Մեֆ ջան այդ հարցի պատասխանը այնքան ակնհայտ է, որ չարժի նույնիսկ անդրադառնալ: Ուղղակի այս կետից նայենք .դրված է քաղաքական խնդիր: Մեզ ստիպում են սահմանը բացել ու Թուրքիան առաջարկել է նախապայմաններ և այդ նախապայմաննների մի մասը հնչեցնում է բանավոր մյուսը` երևում են արձանագրություններում:
Առաջինը հենց այն հիմնավորումն է, որ ունի Թուրքաին սահմանը փակելով: Դա Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիան է և բազմից ասել է` քանի դեռ այդ հարցը չի լուծվել սահմանը չի բացվի: Մյուսը ցեղասպանության ճանաչման պրոցեսի կանխումն է, քանի որ դա աշխատող խաղաքարտ է ճնշում գործադրելու համար:
Հիմա եթե ես լինեի կզանգեի Մեդվեդևին և կասեի որ մենք կարող ենք ժամանակ ձգել այնքան մինչև լուծվի Ղարաբաղի հարցը: Իսկ երբ Ղարաբաղի հարցը լուծվի Թուրքիան այլևս զրկվում է սահմանը փակելու արգումենտից, իսկ սահմանը բացելուց հետո կարելի է ընդհանրապես հանել այդ ենթահանձնաժողով ստեղծելու կետը: Ինչու պետք է ԱՄՆ-ն և Ռուսաստանը ընդունեն այդ առաջարկը, քանի որ այսպես թե այնպես սահմանը կբացվի և պլյուս գերտերությունների ձեռքին կմնա ցեղասպանության խաղաքարտը: Ինչպես պետք է Հայաստանը դա հիմնավորի: Այդ հանձնաժողովը պետք է ստեղծվի որպեսզի ուսումնասիրի պատմութույնը և ճշմարտությունը պետք է ներկայացվի, համոզի թուրք հասարակությանը( նաև հայ, բայց դա էական չի): Այսինքն ստացվում է Հայաստանը մասնակցում է մի այնպիսի քաղաքական պրոցեսի որն ուղղված է, որի թիրախը թուրքիայի քաղաքացիններն են, թուրք հասարակությունը, այսինքն Հայսատնը անմիջական մասնակցում է, դերակատարություն է ունենում Թուրքային ներքին քաղաքական կյանքին: Բայց Հասյատանը չունի դրա իրավասությոնւը, իսկ թուրք կառավարությունը տալիս է այդ իրավասությունը մեզ, ուրեմն ավելի հետարքիր պրոցեսներին ևս միջամտել: Իսկ եթե այնուամենայնիվ Թուքրիան պնդի հայկական կողմի մասնակցությւոնը, ապա այո մենք կարող ենք մասկանցել բայց որպես դիտորդ, փորձագետ`գառանտ և այս կարգավիճակը ոչ մի կերպ չի կարող խոչնդոտել ցեղասպանության ճանաչման գործընթացին: Այսինքն մենք սրանով կաջակցենք և ոչ թե կասկածի տակ առնենք…
Վստահ եմ որ Ղարաբաղի հարցը կլուծվի կամ համարյա լուծված կլինի ավելի շուտ քան կբացվի սահմանը: Իսկ ինչպես արդեն նշեցի դրա լուծումից հետո Թուրքիան չի կարող փակ պահել սահմանը: Հետևաբար ուղղակի անիմաստ է հիմա այդ հարցով բանացել թուրքերի հետ ևառավել ևս քաղաքական կոզրնր զիջել…
ՀԱԿ-ը էս արձանագրություններին դեմ ալիք չի բարձրացնի և դա տեղավորվում է ՀԱԿ-ի մարտավարության տրամաբանության մեջ…
Հա հարցիդ պատասխանը: Եեթե ես լինեի ԱՄՆ-ի նախագահը շատ խիստ կպատժեի Թուրքիային օգոստոսյան պատերազմի ժամանակ արած հակաամերիկայն և հակավրացական քայելերի և մինչև օրս ռուսաստանի հետ խունջիկ մունջիկ գալու համար:
Իսկ եթե Ռուսաստանի նախագահը լինեի ոչինչ չէի ձեռնարկի, որպեսզի թույլ չտամ ճնշումը Թուրքիայի վրա քան որ դրանով Թուրքիան կթուլանա`հետևաբար կուժեղանա Ռուսաստանը տարածաշրջանում և կմղի ավելի ամրապնդելու Ռուսաստանի հետ իր դաշնակցությունը:
Էջանիշներ