User Tag List

Էջ 7 10-ից ԱռաջինԱռաջին ... 345678910 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 138 հատից

Թեմա: Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

  1. #91
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրոնը ձևի համար չի հորինվել այն մարդկանց համախմբում է,այսինքն կարևորը գաղափարն է,կրոնով ազգերը կրթվում են,թե չէ ո՞նց կարելիա ասել ծնվում ենք Քրիստոնեա:
    Ապեր, նույն հաջողությամբ, ոնց կարելի ա ասել, որ ծնվում ենք հայ ? Նույն հաջողությամբ, երևանում, հայի ընտանիքում ծնված երեխան կարող ա երկու ամսեկանից որդեգրվի ասենք շվեդի կողմից, ու մեծանա դառնա շվեդ, կամ հակառակը: Բայց էտ չի նշանակում, որ էտ երեխան շվեդ ա ծնվել, ինքը ծնվել էր հայ: Բայց քանի որ իրա միջավայրը փոխվել ա, ինքը դարձել ա շվեդ:

  2. #92
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում razmik21-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան, մարդը չի կարող լինել քրիստոնյա, բայց հավատացյալ չլինել:
    Մեր իրականության մեջ սխալ են պատկերացնում և քրիստոնյա լինել և հավատացյալ լինել բառերի նշանակությունը: Այսօր "հավատացյալ" բառը շփոթում են "աղանդավոր" բառի հետ, բայց իրականում ըստ էության քրիստոնյա լինելը հեց հավատացյալ լինելն է: Ու մարդը քրիստոնյա չէ նրա համար, որ ապրում է քրիստոնեական միջավայրում կամ նրա համար, որ առանց հասկանալու "կնքվել" է: Քրիստոնյա դառնում են Քրիստոսին ընդունելով և ապաշխարհելով:
    Բան չունեմ ասելու, լրիվ համաձայն եմ: Ել լավ Քրիստոնյա չեմ: Մեղքեր եմ գործում: Եկեղեցի ուշ-ուշ եմ գնում: Ու սենց բաներ:

    Իմ ասածը նա է, որ եկեղեցին ու քրիստոնեությունը մեր համար ավելի շատ պատմամշակութային նշանակություն ունեն, քան կրոնական: Աբսուրդ կա ասածիս մեջ երևի, հատկապես իսկական քրիստոնյաների համար: Բայց էտ իմ ընկալումն ա Քրիստոնեության ու Հայ Առաքելական Եկեղեցու:

  3. #93
    Լիարժեք անդամ razmik21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Հասցե
    深圳 - Hong Kong
    Գրառումներ
    146
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Տրիբուն ջան նախ ասեմ, որ շատ հարգեցի քո մտածելակերպը կապված հայ առաքելական եկեղեցու հետ, քանի որ եկեղեցու առաքելությունը պետք է լինի Աստծո Խոսքի տարածումը և քարոզումը, ոչ թե ազգային-մշակութային արժեքների կամ պետական պետականության պահպանումը: Իսկ, ցավոք, մեր առաքելական եկեղեցին հիմնականում զբաղվել է հենց վերջին գործառույթներով: Իհարկե այդպես չէ: Ես չեմ ուզում ասեմ, որ առաքելական եկեղեցում ամեն ինչ սխալ է, քանի որ շատ պարկեշտ ու Աստծուն իսկապես ծառայող քահանաներ գիտեմ, սակայն ընդհանուր առմամբ առաքելական եկեղեցին այսօր չի բավարարում բնակչության հոգևոր պահանջները և Աստծո Խոսքը "լավ չի տարածում":

  4. #94
    Լիարժեք անդամ razmik21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Հասցե
    深圳 - Hong Kong
    Գրառումներ
    146
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Բայց համաձայնվիր, որ ազգությունը ժառանգում են գենետիկորեն բառիս բուն իմաստով, բայց կրոնը աշխարհահայացք ու ապրելաձև , և այն մենք ենք ընդունում:

  5. #95
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում razmik21-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան նախ ասեմ, որ շատ հարգեցի քո մտածելակերպը կապված հայ առաքելական եկեղեցու հետ, քանի որ եկեղեցու առաքելությունը պետք է լինի Աստծո Խոսքի տարածումը և քարոզումը, ոչ թե ազգային-մշակութային արժեքների կամ պետական պետականության պահպանումը:
    Մերսի
    Իսկ ես գոհ եմ, որ մեր եկեղեցին զբաղվել ա ազգապահպան գործունեությամբ նույնպես - Աստծո խոսքի տարածմանը զուգնըթաց: Կարող ա նույնիսկ մի պահ մոռացել ա ընդհանրպաես Աստծո խոսքի մասին ու սկսել ա միայն պետականության ու մշակույթի հարցերով զբաղվել, բացյ դրա համար օբյեկտիվ պատմական պատճառներ են եղել:
    Մյուս կողմից էլ, մեր Եկեղեցին էսօր ոչ մշակույթով, որ պետականությամբ, ոչ էլ Աստծո խոսքի տարածմամբ ա զբաղվում: Զբաղվում ա եկեղեցիների լուսամուտները եվրոլուսամուտներով փոխելով, ու մառշուտկի բիզնեսով: Սրանք մեր դառը իրողություններն են, բայց բացարձակ չեն նվազեցնում մեր եկեղեցու պատմական առաքելությունը:

  6. #96
    Լիարժեք անդամ razmik21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Հասցե
    深圳 - Hong Kong
    Գրառումներ
    146
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Տրիբուն ջան, չշեղվեմ թեմայից, ասեմ, որ ասել եմ ապրել էնպես, ոնց որ դու ես քո նկարագրածով ապրում, բայց եթե հավատայի, որ ոչ մի բան չի լինի փոխել, երբեք երևի չէի ճանաչի Աստծուն ու իմանայի նրա ծրագիրը կապված իմ և բոլորի հետ: Եթե, ուզենաս ուրիշ թեմայում կարող ենք խոսել դրա շուրջ:

  7. #97
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում razmik21-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց համաձայնվիր, որ ազգությունը ժառանգում են գենետիկորեն բառիս բուն իմաստով, բայց կրոնը աշխարհահայացք ու ապրելաձև , և այն մենք ենք ընդունում:
    Բացարձակ համաձայն չեմ, քանի որ կրկնում են նույն օրինակը - հայերի ընտանիքում ծնված, բայց ուզբեկի կողմից որդեգրված երեխան, կարող ա կյանքում չիմանա, որ ինքը հայ ա եղել, էն էլ գենետիկորեն:

    Գենետիկորոն ազգությունը ժառանգելը բառիս բուն իմաստով համարում եմ աբսուրդ, քանի որ գենետիկ հարթության վրա բոլորս նեգռ ենք, կամ լավագույն դեպքում մոնղոլ:

  8. #98
    Լիարժեք անդամ razmik21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Հասցե
    深圳 - Hong Kong
    Գրառումներ
    146
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացարձակ համաձայն չեմ, քանի որ կրկնում են նույն օրինակը - հայերի ընտանիքում ծնված, բայց ուզբեկի կողմից որդեգրված երեխան, կարող ա կյանքում չիմանա, որ ինքը հայ ա եղել, էն էլ գենետիկորեն:

    Գենետիկորոն ազգությունը ժառանգելը բառիս բուն իմաստով համարում եմ աբսուրդ, քանի որ գենետիկ հարթության վրա բոլորս նեգռ ենք, կամ լավագույն դեպքում մոնղոլ:
    Դա քո կարծիքն է, ազգությունը ընդունված է գենետիկորեն որոշել: Ամեն դեպքում հաստատ կրոնը մարդ ինքն է ընտրում, այլ ոչ թե ժառանգում:

  9. #99
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, նույն հաջողությամբ, ոնց կարելի ա ասել, որ ծնվում ենք հայ ? Նույն հաջողությամբ, երևանում, հայի ընտանիքում ծնված երեխան կարող ա երկու ամսեկանից որդեգրվի ասենք շվեդի կողմից, ու մեծանա դառնա շվեդ, կամ հակառակը: Բայց էտ չի նշանակում, որ էտ երեխան շվեդ ա ծնվել, ինքը ծնվել էր հայ: Բայց քանի որ իրա միջավայրը փոխվել ա, ինքը դարձել ա շվեդ:
    Հենց խնդիրը նրանում է որ չի կարելի ասել,հենց նոր ինքդ հայ լինելու պայմաններ ասացիր ուզումա Անդրանիկի տղան լինի,եթե չգիտի հայերեն,եթե չի գրում հայերեն եթե չգիտի մեր մշակույթը եթե չի մտածում հայերեն,եթե թքած ունի իր հողի ու ազգի վրա ուրեմն ինքը հայ չի ինչքան գոռա որ հայ եմ,ինչքան էլ ասի իմ գեների մեջ հայի արյունա մեկա հայ չի դառնա:

  10. #100
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում razmik21-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա քո կարծիքն է, ազգությունը ընդունված է գենետիկորեն որոշել:
    Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Տիերի Անրին ազգությամբ ի՞նչ է: Ու էտ որտե՞ղ ա ընդունված ազգությունը գենետիկորեն որոշել:
    Մեջբերում razmik21-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն դեպքում հաստատ կրոնը մարդ ինքն է ընտրում, այլ ոչ թե ժառանգում:
    Իսկ ես չեմ էլ ասել, որ ժառանգում են: Ես արդեն որեորդ անգամն է կրկնում են, որ ծնվելով քրիստոնյա միջավայրում, ըստ էության, ծնվում են քրիստոնյա, որպես ինքնությունը բնորոշ առաձնահակություններից մեկը: Իսկ հետագայում ինչ կդառնան, էտ արդեն իմ գործը չի, ու չի էլ հետաքրքրում:

  11. #101
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց խնդիրը նրանում է որ չի կարելի ասել,հենց նոր ինքդ հայ լինելու պայմաններ ասացիր ուզումա Անդրանիկի տղան լինի,եթե չգիտի հայերեն,եթե չի գրում հայերեն եթե չգիտի մեր մշակույթը եթե չի մտածում հայերեն,եթե թքած ունի իր հողի ու ազգի վրա ուրեմն ինքը հայ չի ինչքան գոռա որ հայ եմ,ինչքան էլ ասի իմ գեների մեջ հայի արյունա մեկա հայ չի դառնա:
    Գայլ ջան, հարցն էլ հենց նրանում է, որ եթե էս քո ասած բոլորը տեղի ունեն, ուրեմն էտ մարդը հաստատ չի գոռա, որ ինքը հայ ա, կամ երակներով հայի արյուն ա հոսում: Կասի ուրիշ բան ա…

  12. #102
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայլ ջան, հարցն էլ հենց նրանում է, որ եթե էս քո ասած բոլորը տեղի ունեն, ուրեմն էտ մարդը հաստատ չի գոռա, որ ինքը հայ ա, կամ երակներով հայի արյուն ա հոսում: Կասի ուրիշ բան ա…
    Ապեր ծնվում ես հայկական ընտանիքում,քեզ ոչ մեկ թուրք չի ասում հայ ես,բայց գալիսա մի պահ երբ պետք է վաստակես հայ լինելու իրավունքը:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (24.11.2009)

  14. #103
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ես ուրիշ բան չեմ ասում: Իմ ասածն էլ էն ա, որ եթե ծնվում ես կոնկրետ միջավայրում, ուզես թե չուզես դառնում ես էտ միջավայրի մի մասնիկը: Եթե երեխան ծնվում ա հայի ընտանիքում, որտեղ բոլորը քրիստոնյա են, դժվար ռեսկի ուզբեկ մուսուլման դառնա: Ինքը ծվում ա, ուզի թե չուզի հայ քիստոնյա: Ուրիշ բան, որ հետո դառնում ա աղջիկ, то есть .. ասենք կրիշնայական: Բռատ ջան, ստեղ թյուրըմբռնում կա, "ծնվել քրիստոնյա" հասկացության մեջ: Ծնվել քրիիստոնյա, չի նշանակում, որ ռեսկի հավատացյալ տղա ես, ու Աստվածաշունչն էլ անգիր գիտես; Դա նշանակում ա ծնվել որոշակի, կոնկրետ կրոնական միջավայրում, որտեղ այլընրանք, ըստ էության չկա:


    Ապեր, ես կնքված հայ քրիստոնյա եմ, բայց հավատացյալ չեմ: Էլի եմ ասում, քրիստոնեությանը, հատկապես հայերի համար, պետք չի նայել որպես զուտ կրոն: Մեր համար առաքելական եկեղեցին ավելի շատ պատմական ու մշակութային նշանակություն ունի, քան կրոնական: Մեր համար դա ինքնաինդենտիֆիկացիայի գործոններից մեկն ա:


    Ախպերս, դու որ գնում ես Արարատյան դաշտավայրից խաղող ես հավաքում, ինչ ես մտածում ? որ էտ խաղողը հասունանա կարող ա ապելսին դառնա ? Ընկեր, իրան խաղող են տնկել, որ խաղող աճի, հետո որ հասունանա, էտ խաղողից կամ գինի կքաշեն կամ կոնյակ, վրեն էլ համապատասխան պիտակը կկպցնեն, բայց ի սկզբանե ինքը խաղող ա :
    Տրիբուն ձյա, երկար-բարակ չգրելու համար նորից կրկնում եմ կարևորագույնը, որը քո էս բոլոր ասածներիդ հակասում ա.

    Հայաստանի բնակչության կեսից ավելին առաքելական եկեղեցու հետավորդ չի, կամ աղանադավոր է, կամ այլ կրոնի հետևորդ, կամ աթեիստ: Էլ ինչի՞ մասին ա խոսքը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (24.11.2009)

  16. #104
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանի բնակչության կեսից ավելին առաքելական եկեղեցու հետավորդ չի, կամ աղանադավոր է, կամ այլ կրոնի հետևորդ, կամ աթեիստ: Էլ ինչի՞ մասին ա խոսքը:
    Էս մի քիչ նորություն էր, բայց ըստ էության ոչ մի բան չի փոխվում: Էտ կեսից ավելին ծնվել էին հայ քրիստոնյա, բայց հետո դարձել են Եհովայի վկա ու Կրիշնայական:

    Ու Չուկ ջան, որ էլի կարճ կապենք, հիշի, որ սովետի ժամանակ, հատկապես 80-ականներին, հայերի կեսը ռուսական դպրոց էր գնում, ու կենցաղում լիքը մարդ ռուսերեն էր սկսել խոսել: Բայց դա չի նշանակում, որ լեզուն որպես էնթնոսին-ազգությանը բնորոշող հատկանիշ մեջտեղից պիտի հանենք:

    Ասածս ամփոփեմ: Մի հազար անգամ գրել եմ, որ կրոնը չեմ համարում որոշիչ հատկանիշ/գործոն, բայց նաև չեմ բացառում, այլ ընդունում եմ որպես կարևոր գործոններից մեկը: Վերջին հաշվով ցանկացած ազգություն բնորոշվում է որոշակի օբյեկտիվ ու սուբյեկտիվ ընդհանրություններով, ու էտ ընդհանրություններից մեկն էլ կրոնն է: Ֆրանսիացիների համար կրոնն ավելի քիչ նշանակություն ունի որպես կարևոր գործոն, քանի որ կաթոլիկ են նաև իտալացիները, իսպանացիները ու ուրիշ շատ ազգություններ: Բայց հայերի համար այդ գործոնն ավելի կարևոր է, քանի որ քրիտոնեությունը, մեզ` հայերիս համար, սերտորեն առնչվում է Հայ Առաքելական Եկեղեցու հետ, ու սա ուզենք թե չուզենք:

  17. #105
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր ծնվում ես հայկական ընտանիքում,քեզ ոչ մեկ թուրք չի ասում հայ ես,բայց գալիսա մի պահ երբ պետք է վաստակես հայ լինելու իրավունքը:
    Ապրես ապեր: Ես կասեի ոչ թե վաստակես, այլ կոնկրետացնես որոշակի հատկանիշներով: Ու էտ հատկանիշներից մեկն էլ հայ քրիստոնյա լինելն ա: Կարող ա մեկի համար դա նվազ նշանակություն ունի, մեկի համար ավել, բայց հատկանիշ ա:

    Սենց մի բան հարցնեմ, վաստակելու պահով - որ թուրքերը հայկական եկեղեցի են քանդում սիրտդ ցավում ա, թե թքած ունես, քանի որ համարում ես, որ քրիստոնեությունը քո համար չի, ու դու քրիստոնյա չես ??

Էջ 7 10-ից ԱռաջինԱռաջին ... 345678910 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ե՞րբ ես չափահաս դառնում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 23.03.2017, 01:58
  2. Երբ մարդը դառնում է ծանր բեռ
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 03.02.2014, 12:38
  3. Ինչպե՞ս են դառնում հերոս
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 16.09.2012, 02:39
  4. Գուրգեն Շիրինյանը դառնում է պայքարի և նմանակման խորհրդանիշ
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.08.2008, 05:47
  5. Գրող ծնվու՞մ են, թե՞ դառնում
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 04.10.2007, 11:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •