Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
Ան ջան, լրիվ համամիտ եմ, բայց երբեմն լինում են իրավիճակներ, որոնց պատճառով կամ հետևանքով մարդիկ սկսում են գործել ոչ էնպես, ինչպես մինչև էդ իրավիճակը: Օրինակ, գուցե ոչ ամենահարմարը, երբ մարդը ավտովթարի է ենթարկվում ու ինչ-որ մեկը մահանում է, իսկ նրան բանտ են նստեցնում: Էնտեղի պայմանները ստիպում են դառնալ ուրիշ՝ ավելի դաժան, ավելի "չվստահող" և այլն, իսկ մարդը կարող էր շատ բարի ու բարեսիրտ լինել, վստահեր ու սիրեր ընկերներին ու բոլորին: Օրինակս գուցե ծայրահեղ էր, բայց շատ իրավիճակներ են լինում, երբ մենք գործում ենք ոչ այնպես ինչպես մինչև այդ իրավիճակը ու դա դառնում է մեր նոր որակներից մեկը: Իսկ Նոր որակ ձեռք բերել, նշանակում է փոխվել: Երևի:
Եսիմ, Արմին, չգիտեմ, ամեն դեպքում կարծում եմ, որ մարդկային հիմնական որակները ի ծնե են մարդու մեջ, գենետիկորեն, կարող է և մարդը, պայմանների ազդեցության տակ անի ինչ որ բան, ինչ չէր անի եթե հայտնված չլիներ էդ վիճակում, բայց ամբողջովին, միևնույնն է, իր բնույթը չի փոխի, էդ նույնն է, որ դեղերի ազդեցության տակ ինչ որ վատ բան անես։ Կարող է, կյանքի փորձը մարդուն դարձնի ավելի զգուշավոր, ավելի հեռատես, բայց ասենք նախանձ մարդը հաստատ ինչ էլ լինի նախանձ կմնա, կամ շատ բարի մարդը հաստատ չի չարանա, միգուցե պահի ազդեցության տակ վրիժառության զգացում առաջանա մոտը (ասենք մարտի 1-ի զոհերի հարազատները չեն կարող շարունակել շատ բարի լինել իրենց հարազատներին սպանողների նկատմամբ, չեմ քաղաքականացնում, պարզապես ամենաթարմ օրինակը դա հիշեցի), բայց դա չի նշանակում, որ էդ մարդիկ չարացան, ընդհանուր առմամբ, եթե մարդը բարի է ի ծնե, նա էդպիսին էլ կմնա։