Այո, կարևորը սերն է
Ոչ, կտրականապես դեմ եմ
Դժվարանում եմ պատասխանել
Ariadna (18.11.2009)
Էս տարբերակում աղջիկը ընդհանրապես բան չունի մտածելու, լավ ախպերը ու լավ ախպոր լավ ընկերները ընտրություն կկատարեն:
Ամուսնություն օտարազգիի հետ դեմ չեմ, բայց մեկ- մեկ մարդ ծնվում ա չգիտի ինքը տաջիկ ա , ուդմուրտ, թե շատ գիտեմ ինչ: Կրոնը կարևոր ա ընտանիքի մեջ:
Իսկ ընդհանրապես , որ գլոբալ վերևից ես նայում, "սիրուն" ի՞նչ կրոն, ի՞նչ ազգ ,ցեղ, նույնիսկ մոլորակ :ՃՃը, ոչ մի բան արգելք չպիտի հանդիսանա:
Чеширский КотЭ
Մեծ հաճույքով կամուսնանայի ճապոնուհու հետ,ավելի ճիշտ երջանիկ կլինեի
Մի անեկդոտ հիշեցի:
Դրախտն այն է, երբ ունես ռուս կին, գերմանական տուն, չինական ուտելիք և ամերիկական աշխատավարձ:
Իսկ երբ ունես ամերիկացի կին, գերմանական ուտելիք, չինական տուն և ռուսական աշխատավարձ, դա դժոխք է:
Այ հեշտ եք ասում " կարևորը սերն ա " ,բայց դուք հեչ մտածել ե՞ք այն մասին թե արդյոք սերը բավական է ամուր ընտանիք կազմելու համար լինելով այդքան տարբեր միմյանցից: Օրինակ պատկերացրեք մի հատ Հրեա ամուսնանա մուսուլմանի հետ : Կոնկրետ ես իրենց համատեղ կյանքը չեմ պատկերացնում,քանի որ նրանց մշակույթները,հայացքները շատ շատ տարբեր են : Եվ հետո ,բացի իրենց համատեղ կյանքից կան նաև երեխաները,այ երեխան ի՞նչ կրոնի կպատկանա հրեամուսուլմանակա՞ն...
"Les hommes perdent la santé pour accumuler de l'argent,ensuite ils perdent de l'argent pour retrouver la santé.Et a pensant au futur,ils oublient le présent de telle sorte qu'ils finissent par non vivre ni le présent ni le futur.Ils vivent comme si ils n'allaient jamais mourir.Et meurent comme si ils n'avaient jamaix vécu".
Dalai Lama
Մարիամ ջան, ինձ թվում է՝ քո կամ իմ պատկերացնելը տվյալ դեպքում էնքան էլ կարևոր չի, կարևորը՝ ամուսնացողները պատկերացնեն։ Եթե մարդիկ ամուսնանում են, ուրեմն երևի ինչ–որ փոխհամաձայնության գալիս են գոնե էդ պահին։ Իսկ ընդհանրապես ես էլ եմ դժվարությամբ պատկերացնում տարբեր մշակույթների համատեղումը, հատկապես երբ դրանք իրարից բավական հեռու են։ Ու համոզված եմ, որ էդ մշակութային տարբերությունները վաղ թե ուշ, այս կամ այն չափով իրենց զգացնելու են նույնիսկ ամենաերջանիկ ընտանիքներում, բայց դե կյանքում բացի դրանից, ուրիշ բազմաթիվ խնդիրներ ու դժվարություններ կան, որ մարդիկ ստիպված են հաղթահարել, ու թող ամեն զույգ ինքը որոշի, թե ինչքանով է ինքը պատրաստ դրանք հաղթահարել հանուն իր ընտանիքի երջանկության։ Ամեն դեպքում եղել են, կան ու կլինեն տարբեր ազգերի ամուսնություններ, որոնք կարելի է երջանիկ ու հաջողված համարել։ Եթե իսկապես սեր կա, մնացածը մեծ մասամբ հաղթահարելի է։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.11.2009, 05:24:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մոդերատորական։ Չինուհիների քննարկում հանդիսացող գրառումները տեղափոխվել են «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ»։ Խնդրում եմ այստեղ մնալ թեմայի սահմաններում՝ չշեղվելով կոնկրետ ազգությունների առանձնահատկությունները քննարկելու ուղղությամբ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մարիամ ջան՝ Հրիան մուսուլմանի հետ չի ամուսնանա, քանզի մուսուլմանը՝ նշանակում է որ այդ մարդը պատկանում է մուսուլմանական կրոնին:
Բայց եթե այստեղից հանենք կրոն հասկացողությունը, տակը կմնա ընդամենը տարբեր ազգությամբ մարդիկ:
Մեր դիմացի շենքում Արաբը ամուսնացելա Հրիա աղջկա հետ և երկուսն էլ չեն պատկանում ոչ մի կրոնական գաղափարախոսությանը:
Կոպիտ ասած թքած ունեն ցանկացած կրոնի վրա ու այդ կրոնների գծած սահմանների վրա:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
"Les hommes perdent la santé pour accumuler de l'argent,ensuite ils perdent de l'argent pour retrouver la santé.Et a pensant au futur,ils oublient le présent de telle sorte qu'ils finissent par non vivre ni le présent ni le futur.Ils vivent comme si ils n'allaient jamais mourir.Et meurent comme si ils n'avaient jamaix vécu".
Dalai Lama
Մենք հայերս, թվաքանակով շատ քիչ ենք, ու մենք կտրականապես պետք է դեմ լինենք օտարազգու հետ ամուսնությանը, քանզի դա ենթադրում է ազգի ձուլմանը:
Իսկ եթե աշխարհի երեսից վերանա այնպիսի մի ազգ, ինչպիսք հայերն են, ապա միայն կարելի է խղճալ այդ աշխարհին:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Amaru (22.11.2009), Cassiopeia (22.11.2009), Yevuk (20.06.2011), Նարե (22.11.2009)
Նարե (22.11.2009)
Ես չէի ծնվել դեռ![]()
Իսկ եթե լուրջ, ապա այս հարցը վիճելի է այնքանով, որ ստիպված ասիմիլացիայի ենթարկվածները մեղք չունեն, դարաշրջանի մեղքն է դա,իսկ կամքով ասիմիլացիայի ենթարկվելուն դեմ եմ ու դեմ
Համամիտ չեմՉհիմնավորած կարծիքներ մի արտահայտեք...
Ժամանակները փոխվել դեռ չի նշանակում հետևել մոդային ու ամուսնանալ օտարազգի ներկայացուցչի հետ...Ազգապահպանության հարցի հետ խաղ անել չի կարելի...
Բժշկական տեսանկյունին նույնպես դեմ եմ այն իմաստով, որ խրախուսում են...այսպես թե այնպես անխուսափելի է այս երևույթը,միշտ էլ գտնվում են մարդիկ,որոնք ամուսնանում են օտարերկրացու հետ,այնպես որ արյունը թարմացել է, թարմանում է ու կթարմանա...Բայց հրապարակավ խրախուսելուն կտրականապես դեմ եմ...Մի բուռ ազգ ենք մնացել, արթնացեք
Իսկ հայեցի դաստիարակությունը միշտ էլ խրախուսելի է, եթե արդեն փաստի առաջ ես կանգնած…
Համ էլ համոզված եմ, որ ով ամուսնանում է օտարերկրացու հետ, չի մտածում իր ազգի արյունը փոխելու մասին, այնպես որ
Լիովին համաձայն եմ, վերջապես սրտիցս խոսեցին![]()
Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ