User Tag List

Էջ 28 33-ից ԱռաջինԱռաջին ... 18242526272829303132 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 406 համարից մինչև 420 համարի արդյունքները՝ ընդհանուր 492 հատից

Թեմա: Սերժ Սարգսյանի ուղևորությունը

  1. #406
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ են վերահաստատում վաղուց արդեն հաստատվածը
    Դա միջազգային հարաբերություններում հայտնի պրակտիկա է: Նույն կերպ կարող ես հարցնել, թե ինչուն են յուրաքանչյուր նման պայմանագրում վերահաստատում և նշում հարգանքը ՄԱԿ-ի Կանոնադրությամբ հաստատված սկզբունքների նկատմամբ: Ուղղակի նման պայմանագրերի ընդունված ձևն է այդպիսին:
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ քո տրամաբանությամբ Հայաստանը ճանաչում է նաև Ադրբեջանի սահմանները, և այդ պարագայում պարզապես Ղարաբաղի անկախության խնդիր չի կարող լինել։
    Եթե քեզ համար նորություն է, ասեմ, որ ՀՀ-ն որևէ տարածքային պահանջ չունի Արդբեջանից, ուստի և փոխադարձ սահմանների հետ կապված խնդիր չկա: Պետոթյան տարածքի իրավաչափ փոփոխման ամենահիմնական ձև ազգերի ինքնորոշումն է, դրա հետ սահմանների ճանաչումը ընդհանրապես կապ չունի:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ministr (07.10.2009)

  3. #407
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա միջազգային հարաբերություններում հայտնի պրակտիկա է: Նույն կերպ կարող ես հարցնել, թե ինչուն են յուրաքանչյուր նման պայմանագրում վերահաստատում և նշում հարգանքը ՄԱԿ-ի Կանոնադրությամբ հաստատված սկզբունքների նկատմամբ: Ուղղակի նման պայմանագրերի ընդունված ձևն է այդպիսին:
    Այդ դեպքում ինչու՞ չեն նշել, որ պարզապես վերահաստատում են իրենց հարգանքը միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ, այլ նշել են այն կետերը, որոնք թարսի պես ձեռնտու են միայն Թուրքիային:
    Եթե քեզ համար նորություն է, ասեմ, որ ՀՀ-ն որևէ տարածքային պահանջ չունի Արդբեջանից, ուստի և փոխադարձ սահմանների հետ կապված խնդիր չկա: Պետոթյան տարածքի իրավաչափ փոփոխման ամենահիմնական ձև ազգերի ինքնորոշումն է, դրա հետ սահմանների ճանաչումը ընդհանրապես կապ չունի:
    Ասա խնդրեմ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքային կոնֆլիկտ փաստացի կա՞ ներկայումս, թե՞ չկա: Օրինակ ասենք Արծվաշենը Հայաստանը նվիրում է Ադրբեջանի՞ն: Իսկ ազգերի ինքնորոշումը պետական սահմանների փոփոխություն կարո՞ղ է առաջացնել, թե՞ ոչ:
    Si vis pacem, para bellum

  4. #408
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ դեպքում ինչու՞ չեն նշել, որ պարզապես վերահաստատում են իրենց հարգանքը միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ, այլ նշել են այն կետերը, որոնք թարսի պես ձեռնտու են միայն Թուրքիային:
    Քանի որ միջազգային պայմանագրերը կնքվում են կողմերի կամարտահայտության համաձայնեցման միջոցով, այլ ոչ թե մի կողմի կամքի թելադրանքով: Նշված սկզբունքները պաշտպանում են նաև ՀՀ շահերը:
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասա խնդրեմ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքային կոնֆլիկտ փաստացի կա՞ ներկայումս, թե՞ չկա: Օրինակ ասենք Արծվաշենը Հայաստանը նվիրում է Ադրբեջանի՞ն: Իսկ ազգերի ինքնորոշումը պետական սահմանների փոփոխություն կարո՞ղ է առաջացնել, թե՞ ոչ:
    ՈՉ: Տարածքային վեճ չկա: ՀՀ-ն պաշտպանում է ԼՀ հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, քանի որ ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն բոլոր պետությունները պարտավոր են հարգել ժողովուրդների ու ազգերի ինքնորոշման սկզբունքը և նպաստել ինքնորոշման իրավունքի իրականացմանը: ՀՀ-ն տարածքային պահանջ չունի Ադրբեջանից, այլ պաշտպանում է ԼՂ շահերը, քանի որ Ադրբեջանը չի համաձայնվում բանակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:
    Քո ասածը ադրբեջանական դիրքորոշումն է, որի համաձայն հենց առկա է տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս տեսանկյունից Հայաստանի դիրքերը չափազանց թույլ են:

    Ինչ վերաբերվում է երկրորդ հարցիդ, նշել եմ, որ հենց ազգերի ինքնորոշումը այն բացառիկ իրավաչափ պետական տարածքի փոփոխման հիմքերից է, որոնք գործում են միջազգային իրավունքում:
    Վերջին խմբագրող՝ REAL_ist: 07.10.2009, 21:44:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (07.10.2009), Տատ (07.10.2009)

  6. #409
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    «Հայկական ժամանակ». Սերժի մեքենայի վրա քարեր են նետել

    11:42 • 07.10.09

    Թե ինչպիսի ընդունելության է արժանացել Սերժ Սարգսյանը Բեյրութում` տեղեկացնում է օրաթերթը:

    Սերժի մեքենայի վրա քարեր են նետել

    Սերժ Սարգսյանի լիբանանյան այցը, թերևս, գագաթնակետն էր։ Բեյրութում երեկ, ըստ էության, արտակարգ դրություն է եղել։ Լիբանանահայերը Սերժ Սարգսյանին օդանավակայանում դիմավորել են շատ «ջերմ»։ Նրանք, ինչպես երեկ մեզ փոխանցեցին Բեյրութից, Սերժ Սարգսյանի մեքենան տեսնելուն պես՝ սկսել են իրենց բջջային հեռախոսները նետել մեքենայի վրա, այնուհետև մեքենայի վրա սկսել են քարեր նետել, սուլել և հայհոյանքներ տեղալ նրա հասցեին։

    Իսկ արդեն Բեյրութի կենտրոնում գտնվող «Մետրոպոլիտեն» հյուրանոցի մոտակա «Հաբթուր» պանդոկի մոտ, ուր տեղի էր ունենալու Սերժ Սարգսյանի դահլիճային հանդիպումը լիբանանահայերի հետ, բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության ու բանակի միջև։ Մինչև Սերժ Սարգսյանի ժամանելը, սույն վայրում արդեն շատ մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված եղել։ Բերվել է նաև զրահատեխնիկա, այնուհետև ոստիկաններին միացել է նաև բանակի հատուկ գունդը։

    Ծեծուջարդը սկսվել է այն բանից հետո, երբ ցուցարարները ցանկացել են մոտենալ հյուրանոցին։ Ինչպես փոխանցեց Թորոս Սեֆիլյանը, բախումը տևել է մոտ կես ժամ, կան երկուստեք վիրավորներ, ոստիկանները հասցրել են վնասել մի երիտասարդի գլուխ, վիրավորվել է նաև մի ոստիկան։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ Սերժ Սարգսյանին հյուրանոց են մտցրել գաղտնի մուտքով՝ ժողովրդի ցասումից նրան պաշտպանելու համար...
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (07.10.2009), Nadine (07.10.2009), REAL_ist (07.10.2009), Ribelle (07.10.2009)

  8. #410
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ միջազգային պայմանագրերը կնքվում են կողմերի կամարտահայտության համաձայնեցման միջոցով, այլ ոչ թե մի կողմի կամքի թելադրանքով: Նշված սկզբունքները պաշտպանում են նաև ՀՀ շահերը:
    Ես դեմ չեմ: Ես ընդհամենը ասում եմ, որ Հայաստանի կամարտահայտությունը այս պարագայում ողորմելի է: Ողորմելի է զուտ այն պատճառով, որ Հայաստանը այլընտրանք չունի, քանզի միջազգային ասպարեզում բավարարվել է խղճուկ անհոդաբաշխ ճառեր ասելով ու ԵԱՀԿ վեհաժողովի կազմկոմիտեին կոնյակներ նվիրելով: Թուրքիան ինքն է միջազգային իրավունքի նորմեր խախտողը եղել ու միակողմանի փակել սահմանը, և ոչ միայն ներողություն չի խնդրում, այլ ցինիկաբար հայտարարում է, որ ցեղասպանության փաստը ապացուցման կարիք ունի, լավ է անում իրականում, մեր գերագույն պրոբլեմը Թուրքիան ու ցեղասպանության խնդիրը չի, մեր համազգային հիմարությունն է:

    ՈՉ: Տարածքային վեճ չկա:
    Ես նորից կպնդեմ իմ հարց-օրինակը: Արծվաշենը Հայաստանը նվիրում է Ադրբեջանի՞ն:
    ՀՀ-ն պաշտպանում է ԼՀ հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, քանի որ ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն բոլոր պետությունները պարտավոր են հարգել ժողովուրդների ու ազգերի ինքնորոշման սկզբունքը և նպաստել ինքնորոշման իրավունքի իրականացմանը: ՀՀ-ն տարածքային պահանջ չունի Ադրբեջանից, այլ պաշտպանում է ԼՂ շահերը, քանի որ Ադրբեջանը չի համաձայնվում բանակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:
    Սա Հայաստանի դեմագոգիան է իրականում, եթե անկեղծ խոսենք: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը Հայաստանն է հանել բանակցություններից: Եվ հետո բանակցությունները տարել սխալ ուղղությամբ, սա իմ կարծիքն է: Իրականում Ղարաբաղը պատկանում է Հայաստանին, և վերջ: Պատմական անարդարությունը շտկվել է:
    Ինչ վերաբերվում է երկրորդ հարցիդ, նշել եմ, որ հենց ազգերի ինքնորոշումը այն բացառիկ իրավաչափ պետական տարածքի փոփոխման հիմքերից է, որոնք գործում են միջազգային իրավունքում:
    Նշանակում է, որ ազգի ինքնորոշումը բերելու է Ադրբեջանի պետական սահմանի փոփոխության, այնինչ Հայաստանը ըստ քեզ ճանաչում է Ադրբեջանի ներկայիս սահմանը (Աստված գիտի, թե որ): Հակասություններ կան որոնց վերաբերյալ քո մեկնաբանությունները բնավ տրիվիալ չեն:
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 07.10.2009, 22:14:
    Si vis pacem, para bellum

  9. #411
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ ինչի եմ հարցնում... Բովնադակային առումով արի նայենք...
    Էսօր Սերժը չի ու ուրիշ լեգիտիմ նախագահ է: Գերհոպարնները դեմ են տավել ասում են սահմանը պետք ա բացեք: Հիմա հնարավոր ա քո կարծիքվ հիմնավորել գեր հոպարնների մոտ կամ ուրիշ բան առաջարկել որ համ իրենց համար լավ լինի համ էլ մեր ու ցեղասպանության կոզրն էլ մնա ?
    Հետաքրքիր է կա ինչ-որ մեկը որ ավելի լավ քաղաքական լուծում կարող է առաջարկել քան էս նախաստորագրվածներն են, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, գերտերությունների շահագռգռվածությունն ու ճնշումնները...
    Ռամ, քեզ հարց տուր, ինչի են գերհոպարնեը էսօր դեմ տվել… որովհետև էսօր կարող են Հայաստանից առավելագույն զիջումները կորզել, քանի որ Սերժն էսօր մենակ մի հենարան ունի, գերհոպարը… նա էլ ասում է "ուզում ես մնալ, էս ա… ստորագրի կմնաս, մենք էլ աչք կփակենք" … էն էլ ստորագրում ա… վերջ… մեր խնդիրն ա հասցնել Սերժին, որ մենք ենք քեզ պոստին դնում… բայց վտանգն այստեղ այն է որ եթե մենք ոտքի կանգնենք բայց ոչ բավարար վճռականությամբ, ապա նա նորից ուժ է գործադրելու և գերհոպարներն այս անգամ նոր պահաջներ կդնեն նոր զիջումներ կորզելու համար… սա էլ ստորագրելու է որովհետև հետդարձի ճանապարհ չունի… չստորագրելը վարյանտ չի սրա համար… գերհոպարները ճիշտ ժամանակին են սկսել… մեզ էլ թվում էր թե էս գեղցին նրանց ֆռռցնում ա … հիմա ո՞վ ա ում էշի տեղ դնում…

    գերհոպարի համար անճամփա, անռեսուրս, խեղճուկրակժողովրդով հայաստանի վրա ճնշում բանեցնելն ավելի հեշտ ա քան 8 միլիոնանոց նավթով, գազով ու առանց ընդդիմության Ադրբեջանի ու 70 միլիոնանոց Թուրքիայի վրա… դու լինես տենց չես անի՞…

    մեր միակ ձևը Սերժին ամեն գնով էդտեղից հանելն ա… միայն ժողովրդով… ու էն ժամանակ գերհոպարը թող մտածի ոնց ա անելու, հեն ա սաղ աշխարհը իրա տրամադրության տակ ա… Իսրայելը հենց տենց էլ անում ա … մեզ դրսից են ղեկավարում որովհետև թույլ ենք տալիս և էդ մենտալիտետն ունենք… մենք ենք… վերջ 100 հայից 99 տենց ա մտածում

    ստորագրելը ստորագրելու ենք, բայց կարելի է ստորագրել ոչ իրենց թելադրած այլ միասին փոխսիջումային տարբերակով…

    մենք հլա տաք ենք ու ցավը չենք զգում… կզգանք երբ կսկեն զորքերը Ղարաբաղից հանել… տեսնում եք չէ՞ թե ինչ արագ տեմպերով է Ղարաբաղի հարցը հանգուցալուծվում… հաստատ սահամնի բացումից առաջ կլուծեն կամ լուրջ անդառնալի զիջումներ կկորզեն… 100% համոզված եմ

    սա հաշվարկներ են… կարող ա և սխալ եմ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (08.10.2009)

  11. #412
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ովա ասել, որ Հայաստանը ներկա դրությամբ չի ճանաչում այլ երկրների տարածքային ամբողջականությունը?
    Հայաստանը պարզապես Ղարաբաղյան հակամարտությունը դիտարկում է ազգերի ինքնորոշման սկզբունքից ելնելով: Դա ոչ մի դեպքում չի նշանակում, որ Հայաստանը չի հարգում տարածքային ամբողջականության սկզբունքը: Նույն կերպ Ադրբեջանը հարգումա ազգերի ինքնորոշման սկզբունքը, սակայն պնդումա, որ այն ներկա իրավիճակում և նման ձևով չի կարող կիրառվել:
    էս ֆռթոնը էլ չի անցնում ընգեր… նրանք էլ ապուշ չեն… սա մեր "տղեքԸ" մեր համար են ասում… դու հետևի Ղարաբաղի զարգացումների կտենաս որ ազգն ա ստեղ ինքնորոշվում

  12. #413
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ ովա ծափ տալու անուն տվել որ կախվել եք ծափերից??? Ես ծափի անուն տվել եմ? Ով որ տվելա ծափի հարցերով իրան: Էդ տղեն թող իրան խփողից նեղանա, թե Լիբանանի ոստիկանությունը ենթարկվումա Ալիկ Սարգսյանին? Եթովպիայում էսօր ոնց ուզումա լինի մի 5 հոգի մեռած կլնի սովից, կարողա ՍՍ-ի լեգիտիմության դեմ հացադուլի էին նստած, չճշտենք մի հատ? Ինչ վերաբերումա էդ տղուն, հա լավա անում բողոքումա: Ոստիկանների պահանջներին չի ենթարկվել, հարձակվելա դուբինկով կերելա գլխին: Եվ ինչ? ՍՍ-նա ասել գնացել գլուխը ջարդեք? Ամեն դեպքում հայի արյուն տեսնելը շատ ցավալիա:

    Հիմա էլ անցաք եվրոգոմիկների հետ համեմատվելուն??? Թարգեք:
    Չենք համեմատվում, եթե պետք ա լինում, համեմատում ենք:
    Ընդեղ էի՞ր, տեսա՞ր, ո՞նց հարձակվեց, մոտը ձող կա՞ր, իսկ ոզնի՞: Շատ եմ տեսել, թե միլիցեքը ոնց են մարդկանց գլխին սարքում, իրանք էդ պահին դեպքի վայրում չեն եղել, սկի չեն էլ իմացել, որ դեպք ա տեղի ունեցել, նոր եկել ընգել են դեպքի վայր, մեկ էլ պատմում են՝ հա հա, հենց ինքն էր խփում, այ սենց (ու ցույց են տալիս, ու բավականին պատկերավոր, ու բավականին բնական, ու բավականին համոզիչ, բայց համոզիչ՝ մենակ իրանց նման մենթի համար), այ սենց խփեց, հետո մի հատ էլ խփեց, հետո մտածեց, արա էսի չի մեռնում հա՞, սպասի մի հատ էլ չափալախեմ, թող նախ հոգեպես մեռնի, հետո ֆիզիկապեսի հարցով տղեքը բաժնում կզբաղվեն էլի մանր-մանր:

    Ընկեր, ես ըտեղ չեմ եղել, չգիտեմ՝ էդ տղեն խփել ա, թե չի խփել, ես գիտեմ, որ սերժը գնացել ա Լիբանան, մարդիկ դուրս են եկել բողոքի, ու մարդիկ վիրավորվել են: Էսքան բան գիտեմ, մնացածը արդեն քեզնից եմ լսում, որ էս տղեն նախահարձակ ա եղել, հետո դուբինկով գլպին են խփել թե ինչ են արել: Չի էլ հետաքրքրում՝ ով առաջինը խփեց, ով երկրորդը, էդ թող քննչիները պարզեն, եթե հետաքրքրում ա, իմ իմացածն ինձ բավական ա, որ սերժը գնաց, բողոքեցին, ծեծվեցին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. #414
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիբանանում ի միջի այլոց բողոքի ակցիան ընթանում էր հայկական պաստառներով, դատելով նկարներից, իսկ օրինակ ԱՄՆ-ում չգիտես ինչու անգլերեն: Լայաղ չէին արել հայերեն գրեին, թե էդ "ուրիշների" համար էր:
    Հա, լավ են արել, ուրիշների համար էր. եթե ուրիշների համար են արել, ճիշտ են արել: Բա ո՞ւմ համար էիր ուզում, որ լիներ. իմ ու քո՞: Ես գիտեմ՝ ինչ ա կատարվում, դու չգիտե՞ս: եթե մարդիկ կան, որ դեռ չգիտեն, ուրեմն իրանք չեն էլ իմանա, պետք էլ չի, որ իմանան: Բա ուրիշների համար ա պետք անել, որտև էս տավարները մենակ ուրիշներից են վախում, ուրիշներից կախում ունեն: Ու էդ ուրիշները մի քանի տարին մեկ գալիս ասում են՝ օ՜, սերջի՜ո, էս ի՜նչ մի եվրո ստանդարտ թշեր ունեք, դուք չափազանց եվրոստանդարտ եք. ու գնում են. գնում են, հետևներից մի հատ կոտորած:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 07.10.2009, 22:50:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #415
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեզ մոտը արի թողնենք մի կողմ, դա կապ չունի էս դեպքի հետ: Հիմա արի տրամաբանենք: Լիբանանցի ոստիկանը ինչի պետքա հարձակվի Լիբանանի քաղաքացու վրա օտար պետության նախագահի պատճառով? Միայն մի դեպքում, եթե Լիբանանի քաղաքացին չենթարկվի իր պահանջին: Ուրիշ տրամաբանական պատճառ կարող ես բերել?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  15. #416
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեզ մոտը արի թողնենք մի կողմ, դա կապ չունի էս դեպքի հետ: Հիմա արի տրամաբանենք: Լիբանանցի ոստիկանը ինչի պետքա հարձակվի Լիբանանի քաղաքացու վրա օտար պետության նախագահի պատճառով? Միայն մի դեպքում, եթե Լիբանանի քաղաքացին չենթարկվի իր պահանջին: Ուրիշ տրամաբանական պատճառ կարող ես բերել?
    Ինչի մեր մոտի պատճառները տրամաբանական ե՞ն: Ինչի՞ ես կարծում, որ մեր մոտ կարան անտրամաբանական հարձակվեն քաղաքացու գլուխը ջարդեն, իսկ Լիբանանում չեն կարա: Բա մի թյուրիմացություն ա մտել իրանց տարածք, որի դեմ մեծ թվով քաղաքացիներ բողոքելու են, բայց դե էդ սովորական շարքային թյուրիմացություն չի, որ տան, ասեն՝ հերձեք: Պետքա էդ թյուրիմացությանը սաղ-սաղլամատ դնեն ուղարկեն հայրենիք: Լիբանանի ոստիկանների գլխին օղակ կա՞, սուրբ ե՞ն:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 07.10.2009, 22:50:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  16. #417
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը Հայաստանն է հանել բանակցություններից: Եվ հետո բանակցությունները տարել սխալ ուղղությամբ, սա իմ կարծիքն է
    Ես նշել եմ, որ Ղարաբաղյան բանակցություններում Հայաստանը ճիշտ ուղղով է գնում?
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արծվաշենը Հայաստանը նվիրում է Ադրբեջանի՞ն:
    Իմ ասածը վերաբերվում էր կոնկրետ Լեռնային Ղարաբաղին:
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նշանակում է, որ ազգի ինքնորոշումը բերելու է Ադրբեջանի պետական սահմանի փոփոխության, այնինչ Հայաստանը ըստ քեզ ճանաչում է Ադրբեջանի ներկայիս սահմանը (Աստված գիտի, թե որ): Հակասություններ կան որոնց վերաբերյալ քո մեկնաբանությունները բնավ տրիվիալ չեն:
    Ինչ կապ ունի մեր ճանաչումը ինքնորոշման հետևանքով Ադրբեջանի սահմանի փոփոխության հետ? Ճանաչելով Ղարաբաղի ինքնորոշումը ավտոմատ նախկին սահմանները երկրորդ պլան են անցնում, քանի որ հենց ինքնորոշումն է սահմանների փոփոխման իրավական հիմքը: Սահմանների ճանաչումը չի նշանակում, որ պետությունը չի ընդունելու դրա օրինական փոփոխությունները:
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    էս ֆռթոնը էլ չի անցնում ընգեր…
    լավ չի էլի, որ իրականությունը մեր համար ֆռթոնա դառել...
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  17. #418
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Եթե գրածս ուշադիր կարդայիր քո հարցի պատասխանը կգտնեիր;
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  18. #419
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Աֆրիկյան մի շարք երկրներում էլ մարդկանց կախում են, որոշ երկրներում էլ դեռևս թագավորներ կան, ոմանք դեռ ստրկատիրական կարգերում են ու....... այսպես շարունակ
    կուզենայի իմանալ ինչ կցուցանե Ձեր առակը
    որ լավ են արել խբել են՞ ու Սերժն էլ հեեեեեեեեեեեեեեեչ կապ չունի՞
    Վաաայ, Արմին ջան, իհարկե, կապ չունի: Ուրեմն ասեմ, իմացի՝ ոնց ա եղել: էդ մարդիկ որոշել էին էդ օրը կանոններ խախտել, որոշման համաձայն հավաքվել էին տվյալ վայրում ու սկսել էին խախտել, ոստիկաններն էլ եկել ասել էին՝ հազար ներողություն, որ ձեր խախտումն ընդհատում եմ, խնդրում եմ դադարեք խախտելը, սրանք էլ հարձակվել էին էդ ոստիկանների վրա. հա հա, հարձակվել էին, մարդիկ կան, տեսել են, պատմել են: Ու տենց էս ոստիկաններն էլ միջոցներ էին ձեռնարկել, էս խախտողներին ջարդուփշուր էին արել: Ու զարմանալին գիտե՞ս ինչումն ա, որ էդ պահին մեկ էլ հանկարծ սերյոժը հայտնվում ա դեպքի վայրում. չէ չէ, ինքը կապ չունի էդ դեպքերի հետ, ինքն իրա համար խելոք խորհրդանիշ տղայա, եկել էր խորհրդանշեր գնար, ուղղակի տենց զուգադիպություն եղավ, չար լեզուներն էլ սկսեցին խոսել, իբր միմյանց հետ փողկապակցված են խորհրդանշելու ու ջարդուփշրելու պահերը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  19. #420
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ չի էլի, որ իրականությունը մեր համար ֆռթոնա դառել...
    դու կարծում ես որ մենք էս վիճակով կարող ա ինքնորոշման քարտը խաղա՞նք… ստեղ նույնիսկինքնորոշման հարցը հանած ա տեղը "կամարտահայտություն" ա գրած ապեր,… պարային համույթն էլ կարա կամարտահայտման միջոց լինի… ուժերի դասավորությունը որ նայես կհասկանաս որ բոլոր անորոշություններն ի վնաս մեզ են լինելու… քեզ թվում ա Սերժը կարող ա էնքան ճկուն քաղաքական գործիչ ա որ էս անորոշությունները մանիպուլյացիայի կենթարկի մեր օգտի՞ն…

Էջ 28 33-ից ԱռաջինԱռաջին ... 18242526272829303132 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սերժ Սարգսյանի ջերմ պաշտպանն եմ ես
    Հեղինակ՝ Harcaser, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 20.02.2012, 10:17
  2. Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակից մոնտաժված կադրեր
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 09.12.2009, 18:01
  3. Ի՞նչ կանեիք, եթե տասն օրով լինեիք Սերժ Սարգսյանի տեղը
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 19.11.2009, 17:58
  4. Սերժ Սարգսյանի աջակցման հանրահավաք
    Հեղինակ՝ Dragon, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 21.03.2008, 16:47

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •