Ariadna-ի խոսքերից
Եսիմ, Արմին, չգիտեմ, ամեն դեպքում կարծում եմ, որ մարդկային հիմնական որակները ի ծնե են մարդու մեջ, գենետիկորեն, կարող է և մարդը, պայմանների ազդեցության տակ անի ինչ որ բան, ինչ չէր անի եթե հայտնված չլիներ էդ վիճակում, բայց ամբողջովին, միևնույնն է, իր բնույթը չի փոխի, էդ նույնն է, որ դեղերի ազդեցության տակ ինչ որ վատ բան անես։ Կարող է, կյանքի փորձը մարդուն դարձնի ավելի զգուշավոր, ավելի հեռատես, բայց ասենք նախանձ մարդը հաստատ ինչ էլ լինի նախանձ կմնա, կամ շատ բարի մարդը հաստատ չի չարանա, միգուցե պահի ազդեցության տակ վրիժառության զգացում առաջանա մոտը (ասենք մարտի 1-ի զոհերի հարազատները չեն կարող շարունակել շատ բարի լինել իրենց հարազատներին սպանողների նկատմամբ, չեմ քաղաքականացնում, պարզապես ամենաթարմ օրինակը դա հիշեցի), բայց դա չի նշանակում, որ էդ մարդիկ չարացան, ընդհանուր առմամբ, եթե մարդը բարի է ի ծնե, նա էդպիսին էլ կմնա։
Էջանիշներ