User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կամուսնանայի՞ք օտարազգի մարդու հետ

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, կարևորը սերն է

    82 49.10%
  • Ոչ, կտրականապես դեմ եմ

    36 21.56%
  • Դժվարանում եմ պատասխանել

    49 29.34%
Էջ 13 28-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 417 հատից

Թեմա: Ամուսնություն օտարազգիի հետ...

  1. #181
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնություն օտարազգիի հետ...

    ախր մի բան չեմ հասկանում.... բնության մեջ գոյություն ունի ՏԵՍԱԿ հասկացությունը.... դա մենք չենք հորինել.... ու մարդը, որպես բնության մասնիկ, ևս ունի իր տեսակները.... ոչ ոք չի ասում մեկը մյուսի նկատմամբ դոմինանտ պետք ա լինի.... բայց ինչի ենք ուզում ջնջենք այդ բնական սահմանը.... իմաստը??? իսկ ով ա ասում որ աշխարհը կհասնի կատարյալ խաղաղության միայն տեսակի սահմանը ջնջելու դեպքում ու այդ պայմաններում աշխարհը ավելի լավը պիտի դառնա....

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (16.09.2009)

  3. #182
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնություն օտարազգիի հետ...

    Մեջբերում AMzone-ի խոսքերից Նայել գրառումը
    ես կամուսնանամ, եթե ավրոպացի լինի, ավելի լավ,
    ավրոպացի՞ քեզ որտեղից ճարենք:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (16.09.2009)

  5. #183
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնություն օտարազգիի հետ...

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, եթե դու անտեղյակ ես հայ մշակույթից ու դա չես հասկանում, դա քո դժբախտությունն է, այլ ոչ թե ազգի: Դատարկ խորհուրդներ մի տուր. "պետք է հասցնել այնպիսի մակարդակի ...": Հայկական մշակույթի ցանկացած բնագավառում եթե խորանաս կգտնես համաշխարհային մեծության գործեր: Ու եթե դու դա չես տեսնում, դա քո անտեղյակությունից է, ոչ թե մշակույթի աղքատությունից:
    Ես արդեն օրինակ բերեցի գրականության ոլորտից: Ինչ ասես անցնում էինք դպրոցում, Րաֆֆի, Գուրգեն Մահարի, Խաչիկ Տաշտենց, ինչ ասես: Մեր ուսուցիչն էլ վատ ուսուցիչ չէր (իմ կարծիքով), փորձում էր հետաքրքրություն առաջացնել մեր գրականության նկատմամբ: Բայց չէր ստացվում: Հայկական գրականությունից միայն Վախթանգ Անանյան եմ կարդացել, իրոք հավանել եմ: Դեմիրճյանի "Վարդանանքն" էին գովում, մի քանի էջ կարդացի, շպրտեցի, չէր կարդացվում: Ես ի՞նչ անեմ: Եվ ինձ նման էին մտածում շատ-շատերը, եթե միայն ես այդպես կարծեի, կհամաձայնվեի, որ ինձնից է:

  6. #184
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնություն օտարազգիի հետ...

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես արդեն օրինակ բերեցի գրականության ոլորտից: Ինչ ասես անցնում էինք դպրոցում, Րաֆֆի, Գուրգեն Մահարի, Խաչիկ Տաշտենց, ինչ ասես: Մեր ուսուցիչն էլ վատ ուսուցիչ չէր (իմ կարծիքով), փորձում էր հետաքրքրություն առաջացնել մեր գրականության նկատմամբ: Բայց չէր ստացվում: Հայկական գրականությունից միայն Վախթանգ Անանյան եմ կարդացել, իրոք հավանել եմ: Դեմիրճյանի "Վարդանանքն" էին գովում, մի քանի էջ կարդացի, շպրտեցի, չէր կարդացվում: Ես ի՞նչ անեմ: Եվ ինձ նման էին մտածում շատ-շատերը, եթե միայն ես այդպես կարծեի, կհամաձայնվեի, որ ինձնից է:
    One_Way_Ticket -----Այն ազգերը, որոնց գրական գործիչների ստեղծագործությունների վրա դու մեծացել ես, հավանաբար մշակությային այլ ոլորտներում չունեն այն ինչ ունենք մենք: Հենց նույն ռուսները, Դոստոեվսկի ունեն, բայց ազգային երաժշտության ոլորտում, գինովցած ռուսի ականջին հաճելի չաստուշկեքի մակարդակից բարձր ոչինչ չունեն:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  7. #185
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնություն օտարազգիի հետ...

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեմիրճյանի "Վարդանանքն" էին գովում, մի քանի էջ կարդացի, շպրտեցի, չէր կարդացվում: Ես ի՞նչ անեմ: Եվ ինձ նման էին մտածում շատ-շատերը, եթե միայն ես այդպես կարծեի, կհամաձայնվեի, որ ինձնից է:
    գիրքը պետք չի շպրտել.... իսկ դու փորձել ես Խորենացի կարդաս??? կամ Նարեկացի ?? էլ չեմ ասում մեր էպոսը` Սասնա ծռեր..... մի քանի անգամ եմ կարդացել Սասնա ծռերը, ու էլի եմ կարդալու, որովհետև ամեն անգամ կարդալուց ավելի խորն ես բացահայտում մեր ազգային իմաստությունը...
    ու մի զարմացի, որ դպրոցում չես կարողացել Վարդանանք կամ Տիգրան Մեծ կարդալ..... հիմա, մեծ տարիքում կարդա.... փոքր ժամանակ ես էլ էի Թոմ Սոյեր ու Հեք Ֆինն կարդում .... դա չափանիշ չի...
    Վերջին խմբագրող՝ davidus: 16.09.2009, 23:50:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (16.09.2009)

  9. #186
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնություն օտարազգիի հետ...

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում՝ օտարազգիների հետ ամուսնությունը ավելի ձեռնտու է հայապահպանության ու ցեղակրոնության տեսանկյունից: Երեխաների հայեցի դաստիարակության հարցն է պարզապես կարևոր, ու վերջ: Հիմա գործի գցեմ իմ համեստ մաթեմատիկան : Ենթադրենք՝ ամեն ընտանիք ունենում է երկու երեխա: Երկու միլիոն հայերը իրար հետ ամուսնանալով կարող են կազմել մեկ միլիոն ընտանիք: Ամեն ընտանիքը ունենում է երկու երեխա՝ 2 x 1 000 000 = 2 000 000 երեխա: Իսկ նույն երկու միլիոն հայերը արտասահմանցիների հետ ամուսնանալով կարող են կազմել երկու միլիոն ընտանիք, ամեն ընտանիքում էլ՝ երկու երեխա. 2 x 2 000 000 = 4 000 000 երեխա: Արդյունքում՝ մեկ սերնդի ընթացքում աշխարհում գրանցվում է հայերի դեմոգրաֆիկ պայթյուն: Պլյուս՝ հայերս շատ շուտով մեր նախահայր Հայկի նման դառնում ենք «կապուտաչյա ու խարտիշահեր», հետո էլ՝ երևի լայնալանջ ու հաստաբազուկ: Տերդ չմեռնի, գիտություն:
    Հա բա ոնց, կամ էլ միանգամից հայ ազգը, որպես այդիպին վերանում է: Տեսնես ես 90 տարի էդ երկրաչափական պրոգրեսիայով ինչի չեն արևմտահայաստանից գաղթացները/սփյուռքը/ բազմանում, այլ սերնդե սերունդ դառնում են այլազգի, այլախոս, այլադավան ու մենակ բարև են իմանում, մեկ էլ տատիցպատմած մի պատմություն թե հայի արմատ ունեն, բայց էդ ինչ է չգիտեն:
    Լավ ասենք թեկուզ և քո ասածը հնարավոր եղավ իրականություն դարձնել. ում է պետք, կամ ոնց կարող է լինել մոնղոլոիդ հայ, ներգրոիդ հայ, մուսուրման հայ, անգլախոս, պարսկախոս, իր նախնիներից անտեղյալ հայ: Հայ լինելը ենթադրում է հայերից ծնված ու հայեցի դաստիարակված լինել, հայի բարքերով ապրել,հայրենասեր-ազգասեր լինել: Իսկ քո ասածը ուճացում, էքպանսիա է: Այդ մեթոդներով չեն ազգը շատացնում: Քանակից բացի որակ է պետք:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (16.09.2009), Չամիչ (16.09.2009)

  11. #187
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնություն օտարազգիի հետ...

    Մեջբերում Dragon-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ասենք թեկուզ և քո ասածը հնարավոր եղավ իրականություն դարձնել. ում է պետք, կամ ոնց կարող է լինել մոնղոլոիդ հայ, ներգրոիդ հայ, մուսուրման հայ, անգլախոս, պարսկախոս, իր նախնիներից անտեղյալ հայ:
    Ճիշտ այդպես:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  12. #188
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնություն օտարազգիի հետ...

    davidus ջան, հենց դա է: Չամիչն ասում էր, որ պետք է փոքրուց երեխային հայրենասիրական ոգով դաստիարակել: Դրա համար պիտի այնպիսի գրականություն ունենանք, որ փոքրը կարդա և հավանի: Վախթանգ Անանյանի օրինակը բերեցի, բայց միայն Անանյանը քիչ է:

    Իսկ ինչ վերաբերվում է Նարեկացուն... Դպրոցում անգիր սովորել էին տվել... "Գոհար վարդն վառ առեալ"-ից այն կողմ ոչինչ չէի կարողանում մտապահել

  13. #189
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնություն օտարազգիի հետ...

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես արդեն օրինակ բերեցի գրականության ոլորտից: Ինչ ասես անցնում էինք դպրոցում, Րաֆֆի, Գուրգեն Մահարի, Խաչիկ Տաշտենց, ինչ ասես: Մեր ուսուցիչն էլ վատ ուսուցիչ չէր (իմ կարծիքով), փորձում էր հետաքրքրություն առաջացնել մեր գրականության նկատմամբ: Բայց չէր ստացվում: Հայկական գրականությունից միայն Վախթանգ Անանյան եմ կարդացել, իրոք հավանել եմ: Դեմիրճյանի "Վարդանանքն" էին գովում, մի քանի էջ կարդացի, շպրտեցի, չէր կարդացվում: Ես ի՞նչ անեմ: Եվ ինձ նման էին մտածում շատ-շատերը, եթե միայն ես այդպես կարծեի, կհամաձայնվեի, որ ինձնից է:
    Տաշտենց? :օ Իսկ դա ով է?
    Իսկ Վախթանգ Անանյանից էլ երևի "Հայաստանի կենդանական աշխարհ"-ն ես կարդացել:
    Ապեր գոնե գրականության օրինակը չբերեիր: Հայ գրականությունը օբյեկտիվորեն կարելի ա դասել համաշխարհային գրականության առաջնային դիրքերում: Իհարկե, դրանից առաջ աշխարհին ներկայացնել ա պետք էդ գոհարները: Սամուիլ Մարշակը Կարպիս Սուրենյանի հետ մի օրվա զրույցից հետո բացականչել է, որ հայ պոեզիան և գրականությունը մի Տեռռա Ինկոգնիտա են աշխարհի համար ու նա վերջապես բացահայտել է դա:
    Հասկանում եմ Վարդանանքը պատմական գիրք է ու ամեն մարդու կարդալու բան չէ: Էդտեղ ճաշակի հարց էլ կա: Բայց հայ գրականությունը բացի պատմական գրքերից այլ գործեր էլ ունի: Պարզ է, որ բոլորն էլ երբ մանուկ հասակում սկսում են գիրք կարդալ սկսում են արկածային գրականությունից, որովհետև դա հեշտ է ընթերցվում: Ու հետևաբար Ժյուլ Վեռն ավելի հեշտ են կարդում, քան Րաֆֆի: Բայց դա հեչ չի նշանակում, որ Րաֆֆին ավելի ցածրորակ է: Ընդհակառակը որակյալ բաները դժվար են տրվում: Ոնց որ ծրագրավորման մեջ C++ ավելի դժվար ա սովորել ու օգտագործել, քան Java, բայց մենք հո գիտենք, որ C++-ով վերջնական արդյունքում ավելի որակյալ բան կստանաս, քան Java-ով:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (17.09.2009)

  15. #190
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնություն օտարազգիի հետ...

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    One_Way_Ticket -----Այն ազգերը, որոնց գրական գործիչների ստեղծագործությունների վրա դու մեծացել ես, հավանաբար մշակությային այլ ոլորտներում չունեն այն ինչ ունենք մենք: Հենց նույն ռուսները, Դոստոեվսկի ունեն, բայց ազգային երաժշտության ոլորտում, գինովցած ռուսի ականջին հաճելի չաստուշկեքի մակարդակից բարձր ոչինչ չունեն:
    Իմ կարծիքով հենց գրականության ու պոեզիայի ոլորտում էլ հայերի մակարդակի շատ քիչ ազգեր կան:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (17.09.2009)

  17. #191
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնություն օտարազգիի հետ...

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանա ջան, խնդիրը շատ ավելի նուրբ է, քան կարող է առաջին հայացքից թվալ: Օրինակ ես, հիշում եմ, որ դպրոցական հասակում երազում էի ամերիկացու հետ ամուսնանալ, որովհետեվ ԱՄՆ-ն ինձ մոտ ասոցացվում էր անհոգ եվ ապահով կյանքի հետ, համարյա թե դրախտի հետ: Հիշում եմ որ իմ հասակակից բոլոր աղջիկներն էլ նույն կերպ էին մտածում: Արդեն իսկ կար որոշակի բնազդային նախատրամադրվածություն, որ պետք է արտասահմանցի ընտրել: Սա է խնդիրը, մենք մեզ չենք սիրում: Ուլուանա ջան, կյանքը բարդ բան է, ոչ ոք չի կարող միանշանակ կանխագուշակել թե ում կսիրահարվի, կամ ինչպես իր ճակատագիրը կդասավորվի: Բայց այստեղ, ինչպես արդեն նշեցի կա որոշակի նախատրամադրվածություն, որն էլ հենց պայմանավորում է մեր ազգի հետագա հեշտ եվ անխոչնդոտ ձուլումը:
    Էդ նախատրամադրվածության առումով համաձայն եմ։ Չեմ ժխտում, որ դրա դերն իրոք շատ մեծ է, բայց դա օտարազգիների հետ ամուսնանալու միակ պատճառը չի հաստատ։ Մարդիկ կան, որ պարզապես երկարատև շփումից հետո իսկապես սիրահարվում են իրար, գտնում են, որ կարող են լավ ընտանիք կազմել ու ամուսնանում են, ու էդ քո ասած նախատրամադրվածությունը կարող է ընդհանրապես կապ չունենալ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. #192
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնություն օտարազգիի հետ...

    Արիացի ջան, ես արդեն նախորդ գրառման մեջ ասացի: Մինչև Րաֆֆի կարդալու մակարդակի հասնելը, հայ երիտասարդն արդեն սովորում է, որ արտասահմանյան գրականությունն ավելի լավն է, քան հայկականը:

  19. #193
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնություն օտարազգիի հետ...

    Մեջբերում Dragon-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչի ես ծարահեղացնում: Ով ասեց առանց սիրելու ամուսնանա: Թող հայի սիրի, էդ ինչ կա օտարազգի մեջ, որ մենք չունենք: Ոչինչ: Եթե լավ փնտրի հաստատ համարժեք մարդ կգիտնի: Իսկ քո ասածը սիրահարվելը հազարից մեկի մոտ ա լինում, որ հենց մարդուն է սիրահարվում, ոչ թե հեշտ կյանքին, փողերին: Շատերը երկու տարի ոտքները Հայաստանից հենց կտրում են ,երբ առիթ է լինում Հայաստանի մասին խոսելու կամ Հայաստանում են լինում իրենց արդեն իտալացի, ամերիկացի ու եսիմինչացի են ձևացնում, նման տեսակ քաղքենավարի մտածելակերպով մարդիկ կարծում են, թե այլազգիները մի քանի գլուխ բարձր են հայերից ու հիմա էլ իրենք են իրենց զարգացած համարում իսկ ազգասեր մարդկանց` հետամնաց:
    Չեմ ծայրահեղացնում։ Իսկ ո՞վ ասեց, թե սիրելը պատվերով է, ու երբ ում ուզես՝ կսիրես, իսկ հենց ցանկանաս չսիրել, միանգամից կսեղմես համապատասխան կոճակն ու վերջ, հա՞։ Հարցը լավն ու վատը չի։ Ոչ ոք չի ասում՝ օտարազգիները լավն են, մենք՝ վատը։ Մարդն էլ ապրանք չի, որ փնտրես ու քո սիրած օտարազգիին «համարժեք» հայի գտնես։ Իսկ էդ ասածդ օտարամոլները, որ ամուսնանալուն պես ուրանում են իրենց ազգությունն ու հայրենիքը, հայի հետ ամուսնանալով էլ էին նույն անելու, դա արդեն տվյալ մարդու դաստիարակությունից ու համապատասխանաբար ձևավորված մտածելակերպից է գալիս, ոչ թե նրանից, թե ինչ ազգի մարդու հետ է ամուսնացել։ Շատ մարդիկ, օտարազգիի հետ ամուսնանալով, շատ ավելի հայ ու շատ ավելի հայրենասեր են մնում, քան հայի հետ ամուսնացած բազմաթիվ հայեր։
    Հ.Գ. էսքան հայ օրորդներ ու կանայք են պարսիկների հետ ամուսնանում ու դրդապատճառը մեկն է և հաստատ ոչ սերը: Հետո էլ սերը երկնքից աղյուսի նման չի ընկնում մարդու գլխին, այլ մարդն է իրեն տրամադրում սիրել: Սիրելուց առաջ էլ, երբ դեռ համակրում ես, մի քիչ խորը մտածել է պետք ու ոչ միայն քո նեղանձնական, եսասիրական մորթապաշտությունից ելնելով քայլեր անել, այլև գոնե մի փոքր էլ երկրիդ, ազգիդ մասին մտածես: Մեր պապերի հայերանասեր մտածելակերպի շնորհիվ է, որ այսօր հայ ենք, ոչ թե պարսիկ, թուրք, իտալացի և այլն: Ճիշտ է անկախ մեր կամքից, բռնի մեզ խառնակել են, բայց էլի մաքրել ենք մեզ ու հիմա էլ պիտի մաքրենք ու ասենք Ոչ ուճացմանը:
    Սա արդեն ուրիշ խնդիր է։ Համաձայն եմ, որ շատերն իսկապես ամուսնանում են բնավ ոչ սիրուց դրդված, ու ես դա չեմ արդարացնում, ինչպես որ չեմ արդարացնում ցանկացած շահադիտական մղումներով կայացած ամուսնություն, թեկուզ երկու հայերի միջև։ Ուղղակի տվյալ դեպքում եթե էսպես թե էնպես սիրով չեն ամուսնանում, ապա, հա, ավելի լավ կլիներ՝ գոնե հայի հետ ամուսնանային, չձուլվեին անիմաստ տեղը, բայց ամեն դեպքում դա իրենց անձնական գործն է։ Իմ ասածները վերաբերում էին միայն սիրո վրա հիմնված խառն ամուսնություններին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. #194
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնություն օտարազգիի հետ...

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ այդպես:
    Բնավ ոչ: Մենք՝ հայերս, պիտի տրոյական վիրուսի նման տարածվենք աշխարհով մեկ: Ու դրա համար հարկավոր է մեր զինանոցում ունենալ որպես նեգրոիդ, մոնղոլոիդ, ուզբեկ, չեչեն, էսկիմոս, մեքսիկ ու արաբ ծպտված հայեր, էն անգլիացի-ամերիկացիների մասին էլ չեմ խոսում: Ուղղակի անչափ կարևոր է, որ մեր այդ կենսաբանական զենքերը ճկութի երկար եղունգ ու ոսկի ատամ ունենան: Մնացածն արդեն տեխնիկայի հարց է. դիվերսիոն խայտաբղետ ջոկատը թափանցում է համապատասխան երկիր, ամուսնանում, բալկոններն առաջ տալիս, փողոցային երթևեկությունը հարամում, փողոցները ք@քմեջ անում, ամենուր բուրդ չփխում ու թութ թափ տալիս, ու տվյալ քաղաքակրթացված երկիրն արդեն կարող ենք կցել ՀՀ-ի տարածքին: Այսպիսով՝ հայերով շատ արագ գրավում ենք ողջ երկրագունդը:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 17.09.2009, 00:03:
    DIXI
    carpe noctem

  21. #195
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնություն օտարազգիի հետ...

    Տաշտենց? :օ Իսկ դա ով է?
    Վաաայ, կներես Խաչիկ Դաշտենց է: Ես մի անգամ սխալվեցի, գրականության դասին, Տաշտենց ասացի (իրոք, միտումնավոր չէր), երկուս ստացա Դրանից հետո Տաշտենցը մեջս տպավորվել է

Էջ 13 28-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամուսնություն սևամորթի հետ
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 67
    Վերջինը: 06.01.2017, 10:19
  2. Վաղ ամուսնություն
    Հեղինակ՝ mukik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 125
    Վերջինը: 29.10.2013, 23:26
  3. Ամուսնություն
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 25.06.2011, 12:12
  4. Ամուսնություն
    Հեղինակ՝ Cindy, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 30.07.2008, 15:22
  5. Արժե՞ ամուսնանալ օտարազգիի հետ:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.07.2008, 22:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •