davidus ջան, ըստ էության քո գրածը ոչինչ չի ասում: Հասկանալի է, որ ռուսական բարքերը քո նշած ընտանիքներում գերակշռում են, որովհետև հայը հարմարվում է, հարցն այն է, թե ինչու՞ է հարմարվում, ինչու՞ իրենը չի թելադրում: Սերտենք, լավ ես ասում, ինչպե՞ս սերտենք: Այ եթե ես էլ արտասահմանցու հետ ամուսնանամ, դժվար թե կարողանամ նրան հայացնել, քանի որ ինչպես նշեցի, ինքս հայկական մշակույթը չեմ սիրում: Բայց ինչու՞ է այդպես ստացվել, չէ՞ որ ինչպես դուք պնդում եք, մենք լիքը հիանալի գործեր ունենք: Պետք է նշեմ, որ քեռիներս ու մորաքույրներս, ում հետ մեծացել եմ (ծնողներս դժբախտաբար երկրաշարժին զոհվել են), ռուսական կրթություն ունեն, և ընտանիքում ինձ հայկական մշակույթին ծանոթացնող չի եղել, միայն դպրոցում: Իսկ դպրոցում թե ինչպես էին ծանոթացնում, արդեն նշեցի, Նարեկացի էին անգիր անել տալիս, առաջին տողից այն կողմ գնալ չէի կարողանում:
Ինչևէ, ի սրտե հաջողություն եմ մաղթում, քեզ, Արիացուն, և մյուսներին ճիշտ սերունդ դաստիարակելու հարցում (առանց կատակի կամ հեգնանքի): Ես արդեն "կորցրած սերունդ" եմ
P.S. բարի գիշեր![]()
Էջանիշներ