User Tag List

Էջ 11 53-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 792 հատից

Թեմա: Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

  1. #151
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Լևոն Զուրաբյանը չի ուզում դնի թեկնածությունը եթե Փաշինյանին այդպես էլ թույլ չտան?
    ՀԱԿ-ը հստակ հայտարարել ա, որ այս ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակահարմարություն չի տեսնում էսինչ, էսինչ ու էսինչ պատճառներով, ու միայն հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի կարգավիճակը ու էս, էս ու էս խնդիրները պաշտպանում է նրա թեկնածությունը:

    Հիմա հարց. Հարցդ ի՞նչ իմաստ ուներ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (10.11.2009)

  3. #152
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Ապեր բանուգործս թողած ՀԱԿ-ի հայտարարություններին հետևելով չեմ զբաղված, դրա համար էլ դու, որպես քաջատեղյակ, պարզաբանեցիր, ինչի համար քեզ շնորհակալություն: Իմ հարցի մեջ թաքնված այսբերգներ, սուզանավեր, ստորջրյա ռումբեր պետք չի ման գալ եթե դա ի նկատի ունեիր, ուղղակի Զուրաբյանին համարում եմ խելքը գլխին մարդ ու կուզեի որ պատգամավոր լիներ: Բայց դե եթե ՀԱԿ-ը սա գնահատումա միմիայն որպես առիթ ...

    Եթե հարցիդ ենթատեքստը իմ հասկացածը չէր, ապա իմաստը որն էր?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  4. #153
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր բանուգործս թողած ՀԱԿ-ի հայտարարություններին հետևելով չեմ զբաղված, դրա համար էլ դու, որպես քաջատեղյակ, պարզաբանեցիր, ինչի համար քեզ շնորհակալություն: Իմ հարցի մեջ թաքնված այսբերգներ, սուզանավեր, ստորջրյա ռումբեր պետք չի ման գալ եթե դա ի նկատի ունեիր, ուղղակի Զուրաբյանին համարում եմ խելքը գլխին մարդ ու կուզեի որ պատգամավոր լիներ: Բայց դե եթե ՀԱԿ-ը սա գնահատումա միմիայն որպես առիթ ...

    Եթե հարցիդ ենթատեքստը իմ հասկացածը չէր, ապա իմաստը որն էր?
    Հարցիս ենթատեքստը նա ա, որ հենց էս թեմայում ոչ մեկ անգամ էդ հայտարարությունը դրվել, ու դրա մասին խոսվել ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ministr (10.11.2009)

  6. #154
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Հետգրության կարգով ավելացնեմ, որ մոռացա նշել, որ անկախ ՀԱԿ հայտարարությունից ու քաղաքական որոշումից իրավական առումով դա անհնար է հասարակ պատճառով. առաջադրումների ժամկետն արդեն անցել է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #155
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    հը՞
    Թեկնածուն առաջարկում է ինքնաբացարկ
    19:45 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կոստանյանը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը: Հաղորդությունը տրամադրել է Հայաստանի առաջադիմական կուսակցությունը:

    ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ԱՌԱՋԱՐԿ

    «Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուներին առաջարկում եմ միասնաբար հանել թեկնածությունները՝ ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի հավելյալ հնարավորություն ստեղծվի Նիկոլ Փաշինյանի՝ 10-րդ ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար, որպեսզի որեւէ մեկը չասի, թե մենք ընտրություններին մեր մասնակցությամբ մասնակցում ենք Նիկոլի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարին:

    Եթե մենք ճշմարտություն ենք ասել, չենք խաբել ժողովրդին, չենք փորձել ընդդիմության հաշվին դիվիդենտներ շահել, եթե իրականում մտահոգված ենք Հայաստանում ընդդիմության առաջխաղացման հնարավորությամբ, եթե իսկապես ողջունում ենք Նիկոլի առաջադրումը եւ կարեւորում նրա մասնակցությունն ընտրապայքարին, պիտի միասնաբար ինքնաբացարկ հայտարարենք: Սրանով մենք նաեւ ցույց կտանք, որ մեզանից որեւէ մեկն ՙիշխանական պրոեկտ՚ չի, կեղծ ձեւով չի ներկայանում ժողովրդին»,-ասված է թեկնածուի հայտարարության մեջ:
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  8. #156
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Լավ քայլ է ու կեղծ քայլ է: Կարծում եմ, որ ինքնաբացարկ չեն հայտնի ու Կոստանյանը դա հրաշալի իմանալով է այս հայտարարությունն արել՝ դիվիդենտներ շահելու սին հույսով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #157
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Ի դեպ կեղծիքների ամբող շղթա է, ուշադրություն դարձնենք այս տողին. «Հաղորդությունը տրամադրել է Հայաստանի առաջադիմական կուսակցությունը:»

    Կոստանյանը, իբր, մինչ ընտրություններին մասնակցելը դուրս էր եկել կուսակցությունից: Համենայն դեպս ինքն այդպես էր ասում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #158
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ քայլ է ու կեղծ քայլ է: Կարծում եմ, որ ինքնաբացարկ չեն հայտնի ու Կոստանյանը դա հրաշալի իմանալով է այս հայտարարությունն արել՝ դիվիդենտներ շահելու սին հույսով:
    Պետք ա Կոստանյանին ընդունել ՀԱԿ:

  11. #159
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք ա Կոստանյանին ընդունել ՀԱԿ:
    Անշուշտ, եթե դիմի: ՀԱԿ-ը բաց կառույց ա ու նրան կարող են անդամակցել բոլոր ուզողները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #160
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Անշուշտ, եթե դիմի: ՀԱԿ-ը բաց կառույց ա ու նրան կարող են անդամակցել բոլոր ուզողները:
    շատ բացոտ ա ստացվում տենց, կարող ա բառդակի վերածվի, եթե արդեն չի վերածվել`ներս ու դուրս անող հավայիների պատճառով

  13. #161
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ բացոտ ա ստացվում տենց, կարող ա բառդակի վերածվի, եթե արդեն չի վերածվել`ներս ու դուրս անող հավայիների պատճառով
    Անդամակցել դեռ չի նշանակում «ներս ու դուրս անել», իսկ զտում ինքնաբերաբար լինում է: Գուցե՞ վերադառնանք թեմային, անիմաստ աննպատակ սարազմախառը ոչ նյութական ու անպիտան ռեպլիկների փոխարեն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #162
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Հայկական «ինվեստիտուրայի» առանձնահատկությունները


    Կա մարդկանց իշխանությամբ օժտելու մի քանի ձեւ, որոնցից են, մասնավորապես, ընտրությունները եւ «ինվեստիտուրան» (կամ, հայերեն ասած, «դաբրո տալը»): Առաջին դեպքում քաղաքացիների մի խումբ ձայների մեծամասնությամբ որոշում է այդ խմբից որեւէ մեկին օժտել որոշակի իրավասություններով: Երկրորդ դեպքում վասալը սենյորից ստանում է որեւէ նվեր (ասենք, հողի մի բուռ, դաշույն, ձեռնոց եւ այլն), որը խորհրդանշում է տվյալ իրավասությունների շնորհումը: Դրան նախորդում է «օմաժը»՝ սենյորի առաջ ծնկի գալը եւ հավատարմության երդում տալը: Նման պրոցեդուրա է մոտ ժամանակներս տեղի ունենալու հայոց խորհրդարանում թափուր տեղերը լրացնելիս: Երկու դեպքում արդեն հայտնի է, թե ով է սենյորի նվիրած դաշույնի կամ ձեռնոցի երջանիկ տերը: Մի դեպքում էլ՝ թիվ 10 ըտրատարածքում 4 հոգի ծնկի գալու հերթ են կանգնել:
    Հայկական «ինվեստիտուրան» առանձնանում է ապագա վասալների դերասանական բարձր վարպետությամբ: Դա, իհարկե, միանգամայն բնական է. մինչ այդ մեխանիզմը մշակած եվրոպական ֆեոդալները նոր էին ծառերից իջնում, մենք արդեն դարերի պատմություն ունեցող թատրոն ունեինք: Եվ հատկանշական է, որ հենց թիվ 10 ընտրատարածքում հավաքվել են առնվազն 3 անզուգական դերասաններ, որոնք մոտակա երկու ամսում կփայլեն իրենց տաղանդով: Իհարկե, նրանք հնարավորություն ունեն ազատվելու «վաստակավոր արտիստի» կոչումից, եթե միակ ընդդիմադիր թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին չգրանցելու դեպքում նույնպես հանեն իրենց թեկնածությունները: Բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ նրանք այդպես չեն վարվի:
    Հիրավի, թիվ 10-ում հավաքվել է դերասանական գունագեղ մի անսամբլ, եւ դժվար է ասել, թե ով է ավելի լավ տիրապետում Ստանիսլավսկու վերամարմնավորման մեթոդին՝ պրոֆեսիոնալ դերասան Վլադիմիր Կոստանյա՞նը, թե՞ «սիրողներ» Հմայակ Հովհաննիսյանն ու Դավիթ Հակոբյանը: Այն կերպարը, որը նրանք մարմնավորելու են քաղաքական բեմահարթակում, ազգիս երջանկության համար պայքարող անխոնջ մարտիկներն են, որոնց ոչ մի «դաբրո» էլ պետք չէ: Թափուր տեղերի համար ընտրությունների դեպքում դրան հատկապես դժվար է հավատալ, որովհետեւ ներկայիս 131 պատգամավորներից միայն 6-ն են խորհրդարան մտել առանց «ինվեստիտուրայի»: Ավելի ճիշտ՝ իշխանությունը «դաբրո է տվել», որ «Ժառանգության» պատգամավորներն ընտրվեն ժողովրդի ցանկությամբ՝ «ժողովրդավարական ֆասադը» պահպանելու ձգտումով:
    Ցավոք, ոչինչ չեմ կարող ասել չորրորդ թեկնածուի՝ «Ազգային միաբանությունը» ներկայացնող Արա Սիմոնյանի մասին: Փոխարենը գիտեմ, թե ինչպիսի տաղանդ է նրա կուսակցական ղեկավարը: Պարոն Սիմոնյանին՝ որպես սկսնակ դերասանի, կարող եմ խորհուրդ տալ ծանոթանալ աֆորիզմների որեւէ հաստափոր գրքի, Աստվածաշնչի որեւէ մանկապատանեկան հրատարակության, ինչպես նաեւ ամեն մի ելույթում առնվազն 36 անգամ փառաբանել կուսակցական շեֆին: Այդ դեպքում դերասանական «դեբյուտի» հաջողությունն ապահովված է:

    ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    Աղբյուր՝ «Առավոտ» օրաթերթ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (14.11.2009)

  16. #163
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2009
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ապշած Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Հմայակ Հովհաննիսյանը խորհրդարանում միշտ քվեարկել է ընդդիմության շահերին դեմ ու իշխանությանը ձեռնտու ձևով, ինքը խոսաց Նիկոլի օգտին Հանելու մասին լավ իմանալով, որ Նիկոլին չեն գրանցի ընտրություններին: Ու իրան օգնում են ՀՀԿ-ի բոլոր կառույցները: Ու ինքն ել մնալու է միակ թեկնածուն նույնպես, ինչպես 8-րդ ու 25-րդ ընտրատարածքներում,իսկ Կոստանյան Վովան ուղղակի անիմաստ ձգձգում է:

  17. #164
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2009
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Վովա Կոստանյանը 9 տարի առաջ: Առաջադիմական կուսակցուջյան երթի ժամանակ:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Retford: 14.11.2009, 16:30: Պատճառ: ավելացում

  18. #165
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Retford-ի խոսքերից Նայել գրառումը
    Վովա Կոստանյանը 9 տարի առաջ:
    Բա հետո՞

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 11 53-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  2. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32
  3. Հումորն ու ընտրությունները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 108
    Վերջինը: 27.08.2008, 18:56
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 30.12.2007, 12:44
  5. Գրառումներ: 45
    Վերջինը: 23.10.2007, 02:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •