Առանց սադրանքների գործը գլուխ չի գա։ Այս անգամ ադրբեջանցիք սերժանտների հետ համատեղ ուժերով պիտի սադրեն։ Մի քանի օր առաջ եմ Ղարաբաղից վերադարձել։ Իսկ ղարաբաղցիք պատմում են, որ երբ հավաքներ են լինում, կռված տղերքին զենք չեն բաժանում՝ վախենում են։ Վախենում են կռված տղերքի ձեռքը հենց զենք տան, վերջիններս գյուլլեն էս համբալներին ու զինված հեղաշրջում անեն, որովհետև սրանց ծախվածություններից ու թալանից զզվել են վաղուց։ Ուստի սադրանք արնհրաժեշտ է այսպես ասած «ծայրահեղականներին» արանքից հեռացնելու համար, որպեսզի հողերը «խաղաղ» ձևով հանձնվեն ազերներին, մենք էլ «հայի բախտ» լացելով էլի ընկնենք դռնեդուռ ու մեր իրավունքները հարգել պահանջնեք եվրոպոսներից, իսկ մեր ներսի տականքների մասին չհիշենք էլ։ Մեր ողջ պատմությունը նման ողորմելի դրամաներով է կազմված։ Դրա համար էլ Տեր–Պետրոսյանը ասում էր, որ տականքը շատ է, իսկ իրենց վրա վերցրած տականքները նեղանում են։ Տականքությունը անպատիժ չի մնում, ու առհասարակ որ Աստված ուզում է մարդուն պատժել, առաջին հերթին խելքն է առնում։
Էջանիշներ