REAL_ist-ի խոսքերից
Տրիբուն ջան, հենց բանը նրանումա, որ ուզումա մեջլիս լինի, ուզւմա վեռխովնի ռադա, տենց պայման կամ կետ չեն կարող մցնել:
Վավերացման որոշման մեջ տենց կետ չեն մցվում, ետ հոմ օրենք չի, որ իրանց ուզածը շարադրեն? Խորհրդարանը ուղղակի այո կամ ոչա ասում, դրա հիման վրա արդեն Նախագահը վավերագիրա ստորագրում, ետ վավերագրերը փոխանակում են ու պայմանագիրը ուժի մեջա մտնում: Դրանից ավել կետ, պայման հնարավոր չի դնել: Պայմաններ ու կետերը բանակցությունների ժամանակ են դնում: Թող բարի լինեին ետ քո ասած պայմանը Արձանագրությունների մեջ գրեին:
Իրանք թող չվավերացնեն, իրանց ով կարա բան ասի? Ինչքան էլ մեր նախագահը ասի, թե չվավերացնելու դեպքում չգիտեմ թե ինչ միջոցների են դիմելու, միջազգային իրավունքում չվավերացնելը ոչ մի իրավական հետևանք չի առաջացնում ու ոչ մի միջոցների էլ չի կարա դիմի:
Տենց պայմանները, թե Ղարաբաղի հարցի կարգավորումից հետո պետքա ուժի մեջ մտնի, հենց պայմանագրում պետքա տեղ գտնեին, եթե չկան ուրեմն վերջ, կողմերը միակողմանի տենց կարևոր պայմաներ չեն կարա դնեն: Իսկ խորհրդարանը տենց պայման դնելով ուզած թե չուզած կդառնա արտաքին հարաբերությունների մարմին, ինչը անընդունելիա: Պետությունը մենակ կարա որոշի ներկա պահին վավերացնի, թե ոչ:
Էջանիշներ