User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 61 հատից

Թեմա: Մարդիկ փոխվու՞մ են

  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մարդիկ փոխվու՞մ են

    Ես միշտ մտածում էի, թե մարդիկ ժամանակի ընթացքում՝ կախված իրենց շրջապատող միջավայրից, կարող են փոխվել: Փոխվել ասելով նկատի ունեմ՝փոխել իրենց սովորությունները, որոշ տեսակետները, բնավորության զանազան գծեր…Ի՞նչ եք կարծում, դա հնարավո՞ր է, թե՞ մարդը պարզապես հարմարվում է, կամ էլ՝ հմտորեն թաքցնում իր նախկին «Ես»-ը: Ու գալիս է մի պահ, երբ ինչ-որ հանգամանքներում այդ կոծկած գծերը սկսում են գլուխ բարձրացնել:
    Այ օրինակ կարո՞ղ է օպերա սիրող կինը փոխել այն տանել չկարողացող ամուսնու նախասիրությունը: Գուցե պեսիմիստորեն է հնչում, բայց կարծում եմ մարդիկ չեն փոխվում…

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (11.11.2009), Կաթիլ (09.11.2009), Ջուզեպե Բալզամո (09.11.2009)

  3. #2
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Թե մարդիկ, թե նրանց ընկալումներն ու պատկերացումները փոխվում են ժամանակի ընթացքում, ուղղակի ոմանց մոտ էդ ժամանակը կարճ է, ասել է թե նրանք հեշտ փոխվող են, իսկ ոմանք ավելի հաստատուն են ու նրանց ինչ-որ հատկանիշ փոխելու համար մի ամբողջ կյանք չի բավականացնում: Ամենատարօրինակ օրինակներից է այն, որ անմարդաբնակ կղզում բուսակեր մարդը կարող է սկսել սողուններ ու բլոջիկներ ուտել, կամ նույնիսկ սեփական գոտին:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սելավի (09.11.2009)

  5. #3
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մեջբերում [B-ի խոսքերից
    Manon[/B]-ի խոսքերից;1846548]Ես միշտ մտածում էի, թե մարդիկ ժամանակի ընթացքում՝ կախված իրենց շրջապատող միջավայրից, կարող են փոխվել: Փոխվել ասելով նկատի ունեմ՝փոխել իրենց սովորությունները, որոշ տեսակետները, բնավորության զանազան գծեր…Ի՞նչ եք կարծում, դա հնարավո՞ր է, թե՞ մարդը պարզապես հարմարվում է, կամ էլ՝ հմտորեն թաքցնում իր նախկին «Ես»-ը: Ու գալիս է մի պահ, երբ ինչ-որ հանգամանքներում այդ կոծկած գծերը սկսում են գլուխ բարձրացնել:
    Այ օրինակ կարո՞ղ է օպերա սիրող կինը փոխել այն տանել չկարողացող ամուսնու նախասիրությունը: Գուցե պեսիմիստորեն է հնչում, բայց կարծում եմ մարդիկ չեն փոխվում…
    Շատ հարցերում երևի թե մասամբ են փոխվում,որոշ հարցերում` հիմնովին, իսկ ամենից հաճախ ուղղակի այն լավ թաքնված է և ամենապատեհ առիթն կստիպի նորից ցույց տալ այն ինչ կար:Հոգեբանությունը փոխելը երկար ու շատ աշխատատար գործա:Չեմ սիրում օպերա բայց եթե հրավիրում են
    ա. պիտի գնամ դեմքիս ժպիտ տալով`կախված թե հրավիրողն ով է
    բ.պիտի չգնամ` պատճառաբանություն բռնելով
    գ.պիտի չգնամ` բացատրելով իսկական պատճառը

    վերջինը մի քիչ դժվար է, որովհետև տվյալ մարդը մեծ ցանկություն ունի անցկացնել ժամանակը քո հետ և իր գիտակցությամբ առաջարկը ամենալավերից է:Բայց հաշվի չի առնվում քո նախասիրությունը պլյուս նախասիրությունը փոխելը դյուրին չէ

    ... ես էլ եմ կարծում որ չի փոխվում, ուղղակի նպաստող հանգամանքներ չկան:Հենց լինի` նա կներկայանա էնպիսին ինչպիսին որ կա`անկախ իր կամքից:Միշտ դեր խաղալ հնարավոր չի ուզումա «կինո» հրավիրեն ուզումա «օպերա»:
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 09.11.2009, 16:03:

  6. #4
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մարդիկ փոխվում են միանշանակ, բայց կա մի հատ "կաստյակ" որը երբեք չի փոխվում: Դա էլ կոչվումա բնավորություն, IMHO
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (09.11.2009), Կաթիլ (09.11.2009)

  8. #5
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Թե մարդիկ, թե նրանց ընկալումներն ու պատկերացումները փոխվում են ժամանակի ընթացքում, ուղղակի ոմանց մոտ էդ ժամանակը կարճ է, ասել է թե նրանք հեշտ փոխվող են, իսկ ոմանք ավելի հաստատուն են ու նրանց ինչ-որ հատկանիշ փոխելու համար մի ամբողջ կյանք չի բավականացնում: Ամենատարօրինակ օրինակներից է այն, որ անմարդաբնակ կղզում բուսակեր մարդը կարող է սկսել սողուններ ու բլոջիկներ ուտել, կամ նույնիսկ սեփական գոտին:
    Ես կարծում եմ, որ մարդ կարող է, կախված պայմաններից, փոխել իր կենսակերպը, ստիպված լինի բլոճ ուտել կամ էլ ամեն օր բրնձով փլավ՝ ջրի վրա եփված, կամ շատ մարդիկ, որոնք նախկինում գիտնական, ինժեներ կամ ուսուցիչ էին եղել, սկսեցին տոնավաճառում կանգնել և ապրանք վաճառել, կամ շատ նախկին ազնվականներ վերնիսաժում իրենց տան հարստությունները, անտիկվար իրերը՝ ապուպապերից ժառանգած։ Էդ մարդիկ երբեք չէին մտածի, որ մի օր կարող է էդ վիճակի մեջ հայտնվեն, բայց կյանքի բերումով հարմարվեցին նաև էդ վիճակին։ Բայց դա չի նշանակում, որ էդ մարդիկ փոխվեցին։ Փոխվել ասելով, ես հասկանում եմ մարդու ներքին որակների փոփոխությունը, իսկ դա կարծում եմ իրականում տեղի չի ունենում։
    Երբեմն ինչ որ մեկի համար ասում են՝ շատ լավ տղա էր, պաշտոն ստացավ՝ փչացավ։ Դա անհնար բան է, շատ լավ տղան երբեք պաշտոնից կամ փողից չի փչանում։ Պարզապես պաշտոնը և փողը խթանում են, որ էդ մարդու իրական կերպարը երևա։
    When life gives you lemons, make lemonade

  9. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lionne_en_Chasse (16.11.2009), Yevuk (09.11.2009), Կաթիլ (09.11.2009), Մանոն (09.11.2009), Ուլուանա (10.11.2009), Սլիմ (09.11.2009)

  10. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբեմն ինչ որ մեկի համար ասում են՝ շատ լավ տղա էր, պաշտոն ստացավ՝ փչացավ։ Դա անհնար բան է, շատ լավ տղան երբեք պաշտոնից կամ փողից չի փչանում։ Պարզապես պաշտոնը և փողը խթանում են, որ էդ մարդու իրական կերպարը երևա։
    Էս վերջին մտքիդ հետ լիովին համաձայն եմ, ասումեն տուր մարդուն մեծ հնարավորություններ, փող ու իշխանություն ու կտեսնես նրա իսկական դեմքը:

    Մարդիկ փոխվում են կախված միջավայրից, բայց հենց վերադառնան իրենց հարազատ միջավայր հետ են փոխվելու:
    Իսկ ճաշակի փոփոխությունը մարդու փոփոխության հետ համեմատել պետք չի, կարողա օպերա չսիրողը սիրի օպերա, բայց նախանձ մարդու նախանձությունը անկախ ամեն ինչից չի վերանա, կամ ագահի ագահությունը: Ճաշակը ու որոշակի կենցաղային բաներ անպայման կփոխվեն , բայց օրինակ բնավորությամբ խոզ մարդը չի դառնա մաքրասեր, անտարբերը չի դառնա ուշադիր: Ինչ կա էտ էլ մնումա:
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (09.11.2009), Ariadna (09.11.2009), Կաթիլ (09.11.2009)

  12. #7
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Ես էլ հիմնականում համաձայն եմ գրածների հետ: Չնայած , թե որ կողմից նայենք մարդկանց փոփոխությունները: Կյանքի ընթացքում բոլորս ենք փոխվում,օրինակ մեր մտածելակերպը ինչ-որ հարցի շուրջ 16տ.ում լրիվ այլ է, 35տ.ում` լրիվ այլ: Կյանքը չէ որ ստիպում է մեզ շատ փորձությունների միջով անցնել , որ դրանից հետո փոխվենք, եթե ճիշտ չէինք մտածում կամ անում: Բայց մարդու միջուկում վերանձնային գաղափարներ կան, որ ես հավատում եմ` չեն փոխվում. դրանք ի ծնե կան մեր մեջ, գուցե գենետիկ կամ այլ կերպ:
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կաթիլ (09.11.2009)

  14. #8
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Կարող են փոխվել մարդու սովորությունները, նախասիրությունները, ճաշակը, բայց մարդու էությունը կարծում եմ փոփոխման ենթակա չէ, հակառակ դեպքում վերադաստիարակումը շա՜տ հեշտ գործ կլիներ:
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  15. #9
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդիկ փոխվում են միանշանակ, բայց կա մի հատ "կաստյակ" որը երբեք չի փոխվում: Դա էլ կոչվումա բնավորություն, IMHO
    Բա էլ ի՞նչն է փոխվում մարդու մեջ։ Հենց բնավորությունն է, որ փոխվում է, իսկ խառնվածքը մնում է նույնը։
    Մի քանի տարի առաջ հորինել էի. մարդիկ չեն փոխվում, բայց փոփոխվում են։ ու ինձնից շատ գոհ էի։

  16. #10
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Նայած Մարդ:

    Իմ նմանները ո՛չ: Գերմանացու ասած Նա՛յն:
    Վերջին խմբագրող՝ Հարդ: 09.11.2009, 19:42:

  17. #11
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարծում եմ, որ մարդ կարող է, կախված պայմաններից, փոխել իր կենսակերպը, ստիպված լինի բլոճ ուտել կամ էլ ամեն օր բրնձով փլավ՝ ջրի վրա եփված, կամ շատ մարդիկ, որոնք նախկինում գիտնական, ինժեներ կամ ուսուցիչ էին եղել, սկսեցին տոնավաճառում կանգնել և ապրանք վաճառել, կամ շատ նախկին ազնվականներ վերնիսաժում իրենց տան հարստությունները, անտիկվար իրերը՝ ապուպապերից ժառանգած։ Էդ մարդիկ երբեք չէին մտածի, որ մի օր կարող է էդ վիճակի մեջ հայտնվեն, բայց կյանքի բերումով հարմարվեցին նաև էդ վիճակին։ Բայց դա չի նշանակում, որ էդ մարդիկ փոխվեցին։ Փոխվել ասելով, ես հասկանում եմ մարդու ներքին որակների փոփոխությունը, իսկ դա կարծում եմ իրականում տեղի չի ունենում։
    Երբեմն ինչ որ մեկի համար ասում են՝ շատ լավ տղա էր, պաշտոն ստացավ՝ փչացավ։ Դա անհնար բան է, շատ լավ տղան երբեք պաշտոնից կամ փողից չի փչանում։ Պարզապես պաշտոնը և փողը խթանում են, որ էդ մարդու իրական կերպարը երևա։
    Ան ջան, լրիվ համամիտ եմ, բայց երբեմն լինում են իրավիճակներ, որոնց պատճառով կամ հետևանքով մարդիկ սկսում են գործել ոչ էնպես, ինչպես մինչև էդ իրավիճակը: Օրինակ, գուցե ոչ ամենահարմարը, երբ մարդը ավտովթարի է ենթարկվում ու ինչ-որ մեկը մահանում է, իսկ նրան բանտ են նստեցնում: Էնտեղի պայմանները ստիպում են դառնալ ուրիշ՝ ավելի դաժան, ավելի "չվստահող" և այլն, իսկ մարդը կարող էր շատ բարի ու բարեսիրտ լինել, վստահեր ու սիրեր ընկերներին ու բոլորին: Օրինակս գուցե ծայրահեղ էր, բայց շատ իրավիճակներ են լինում, երբ մենք գործում ենք ոչ այնպես ինչպես մինչև այդ իրավիճակը ու դա դառնում է մեր նոր որակներից մեկը: Իսկ Նոր որակ ձեռք բերել, նշանակում է փոխվել: Երևի:

  18. #12
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մեջբերում Tanamasi-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա էլ ի՞նչն է փոխվում մարդու մեջ։ Հենց բնավորությունն է, որ փոխվում է, իսկ խառնվածքը մնում է նույնը։
    Մի քանի տարի առաջ հորինել էի. մարդիկ չեն փոխվում, բայց փոփոխվում են։ ու ինձնից շատ գոհ էի։
    Բնավորության մեջ կա մի հատված որ երբեք չի փոխվում: Եթե կուզես, ապա բնավորությունը հենց սա է:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  19. #13
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Բնավորության մեջ կա մի հատված որ երբեք չի փոխվում: Եթե կուզես, ապա բնավորությունը հենց սա է:
    Օրինա՞կ։

  20. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Եթե մի կարճ ժամանակահատված դիտարկենք, ապա շատ քիչ տարբերությամբ, սակայն փոխվում են: Ավելի երկար ժամանակահատվածի մեջ այդ փոփոխությունները ակնհայտ են դառնում:
    Իսկ եթե նայենք մարդկության պատմությունը, արդեն անզեն աչքով սկսում է երևալ որ մարդկության գիտակցությունը խիստ փոփոխությունների է ենթարկվում:
    Բնության մեջ կան շատ դեպքեր երբ մարդը մեկ օրվա մեջ այն աստիճան է փոփոխվում որ դառնում է անճանաչելի:
    Օրինակ՝ կան մարդիկ երբ ինչ որ ստրես են տանում և երբ այդ ստրեսից դուրս են գալիս, լինում են անճանաչելի, իրենց մոտ ի հայտ է գալիս այնպիսի որակներ, որ մինչև այդ դեպքը ակնհայտորեն այդ մարդը չուներ այդ որակները:
    Կան նաև կլինիկական մահվան դեպքեր երբ մարդը անճանաչելի ձևով փոփոխվում է շատ կարճ ժամանակահատվածում:

    Իմ պատասխանը՝ այո մարդը փոփոխվում է ներքուստ, անկախ իր միջավայրի ազդեցությունից, պարզապես միջավայրը խաղում է իր հստակ դերը, որը օգնում է մարդուն ավելի շուտ կամ ուշ փոփոխվելու մեջ:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  21. #15
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մեջբերում Tanamasi-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինա՞կ։
    Օրինակ ինչ որ մի մտածելակերպ կա չէ մեջդ, որ ոնց առաջին դասարանում էր նենց էլ հիմայա ու ամենայն հավանականությամբ կմնա նույնը? Այ դրա մասին եմ խոսում:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ կյանքի մարդիկ...
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 11.12.2016, 04:07
  2. Մարդիկ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.11.2013, 17:01
  3. Նա: Բլուրը: Մարդիկ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.05.2013, 15:00
  4. Ոչ սովորական մարդիկ
    Հեղինակ՝ ԱնԱիդա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 61
    Վերջինը: 19.04.2013, 16:17
  5. Արձակ. Աղաղակող մարդիկ
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.04.2012, 01:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •