իրականում դա, էնքան էլ երազ չի ինչքան խորը տրանսի ռեսուրսային վիճակ, մի թող առավոտյան, գիշերը վերկաց ու գրի առ. Հաստատ արժի )
իրականում դա, էնքան էլ երազ չի ինչքան խորը տրանսի ռեսուրսային վիճակ, մի թող առավոտյան, գիշերը վերկաց ու գրի առ. Հաստատ արժի )
Համեցիր նորաբաց ֆորում` "ԱՆՁՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ"
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Դուք կարողանո՞ւմ եք ձեր երազները կառավարել:
Ես էլ էի մի ժամանակ վատ երազներ տեսնումՁմռանը մերոնց նկարած «11» սերիալն էի նայում հիմար-հիմար ու ամբողջ գիշեր տանջվում էի
Հետո անցավ:
Էս ամռանն էլ (կարծեմ օգոստոսի սկիզբն էր) անընդհատ վատ երազներ էի տեսնում: Դա էլ անցավ: Բայց մի քանի օր առաջ էլի երազումս մարդ էի սպանելՎերջին 1.5 տարվա ընթացքում 3-4 անգամ երազումս մարդ եմ սպանել
: Վատն էն էր, որ արթնանում էի, գիտեի, որ երազ ա, բայց էդ սարսափը չէր անցնում, տանջվում էի:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Ճիշտն ասած՝ մի քիչ լավ չհասկացա... Իսկ սկզբում ինչու՞ էիր գրել 11.11.11, հետո նոր՝ 11.11.2009:Ի դեպ, էդ ինֆորմացիան որտեղի՞ց ու ե՞րբ է հայտնի դարձել։
Էդ նույն օրը՝ 11.11.2009–ին, ես էլ եմ մի հիշարժան երազ տեսել. չէ, ոչ մի սիմվոլիկ կամ խորիմաստ բան չկար, բայց հաճելի ու անսովոր երազ էր. իմ շատ սիրելի երգիչ Ֆրեդդի Մերկուրիին եմ տեսել։ Հետաքրքիր է, որ տարիներ շարունակ նրա մեծ երկրպագուն եմ եղել, բայց դեռ չեմ հիշում, որ իրեն երազումս տեսած լինեմ երբևէ, ու հատկապես զարմանալի է, որ հիմա տեսա էդ երազը, երբ արդեն վաղուց դուրս եմ եկել էն թունդ ֆանատության շրջանից։ Ուրեմն երազումս պարզվում է, որ, իբր, ինքը չէր մահացել, այսինքն՝ դեռ չէր մահացել, բայց էլի հիվանդ էր ՁԻԱՀ–ով (կամ էլ ուղղակի ես էի էդպես ենթադրել, չգիտեմ), համ էլ ամուսնացած էր ու նույնիսկ երեխա ուներ։
![]()
Դե, նախ զարմացա, որ հոմոսեքսուալ լինելով՝ ամուսնացել էր (չնայած ինքը բի էր իրականում, բայց դե վերջին տարիներին, ինչքան գիտեմ մենակ որպես հոմոսեքսուալ էր իրեն դրսևորել), հետո էլ մտածեցի՝ բայց տենց ՁԻԱՀ–ով հիվանդ վիճակում երեխա որ ունեցել են, հիմա էդ երեխան էլ, փաստորեն, ի ծնե ՁԻԱՀ–ով հիվանդ պիտի լինի...
Բայց երազս ընդհանուր առմամբ շատ դրական էր, բոլորը երջանիկ էին, չգիտեմ՝ որտեղ էինք գտնվում, բայց լիքը մարդ կար, ու մի տեսակ ջերմ, աշխույժ ընկերական մթնոլորտ էր տիրում, Ֆրեդդիի հետ էլ հավեսով խոսում, շփվում էինք։
Էլ բան չեմ հիշում ոնց որ թե։
Հիմա էս երազս, եթե կապենք էդ օրվա հետ, ի՞նչ կնշանակի։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Դե, ես էնքան էլ չեմ կարողանում։ Այսինքն՝ համարյա երբեք չեմ կարողանում, բայց մի երկու անգամ կարծեմ եղել է։ Համենայնդեպս, կարծում եմ, որ եթե երազը կրկնվող է, հավանականությունն էլ ավելի մեծ կլինի, որ կարող ես, օրինակ, հիշել, թե քեզ ինչ են խորհուրդ տվել, որ անես, երբ նորից նույն՝ էդքան կրկնվող իրավիճակում հայտնվես, եսիմ։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հնարավոր է: Մոտ մի ամիս առաջ էլի սարսափելի երազ էի տեսել. իմ աչքի առաջ մամայիս ու քրոջս սպանեց մեկը, ինձ թողեց, որ փախչեմ: Ես արդեն հասնում էի բարեկամներիցս մեկի տուն, հետո ինքս ինձ ասացի` ախր սա երազ ա, ոչ մեկին էլ չեն սպանել, ինչի՞ եմ փախնում
Տենց հետ եկա, երկուսին էլ ողջ-առողջ տեսա
: Բայց ամբողջ օրը ահավոր վախեցած էի, տեղս չէի գտնում:
Դա միակ դեպքն ա, որ երազումս հասկացել եմ, որ երազ եմ տեսնում![]()
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Բայց երազդ կառավարելու համար պարտադիր չի, որ գիտակցես, որ երազ ես տեսնում։ Կարող ես ուղղակի հիշել ինչ–որ բան՝ զուտ որպես ինֆորմացիա՝ առանց գիտակցելու, որ դա քեզ ասել են կամ քեզ հայտնի է, այսպես ասած, երազից դուրս գտնվող իրականությունից, պարզապես հիշում ես դրա մասին ու վերջ, կարևորը՝ հիշես, մտքովդ անցնի տվյալ բանը ու կարողանաս անել, ճիշտ էնպես, ինչպես, ասենք, կյանքում ինչ–որ իրավիճակում հայտնվելիս կհիշես ինչ–որ բան, որը քեզ էդ պահին կօգնի ճիշտ վարվել։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Երազումս մի հատ աղջկա հետ էի քնում, բայց բառիս բուն իմաստով:Էն էլ մի 10-15 րոպե պառկեցի, տեսա քունս չի տանում, լքեցի:
![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Դե մի երկու անգամ օգնելա երազում խնդիր լուծել:Լուրջ:
Դեռ կգրեմ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ