User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Աղաղակող մարդիկ

  1. #1
    Լիարժեք անդամ tvsevak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Աղաղակող մարդիկ

    Մենք կբաժանվենք նորմալ մարդկանց նման և ծուխը մի պահ կանշարժանա օդում: Հետո լուռ քայլերով կհեռանամ քեզնից, իսկ օդում կանգնած ծուխս կցրեն աղաղակող մարդիկ…

    Ես եկա քեզ մոտ ուրբաթ ուշ գիշերին, երբ քնած էին բոլորը հանգիստ և անգամ շունն էր անտեղյակ այդ ուշ ժամի շարժից: Դու սպասում էիր, որ գայի, այնպես, ինչպես գիտեի, որ վերջին գիշերն է սա լուսանալու կողքիդ… Փակ աչքերով քնատ, դու ինձ բարևեցիր և մահճիդ կողքին ես նստեցի ծանր… Ընդհատ շնչառությունդ վերսկսում էր հազով և ես աղոթեցի անձայն` հոգուդ հանգստություն… Մենք խոսեցինք երկար և լույսն էլ կբացվեր, եթե արդեն ես ինքս ինձ հուսախաբ չանեի ու շարունակեի հավատալ երազներին մարգարեական… Քեզ թողեցի մենակ, որ ուժասպառ չլինես և չմտածեցի, որ ես եմ հենց ուժ տալիս, որ այս մի վերջին, այս մութ վայրկյաններին դու թողնում ես ինձ իղձերդ անկատար… Պատգամներդ բոլոր ուսերիցս կախած ես գլխիկոր արդեն, իմաստավորված ու լուռ, քեզ թողեցի մենակ, որ քնես… հավիտյան… Ինձ շոյում էր մի ձայն, մի խոսք հավատավոր. «Մի տխրիր, բարի է լուսաբացը…»:

    Լուսաբացն եկավ աղաղակող մարդկանց տեսքով, ոմանք ժամը կանգնեցրին պատի, ոմանք ժերմակ սավաններ նետեցին հայելիներին, ոմանք սկսին լացել, ես ձեռքիս ափով կամաց փակեցի աչքերդ հավետ… Դու չտեսար նրան, նա չճանաչեց քեզ, ես ափսոսեցի միայն այդ կորստի համար, արցունքներին բոլոր ես ստիպեցի չքվել, որ համբարձումդ չվերափոխվի սուգի…
    Քո տված իմաստուն խորհուրդներով հիմա, ես կշարունակվեմ գլորվել կյանքն ի վար, գուցե լինի վերելք, գուցե անվերջ վայրէջք, բայց ի վերուստ տված ճանապարհն իմ ուղիղ ես կանցնեմ ազնիվ, քո նման արդար ճակատով… Եթե առաջ մի պահ ես ինչ որ բան կանեի ու կփորձեի խաբել ինձ, ինչ է` դու չես տեսնում, ապա հիմա հաստատ ես զգոն պետք է լինեմ, որովհետև ամեն ամպի ու արևի ամեն շողի միջից դու կարող ես նայել իմ ապրածի պարզին…

    Աղաղակող մարդիկ բազմապատկվեցին, շշուկները կամաց փոխվեցին լացի, տեղ տեղ եղավ քրքիջ, մեկն ինչ որ բան հիշեց, ծուխս ցրվեց օդում ու ինձ հանգստացրին… Դարակներիդ վրա ինչ որ ախմախ գիրք էր` օրվա համար սիրուն, հանճարեղ վերնագրով. «Горе победителям»…: Երկնքի դատավորներն ավելացան մեկով… Մնաս բարով…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (24.04.2012), Nadine (24.04.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ կյանքի մարդիկ...
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 11.12.2016, 04:07
  2. Մարդիկ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.11.2013, 17:01
  3. Նա: Բլուրը: Մարդիկ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.05.2013, 15:00
  4. Ոչ սովորական մարդիկ
    Հեղինակ՝ ԱնԱիդա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 61
    Վերջինը: 19.04.2013, 16:17
  5. Աստղեր և մարդիկ
    Հեղինակ՝ North88, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 14.02.2012, 19:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •