Տրիբուն ջան, էս ամենևին չեմ ասում, էդ ամեն ինչը ՍՍ-ին ասենք բարով մարսես ու անցնենք առաջ: Բայց պետք չի ներքին արտաքին խառնել իրար. Ես դա եմ ասում:
Տրիբուն ջան, էս ամենևին չեմ ասում, էդ ամեն ինչը ՍՍ-ին ասենք բարով մարսես ու անցնենք առաջ: Բայց պետք չի ներքին արտաքին խառնել իրար. Ես դա եմ ասում:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Շինարար (06.10.2009)
Եկենք կարմիր պուտիկներվ մի ձի տանենք պարսից շահին նվեր, ասենք մեր թագավորը լավը չի, արի դու նշնակի մեզ թագավոր կամ մեզ թագավոր պետք էլ չի, նման փորձեր պատմության մեջ շատ ենք ունեցել ու ինչի՞ ենք հասել: Մեր ներքին հարցերը մենք պետք է մեր տանը լուծենք, իսկ հարևանների մոտ ցույց տանք մաիյն, որ մենք սիրովընտանիք ենք, ես այդպես եմ հասկանում:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 06.10.2009, 12:00:
Չէ եղբայր, ես չեմ պատրաստվում լռել ոչ ներսում, ոչ էլ դրսում: Իսկ թե ոնց են մեկնաբանում Ֆրանսիացիները, էտ իրենց գործն է: Բայց հավատացած եմ, որ ֆրանսիացիների մեծ մասը "կեղտոտ լվացք" կոչվող զուտ հայկական կտի հետ կապված ոչ մի բարդույթ չունի: Վատին վատ են ասում, լավին լավ, ակնախ աշխարհագրական դիրքից:
Chuk (06.10.2009), Kuk (06.10.2009), Mephistopheles (06.10.2009), Ribelle (06.10.2009), Երվանդ (06.10.2009)
Ահա, իսկ որ Տոլստոյը մի քանի դաչաներ ունենար տարբեր տեղեր ու լեքսուսներ քշեր, վերջում էլ մեռներ չալաղաճ ուտելուց, ապա նրա խոսքերը ավելի արժեքավոր կլինեին հա՞ երևի։ Պատրիոտիզմը ազգային շահերի հետ պետք չի խառնել, դրանք տարբեր բաներ են։ Պատրիոտիզմը ենթադրում է հանուն ինչ–որ վերացական հայրենասիրության զոհաբերել նաև սեփական շահերը, որոնք թվում է, թե ազգային շահերի մասնիկ պիտի լինեին սոցիալ–տնտեսական, քաղաքական մի համակարգում, որը կոչվում է պետություն։ Ըստ այդմ էլ պատրիոտիզմը պարզապես վերածվում է գործիքի դեմագոգ իշխանությունների ձեռքին, որով դրանով սանձում ու ոնց ասես օգտագործում են հարիֆ քաղաքացիներին, արդյունքում ստացվում է, որ հայրենիքի շահերը դա մի խումբ կռուտոյ տղերքի շահերն են։ Եթե պետության նկատմամբ հարգանքն ու թասիբը դա երկրի կեղտերը այլազգիներից թաքցնելն է, ու նախագահին ծափ տալը (երբ թարսի պես նախագահն էլ ժողովրդի մեջ հայտնվում է միայն արտասահմանցիների ներկայությամբ,
հույսը դնելով ժողովդրի պատրիոտիզմի վրա, որ իրեն ծափ են տալու, իսկ առանձին ոչ մի կերպ ժողովդրին ռաստ չի գալիս), ապա դա ապուշ բան է, սովետական բարդույթ։ Իսկ իրական հայրենասեր եք, մի հատ էլ ձեռի հետ առանձին բռնացրեք այդ նախագահին ու մի կես բերան հարցրեք, թե պետության պահուստային ֆոնդը ու՞ր ա, ինչու՞ է միլիոնավոր դոլարներ արժեցած Հայաստանի ու Ղարաբաղի ճանապարհների ասֆալտը արդեն քանդվում, ու՞ր ա Սևանի հարակից շրջանների կանալիզացիայի կալեկտորը, որ պիտի արգելեր կեղտաջրերի հոսքը դեպի Սևան, ի՞նչ եղան Ատոմակայանի պարտքերը, որոնց համար Ատոմակայանը հավերժ տրվեց ռուսներին, էդ ոնց եղավ, որ Հայաստանի ու Ղարաբաղի բջջային կապի տեր ռուսները դարձան, էդ ո՞նց եղավ, որ Ռուսաստանը Հայաստանին վարկ ա տալիս արդեն Ռուսական ձեռնարկություններին օժանդակելու համար, բա ու՞ր ա անցնող տարվա բյուջեյով խոստացված տնտեսական աճը, ի՞նչ են եղել Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերներ» կոչվածից եկած վարկերը, ու տենց լիքը հարցեր, թե՞ սաղ լավ ա, պատիրոտիզմը թելադրում ա մենակ ծափ տալ ու հպարտանալ Հայաստանով ու հայ լինելու փաստով։
Si vis pacem, para bellum
Mephistopheles (06.10.2009), Ribelle (06.10.2009)
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Համե՞
Մինիստր ձյա, ու որտե՞ղ ես տեսել որ ինչ-որ մեկը գրած լինի որ թուրքը Սերժին ատում ա: Ճակատը կարող ա բռնեն պաչեն, իսկ ատել...
Հա, լիքը թուրքեր լավ էլ տեղյակ են, ու իրանց ազգայնականներից շատերն էլ լավ էլ հրճվում են: Տեղյակ են աշխարհում էլի շատերը (բնականաբար ոչ բոլորը): Ու էլի ասում եմ, թքած ունեմ, թե իրանցից ով ինչ ա մտածում: Կեղտոտ հոգին մաքուր շորերի տակ շարունակում ա տականք մնալ, ինձ հետաքրքրում ա որ հոգին մաքուր լինի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ժող, բայց ինչի՞ եք վախենում ձեր կարծիքը դրսում արտահայտելու… դեբիլին որ ասում ես լավն ա, դրանից քո հեղինակությունն ա ընկնում… վատին լավ չես կարող ասել…
Ձայնալար (06.10.2009)
Կեղտոտ լվացք ասելով երևի ես մի բան եմ հասկանում, դու ուրիշ բան: Աչքիս դու հասկանում ես մեր արցունքներից ու փսլինքներից կեղտոտված թաշկինակը, որ իսկապես չափից ավելի շատ ենք հանում լույս աշխարհ, որ մեզ խղճան ու էդ խղճալու հետ միասին նաև արհամարհեն, իսկ իմ ասած կեղտոտ լվացքը շատ հաճախ հենց նույն օտար երկրներից (հիմնականում արևելքից) ներմուծված կայսերապետական կամ ավելի շուտ խանական սովորություններն են, որ փորձում են մեզ նմանների գլխին փաթաթեն, ու ժողովրդի մի հատվածն էլ ընդվզում ա ու ասում ա, որ չե՛նք թողնելու:
Ինչ վերաբերվում ա մեր իշխաններին, որ վազել են ու վազվզել, որ մի լավ նայես, կտեսնես, որ էսօր էլ վազում են. սրանցից փող են վերցնում, նրանցից հայրենիքը «ծախելու» գնով խոստումներ կորզում, որ սեփական ժողովրդին հպատակեցնեն: Չեմ ուզում պատմության մեջ շատ խորանամ, բայց Արշակ 2-րդին ծնկի բերեցին մեր սեփական իշխանիկները՝ առանց դրսի օգնության, ողջ-ողջ հանձնելով թշնամուն:
Ի դեպ նույն իշխանիկները (էն ժամանակվա) ոչ օգնության ձեռք մեկնեցին մենակ մնացած թագուհուն, ոչ զորք ուղարկեցին նրան փրկելու, ու դեռ մի բան էլ հրճվել էին, որովհետև իրենց պատկերացումներով թագուհին անբարո էր. Արշակը նրա երկրորդ ամուսինն էր: Ժողովուրդն էր, որ սգաց ու հերոսացրեց իր թագուհուն և վառ պահեց Արշակի հիշատակը:
Իմ պատկերացումներով Արշակը միակ դեմոկրատ թագավորն էր ու հենց դրանով էլ իր դեմը հանեց բոլոր իշխաններին: Սա էլ ա պատմություն:
Արշակին հավատարիմ մարդիկ չվազեցին Բյուզանդիաներ, թե եկեք պարսիկներից փրկեք: Ու սխալ էր:
Վերջին խմբագրող՝ Chuk: 06.10.2009, 13:50:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Շինարար (06.10.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ