Ես կարծում եմ, որ մարդ կարող է, կախված պայմաններից, փոխել իր կենսակերպը, ստիպված լինի բլոճ ուտել կամ էլ ամեն օր բրնձով փլավ՝ ջրի վրա եփված, կամ շատ մարդիկ, որոնք նախկինում գիտնական, ինժեներ կամ ուսուցիչ էին եղել, սկսեցին տոնավաճառում կանգնել և ապրանք վաճառել, կամ շատ նախկին ազնվականներ վերնիսաժում իրենց տան հարստությունները, անտիկվար իրերը՝ ապուպապերից ժառանգած։ Էդ մարդիկ երբեք չէին մտածի, որ մի օր կարող է էդ վիճակի մեջ հայտնվեն, բայց կյանքի բերումով հարմարվեցին նաև էդ վիճակին։ Բայց դա չի նշանակում, որ էդ մարդիկ փոխվեցին։ Փոխվել ասելով, ես հասկանում եմ մարդու ներքին որակների փոփոխությունը, իսկ դա կարծում եմ իրականում տեղի չի ունենում։
Երբեմն ինչ որ մեկի համար ասում են՝ շատ լավ տղա էր, պաշտոն ստացավ՝ փչացավ։ Դա անհնար բան է, շատ լավ տղան երբեք պաշտոնից կամ փողից չի փչանում։ Պարզապես պաշտոնը և փողը խթանում են, որ էդ մարդու իրական կերպարը երևա։
Էջանիշներ