Մի քիչ շեղվում եմ, բայց ոչինչ:
Վերջին օրերին ինտենսիվացել են այս տիպի հարցերը «Բա դուք ե՞րբ եք հանրահավաք անելու»: Հարցնողների մեջ շատ են շարժման... հակառակորդները: Հարցնում են.. մի տեսակ հույսով, սպասումով... ուզում են մեր խոսքը լսել հայ-թուրքականա հարաբերությունների հարցում, ուզում են, որ կոշտացնենք պայքարը...

Էստեղ երկու կարճ դիտարկում անեմ:

1. Եթե մենք հանրահավաքային պայքարի ժամանակավոր ընդմիջում տված չլինեինք, այս մարդկանցից շատերը մեզ «հայհոյելու» էին ու մեղադրելու պետության հիմքերը սասանելու, հասարակության շերտերի մեջ սեպ խրելու համար: Իսկ հիմա նրանք հույսով սպասում են: Այս համատեքստում գտնում եմ, որ անկախ ընդմիջում հայտարարելու իրական պատճառներից, որի մասին բազմիցս խոսել եմ նաև այս թեմայում, ընդմիջումը եղավ շատ դրական:

2. Ուղղակի զավեշտալի ու ցավալի է հարցի ձևը. «Դուք ե՞րբ եք ակտիվանալու»: Հասկանու՞մ եք, մենք, ոչ թե բոլորս, այլ միայն մենք: Որովհետև Հայաստանում արդեն վաղուց կա մարդու տիպ, ով ուզում է, որ իր համար ուրիշներ պայքարեն, իսկ ինքը կզբաղվի այդ պայքարը քննարկելով.. երբ այն ակտիվ փուլում է, հայհոյելով, երբ պասիվ փուլում է՝ հույսով սպասելով ու էլի հայհոյելով: Բայց ախր սա միայն մեր երկիրը չի, սա բոլորիս երկիրն է: Ու տալիս եմ պատասխան հարցը.

Իսկ դուք ե՞րբ եք ակտիվանալու: