Գրողը տանի: Որովհետև տվյալ պարագայում Հայաստանն է ներկայացնում ինքնորոշվել ցանկացող Ղարաբաղի չճանաչված բայց դե-ֆակտո Հանրապետության շահերը, որովհետև ղարաբաղցիք տհենց ան օզալ:
Դեմագոգիա է սա արդեն: Յանի Հայաստանը խաբար չի, անմեղ կույսի հայացքով Թուրքիայի հետ սիլիբիլի է անում ու ճանաչում Ադրբեջանի սահմանները, Արծվաշենն էլ իրենց դեսերտ: Մեկ էլ հո՛պ՝ Ղարաբաղը ինքնորոշվում է, հլը դրանց տեսեք, Հայաստանն էլ՝ «դե լա՜վ, քանի որ Ղարաբաղը ինքնորոշվեց, Ադրբեջան, ես քո նոր փոխված սահմանն եմ ճանաչում, շնորհավոր»: Իրականում մեր վերջին երկու… ոնց ասեմ… անասուն կառավարությունները իրենց դրել են էշի տեղ ու սատանի մայլեն քյանդրբազություն են արել խուսափելով իրականությունից ու իրական գնահատականներից, թե ազգային բարդույթներից ելնելով, թե խուսափելով պատասխանատվությունից ու մեծ բեռ իրենց վրա վերձնելուց, իսկ հիմա դանակը ոսկորին է հասել, ու Սերժիկը լացում է, որ բանակ չի կարողանում պահել, դրա համար հանձնում է հողերը, որ մենք Ստեփանակերտ-Ստեփանակերտ երգենք, կամ չերգենք: Դեռ հիշու՞մ եք Տեր-Պետրոսյանի հրաժարականի խոսքերը՝ «կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար և ով է իրականում ծախում այն»…Ճանաչելով Ղարաբաղի ինքնորոշումը ավտոմատ նախկին սահմանները երկրորդ պլան են անցնում, քանի որ հենց ինքնորոշումն է սահմանների փոփոխման իրավական հիմքը: Սահմանների ճանաչումը չի նշանակում, որ պետությունը չի ընդունելու դրա օրինական փոփոխությունները:
Էջանիշներ