The_only_one (15.11.2009)
Երբեք նման բանի համար գլուխ չեմ գովացել, քրիստոնեական պետական կրոն ունեցող ազգին պատկանելու կապակցությամբ չեմ հպարտացել ու նման հարցին նման տափակ պատասխան չեմ տվել. ու, իմ համոզմամբ, էս ֆորումում մարդկանց զարգացվածության միջին մակարդակը գերազանցում ա ձեր նշած մարդու մակարդակին: Թեմայի հետ կապ չունեցող հարց. մուսուլմանը քրիստոնյայից վա՞տն ա: Վաղն էլ ընկերուհուս հետ հանդիպելու եմ եկեղեցում. լիքը խոսալու բան կա:
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
The_only_one (15.11.2009), VisTolog (15.11.2009), Աթեիստ (15.11.2009), Ֆոտոն (15.11.2009)
Իմ մեղսավոր կարծիքով՝ եկեղեցին քրիստոնյա մարդկանց հավաքվելու տեղ է, այնտեղ գնում են առիթ-անառիթ՝ հարսանիք, կնունք, տոն, կիրակի, պարապ ժամանակ, տխուր ժամանակ, հենց դրանում է գլխավոր խորհուրդը, մոմ վառելն էլ համարենք տոմս առնելու նման մի բան, իսկ Աստծո հետ զրուցում, վիճում, աղոթում, հավատում կամ չենք հավատում մեր մտքում, սրտում, հոգում…
Հ. Գ. Լավ ասի՞![]()
The_only_one (15.11.2009), Արծիվ (15.11.2009)
Որպես պատասխան ուղղակի ասեմ, որ մեր օրերում լրիվ իմաստազրկվել է հենց եկեղեցի բառը: 1-ին դարում եկեղեցի նշանակել է քրիստոնյաների ամբողջություն, քրիստոնեական համայնք և ոչ թե լոկ պաշտամունքների վայր:
Ես ունեմ իմ այդպիսի քրիստոնեական համայնքը, իմ եկեղեցին, իմ այգին, որտեղ տնկված եմ և աճում եմ որպես քրիստոնյա, որտեղ օր օրի ավելի եմ նմանվում Հիսուս Քրիստոսին:
Գիտե՞ք, որ քրիստոնյայի կյանքի նպատակը Հիսուս Քրիստոսին նմանվելն է: Իսկ կասե՞ք թե ինչպես է այդ նպատակին օգնում եկեղեցում հանգստանալը, երգեհոն լսելը և մոմ վառելը: Չէ որ շատ շատերից հենց այդպիսի պատասխաններ ենք լսում: ԵՎ դրանից հետո ձեր կարծիքով կարելի՞ է մեզ՝ հայերիս քրիստոնյա համարել: ԵՎ այստեղից երկրորդ հարցի պատասխանը
Ոչ ոք մեկ ուրիշ մարդուց վատը չի: Գոնե Աստծու աչքերում: Ընդհակառակը՝ Աստծո խոսքը ասում ա, որ շատ ավելի վատա լինելու Աստծուն ճանաչող և մեղավոր մարդու համար(մեր դեպքում հայերի մեծ մասի), քան Նրան ընդհանրապես չճանաչողի (մուսուլմանի) համար:
Վերջին խմբագրող՝ The_only_one: 15.11.2009, 23:28:
Արծիվ (15.11.2009)
իսկ ես այսօր ուղղակի չկարողացա մտնել եկեղեցի
անտրամադիր էի, հուսահատված, հոգնած ու մենակ, սարսափելի մենակ, ուզեցի մտնել եկեղեցի հասա դռան մոտ ու.. հասկացա, որ իրավունք չունեմ մտնելու, իրավունք չունեմ այնտեղ գնալ մենակ այն ժամանակ, երբ կարիք ունեմ, վաղուց չեմ գնացել, մոմ չեմ վառել ուրեմն և ինչու տխուր ժամանակ գնամ՞
գերադասեցի շարունակել մենակով տանել իմ մենակությունը
չգիտեմ
բայց մի օր կուզենամ կարողանալ մտնել եկեղեցի հանգիստ
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Լեո (15.11.2009)
Օրինակ ես երբ գնում եմ եկեղեցի մոմ չեմ վառում քանի որ դրա կարիքը չկա և միտքն էլ չեմ հասկանում՝ պարզապես մոմավառությունԱստված լսում ու պատասխանում է ամեն մարդու աղոթքին լինի դա մոմ վառող թե չվառող ու ամենակարևորը այն է թե մարդ ինչ մտքով է մոտենում աստծուն ու աղոթք բարձրացնում առ աստված: Հիսուսն ասաց.
Ամեն ինչ որ կխնդրեք հորը իմ անունից պիտի տրվի ձեզ:
Աղոթել ամեն տեղ կարելի է և ընդունելի բայց եկեղեցի գնալն իրոք պարտադիր է քրիստոնյայի համար քանի որ այնտեղ հոգին գտնում է խաղաղություն:
The_only_one (16.11.2009)
Կա
Ես եկեղեցի մտնում եմ երգելու համար: Նախընտրում եմ փոքրիկ, ոչ շատ նոր, անմարդ եկեղեցիներ: Դա հնարավորություն է հոգևոր վիճակում լինելու:Նաև ճարտարապետական ակուստիկայի մասին չեմ մոռանում:
Անցյալ տարի Եռաբլուրի եկեղեցին էի հաճախ գնում:
Հ.Գ. Հավատք ունեմ, բայց կրոնի հետ դա չունի, մոմի հետ՝ առավել ևս:
Aleks-90 (23.11.2009)
Ես իմ անձնական կարծիքը կասեմ եկեղեցի գնալու վերաբերյալ: Եկեղեցին աստծո տունն է ամեն հավատացողի համար և եթե մարդ հավատում է ու կարիք ունի հոգևոր սննդի ապա անպայման պետք է գնա եկեղեցի![]()
Եղոյան ջան իհարկե The_only_one հարցից մի փոքր շեղղվեց բայց ես գտնում եմ որ նա շատ լավ հասկացել է հարցը և նա շատ ճիշտ պատասխանեց: Իսկապես եթե մենք ուզում ենք իմանալ թե ի՞նչի համար ենք գնում եկեղեցի ապա առաջին հերթին պետք է լավ հասկանանք թե ինչ է իրենից ներկայացնում հենց եկեղեցի բառը նոր հետո մեզ քննենք գնում ենք եկեղեցի թե ոչ:
Դե եթե գտնում եք, որ հարցին պատասխանելու համար պիտի սկսենք բառից, ուրեմն սկսեք բառը բացատրել: տեսնում եք շատերը չգիտեն, իսկ թեման ստեղծվել է դա իմանալու համար![]()
Եղոյան քո առաջ քաշած թեման շատ տեղին է ու կարևոր ու ես գնահատել եմ հինգ աստղ բայց դե այնուամենայնիվ լավ կլիներ որ մարդ հասկանար նաև թե ի՞նչի համար պետքէ գնա եկեղեցի![]()
Արծիվ այս թեման ստեղծվել է հենց այդ բոլոր հարցերին պատասխան ստանալու համար: Երկու էջ գրառում կա, բայց ոչ մի բան չեմ հասկանում: Ամենքն իրենն է ասում, մյուսն էլ կողքից ջղայնանում է թե ինչի այդպես, բայց ոչ այսպես, բայց ոչ մեկ չի ասում ինչի՞ պիտի այսպես լինի, որ այնպես անողը հասկանա:
Եթե ինձ մի երեխա նման հարց տա ես էլի իրեն պիտի պատասխանեմ գնում ենք որովհետև մոդայա, սաղ գնում են, մենք ինչի՞ պիտի չգնանք:
Եղոյան դու ուզում ես մարդկանցից իմանաս թե ով ինչի համար է գնում եկեղեցի ու ամեն մեկը իր ձևով է պատասխանում՝ մեկը գնում է հավեսի համար, մյուսը մոմ վառելու ու այդպես շարունակ: Բայց հետաքրքիրա քո ինչինա պետք թե ես կամ մյուսը ինչի ենք գնում եկեղեցի, դու ավելիլավա քո մեջ փնտրես այս քեզ հուզող հարցի պատասխանը քանի որ ամեն մեկը մի պատճառով է գնում կամ չի գնում եկեղեցի: Կարճ ասած դու ինքտ պետք է զգաս թե դու ինչի համար ես ուզում գնալ եկեղեցի՝ աստծուն փառաբանելու, աղոթելու, մոմ վառելու թե մեկ այլ բանի համար:
Դու իմ գրառման մեջ քեզ հուզուղ հարցին պատասխան չ՞գտար![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ