User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Նա: Բլուրը: Մարդիկ

  1. #1
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նա: Բլուրը: Մարդիկ

    Маленькие люди,
    Серые дома,
    Из-за них. наверное,
    Я сошёл с ума.
    Я хочу придумать,
    За каким холмом
    Сокрылся мой туманный город,
    Мой настоящий дом...

    Հիշու՞մ ես: Ես պատուհանի մոտ էի կանգնած: Այդ օրը շատ ցուրտ էր: Անձրև էր գալիս: Բայց դու գիտես, որ ես անձրև չեմ սիրում: Գիտես, որովհետև դու էլ չես սիրում: Հետո դու ինձ մոտեցար:
    Մի պահ զարմացար, թե ինչու եմ այդպես հիացած անձրևին նայում: Դու քեզ լքված զգացիր: Դու սկսեցիր հազալ, որ գրավես ուշադրությունս, ու ես դեպի քեզ շրջվեցի:
    Դու ինձ հիշեցրեցիր այն անձրևի մասին, որը Բլրում էր գալիս, Բլրում ու իր քաղաքի վրա: Ու ես նորից հիշեցի իմ լքված տունը: Հիշեցի ու բարկացա ինձ վրա: Հետո անձրևն ուժգնացավ: Որոտ սկսվեց: Դու բռնեցիր ձեռքս ու խնդրեցիր, որ պատուհանից այն կողմ գնամ: Ես գիտեմ, թե ինչքան շատ ես դու ինձ սիրում, բայց ես չեմ կարող չհիշել իմ լքված քաղաքն ու Բլուրը, իմ իսկական տունը: Ես գիտեմ, որ դու հասկանում էիր, թե ինչու է ինձ գրավում անձրևը: Հիշում եմ, մի անգամ դու ինձ ասացիր, որ ես չեմ կարող ապրել առանց քեզ, որ մենք կապված ենք իրար և այդ կապն այնքան ամուր է, որ չի կարող բաժանվել: Այդ օրը դու ինձ հետ այնպես էիր խոսում, ասես հրաժեշտ պիտի տայիր: Ու ես այդ մտքից խելագարվում էի: Դու ինձ հետ դաժան կատակ էիր անում: Ասում էիր, որ էլ ինձ չես սիրում, որ ուրիշին ես գտել: Բայց ես չէի հավատում, ախր դու ստում էիր: Դու մարդկանց համար դաժան ես, բայց ինձ համար ամենահարազատն ես, այնքան հարազատ, որ չեմ զգում քո այն իրական կերպարը, որից վախենում է ամբողջ մարդկությունը: Դու բնավ էլ սառը չես: Դու այնքաան տաք ես, այնքան ջերմ, որ երբեմն մոռացնել ես տալիս Բլրիս սառնությունը, որով ապրում եմ: Դու ինձ ասել ես, որ երբեք մարդկանց չես մոտենում: Դու միայն ինձ ունես: Ու ես էլ միայն քեզ ունեմ ու այն Բլուրը, որը լքված է: Ու այդ ամենն իմ պատճառով: Բայց ես գիտեմ, որ մի օր կգնամ այնտեղ: Ես կանցնեմ բոլոր արգելքներն ու կհասնեմ այնտեղ: Ու երբ այնտեղ լինեմ, մենք միշտ միասին կլինենք: Ու դու էլ կլինես քո իրական կերպարով, իսկ մշուշոտ մարդկանց դուրս կհանենք Բլրից, ինչպես որ նրանք գրավեցին այդ միակ քաղաքն ու Բլուրը՝ մեր իսկական տունը...

    Где-то там в Климбатике огни,
    Ядовиты для людей они,
    Мы пришли от них, мы были там,
    Только люди не поверят нам.

    Ես այլևս չէի կարող թաքնվել: Նրանք գտան ինձ: Գտան ու տարան իրենց հետ: Ես գոռում էի, աղաչում էի բաց թողնել ինձ: Նրանք ինձ չէին լսում: Նրանք ինձ տանում էին դեպի լույսը, դեպի աղմուկը: Ես փորձում էի ազատվել: Ես չէի կարող այդտեղ մտնել: Նրանք ինձ տանում էին իմ տնից, իմ իսկական տնից: Տանում էին դեպի ամբոխը, դեպի մարդկային ցեղը, դեպի երկիր... Մարդկային այդ թույլ ցեղը հաղթեց ինձ: Նրանք ինձ քարշ տվեցին իրենց հետ ու փակեցին բոլոր ճամփաները դեպի իմ տուն, ուր այլևս չէի կարող ոտք դնել: Իսկ երկիրն ինձ օտար էր: Օտար էր անգամ այն օդը, առանց որի չէի կարող: Բայց անցավ որոշ ժամանակ: Ու ես սկսեցի կամաց-կամաց մոռանալ, թե ով եմ իրականում ու ընտելացա մարդկությանը: Ինձ հասարակ մարդ էի համարում, վարժվել էի լույսին, ամբոխին: Ու այդպես էլ կմոռանայի էությունս, եթե չհանդիպեի Նրան: Այս երկիր մոլորակում, որն ինձ էլ օտար չէր, հանդիպեցի իմ իսկական ափերից մեկին, ով ինձ վերադարձրեց բոլոր հիշողությունները: Ու ես ամեն ինչ հիշեցի: Ու նորից սկսեցի ատել մարդկանց, բայց քանի որ չէի կարող հետ վերադառնալ, խոստացա Նրան հանգիստ չթողնել մարդկանց, ու հալածել բոլորին... Հասկացնել, թե ինչ ահավոր է, երբ անվերադարձ փակում են իսկական տանդ ճամփաները ու խցկում են քեզ օտար մարդկային ճանկերը:


    Туман. И серый город серебрится за холмом.
    Я слышу звуки, это твой усталый стон.
    Не засыпай, держи покрепче свою цепь.
    Ещё два шага, мы минуем эту степь.
    Мы в этом месте не застынем навсегда,
    А веки прячут отрешённые глаза.
    Молитву шепчешь, на губах застыла кровь.
    Неблагодарная любовь.

    Մի կողմում մարդիկ են, երկիրն է, բնությունը, իսկ մյուս կողմում Բլուրն է ու մշուշը: Կանգնած եմ այդ երկու աշխարհների արանքում ու չգիտեմ ինչ անել, որը ընտրել, երկի՞րը, թե՞ Բլուրը, աղմկոտ ամբո՞խը, թե՞ անծայր լռությունը, լույսը, արևը, թե՞ մշուշը, և վերջապես մարդկա՞նց, թե՞ Նրան: Հոգիս, սիրտս ու էությունս ձգտում է Բլուրն ու մշուշը, իսկ մարմինս՝ դեպի երկիրը, դեպի հեշտություն, թուլություն ու հաճույք: Եթե դու այս երկրի վրա չլինեիր, ես այստեղ ոչ մի անելիք չէի ունենա: Երկրում մարդիկ ինձ խելագարի տեղ են դնում: Նրանք ինձ տանել չեն կարողանում, քանի որ հասկանում են, որ ես ճիշտ եմ, որ իրենք իրոք թուլակազմ ցեղ են: Իսկ Բլրում ուրիշ է: Այնտեղ ես ապրում եմ, ապրում եմ ամբողջ հոգով, ամբող թոքերովս եմ շնչում այնտեղի մշուշոտ օդը ու ամբողջ սրտով եմ սիրում Նրան՝ իսկական ու միայնակ տունս՝ Լռակյաց Բլուրը...

    А я забыл, что значит страх,
    А я забыл, что значит спать,
    Я потерялся в облаках,
    Бежать, бежать, бежать, бежать...

    Մի օր կզարթնեմ ու քեզ այլևս չեմ տեսնի: Մի օր կզգամ, որ լքել ես ինձ ու որ այլևս սրտումս չես: Մի օր կհասկանամ, որ դու իրոք գոյություն չունես, ու չկա ոչ մի մշուշ ու քաղաք: Ու այդ ժամանակ ես մարդկանց շարքերը կլրացնեմ ու կդառնամ սովորական մարդ, ինչպես բոլորն են: Բայց ես խնդրում եմ քեզ, չանես այդպիսի բան Թե չէ կկողպեմ Բլրակիս դռներն ու այլևս չես կարողանա դուրս գալ այնտեղից.... Սիրում եմ...

    За океаном Снов
    Возьми мою Любовь
    И не сдавайся,
    Не печалься,
    Вспоминая вновь.
    Ведь мы - всего лишь миг,
    Герои чьих-то книг,
    Нас написали
    И раздали,
    Не слушая наш крик.
    И как герои, как обрывки снов,
    У нас с тобою поневоле братская кровь...
    Blessed the poison which brings the end

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.05.2013), Արևանուռ (29.05.2013)

  3. #2
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ժամանակ մտածում էի՝ մենակ եմ ատելի մոլորակում, լքված, ոչ ոք չի հասկանա, ոչ ոք չի զգա այն, ինչ զգում էի... կարոտում էի իմ հորինած մոլորակն ու անգամ փոքրի իշխանի քաջությունը չունեի՝ օձի հետ դաշինք կնքելու: Հիմա արդեն կան մարդիկ, ովքեր կապում են ինձ այս մոլորակին: Իմ նման այլմոլորակայիններ կան... Մարի, շնորհակալություն, որ կաս... ամուր-ամուր գրկում եմ...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (28.05.2013)

  5. #3
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ժամանակ մտածում էի՝ մենակ եմ ատելի մոլորակում, լքված, ոչ ոք չի հասկանա, ոչ ոք չի զգա այն, ինչ զգում էի... կարոտում էի իմ հորինած մոլորակն ու անգամ փոքրի իշխանի քաջությունը չունեի՝ օձի հետ դաշինք կնքելու: Հիմա արդեն կան մարդիկ, ովքեր կապում են ինձ այս մոլորակին: Իմ նման այլմոլորակայիններ կան... Մարի, շնորհակալություն, որ կաս... ամուր-ամուր գրկում եմ...
    Ալֆ, ինչ լավ ա մենակ չեմ: Ես էլ եմ գրկում: Ավելի ճիշտ հանդիպմանը կգրկեմ Սիրում եմ մեր եռյակին:
    Blessed the poison which brings the end

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (28.05.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ կյանքի մարդիկ...
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 11.12.2016, 04:07
  2. Մարդիկ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.11.2013, 17:01
  3. Ոչ սովորական մարդիկ
    Հեղինակ՝ ԱնԱիդա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 61
    Վերջինը: 19.04.2013, 16:17
  4. Արձակ. Աղաղակող մարդիկ
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.04.2012, 01:04
  5. Աստղեր և մարդիկ
    Հեղինակ՝ North88, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 14.02.2012, 19:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •