ministr jan Սխալ ա քեզ թվում: Որ թվում ա պետքա խաչակնքվել:
ministr jan Սխալ ա քեզ թվում: Որ թվում ա պետքա խաչակնքվել:
Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"
ministr ջան, կարող ո՞ քեզ թվում ա որ ստորգրենք ավելի լավ ենք ապրելու ու սփյուռքն էլ հիմա ընենց ա անում որ դու վատ ապրես… ապեր, սփյուռքը քո վատ ապրելու հետ ոչ մի առնչություն չունի… սփյուռքը վերջինն ա որին կարելի ա տենց բանի համար մեղադրել…
ministr ջան, 10 հոգի քո "սիրած" նախագահը գյուլլես ու մենք վրդոհված էինք որ սփյուռքը ծեն չի հանում, բայց 1.5 միլիոնի համար որ ձեն են հանում, կարծում ես նամարդություն ա՞
իրանց ռեակցիան դժվար ա հասկանալը ընգեր որովհետև սփյուռքը էսօր միատարր չի… բայց զատո ես գիտեմ որ դու հաստատ պրոբլեմ չես ունենա գործարքի գնալու որովհետև էսօր 1.5 միլիոն զոհերից ու Ղարաբաղից հանուն բաց սահմանի հրաժարվելու հետ պրոբլեմ չունես ու հլա բողոքում ես որ սփյուռքը քեզ խանգարում ա… ճիշտ ե՞մ հասկացել…
Ribelle (08.10.2009)
Տատ ջան, "մեկ ուրիշը" արտահայտությունը անիմաստ արտահայտույուն ա… ընտրված նախագահը… ինձ թվում ա դու դեմոկրատական երկրում ես ապրում և "ուրիշ մեկի" ու "ընտրված նախագահի" տարբերությունը պիտի լավ հասկանաս, նամանավանդ որ էս մի "ուրիշ մեկը" 10 հոգու արյունն էլ ձեռների վրա ունի… ու հիմա էլ ազգանվեր գործ ա անում մենք էլ ազգովի նավսում ենք… նավսը անբաշար մարդու պատճառաբանություն ա, նավսից մարդ չի մեռնում, ապուշն էլ նավսից չի սխալվում… Տատ ջան եթե տեղյակ չես ասեմ, երբ նախագահին "ազգովի նավսում" են էդ նշանակում ա իրեն չեն ուզում, ինքը նախագահ չի… սա բարդ լոգիկա չի որ մի քիչ փորձես կհասկանաս…
իսկ էդ քո արտաքին քաղաքականությունը… Ցանկացած Հայաստանի (և ոչ միայն) նախագահ պիտի հոպ անի, պպզի կամ պառկի ճիշտ պահին…ստրուկի, մանկլավիկի պատկերացում ա որը կարծում է թե հարցերը սրա նրա տակը պառկելով ու պպզելով են լուծում, լավագույն դեպքում էլ հոպ են ասում (Տատ, հանկարծ անձնական չընդունես ասածներս, սա քեզ ուղղված չի)
Սկզբմունքայնորեն ես հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը դեմ չեմ, բայց դա Սերժը չպիտի անի, այո ու սրա պատճառը ես արդեն 1.5 միլիոն անգամ գրել եմ ու ես մեղավոր չեմ Տատ ջան որ չես կարդում ու կարծում ես թե հենց ընենց նավսում եմ…
այո նա իրավունք չունի առաջին հերթին իրավական նա ընտրված նախագահ չի և երկրորդ՝ նա այդ հարաբերություններում աննախադեպ զիջումների է գնում… սրա մասին էլ էս թեմայում շատ-շատ է գրվել…
ընգեր ասեմ, սփյուռքը անհավատալիորեն բազմաշերտ է. այնտեղ կան մինչև 15 թիվը գաղթածների սերունդներ, 15-ից հետո, 20-37 գաղթածներ, 60-80 գաղթածներ, 90-ցայսօր և սրանք նույն պայմաններում ու ֆինանսական կարողություններով չեն գաղթել, էլ չեմ ասում որ ամբողջովին տարբեր երկրներ են գաղթել և դեռ միջգաղուջային տեղաշարժեր էլ են եղել… պատկերացնում ես չէ՞ ինչ խայտաբղետ է, դեռ մի բան էլ երևի դու կավելացնես… եթե էս խայտաբղետ տարրն այսօր մի հարցի շուրջ բողոք է ներկայացնում նման միահամուռ ձևով, սա առնվազն մտածելու տեղիք պիտի տա,… բայց առհամարել՝ երբեք… ես չէի առհամարի, դուք ոնց կուզեք…
Tig (08.10.2009)
Տատի ջան, մեզ ըտենց ընտրություն ոչ ոք չի տա… էս գրառումդ էն "հրաշք" թեմայում կսազեր, բայց եթե լրջորեն մոտենանք, այս երկու (սահմանն էլ հետը 3) հարցերը միասին են լուծվում… ուղղակի հետևի օրվա նորությունների ու կտեսնես ինչ թափով է ընթանում գործընթացը… սրանք զուգահեռ զարգացող գործընթացներ են և "առանց նախապայմանի" պնդումները սուտ են… հայ-թուրքական հրաբերություններն առանց նախապայմանի ուղղակի անհնար է պատկերացնել…
բայց ես չէի բացառի նաև մի տարբերակ, որ Սերոժը ու դաշնակները նույն օպեռայի նույն արաներ են կատարում , մենակ թե գրված տարբեր ձայների համար, ասյենք մենկը տենոր, մյուսը բարիտոն //:
գոնե Հայաստամի դաշնակների մասով ուղեղւս մեջ չի տեղավորվում որ դաշնակները. կամ Քոչ, Սերոժը իրար դեմ են ելել: նրանք նույն մարմինն էն: Սերոժն էլ է ռուսական կգբական, դաշնակներն էլ են ռուսական կագեբեական կատարածուներ:
ով ա ասում որ իրար դեմ են, քո ասածի պես խոր ա, մեկը բաս մեկը բարիտոն… իրանք արդեն որերորդ անգամն է ասում են որ Սերժը մեղավոր չի "էդ չար փիսոն ա" ու ասում են "եթե ստորագրի ապա նորից կբողոքենք, հետո էլի ու էլի… բայց հրաժարական երբեք"
իմ էրեխեն նույնիսկ ջոկւոմ ա ես երբ եմ իսկականից ջղայինացած երբ հենց ընենց…
դաշնակները որոշել են ընդամենևը "ուղղորդեն" /իրանց կառկառուն դեմք՝ Վահան ձյաձյաի ասած եմ ասում/ "մասսաների" բողոքները : Ու ոնց որ թե դա հլա իրանց հաջողվում է: Պարազիտները բայց լավ էլ կազմակերպված են: Ասում են, Բեյրությում ջահելները Սերոժի հյուրանոցը վառել են ուզել, էտ էլ վերջի րոպեին կառավարականները խանգարել են
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ