Մի քանի անգամ այս միտքը նշել եմ ֆորումում և ցանկանում եմ կրկնել նաև հիմա։ Իրական ազատությունը այն է, որ մարդ կարողանում է թույլ չտալ, որ շրջակա աշխարհը փոխի իրեն։
Իրոք սա այսպես է։ Վերջնական հաշվով մարդ փոխվում է իր իսկ ուզելով։ Մարդ կարող է չփոխվել, եթե ունենա ցանկություն և պատճառներ չփոխվելու։
Ամբողջ աշխարհի մարդկությունը սիրում է մեծարել տարբեր մարդկանց։ Բայց ինձ համար մարդկային պատմության մեջ իրական մեծություններ համարվում են այն մարդիկ ովքեր կարողացել են թույլ չտալ աշխարհին և հասարակությանը փոխել իրենց։ Սա իրոք դժվար է, բայց ոչ անհնար։
Էջանիշներ