ նայում եմ, հազար անգամ ավռլի սիրուն են կադրերը նկարների մեջ, որովհետև շատ պարզ ու մաքուր են երևում:
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Freeman (31.07.2010)
ՈՒղղակի ավատարի մեջ մի տեսակ Դատարկությունոնցոր լիներ:
Կարծես շատ գեղեցիկ գրաֆիկա/դիզայնով սայթ նայես, բայց մեջը դատարկ
Բայց երևի մի անգամ էլ գնամ նայեմ, միգուցե "տեղ չի հասել" "))
Վերջին խմբագրող՝ VisTolog: 11.01.2010, 14:43:
Tyler (11.01.2010)
Tyler (11.01.2010)
Ճիշտ ես Հելիում, «Ատլանտիդային» շատ նման աբայց Ատլանտիդան թե կուզ մուլտ լինելով շատ ավելի հետաքրքիր էր: Բայց դա ավելի շատ մուլտ էր մեծերի համար, որովհետև երեխաները հաստատ էդ մուլտը նայելուց բան չէին հասկանա:
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
«Ավատարի» ու «Մատանիների տիրակալի» համեմատությունն անիմաստ է, իմ համեստ կարծիքով: Միակ ընդհանուր բանը «Ավատարի» ենթադրվող եռերգություն լինելն է: Ի դեպ՝ եռերգություն բառն էլ այստեղ տեղին չէ, ինչպես օրինակ, իմ կարծիքով, տեղին չէր «Մատրիցայի» դեպքում: «Մատանիները» ընդհանրապես ուրիշ թեմա է: Այն մեկ ամբողջական պատում է, որը պարզապես բաժանված է երեք մասի: Իսկ «Ավատարի» ենթադրվող առաջին մասը ամբողջական, ինքնաբավ ֆիլմ է: Ինչպես և «Մատրիցան»: Ինչու՞ եմ անընդհատ հիշում «Մատրիցան». որովհետև թեմայի ֆիլմի ու դրա պատմությունները, կարծես թե, սկսում են նմանվել: Վաչովսկի եղբայրներն էլ սկզբում չէին նախատեսում, որ «Մատրիցան» երեք մաս պիտի ունենար, և իրոք՝ առաջին ֆիլմը ամբողջական ու ավարտուն է: Նույնը կարելի է ասել «Կարիբյան ծովի ծովահենների» համար: Ֆիլմը ստեղծողները սպասում են. եթե առաջին փորձը հաջողություն է ունենում, ապա նրանք շարունակում են բռնած պահել այդ «կթու կովին»: Իսկ «Մատանիների տիրակալը» հենց սկզբից էլ պարզ էր (անգամ ծիծաղելի է սա ասելը), որ երեք մաս է ունենալու: Այն մեկ ամբողջական ֆիլմ է՝ բաղկացած երեք մասից, և ոչ թե նկարահանված է 1+2 բանաձևով (թե՛ «Մատրիցայի» և թե՛ «Ծովահենների» վերջին երկու մասերն իրար շարունակում են, ի տարբերություն դրանց ու առաջինների): Նաև պետք չէ մոռանալ, որ «Մատանիների տիրակալը» լրջագույն գրական հիմք ուներ, որը պարտադրում էր ֆիլմը ստեղծողներին շարժվել մի որոշակի կանխատեսելի ուղով, ի տարբերություն «Ավատարի» ու մնացածի: Պարզապես «եռերգության» ֆորմատը վերջերս սկսել է դուր գալ հոլիվուդցիներին. եթե առաջ շահութաբեր ֆիլմն ունենում էր պարզապես ևս մեկ սիկվել, («Առաքելությունն անհնարին է», օրինակ, կամ հենց նույն «Տերմինատորը», «Օտարը», «Ռեմբոն», «Ռոկին», «Կռու պոպոքը» (չեմ սիրում այս թարգմանությունը)), այսինքն՝ գործում էր 1+1+...+1 բանաձևը, ապա հիմա մեծ նախագծերի համար սկսել է հանդիպել նաև 1+2-ը. պրոդյուսերները ձգտում են ոչ թե կրկնել իրենց հաջողությունը, այլ կրկնապատկել և եռապատկել: Հենց դրանով է պայմանավորված, որ նույն «Մատրիցայի» ու «Ծովահենների» (էլի կան, հիմա չեմ հիշում) առաջին մասը ավարտուն ու մյուսներից անկախ է, իսկ երկրորդն ու երրորդը փոխկապակցված են ու իրար շարունակություն են: Ասածս ինչ է (երկար գրեցի մի քիչ ու խառը
). ««Ավատարի» ու «Մատանիների տիրակալի» համեմատությունը նման է, ասենք, տաբուրետկայի ու ընձուղտի համեմատությանը. երկուսն էլ չորս ոտք ունեն (ու վերջ)
: Գումարած՝ տաբուրետկան դեռ նոր են սարքում:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ