User Tag List

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 67 հատից

Թեմա: Ինչի՞ համար ենք գնում եկեղեցի

  1. #31
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    Ես ուզում եմ իմանամ ինչի՞ պիտի մարդիկ գնան եկեղեցի, ճիշտը ո՞րն է, հետո նոր իմանանք ինչի՞ են մոմ վառում, կամ պարզապես նստում երգեհոն լսում:
    երևի լավ չեմ ասում հա՞ ինչա պետք պարզապես իմանալու համար թե ով ինչի համար է գնում, ինձ պետք չի, պետք է որ բոլորն էլ հասկանան ինչի՞ համար են գնում, կամ ինչի՞ համար պետք է գնան:

  2. #32
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը

    Չեմ կարծում, որ պետք է բոլորը հասկանան՝ ինչի համար են գնում եկեղեցի:Շատ բան հասկանալը վնաս է առողջությանը եւ հասարակությանը: Տվյալ դեպքում՝եկեղեցու շահերին:

  3. #33
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում, որ պետք է բոլորը հասկանան՝ ինչի համար են գնում եկեղեցի:Շատ բան հասկանալը վնաս է առողջությանը եւ հասարակությանը: Տվյալ դեպքում՝եկեղեցու շահերին:
    Սա Առաքելական եկեղեցու կարգախոսն է՞:
    Եկեղեցու շահը առանձին է՞ հավատացիալի շահից: Առանց իմաստը խորապես իմանալու մոմ պիտի վառե՞ն:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք

  4. #34
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա Առաքելական եկեղեցու կարգախոսն է՞:
    Եկեղեցու շահը առանձին է՞ հավատացիալի շահից: Առանց իմաստը խորապես իմանալու մոմ պիտի վառե՞ն:
    Չէ, Ֆոտոն, դա Առաքելական եկեղեցու կարգախոսը չէ: Կարծում եմ, այո, եկեղեցու շահը առանձին է հավատացյալի շահից, ամեն դեպքում տենց տեսնում, տենց զգում եմ:Եկեղեցին էլ գուցե ստեղծվել է ինչ- որ շահերի համար, բայց ոչ հավատացյալների, նրանք գուցե միջոց էին կամ էլ արդյունք:

    Մոմ վառելու համար պարտադիր չէ խորապես իմաստ հասկանալ, այդ դեպքում կհասնես անիմաստության,իմ կարծիքով:Բավական է հավատալ,տեսնել դրա մեջ քեզ վերաբերող իմաստը ու գնալ մոմ վառել:

  5. #35
    Վարդան may-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2007
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    Գոյություն չունի եկեղեցի, առանց հավատացյալի, առանց ժողովրդի ամբողջության, արդեն այս ֆորումում բազմիցս նշվել է, որ եկեղեցին հավատացյալների միասնությունն է: Իսկ քարաշեն կառույց եկեղեցին այն վայրն է, որտեղ հավաքվում են հավատացյալները, միասին կամ անհատական աղոթք անելու, եկեղեցական խորհուրդներին մասնակցելու:
    Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (17.11.2009), The_only_one (18.11.2009)

  7. #36
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    գնում ենք եկեղեցի աստծուց մուրալու մեր կարծիքով մեզ հասանելիքը

  8. #37
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2009
    Գրառումներ
    58
    Բլոգի գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    Մեջբերում The_only_one-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, իսկ կա մեկը որ եկեղեցի գնումա ոչ թե պատմամշակությաին կոթողներ տեսնելու, ոչ թե հանգստանալու ու երգեհոն լսելու, ոչ թե մոմ վառելու ու տխուր դեմքով նայելու թե ոնցա վառվում, այլ մի ու՞րիշ նպատակի համար: Կա՞
    Ցավալին էնա որ համոզված եմ՝ մեր ազգի յուրաքանչյուր անդամ էդ թվում նաև վերոհիշյալ կարծիքների հեղինակները իրենց կյանքի մեջ գոնե մի անգամ գլուխ են գովացել, որ 1700 տարվա քրիստոնյա ազգ ենք և եթե մեկը հարցնի՝ քրիստոնյա՞ ես դու արդյոք, կպատասխանի, իհարկե, բա հո՞ մուսուլման չեմ: Գիտեք ավելի լավա մուսուլման լինել, քան թե սենց քրիստոնյա
    Ես էլ համամիտ եմ քո խոսքերի հետ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    The_only_one (18.11.2009)

  10. #38
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2007
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    Նախ <Եկեղեցի> բառի հետ կապված , <եկեղեցի> բառը գալիս է հունարեն <էկկլեսիա> բառից, իսկ այն հարցին թե ինչու եմ եկեղեցի գնում , Աստվածաշնչում Եբրայեցիս 10.25-ում գրված է.< Մեկ տեղ հավաքվելը չթողնեք>, Հիսուսը ինքը հաճախ էր եկեղեցի գնում և ասում էր , որ Իր Հոր տունն է: Մնացածը թողնում եմ ձեր եզրակացությանը, թե ինչու պետք է եկեղեցի գնանք
    Վերջին խմբագրող՝ Catarsis: 18.11.2009, 13:28:
    Այն, ինչը սիրով չէ, Աստծուց չէ, որովհետև Աստված Սեր է

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    bari hoki (06.01.2010), snow (23.11.2009), The_only_one (19.11.2009)

  12. #39
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    Եկեղեցի ավելի հաճախ գնում եմ ընկերուհուս հետ, ուղղակի… շատ ժամանակ առանց պատճառի, ասես պարտակաության նման մի բան կատարելու համար: Բայց լինում են նաև բացառիկ օրեր, որ մենակ եմ գնում, երբ ինձ իրոք մենակ, տխուր ու անզոր եմ զգում, կամ երբ որ ոչ մի կերպ չեմ կարողանում ինչ-որ կարևոր հարցի լուծումը գտնել… Մո՞մ, միշտ եմ վառում, չեմ հիշում մի դեպք, որ ինչ-որ եկեղեցի մտել, բայց մոմ չեմ վառել: Գիտեմ, որ մոմ վառելը միայն տվյալ կառույցին ֆինանսապես աջակցելու համար է, բայց չէ, դրա համար չեմ վառում, այլ… մի հետաքրքիր միտք կարդացի էստեղ, ոնց որ տոմս լինի մոմը, պարտադիր եմ համարում…
    Վաղուց եկեղեցի չեմ գնացել…
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (18.11.2009)

  14. #40
    Պատվավոր անդամ A.r.p.i.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2009
    Հասցե
    Կապան
    Տարիք
    35
    Գրառումներ
    558
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    Մեջբերում Կաթիլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեղեցի ավելի հաճախ գնում եմ ընկերուհուս հետ, ուղղակի… շատ ժամանակ առանց պատճառի, ասես պարտակաության նման մի բան կատարելու համար: Բայց լինում են նաև բացառիկ օրեր, որ մենակ եմ գնում, երբ ինձ իրոք մենակ, տխուր ու անզոր եմ զգում, կամ երբ որ ոչ մի կերպ չեմ կարողանում ինչ-որ կարևոր հարցի լուծումը գտնել… Մո՞մ, միշտ եմ վառում, չեմ հիշում մի դեպք, որ ինչ-որ եկեղեցի մտել, բայց մոմ չեմ վառել: Գիտեմ, որ մոմ վառելը միայն տվյալ կառույցին ֆինանսապես աջակցելու համար է, բայց չէ, դրա համար չեմ վառում, այլ… մի հետաքրքիր միտք կարդացի էստեղ, ոնց որ տոմս լինի մոմը, պարտադիր եմ համարում…
    Վաղուց եկեղեցի չեմ գնացել…
    Լրիվ համամիտ եմ քո հետ Կաթիլ ջան: Ուղղակի ի տարբերություն քեզ ես մենակ կամ սեփական նախաձեռնությամն երբեք եկեղեցի չեմ գնում, գնում եմ միայն հարսանիքներին կամ ընկերուհիներիս հետ… Մոմ վառելն էլ քո նման պարտադիր պայման եմ համարում եկեղեցի մտնելուց… Բայց այ նշեմ, որ վանքեր շատ-շատ եմ սիրում գնալ, դրանից մեծ ոգևորություն եմ ապրում…
    Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...

  15. #41
    Լիարժեք անդամ razmik21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Հասցե
    深圳 - Hong Kong
    Գրառումներ
    146
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    Մեջբերում The_only_one-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, իսկ կա մեկը որ եկեղեցի գնումա ոչ թե պատմամշակությաին կոթողներ տեսնելու, ոչ թե հանգստանալու ու երգեհոն լսելու, ոչ թե մոմ վառելու ու տխուր դեմքով նայելու թե ոնցա վառվում, այլ մի ու՞րիշ նպատակի համար: Կա՞
    Ցավալին էնա որ համոզված եմ՝ մեր ազգի յուրաքանչյուր անդամ էդ թվում նաև վերոհիշյալ կարծիքների հեղինակները իրենց կյանքի մեջ գոնե մի անգամ գլուխ են գովացել, որ 1700 տարվա քրիստոնյա ազգ ենք և եթե մեկը հարցնի՝ քրիստոնյա՞ ես դու արդյոք, կպատասխանի, իհարկե, բա հո՞ մուսուլման չեմ: Գիտեք ավելի լավա մուսուլման լինել, քան թե սենց քրիստոնյա
    Համամիտ եմ: Մենք հայերս հպարտանում ենք "1700 ամյա քրիստոնեական ավանդույթներով", բայց իրականում շատերը աթեիստ են: Այդ չակերտավոր քրիստոնյաներից քանիսն են Աստվածաշունչ կարդում, կամ ինչ կյանքով են ապրում: Քրիստոնեությունը միայն "կրոնական ուղղություն կամ գիտույուն" չէ. այլ առաջին հերթին ապրելաձև: Ցավոք հայերից շատերը փոխանակ ընտրեն այդ ապրելաձը բավարարվում են եկեղեցում մոմ վառելով, որը ոչ մի բան չի նշանակում իրականում և չունի Աստվածաշնչյան հիմնավորում:

  16. #42
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    Մեջբերում razmik21-ի խոսքերից Նայել գրառումը
    Համամիտ եմ: Մենք հայերս հպարտանում ենք "1700 ամյա քրիստոնեական ավանդույթներով", բայց իրականում շատերը աթեիստ են: Այդ չակերտավոր քրիստոնյաներից քանիսն են Աստվածաշունչ կարդում, կամ ինչ կյանքով են ապրում: Քրիստոնեությունը միայն "կրոնական ուղղություն կամ գիտույուն" չէ. այլ առաջին հերթին ապրելաձև: Ցավոք հայերից շատերը փոխանակ ընտրեն այդ ապրելաձը բավարարվում են եկեղեցում մոմ վառելով, որը ոչ մի բան չի նշանակում իրականում և չունի Աստվածաշնչյան հիմնավորում:
    Արդեն երկրորդ թեմայում գրում եմ ինչ է նշանակում քրիստոնեությունը ապրելաձև է, հուսով եմ գոնե այստեղ կպատասխանեք

    Բոլորդ գալիս գրում եք, որ սաղ սխալ են անում, բայց ոչ մեկդ չի ասում ինչնա՞ սխալ, ու որը ճիշտ կլինի դե արի ու բան հասկացի

    Իսկ ի՞նչ կյանքով պիտի ապրի քրիստոնյան:
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (25.01.2010)

  18. #43
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն երկրորդ թեմայում գրում եմ ինչ է նշանակում քրիստոնեությունը ապրելաձև է, հուսով եմ գոնե այստեղ կպատասխանեք

    Բոլորդ գալիս գրում եք, որ սաղ սխալ են անում, բայց ոչ մեկդ չի ասում ինչնա՞ սխալ, ու որը ճիշտ կլինի դե արի ու բան հասկացի

    Իսկ ի՞նչ կյանքով պիտի ապրի քրիստոնյան:
    Ձեզ կպատասխանեմ կոնկրետ թեմայի շրջանակներում, թե չէ հարցն ավելի լայն բովանդակության է Պիտի ապրի այնպես, որ Եկեղեցին չվերածվի ձևական կամ ժամանցային բնույթի այցելության վայրի: Պիտի ապրի այնպես, որ ոչ քրիստոնյա կամ քրիստոնեական հավատքի մեջ ոչ այնքան առաջացած մարդը, մտնելով Եկեղեցի, զգա, որ մտել է մի վայր, որտեղ իրոք իրական է Աստծո ներկայությունը, և այդ ներկայությունը զգա ոչ միայն Եկեղեցու պատերի կամ ծեսի միջոցով, այլ նաև այնտեղ հավաքված մարդկանց միջոցով, քանի որ այդ մարդկանց հավաքականությունն է հենց հունարենից թարգմանված Էկլեսիա-Եկեղեցին, մարդկանց հավաքականություն, որ խորհդանշորեն կազմում է Մարմին, որի Գլուխը Քրիստոս է: Պիտի ապրի այն գիտակցումով, որ Եկեղեցու հոգևոր շունչն ապահովող մի օղակն էլ ինքն է, և ոչ թե փախուստ տա զանազան աղանդներ՝ այդ փախուստն արդարացնելով Եկեղեցում հոգևոր շնչի պակասով: Ամեն մի քրիստոնյա մեկն է այն խորհրդանշական քարերից, որոնցով կառուցված է Եկեղեցու հոգևոր շինությունը՝ իբրև շաղախ ունենալով ՍԵՐԸ: Իսկ այդ կյանքով ապրելու համար քրիստոնեության պատգամները պիտի դադարեն պարզապես գեղեցիկ գաղափարներ լինելուց, և վերածվեն չափանիշների, որոնցով պիտի ապրի քրիստոնյան: Իսկ այդ պատգամների ողջ բովանդակությունն է ՍԵՐԸ ԱՍՏԾՈ ՆԿԱՏՄԱՄԲ և ՍԵՐԸ ՄԵՐՁԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ:

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (26.11.2009), Catarsis (24.11.2009), may (22.11.2009), Yeghoyan (25.01.2010), Կաթիլ (02.12.2009)

  20. #44
    Անդամության թեկնածու Դիդո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2009
    Տարիք
    42
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    Իմ կարծիքով ինքնախաբեության միջոցով խիղճը հանգստացնելու համար են գնում:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (25.01.2010)

  22. #45
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոմ վառելու համար պարտադիր չէ խորապես իմաստ հասկանալ, այդ դեպքում կհասնես անիմաստության,իմ կարծիքով:Բավական է հավատալ, տեսնել դրա մեջ քեզ վերաբերող իմաստը ու գնալ մոմ վառել:
    Էդ դեպքում ես իմաստ չեմ տեսնում հենց եկեղեցում մոմ վառելու մեջ: Տանը կարող եմ վառել մոմը, եթե ես պետք է ինձ վերաբերվող իմաստը գտնեմ:

    Մոմը նյութ է, որը վառելու համար պետք է վճարել: Իդեպ եկեղեցում կարծես ընդունված է, որ մոմը տնից կամ դրսից չի կարելի եկեղեցում վառել: Առքուվաճառքին վերաբերվող այս իրողությունը քրիստոնյաների հավատի հետ կապ ունի՞:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչի՞ համար ենք մենք արդեն ծեր
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 17
    Վերջինը: 18.01.2012, 23:22
  2. Ու՞մ հետ, որտե՞ղ և ինչի՞ համար
    Հեղինակ՝ Պոսեյդոն, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.01.2011, 00:40
  3. Ինչի՞ համար է կաթողիկոսը
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Կրոն
    Գրառումներ: 183
    Վերջինը: 21.03.2010, 12:45
  4. Ինչի՞ համար ենք ֆորումում
    Հեղինակ՝ Գլոբալ Հայացք, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 30.06.2009, 22:29
  5. Ինչի՞ համար է գրագիտությունը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 25.10.2007, 12:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •