Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Տատ, երբեմն ապշում եմ... դու կարդում ես մարդկանց գրառումները: Հա՞: Իսկ քանի՞ րոպե հետո ես մոռանում: Եթե Էոզարարատին ասում է, որ ամեն ինչ նույն կերպ է շարունակվում, դա դեռ ոչինչ չի նշանակում, նրա խոսքը օրինակ հենց իմ խոսքից ավելի արժեքավոր չէ: Արժեքավոր ա միայն իր մասնակցած խորհրդակցության հուշերը պատմելիս, իսկ այս նոր իրադարձությունների վերլուծության հարցում ես, դու ու ինքը գրեթե նույն մակարդակի վրա ենք: Սա հասկանու՞մ ես: Իսկ մնացածը, թե ինչու է մասնավորապես ՀԱԿ-ը դեմ այս արձանագրություններին, հարաբերությունների հաստատման այս ձևին, կարդա համապատասխան ասուլիսներում ու հայտարարություններում: Հոգնեցրել է նույն բանն անընդհատ կրկնելը:
Չուկ քո խոսքը հավանական է որ ավելի արժեքավոր լինի: Քանի որ Էոզարարատի բոլոր ասածները պետք է տեղավորվեն տվայլ`հայ-թուրքական հարաբերությունների խնդրի լուծման մեջ և նա չպետք է ասի այնպիսի խոսք որը կվնասի այդ լուծմանը: Այսինքնով նա արդեն անկախ չէ ...Իսկ դու կախվածություն չունես այս հարցում և առավելագույնս աշխատում ես օբյեկտիվ լինել դատողությունների մեջ...
Էոզարարատի իրոք մեծ քաղաքական ֆիգուր է և անկասկած իր մասնակցույթունը ունի այս հայ-թուրքական հարաբերությունների մեջ...Բայց հետքրքիրը այն է, որ նա ասում որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորը արդեն որոշված էր, դեռ այն ժամանակ երբ ՀՀ-ն չկար: Սա մոտավոր ստացվում է որ երեխան դեռ ծնված չէ, բայց ծնողը որոշում է թե ինչ մասնագիտություն պետք է ունենա զավակը: