Այո, կարևորը սերն է
Ոչ, կտրականապես դեմ եմ
Դժվարանում եմ պատասխանել
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ribelle (17.09.2009)
Հորդորը կարող է հակառակ էքեկտ ունենալ: Իմ դեպքում հաստատ էդպես է:
Ամեն բանի ապացույց, գոնե բացատրություն է հարկավոր: Իսկ պրակտիկայից ավելի լավ ապացույց ոչ մեկ դեռ չի հնարել:
Իմ ցանկությունն է, որ բոլոր մարդիկ էլ հնարավորություն ունենան երկրից դուրս գալու, այլ բարքերի ծանոթանալու, նույնիսկ որոշ ժամանակ էլ ապրելու: Դրանից հետո ոմանք կգամվեն իրենց հայրենիքին ու հաստատ իսկապես կարժևորեն իրենց ունեցածը: Ոչ թե սուտ հայրենասիրական թեզեր կկարդան, թե հայրենիքը չեն լքի, իսկ ցանկացած հնարավոր պահի երկրից գնան: Իմ շրջապատում ինձ նախանձով նայողները շատ են եղել, որ տարբեր երկրներում եղել եմ: Իրենք չեն էլ հասկանում, թե ինչի՞ եմ հետ եկել: Բայց իմ մեկնումները ինձ իմ երկրին ավելի են կապել: Ոչ մեկը դա չէր հասկացնի ինձ:
Դուք առաջարկում եք, որ պրոպագանդա լինի, իսկ դա ենթագիտակցորեն մարդկանց կառավարելն է: Ես ինձ այդ իրավունքը չեմ վերապահում:
One_Way_Ticket ջան, հավատա, օդի մեջ չեմ կրակում որ ասում եմ...
իսկ դու, որպես ռուսների հետ բավականին շատ շփված մի մարդ, մինչև հիմա չես ըմբռնել, որ ռուսի հետ վեճ անել անիմաստ ա... նախ վիճելու բան չկա, վիրավորեց, տուր գլուխը ջարդի, էտ լեզուն շատ լավ են հասկանում, հետո էլ ասածդ պիտի տեղ հասնի որ վիճես..... թեմայից չշեղվելու համար ասեմ, որ ըստ իմ սուբյեկտիվ ըմբռնումների, ռուս ընտանիքները, իբրև ՌՈՒՍ, հենց կանայք են պահում... ու համարյա ինձ ծանոթ բոլոր դեպքերում հայ տղամարդ ու ռուս կին զույգերի ընտանիքներում ռուսական բարքերը գերակշռում են.... նորից եմ ասում ,սա զու իմ սուբյեկտիվ կարծիքն է
Ահա, կրկին վերադառնանք մեր թեմային: Եվ ի՞նչ ես կարծում, պատճառը ո՞րն է, որ ռուսական բարքերը գերակշռում են:
տարբեր բաների մասին ենք խոսում... այ տեսնում ես, հենց էտ զարմացողներին էլ պետք ա բացատրվի, որ հետ գալը ոչ միայն նորմալ ա, այլ անհրաժեշտ... իսկ պրոպագանդա իրականացնելը հայրենիքի անգնահատելիությունը ու անփոխարինելիությունը ՀԱՍԿԱՑՆԵԼՈՒ համար , այն էլ մեզ համար, ես բացասական երևույթ չեմ համարում.... վատ չի, երբ մարդը, թեկուզ ենթագիտակցորեն, ըս մեկ անգամ հիշում է, որ ատամներով պետք է կառչի հողից, սեփական հողից...
Հ.Գ. քեզ նախանձողներին էլ մի երկու քաղցր խոսք ասա.... չեմ սիրում նման մարդկանց![]()
Բացատրելն անօգուտ է, գոնե համոզիչ չի , էսդեմքով պլշած նայում են ու ...
Այն մարդկանց, ում նկատի ունես, առանց դրա էլ կյանքը հեռու չի թողնում գնան երկրից:
Կներես, բայց ենթագիտակցորեն հիշելը «ոչխարային» մտածելակերպ է սերմանում:
Մարդ իր սեփական դիրքորոշումը պիտի ունենա: Ու իր կարծիքը պիտի կազմի ոչ թե ուրիշների կարծիքներով, ինչպես և շատերը անում են, այլ իր համոզմունքներից ելնելով:
Քաղցր խոսքերն ասված են:![]()
davidus (17.09.2009)
davidus ջան, ըստ էության քո գրածը ոչինչ չի ասում: Հասկանալի է, որ ռուսական բարքերը քո նշած ընտանիքներում գերակշռում են, որովհետև հայը հարմարվում է, հարցն այն է, թե ինչու՞ է հարմարվում, ինչու՞ իրենը չի թելադրում: Սերտենք, լավ ես ասում, ինչպե՞ս սերտենք: Այ եթե ես էլ արտասահմանցու հետ ամուսնանամ, դժվար թե կարողանամ նրան հայացնել, քանի որ ինչպես նշեցի, ինքս հայկական մշակույթը չեմ սիրում: Բայց ինչու՞ է այդպես ստացվել, չէ՞ որ ինչպես դուք պնդում եք, մենք լիքը հիանալի գործեր ունենք: Պետք է նշեմ, որ քեռիներս ու մորաքույրներս, ում հետ մեծացել եմ (ծնողներս դժբախտաբար երկրաշարժին զոհվել են), ռուսական կրթություն ունեն, և ընտանիքում ինձ հայկական մշակույթին ծանոթացնող չի եղել, միայն դպրոցում: Իսկ դպրոցում թե ինչպես էին ծանոթացնում, արդեն նշեցի, Նարեկացի էին անգիր անել տալիս, առաջին տողից այն կողմ գնալ չէի կարողանում:
Ինչևէ, ի սրտե հաջողություն եմ մաղթում, քեզ, Արիացուն, և մյուսներին ճիշտ սերունդ դաստիարակելու հարցում (առանց կատակի կամ հեգնանքի): Ես արդեն "կորցրած սերունդ" եմ
P.S. բարի գիշեր![]()
Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 17.09.2009, 01:34:
Տատ ջան, ես այդպիսի մի ընտանիքի ճանաչում եմ (ռուս ամուսին, հայ կին), ապրել են Հայաստանում: Մինչև հիմա նրանց թոռներն անգամ ավելի շատ ռուս են, քան հայ:
Իսկ ռուսն ու հայը կապ ունի, այն էլ ոնց: Հայը ռուսերեն գիտի, իսկ ռուսը հայերեն չգիտի: Այսինքն, իրար հետ խոսում են ռուսերեն: Իսկ լեզուն ամենակարևոր հատկանիշներից մեկն է ազգությանը պատկանելիության հարցում:
բայց ինչի ես "կորած" ? ով ասեց?
դպրոցի դերը շատ մեծա, լրիվ համաձայն եմ, ու դա խնդիր է............ ինձ էլ, դպրոցում մաթեմատիկան այնպես դասավանդեցին, որ հիմա թվերի երեսին նույնիսկ չեմ կարողանում նայել....
իսկ տվածդ հարցերին շատ դժվար է պատասխանել, որովհետև խնդիրը շատ ավելի խորն ա, քան առաջին հայացքից կարող էր թվալ..... իսկ պատասխաններ պետք է գտնենք միասին, խելք խելքի տալով..... մի բուռ ենք մնացել..... էտ մի բուռն էլ որ իրար կորցնեն, երգներս երգված ա...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ