Ռամ ջան, էս վերջերս սկսել ես բարդ բարդ մտքեր արտահայտել, ու ես դժվարանում եմ դրանք բոլորը հասկանալ: Լրիվ լուրջ եմ ասում, ապեր: Ոնց որ քաղաքագիտության դոկտորական կուրսերի գնացած լինես:
Վաբշե տո, ես չեմ ասել, որ ես անտարբեր եմ: Լավ էլ տարբեր եմ, մի բան էլ էն կողմ: Բայց իմ առաջնայնությունների ցանկում իմ` քաղաքացուս իրավունքները, առաջին տեղում են, հետո նոր կսկսեմ մտածել, թե ու հետ քանի սահման կա բաց ու փակ, որտեղից ինչ ա ներմուծվում, մեկ էլ քանի երկիր ա ճանաչելու իմ պատմական իրավունքները քրդերով բնակեցված տարածքների նկատմամբ:
Ես իմ իրավունքները ինչքան կարում եմ պաշտպանում եմ, բայց պետությունից էլ պահանջում, որ իրականացնի իր հիմնական ֆունկցիաներից մեկը, ու եթե ես ինվալիդ եմ, ու չեմ կարում ինքս լավ պաշտպանվեմ, իմ տեղը մի քիչ էլ ինքը ինձ պաշտպանի, շա՞տ բան եմ ուզում: Իսկ ամեն ժողովրդի ժողովրդավարություն մարսելու/կրելու ունակությունների տարբերությունները, եղբայր, գոնե փաստացի պիտի ապացուցվեին այն բանով, որ ասենք Եվրոպա աշխարհամասում չեխերը ավելի ցածր մարսողականություն ունենային, քան ասենք իսպանացիները: Բայց արի ու տես, որի սաղի մարսողությունը նույնն ա ու աղիներն էլ նորմալ գործում են, ու մենակ մեզ ու մեր նման մի քանի համբալի ա վերաբերվում էտ անտեր ժողովրդավարությունը չմարսելու պրոբլեմը:
Ոնց որ հաշվելու պահին էր, հիմա չեմ հիշում: Հա, մեկ էլ իմ քցած թերթիկի վրա, մի քանի հոգի էլ խրցով էին քցում: Բան չունեմ ասելու, խրցով քցելուց առաջ կոնկրետ իմ քվերաթերթիկը ոչ մեկը չի վառել, ինձ էլ չի ծեծել: Հիմա ի՞նչ ասեմ, իմ իրավունքները չեն ոտնահարվե՞լ…
Ծագն էլ շատ նեղ էր, չդեզեց ............
Էջանիշներ