User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 164 հատից

Թեմա: Ադրբեջանի խոցելի կողմերը. լուրեր և մեկնաբանություններ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,465
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ադրբեջանի խոցելի կողմերը. լուրեր և մեկնաբանություններ

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    զսպած ա, ուղղակի անպատասխանատու արտահայտություններ չեմ սիրում...
    Ապեր, ի՞նչ է նշանակում անպատասխանատու արտահայտություն, ես իմ արտահայտությունների համար պատասխան չե՞մ տալիս ինչ է, թե՞ չարաշահում եմ արտահայտվելու իմ իրավունքը։

    էսքան որ գրել ես, լավ ես արել, բայց կարաս մի հարցի պատասխանես?? ..Էսօր ադրբեջանը Հայաստանից ինչ ա ուզում???? կամ ուրից կերպ ձևակերպեմ, ըստ նրանց, ինչ ա էսօր Հայաստանը խլել ադրբեջանից??? փող??? բնակչությանն ա կոտորել նենգաբար??? թե կարող ա ուրիշ բան կա, չգիտենք??
    Ուրեմն Ադրբեջանի պես ոչ ժողովրդավարական երկրում ադրբջանցին ու Ադրբեջանը տարբեր բաներ են։ Ադրբեջանը հանձինս Ալիևների դինաստիայի կարող է այլ բան ցանկանալ, իսկ միջին վիճակագրական ադրբեջանցին՝ այլ, ու առհասարակ Ալիևի ու ադրբջանի ժողովդրի շահերը կարող են շատ հարցերում տարամիտել։ Մասնավորապես ադրբեջանցի հասարակ զինվորը ուզում է ողջ մնալ ու անփորձանք վերադառնալ տուն, այնինչ Ալիևը իշխանությունը երկարաձգելու համար գուցե և պատերազմի ծրագիր է կազմում, որտեղ հասարակ զինվորը ոտով գլխով ընկնում է պատերազմ կոչված փորձանքի մեջ, ջո՞կ։ Պատերազմը կկոչվի «հանուն հայրենիքի ու սրբազան հողի», արդյունքում կզոհվի զինվորը, կվայելի Ալիևը, իսկ ադրբեջանի ժողովուրդը թե հետո ավելի լավ կապրի, չափազանց կասկածելի է։

    Սահմամադրություն, 25-րդ հոդված...... կարդա, հետո կխոսանք....
    Ես ՀՀ Սահմանադրությունը գիտեմ, շնորհակալություն։ Դու ինքդ հետաքրքրվիր թե «ազգային գերակա շահ» մահանայով քանի հոգու են տնից վտարել ու մեղմ ասած ոչ համարժեք փոխհատուցում տվել, հետո կխոսենք։ Արարատի մարզում քանի հոգու ձեռքից են «օրենքով» հողեր խլել, որ հետո այդ նախկին սեփականատերերին որպես բատրակ աշխատացրել, հետո կխոսենք։

    հետաքրքիր ա, թե էտ "միջին ադրբեջանցուն" վերաբերող ինֆորմացիան որտեղից ես վերցրել...... ոչ մեկ չի ասում, թե նրանք ծովից ծով են ուզում դառնալ, բայց փաստը, որ էսօր նրանք Ղարաբաղն են ուզում, իր բնակչությամբ թե առանց, էտ ադրեն հաստատ կարևոր չի, անհերքելի ա....
    լսել ես պանթյուրքիզմի մասին??? ինձ թվուոմ ա, էտ պլանի մասին "ծովից ծով" ասվածը վիրավորանք ա.... ձեռքները ճար լիներ, նոր էին իրականացրել..... բայց դու ուղղակի ինձ չես կարա համոզես, որ թուրքը առիթը եղած դեպքում կյանքում չի հրաժարվի իր պապենական երազանքից, զուտ մենակ նրա համար, որ դե գիտեք ինչ կա, հայերն էլ են մարդ, սրանց հանգիստ թողենք.... մոռացել էս որ վերջերս, թուրքալեզու երկրների համագումարի ժամանակ /ոնց որ էտ էր/ Ալիևը կանգնել ապացուցում է, որ Սյունիքը պատմական ադրբեջանական տարածք ա..... է, հիմա ինչ, Սյունիքը կարողա իսկականից էտ մարդկանցն ա, վերքներս խաբար չկա??
    Նորից կրկնում եմ, Ալիևն ու միջին վիճակագրական ադրբեջանցին տարբեր բաներ են։ Չգիտեմ դու ոնց, բայց ես որոշ ադրբեջանիցների հետ շփվել եմ, թե պատերազմից առաջ, թե պատերազմից հետո։ Իմ տեսած ադրբեջանցիք նորմալ մարդիկ էին, ոչ «նապոլեոններ» էին ոչ էլ «մակեդոնացիներ» էին, ոչ էլ հայերի ունեցվածքի վրա աչք տնկած ենիչերիներ էին։ Ուրիշ բան, որ պետական քարոզչության տակ ընկնելով, կամ որպես զինծառայող հրաման կատարելով հարձակվեն հայերի վրա։ Վարժեցրած շունը որ հարձակվում է մեկի վրա, դրա պատասխանատուն շան տերն է, իսկ սովորական շանը մինչև չկատաղեցնես, չի հարձակվի։ Շահերն են տարբեր։ Ադրբեջանցիների մեծամասնությունը խաղաղ ազգաբնակչություն է, ոնց որ ողջ աշխարհի ժողովուրդը։ Ժողովուրդներին ատել պետք չի, պետք է ատել հրահրողներին։ Մի ողջ ժողովդրի թշնամի համարելը խելագարություն է։

    ոչ թե ուղղակի սեփականություն, այլ սեփական ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ապրելու երջանկություն..... էս երկիրը իմն ա, լավա, վատա, իմն ա...
    ես թռնող չեմ ստեղից, ես հազար անգամ ինձ իմ հողի վրա ավելի լավ կզգամ, քան ուրիշի` մեղրի գետեր ունեցող երկրում
    Վերացական մտքեր ես արտահայտում։ Նույն սկզբունքով յուրաքանչյուր ոք պիտի ապրի և իրեն երջանիկ զգա իր ծննդավայրում անկախ հանգամանքներից, ինչը որևէ առարկայական փաստով չի հիմնավորվում։ «Հայրենիք» կոչվածը զուտ զգացմունքային հասկացություն է։ Այլ բան է պետությունը, որտեղ քաղաքացին իրեն հարմար է զգում, որովհետև ինքը մասնակցում է այդ պետության կառավարման ու զարգացման գործընթացներին, և խիստ անհարմար է զգում, եթե իր փոխարեն մի խումբ մարդիկ կայացնում են որոշումներ, առանց իր կարծիքը հաշվի առնելու։

    պահօօ, էս ազգովի գոռում գոչում ենք, որ ուզում ենք օրինավոր երկիր սարքենք, բայց քաղմասում անօրենների դեմ ցուցմունք տալը մեր հաքով չի..... էտ ով ասեց, որ քաղմասում ցուցմունք տալը ազատությունից զրկվել ա կամ մարդու անքակտելի իրավունքների ու ազատությունների կոպիտ ոտնահարում???? կամ որ ազատության մասին ա խոսքը???
    Ապեր, խոսքը «կակ ռազ» չի վերաբերում օրինական ցուցմունք տալուն, որպես օրինակ, երբ որ մի դիպվածի հետ առնչություն ունենաս, որտեղ կա տուժող ու մեղավորը հայտնի չի, իսկ դու որպես վկա ես հանդես գալիս, ու սաղ գիշեր քաղմասում փորձում ես ապացուցել, որ դու անմեղ ես, ու լավագույն դեպքում երիկամների միջին ծանրության այտուցներով հասնես տուն, էդ ժամանակ կզգաս թե ինչ քաղցր բան է հայրենիքը։ Թե՞ մեզ մոտ ժողովրդավարություն է, ու ես մուտիլովկայով եմ զբաղված։
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (24.12.2009), Բիձա (24.12.2009), Գաղթական (28.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆուտբոլային մեկնաբանություններ
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 131
    Վերջինը: 27.02.2016, 18:43
  2. Գրառումներ: 360
    Վերջինը: 06.11.2013, 00:42
  3. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 360
    Վերջինը: 06.11.2013, 00:42
  4. Ռեպ լուրեր
    Հեղինակ՝ Raul Gonsalez, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 05.05.2012, 13:08
  5. Միջեկեղեցական լուրեր
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Կրոն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 16.03.2010, 14:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •