Փաստորեն միջազգային ատելություն սերմանող ծրագիրը նորից գործարքվում է… Նրանք մեզ, մենք՝ նրանց։ Սկզբունքը հետևյալն է. Կան երկու երկրներ, որոնց ժողովուրդները քանի գնում ավելի վատ են ապրում, քանզի այդ ժողովուրդների իշխանությունները լափելուց բացի այլ ծրագիր չունեն։ Ուստի այդ ժողովուրդների մոտ բնական ընդվզելու ցանկություն է առաջանում, մնում է թիրախ ընտրել։ Ու քանի որ երկու երկրներում էլ ընդդիմությանը այնպես են ճնշել, որ ընդդիմությունը հնարավորություն չունենա ժողովդրին ճիշտ ուղղորդելու գոյություն ունեցող խնդիրները օբյեկտիվորեն լուծելու համար, ապա ժողովուրդներին ուղղորդում են իշխանական դեմագոգ քարոզչությունները։ Իսկ ուղղորդում են այնպես, որ ի վերջո ակամայից ստացվի, որ հայերի դժբախտությունների պատճառը ադրբեջանցիք են, և հակառակը։ Այդպիսով փորձ է արվում ժողովդրին շեղել պրոբլեմների իրական պատճառներից՝ նրանց համար վիրտուալ թշնամի ստեղծելով, որը ի վերջո վերածվելու է իրական թշնամու։ Դրանով՝ 1. արդարացվում են տնտեսական փլուզումները, 2. ժողովուրդը մոռանում է իր իրական խնդիրները, որովհետև արհեստականորեն ստեղծվում է ավելի մեծ խնդիր՝ պատերազմ, կամ պատերազմի վտանգ, 3. իշխանությունները երկարացնում են իրենց իշխանության ժամկետները, 4. միջազգայինների հետ մանևրելու, ֆինանսական նոր հոսքեր ստանալու հետաքրքիր հնարավորություններ են ստեղծվում։
Մի խոսքով թեկուզ վտանգավոր, բայց փոխարենը ադրենալինոտ, յուղոտ, ազարտային խաղ է իշխանությունների համար, իսկ մենք, հարիֆներս այ սենց կտերը ուտելով ու տարածելով դառնում ենք գործիք: Ադրբեջանցիք իրենց համար ժողովուրդ են, ճիշտ է՝ իրենց էթնոգենեզը մերինից ահագին ուշ է ձևավորվել, իրենք գուցե էդքան էլ որակյալ ժողովուրդ չենք, ինչքան հայերս, բայց ամեն դեպքում թե ադրբեջանցիների ու թե հայերի հիմնական պրոբլեմը դա հանուն ճղճիմ, ճիճվային շահերի երկու ազգերին թշնամացնող, նրանց բնականոն զարգացմանը խանգարող ու ապակողմնորոշող խիստ որոշակի խմբավորումներ են, այ հենց այս կողմերին էլ պետք է խոցել: Անձամբ ես հարևան ազգի ներկայացուցիչների հետ պրոբլեմներ չունեմ ու չեմ ուզում ինչ-որ որդերի պատճառով ունենալ: Առհասարակ մարդս մարդուն եթե ատում է զուտ միայն նրա այլ ազգի, կամ այլ երկրի քաղաքացի լինելու համար, ապա այդ ատելությունը սերմանված է պարոնայք, հոգեխանգարման մեջ մի ընկեք: Բայց արդեն իսկ հոգեխանգարված ժողովուրդներից երբեմն հարկ է լինում պաշտպանվել, բայց ամեն դեպքում կրակի վրա յուղ ավելացնելը հիմար ու վտանգավոր զբաղմունք է:
Էջանիշներ