User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գլոբալիզացիա

Քվեարկողներ
69. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լավ

    33 47.83%
  • Վատ

    36 52.17%
Էջ 8 16-ից ԱռաջինԱռաջին ... 456789101112 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 234 հատից

Թեմա: Գլոբալիզացիա

  1. #106
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    ԱՆՏՈՆԻՈ ԳՐԱՄՇԻԻ «ՀԵԳԵՄՈՆԻԱՅԻ (ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ) ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»
    Վահրամ Միրաքյան
    Անտոնիո Գրամշիի «Գերիշխանության տեսությունը» շատ դեպքերում հանդիսացել է տեղեկատվա-հոգեբանական ազդեցության մշակման հիմք: Շուրջ կես դար է, ինչ աշխարհում ոչ մի հեղափոխություն տեղի չի ունենում առանց Անտոնիո Գրամշիի «Գերիշխանության տեսության» կիրառման: Գրամշին ստեղծել է այն 1920-ականների վերջին, նացիստական բանտում գտնվելու տարիներին: «Գերիշխանության տեսությունը» կիրառվում է ինչպես առանձին պետությունների դեմ պայքարում, այնպես էլ գլոբալ մակարդակում:
    Անտոնիո Գրամշին Իտալիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրն ու գաղափարախոսն էր: Նրա աշխատություններն ու գաղափարները տարածվել են ողջ աշխարհում և մինչ այժմ էլ լուրջ քննարկումների առարկա են: Ա.Գրամշին ծնվել է 1891թ., Սարդինիա կղզու Ալես գյուղում: Սովորել է դպրոցում, գիմնազիայում, լիցեյում, հետո՝ Թուրինի համալսարանում (1911-1915թթ.): Այստեղ նա մտնում է Իտալիայի սոցիալիստական կուսակցության շարքերը և սկսում զբաղվել լրագրությամբ: Հետագայում ընկերների հետ հիմնադրում է «Նոր կարգեր» շաբաթաթերթը, որտեղ արտահայտում էր իր գաղափարները: 1926թ. ֆաշիստները նրան ձերբակալում և բանտ են նստեցնում, որտեղից էլ ազատվում է 1934թ.՝ համաներումով, արդեն հիվանդ և մահանում է 1937թ.:
    1929թ. նրան թույլատրում են գրել: Հետագայում նրա աշխատությունները տպագրվել են «Բանտային տետրեր» խորագրով: Առաջին անգամ լույս են տեսել Իտալիայում, 1948թ., հետագայում շատ անգամ վերահրատարակվել և թարգմանվել են տարբեր լեզուներով: Գրամշիի «Բանտային տետրեր»-ը մեծ ներդրում են փիլիսոփայության, քաղաքագիտության և մշակութաբանության զարգացման գործում: Գրամշիի տեսությունների վրա շատ արևմտյան վերլուծաբաններ են հիմնվում:
    Կարծիք կա, որ 1973թ. Ն.Ռոքֆելլերի նախաձեռնությամբ ստեղծված «Եռակողմ հանձնաժողով»-ը, որի ղեկավարը դարձավ Զ.Բժեզինսկին, ռազմավարության հիմք ընդունեց Գրամշիի մեթոդաբանությունը1: Սա աշխարհի ամենագաղտնի միջազգային կազմակերպություններից է և նրա մասին տեղեկությունները շատ հակասական են: Այն ունի մոտ 300 անդամ՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Ճապոնիայից: Նրա նպատակն էր ձևավորել նոր աշխարհակարգ, որը թույլ կտա անդրազգային կազմակերպություններին թափանցել աշխարհի բոլոր ծայրերը, հատկապես ֆինանսական և էներգետիկ համակարգեր:
    Գրամշիի «Հեգեմոնիայի տեսությունը» մեծ ազդեցություն է ունեցել Արևմուտքում: Իր տեսությունը նա հիմնականում ձևակերպել է «Մի քանի խնդիրներ հարավային հարցից» հոդվածում2: Այստեղ նա գրում է, որ մեկ դասակարգ ներկայացնող պետական իշխանությունը չի կարող գոյատևել միայն բռնությամբ, նրա երկրորդ հենակետը պետք է լինի մյուս դասակարգերի համաձայնությունը և այդ համաձայնությանը պետք է հասնել նախօրոք` հենվելով մշակույթի վրա:
    Ըստ Գրամշիի՝ հեգեմոնիայի հենակետը պետք է լինի հասարակության «մշակութային միջուկը», որը կրում է բարու և չարի, աշխարհի և մարդու, գեղեցիկի և տգեղի մասին պատկերացումները, սիմվոլները, արժեքներն ու ավանդույթները: Քանի դեռ այս գաղափարները կայուն են, հասարակությունում կա «կայուն կոլեկտիվ կամք»՝ ուղղված տիրող կարգերի պահպանմանը, քանի որ մշակույթը միավորման հզոր գործոն է:
    Գրամշին նշում է, որ պատմական գործողությունները կարող են իրականացվել միայն «կոլեկտիվ-մարդով», որը ենթադրում է հասարակության «մշակութային-սոցիալական» միավորում, որի ժամանակ տարբեր առանձին ցանկություններ և նպատակներ միավորվում են աշխարհի ընկալման մեկ ձևում3: Կոլեկտիվ կամքը կդառնա գերիշխող, եթե այն դառնա «ժողովրդական կրոն»: Այսինքն՝ երբ այն կներծծվի տվյալ ազգի ազգային ինքնագիտակցությունում:
    Հեղափոխության գլխավոր պայմանն այդ «մշակութային միջուկի» կոլեկտիվ կամքի խախտումն է: Գրամշին նշում է, որ այս ամենին պետք է հասնել տարիների ընթացքում՝ «մոլեկուլյար» մակարդակում մարդկանց գիտակցության վրա ազդելով: Ազդել պետք է մարդկանց առօրյա, «փոքր» մտքերի վրա, և ազդեցության ամենաարդյունավետ ձևը նույն գաղափարներն անընդհատ կրկնելն է, որպեսզի մարդիկ այն ընդունեն ոչ թե գիտակցությամբ, այլ ուղղակի հավատան դրանց: Ըստ Գրամշիի՝ հեգեմոնիայի քայքայումը մոլեկուլյար գործընթաց է:
    «Նման ագրեսիան ինչ-որ ճշմարտության հայտնագործում չէ, որը հեղափոխություն կկատարի մարդկանց գիտակցություններում. հսկայական քանակի գրքեր, բրոշյուրներ, ամսագրային և լրագրային հոդվածներ, խոսակցություններ ու վեճեր են, որոնք անվերջ կրկնվում են և իրենց հսկայական միակցումով ձևավորում են երկարաժամկետ աշխատանք: Դրանից էլ ծնվում է համապատասխան մակարդակի կոլեկտիվ կամքը, այն մակարդակի, որն անհրաժեշտ է գործողությունների արդեն արագ, ուղղորդված օպերացիաների միջոցով նպատակին հասնելու համար4»:
    Գրամշին նշում է, որ հեգեմոնիայի չի կարելի հասնել առանց դաստիարակչական գործունեության: Հեգեմոն դասակարգը ինքնադաստիարակվում է և իր հետ դաստիարակում է իր գործընկերներին: Այս ընթացքում բարոյական արժեքների հետ մեկտեղ փոխվում է նաև մարդկանց աշխարհայացքը: Միևնույն ժամանակ Գրամշին նշում է, որ հեգեմոնիան և դաստիարակությունը չեն ձևավորվում ինքնաբերաբար. դրա համար անհրաժեշտ են դաստիարակողներ և կազմակերպիչներ: Այդ պարտականություններն իր վրա է վերցնում մտավորականությունը, իսկ համապատասխան պատմական պահին նաև՝ քաղաքական գործիչները:
    Գրամշին շեշտում է, որ իշխանությունը ֆիզիկապես վերցնելը բավական չէ, հասարակությանը համոզելը, նրա համաձայնությունը ստանալն ավելի կարևոր է: Պետության կայունությունը կախված է ուժից և ժողովրդի համաձայնությունից: Գրամշին նաև շեշտում է, որ հեգեմոնիան չի կարող տնտեսական չլինել: Ըստ նրա՝ տնտեսությունը հասարակության կմախքն է, իսկ գաղափարախոսությունը` մաշկը:
    Իտալացի փիլիսոփան մի ամբողջ տեսություն է մշակել հասարակության մեջ մտավորականության դերի վերաբերյալ5: Մտավորականության գլխավոր հասարակական նշանակությունը ոչ թե մասնագիտականն է (ինժեներ, գիտնական, հոգևորական և այլն), այլ գաղափարախոսություն ստեղծելն ու տարածելը, այս կամ այն դասակարգին հեգեմոնիա տալը կամ դասակարգը քայքայելը: Այս ամենի հետ մեկտեղ, մտավորականությունը գնում է այն ուղղությամբ, որտեղ կա փող, դառնում է այն դասակարգի գաղափարախոսը, որն իշխանություն ունի տնտեսության ոլորտում:
    Գրամշին նշում է, որ հեգեմոնիայի չի կարելի հասնել առանց տնտեսական իշխանության, սակայն տնտեսական իշխանությունը տվյալ դասակարգին ինքնաբերաբար հեգեմոնիա չի երաշխավորում: Առանց համապատասխան ակտիվության՝ հոգևոր, մշակութային ոլորտում այն կարող է չիրականանալ, կամ էլ իրականանալ կիսով չափ: Իսկ հոգևոր, մշակութային ոլորտում ակտիվության ստեղծման գործիքն է մասս-մեդիան: Հեգեմոնիան չի առաջանում ինքնուրույն և չի կարող գոյություն ունենալ առանց պայքարի:
    Հեգեմոնիայի պահպանության համար բացի մասս-մեդիայից պայքարում են դպրոցները, համալսարանները, ինստիտուտները և այդ ամենից հետո ինտելեկտուալ դիմադրության հնարավորություն գրեթե չի մնում6:
    Գրամշին հեգեմոնիայի հիմնական խնդիրն է համարում անտեսանելի, «շարժական հավասարակշռությամբ» իշխելը՝ ժամանակավորապես իշխող տարբեր դասակարգերի միջոցով, օգտագործելով «առանց բռնության ստիպելու» տեխնոլոգիան, հիմնվելով ժողովրդական կամ զանգվածային մշակույթի վրա. այնպես, որ մարդկանց ուղեղների «լվացումը» տեղի ունենա իրենց կամքին հակառակ և միևնույն ժամանակ իրենց համաձայնությամբ: Հեգեմոնիային հասնելու մեթոդներից, ըստ Գրամշիի` ինտելեկտուալ, կրթական բարեփոխումներ իրականացնելն է7:
    Իսկ երբ իշխող, հեգեմոն դասակարգի ճգնաժամը հասունացել է, արդեն պետք է գործել կտրուկ, պատերազմական, շոկային մեթոդներով:
    Գրամշիի հեգեմոնիայի տեսությունը զարգացրել են շատ հեղինակներ: Դրա հիման վրա նույնիսկ դասագրքեր են գրվել, օրինակ` Ջոն Շարփի «Դիկտատուրայից դեպի դեմոկրատիա» աշխատությունը8: Այս աշխատությունը օգտագործվել է հետխորհրդային տարածաշրջանի հեղափոխությունների ժամանակ9:
    Վերոնշյալը Գրամշիի մի քանի գաղափարների կարճ շարադրանքն էր: Այդ գաղափարների ճշմարտացիությունն ապացուցվում է աշխարհում տեղի ունեցող մի շարք փոփոխությունների մեկնաբանությամբ: Ս.Գ. Կարա-Մուրզան օրինակ է բերում Հնդկաստանի Ազգային կոնգրեսի ռազմավարությունը՝ Հնդկաստանը գաղութատիրությունից ազատելու հարցում10: Հազարավոր «փոքր գործերով ու բառերով» կուսակցությունը հեգեմոն դիրքեր գրավեց հասարակության «մշակութային միջուկում»: Անգլիացիները և պրո-անգլիական դասակարգն անկարող էին այլևս դիմակայել: Նրանք ամբողջությամբ կորցրին հասարակության համաձայնությունը տիրող կարգերը պահպանելու հարցում:
    Գրամշիի հեգեմոնիայի քայքայման տեսության տրամաբանությամբ իրականացվեց ԽՍՀՄ գերիշխանության քայքայումը 1970-80-ականներին: Իսկ գործիք հանդիսացան «սամիզդատը», արևմտյան ռադիոկայանները, անեկդոտները, զանգվածային երաժշտությունը և այլն:
    Կարելի է ենթադրել, որ այս նույն տրամաբանությամբ 1960-ականներից սկսած
    հայ հասարակության «մշակութային միջուկում» սկսեցին ձևավորվել և զարգանալ Հայաստանի ազատագրման, ազգային արժեքների զարգացման և պահպանման գաղափարները: Հետևանքը եղավ 1960-ականներից մինչև 80-ականների վերջը տևած ազգային գաղափարական զարթոնքը, որն իր էությամբ հակազդում էր Խորհրդային Միության շահերին, բայց քանի որ բացահայտ հեղափոխական բնույթ չէր կրում, այլ ընթանում էր «փոքր մտքերի և գաղափարների» մակարդակում, միշտ չէ, որ ԽՍՀՄ-ը դրան ակտիվ հակազդում էր: Այս ամենն ավարտվեց 1980-ականների վերջի և 90-ականների սկզբի համազգային պոռթկումով, երբ արդեն կտրուկ քայլերի և գործողությունների ժամանակն էր: Այստեղ մտավորականությունն արդեն դիրքերը զիջեց նոր դասակարգի քաղաքական գործիչներին:
    Դեպքերի նմանատիպ զարգացում տեղի ունեցավ գրեթե ողջ ԽՍՀՄ տարածքում: Մի դեպքում դա ընթանում էր ազգային արժեքների զարգացումով, մյուս դեպքում` արևմտյան արժեքների (դեմոկրատիա, շուկայական հարաբերություններ, մարդու/ազգերի իրավունքներ, խոսքի ազատություն և այլն) և մշակույթի տոտալ գրոհով, որն արմատապես փոխեց «խորհրդային» մարդու աշխարհայացքն ու «մշակութային միջուկը»: Այս ամենն ավարտվեց իշխող դասակարգի տապալումով և նոր հեգեմոնիայի կազմավորմամբ:
    Պարզ է, որ այս գործընթացները չէին զարգանում առանց ԽՍՀՄ հակառակորդ պետությունների աջակցության:
    Կարա-Մուրզան գրում է, որ Գրամշիի տեսության տրամաբանությամբ է ընթացել սոցիալիստական ուժերի հեգեմոնիայի տապալումն Արևմտյան Եվրոպայում11: ԱՄՆ-ում գրվել են դիսերտացիաներ թատրոնի դերի մասին՝ այդ երկրների «մշակութային միջուկի» կործանման գործում: Օրինակ, ուսումնասիրվել են ԳԴՀ-ում հայտնի՝ Հեյներ Մյուլլերի պիեսները. նա իր առջև նպատակ էր դրել «պատմության քայքայումը սկզբից»: Դա սոցիալական ինստիտուտների քայքայման տիպիկ օրինակ է:
    Գրամշին նշում է, որ մոլեկուլյար մակարդակում հասարակության «մշակութային միջուկն» ու նրա աշխարհայացքը փոխելու և հեղափոխության համար նախապայմաններ ստեղծելու վրա անհրաժեշտ է ծախսել տասնամյակներ, նույնիսկ հարյուրամյակներ, սակայն պետք է նկատել, որ ժամանակակից ԶԼՄ տեխնոլոգիաների միջոցով այդ ժամկետը կարելի է զգալիորեն կրճատել:
    Այսօր հայաստանյան հեռուստաեթերը ողողված է արտասահմանյան ֆիլմերով, ամենահեղինակավոր հաղորդումների ֆորմատները, դրանց հեռարձակման իրավունքը գնվում են Արևմուտքից, ամսագրերն ու թերթերը լի են արևմտյան տարբեր ոլորտների գործիչների անձնական կյանքի մանրամասներով, սպառողականության ու նյութապաշտության քարոզով, գերիշխում է արևմտյան զանգվածային մշակույթը:
    Ինչի՞ են պատրաստում մեր հասարակության «մշակութային միջուկը»:
    1С.Г. Кара-Мурза, “Власть манипуляции”, Москва, “Академический проект”, 2007г, с. 59.
    2Антонио Грамши, “Тюремные тетради”, ИПЛ. Москва 1991г, с. 15.
    3Джереми Лестер, (Lester Jeremy), “ТЕОРИЯ ГЕГЕМОНИИ АНТОНИО ГРАМШИ И ЕЕ СОВРЕМЕННОЕ ЗВУЧАНИЕ”, Альманах “Восток”, Выпуск: N 910 декабрь 2003 года, www.situation.ru
    4С.Г. Кара-Мурза, “Власть манипуляции”, Москва, “Академический проект”, 2007г, с. 55.
    5Антонио Грамши, “Тюремные тетради”, ИПЛ. Москва 1991г, с. 327.
    6Георгий Почепцов, “Теотия коммуникации”. “Smart book”, Москва, 2009г, с. 172.
    7Джереми Лестер, (Lester Jeremy), “ТЕОРИЯ ГЕГЕМОНИИ АНТОНИО ГРАМШИ И ЕЕ СОВРЕМЕННОЕ ЗВУЧАНИЕ”, Альманах “Восток”, Выпуск: N 910 декабрь 2003 года, www.situation.ru
    8Шарп Д. “От диктатуры к демократии”, США, Кенбридж, Институт им. Альберта Эйнштейна, 1993г.
    9Николай Сорокин, “Новая теория революций”. Интернет против Телеэкрана, www.contr-tv.ru
    http://www.noravank.am/am/?page=analitics&nid=1916
    Վերջին խմբագրող՝ Լեռնցի: 05.09.2009, 13:03:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  2. #107
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Հուսով եմ, որ այս թեմայով հետաքրքրվողները, բոլորը կարդացին վերեևի գրառումը` Անտնիո Գամշիի վերաբերյալ: Հետաքրքիր է, փոխեց այն Ձեր պատրկերացումները երևույթի վերաբերյալ, արդյոք չհասկացաք, թե ինչու եք շատերդ այսօր անտեղյակ Ձեր սեփական մշակույթից, ինչու եք արհամարհում Հայոց արժեքներից շատ շատերը: Ձեր բոլորիդ, սպասվում է "Արմակեդոն", եթե ուշքի չգաք...
    Իսկ ես տեղադրեմ Համո Սահյանի բանաստեղծություններից`

    ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉԸՄԲՈՍՏԱՆԱԼ
    Ես չեմ կարող
    Չըմբոստանալ այն ստի դեմ,
    Որ գալիս է օտար հողից,
    Որ թափվում է
    Մինչև անգամ հարդագողից։
    Ականջներ է փնտրում անփորձ,
    Հոգիներ է փնտրում անգործ,
    Ճգնում է, որ մի ճեղք ճարի
    Մեր հավատի ամրոցի մեջ
    Ու խարխլի... Լույսի սովոր
    Մեր աչքերը մեզնից խլի...
    Ու վնգստա, ու վնգստա,
    Որ սև ասենք սպիտակին,
    Ագռավ ասենք մեր տատրակին,
    Իրենց բուին արծիվ ասենք,
    Առյուծ՝ իրենց կատվի ձագին։
    Ես չեմ կարող չըմբոստանալ
    Այդ ստի դեմ և այն կարգի,
    Որ իր կաշվից դուրս է գալիս,
    Ճգնում է այդ ստի ուժով
    Հեռացնել, կանխել անգամ,
    Ահեղ ժամն իր հոգեվարքի։
    Համո Սահյան

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  3. #108
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեր բոլորիդ, սպասվում է "Արմակեդոն", եթե ուշքի չգաք...
    իսկ քո պես ուշքի եկածների՞ն ինչ է սպասվում

  4. #109
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ քո պես ուշքի եկածների՞ն ինչ է սպասվում
    Նույնը:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  5. #110
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսով եմ, որ այս թեմայով հետաքրքրվողները, բոլորը կարդացին վերեևի գրառումը` Անտնիո Գամշիի վերաբերյալ: Հետաքրքիր է, փոխեց այն Ձեր պատրկերացումները երևույթի վերաբերյալ, արդյոք չհասկացաք, թե ինչու եք շատերդ այսօր անտեղյակ Ձեր սեփական մշակույթից, ինչու եք արհամարհում Հայոց արժեքներից շատ շատերը: Ձեր բոլորիդ, սպասվում է "Արմակեդոն", եթե ուշքի չգաք...
    Ապեր ամեն ինչին պետք չի այդքան լուրջ ու կրիտիկական մոտենալ: Աշխարհում ու մարդկային հարաբերություններում շատ հարցեր շատ ավելի պարզ են, քան դու պատկերացնում ես: Էդ գաղտնի կազմակերպություններ, պայմանավորվածություններ ու աշխարհի զավթումը միշտ էլ եղել մարդկանց խոսակցությունների թեման, բայց նույնիսկ եթե այդպիսի ուժեր էլ կան, որոնք նպատակ ունեն աշխարհը իրենց ենթարկեցնել, մատնված են ձախողման, քանի որ մարդկությունը ու հասարակությունը շատ ավելի հզոր ու շատ ավելի ուժեղ կառույց է, քան էդ ուժերը, նույնիսկ եթե այդ ուժը մի ամբողջ պետություն է: Մարդկության պատմության ընթացքում շատերն են ուզեցել գրավել աշխարհը, սկսած Մակեդոնացուց, վերջացրած Հիտլերով, բայց բոլորն էլ մատնվել են անհաջողության, չնայած նյութական բոլոր ռեսուրսներն էլ ունեցել են դրան հասնելու համար:
    Շատերը գլոբալիզացիան դիտում են, որպես արևմուտքից ներմուծված ու մարդկանց ուղեղները լվացող ինչ-որ գործընթացի: Ես ավելի հակված եմ մտածել, որ գլոբալիզացիան հասարակության բնական զարգացման շարունակությունն է ու ավելի շատ հետևանք է գիտատեխնիկական առաջընթացի:
    Փաստորեն, եթե դեմ ենք գլոբալիզացիային, դեմ ենք ուրեմն արևմտյան արժեքներին: Բայց չէ որ հիմա հենց արևմուտքն է աշխարհի գիտական զարգացման ու առաջընթացի կենտրոնը: Ուրեմն եթե դեմ ենք դրան, դեմ ենք նաև մարդկության այն բոլոր ձեռքբերումներին, որոնք ստացվել են արևմուտքում: Բայց եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ մեր կենցաղի մեջ ներմուծվել են արևմտյան այնպիսի ձեռքբերումներ, որոնցից մենք արդեն չենք կարող հրաժարվել` հեռուստացույց, բջջային հեռախոս, համակարգիչ ու վերջապես ինտերնետ, որի միջոցով հիմա շփվում ենք այս ֆորումի շրջանակներում: Վերջ ի վերջո, եթե մտածենք, գլոբալիզացիան բնական պրոցես է ու ավելի շատ կապված է ինֆորմացիայի տարածման հեշտացման հետ: Այժմ ինֆորմացիան աշխարհի մի կետից մի ուրիշը հասցնելը դառել է ամենահեշտ գործը ու հետևաբար տարբեր քաղաքակրթությունների միջև շփումները շատացել են ու միմյանցից փոխառությունները ու միաձուլումները անխուսափելի են: ՈՒ պետք է մտածել ոչ թե այն մասին, թե ինչպես խուսափել դրանից ու արգելել այլ արժեքների մուտքը մեր արժեհամակարգ, այլ պետք է ուղղակի փորձել դրսից ստանալ դրականը ու նաև դրսին ներկայացնել քոնը, քանի որ ինչպես արևմուտքից կարող է արժեքներ ներմուծվել մեր մեջ, նույն ձև էլ մենք կարող ենք իրենց բան սովորացնել: Իմ խորին համոզմամբ, հայերը ամենահարմարվող ազգերից մեկն են ու կարողացել են միշտ ժամանակին համընթաց գնալ ու սեփական արժեքները հարմարեցնել միջազգայինի հետ, միևնույն ժամանակ չկորցնելով ազգային ուրույն դեմքը և որակները: Դա է պատճառը, որ մենք կարողացել ենք մինչև այսօր մնալ, որպես ազգ, չնայած շատերը կուզեին, որ մենք վերացած լինեինք:
    Եվ վերջ ի վերջո, պատմական փաստերը վկայում են, որ հազարամյակներ առաջ հենց հայերն են առաջին անգամ կատարել համաշխարհային մշակութային էքսպանսիա ու իրենց մշակութային ու գիտական ձեռքբերումները հասցրել աշխարհի մնացած ազգերին: Արդյոք սա հենց գլոբալիզացիա չէ? Ու արդյոք սա մենք բացասական քայլ ենք համարում?

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (10.09.2009), Norton (14.09.2009)

  7. #111
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Գլոբալիզացիա

    Անզեն, միամիտ հայացքի համար ինքը բարի ձյաձյա ա (ձյաձյա Ստյոպա), որն էկել ա բոլորին հավասարոիթյուն պարգևելու, աշխարհն իդեալական դարձնելու...վայ, ինչ լավ ա...
    Տենց չի 99.9 տոկոսով: Կազմակերպողները շատ հեռուն գնացող մտքեր կունենան, բխած համամարդկային կործանարար մտքերից: Շատ հնարավոր ա, հրեաների նոր չարիքն ա:

  8. #112
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեր բոլորիդ, սպասվում է "Արմակեդոն", եթե ուշքի չգաք...
    Էս նոր վիրուս ա երևի, ու բուժվում ա միայն զուտ ազգային արժեքներով, օրինակ մեկ բաժակ սառը Ջերմուկ հանքային ջուր:

  9. #113
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս նոր վիրուս ա երևի, ու բուժվում ա միայն զուտ ազգային արժեքներով, օրինակ մեկ բաժակ սառը Ջերմուկ հանքային ջուր:
    Ձյաձ, վերևում հստակ գրված ա.

    Մեջբերում Hard^Har8-ի խոսքերից Նայել գրառումը
    հրեաների նոր չարիքն ա
    Տիտանիկը կործանողն էլ էր հրեա: Այսբերգ էր կարծեմ ազգանունը: Այսբերգ, Վայսբերգ, Այզենբերգ, ամեն տեսակ Ռաբինովիչներ...
    DIXI
    carpe noctem

  10. #114
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Շատ մեծ խելք պետք չի հասկանալու համար, որ վաղ թե ուշ ամբողջ աշխարհը գնալու է գլոբալիզացման: Դա ա նոր աշխարհակարգը, որին չես կարող չենթարկվել, ուզես թե չուզես ամեն ինչ գանլու է դրան:

  11. #115
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Hard^Har8-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հնարավոր ա, հրեաների նոր չարիքն ա:
    Եթե հիմնավոր ապացույցներ չտեսնեմ, կանոնադրության ոչ այնքան հաճելի կետերն եմ կիրառելու:
    էսպես չի մնա

  12. #116
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ մեծ խելք պետք չի հասկանալու համար, որ վաղ թե ուշ ամբողջ աշխարհը գնալու է գլոբալիզացման: Դա ա նոր աշխարհակարգը, որին չես կարող չենթարկվել, ուզես թե չուզես ամեն ինչ գանլու է դրան:
    Այսինքն, շատ մեծ խելք պետք չի, հասկանալու համար, որ քո պապերի դարավոր պայքարը, քո ազգի թափած արյունը անտեղի ու իզուր էր, և կարելի է այն մոռանալ, ձուլվել այլ ժողովուրդներին (թե ֆիզիկական և թե մշակույթային առումով)` և աշխարհի երեսից ի սպառ կվերանա ՀԱՅԻ տեսակը:
    Շատերդ երևի ճամփորդած եք: Եղել եք աշխարհիս տաբեր գողտրիկ անկյուններում: Բոլորդ էլ տեսել եք, որ բնությունն ամեն տեղ տարբեր է և այդ տարբերությունն էլ բնության գեղեցկությունն է և զորությունն է: Տարբեր են նաև բնության տարբեր վայրերում ապրող ժողովուրդները: Եվ այդ տարբերությունն ավելի գեղեցիկ է դարձնում, ավելի իմաստալից է դարձնում մարդկային կյանքը:
    Գլոբալիզացիա Երկրի վրա, նույնն է, որ Երկիրը կլինի մի մեծ Հարթ դաշտ և տարբերություն չի լինի Սահարա անապատի, Սիբիրի, Հիմալայանանների և Հայկական լեռնաշխարհի բնաշխարհների մեջ:
    Կեցցե Գլոբալիզացիան... Կեցցեն մարդկային ոճիրները... Կեցցեն մարդասպանները...

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  13. #117
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հիմնավոր ապացույցներ չտեսնեմ, կանոնադրության ոչ այնքան հաճելի կետերն եմ կիրառելու:
    Բայց չի պնդվում, որ դա հաստատ տենց է: Մարդը ընդամենը իր կասկածներն է հայտնում: Հետևաբար հիմնավոր ապացույցներ պահանջելը սխալ է:

  14. #118
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Hard^Har8-ի խոսքերից Նայել գրառումը
    Անզեն, միամիտ հայացքի համար ինքը բարի ձյաձյա ա (ձյաձյա Ստյոպա), որն էկել ա բոլորին հավասարոիթյուն պարգևելու, աշխարհն իդեալական դարձնելու...վայ, ինչ լավ ա...
    Տենց չի 99.9 տոկոսով: Կազմակերպողները շատ հեռուն գնացող մտքեր կունենան, բխած համամարդկային կործանարար մտքերից: Շատ հնարավոր ա, հրեաների նոր չարիքն ա:
    Ահա՜, չար ուժերը ուզում են կործանել մարդկությունը... Բայց ոչինչ, Շվարցնեգռ ձյաձյան բոլորիս կփրկի... նորից...

    Եթե գլոբալիզացիան նշանակում է, որ բոլոր մշակույթները, կրոնները, տնտեսությունները, մտածելակերպերը միաձուլվում են, վերանում են սահմանները, վերանում են ազգությունները, ես հինգ ձեռքով կողմ եմ... Այդ դեպքում գոնե կվերանան ռասիզմը, կրոնական հողի վրա իրականացվող սպանությունները ու ցեղասպանությունները, ու այլ կարգի հիվանդագույն, նացիոնալիստական, շիզոֆրենա-մանիակալ երևույթները....

    Ավելի լավ է ապրել մոխրագույն ամերիկա-դերմոկրատա-պացիֆիստական ոգով, քան մեռնել ֆանատիկ օրթոդոքսալ մի խումբ աննորմալների ձեռքով

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (14.09.2009)

  16. #119
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Կեցցե Գլոբալիզացիան... Կեցցեն մարդկային ոճիրները... Կեցցեն մարդասպանները...
    Ճիշտ ասած կոնկրետ քեզ հետ քննարկելու ու էս թեմայում բազմաթիվ գրածները կրկնելու հավես չկա:
    Արիացին այստեղ ամեն ինչ շատ լավ գրելա, խորհուրդ եմ տալիս մեկ անգամ ևս կարդալ, մեծիամսամբ համաձայն եմ իր տեսակետին:
    Ի դեպ ըստ իս դու տարբեր քաղաքական պրոցեսներ լավ չես պատկերացնում, դրանից էլ գալիս է քո իրականությունից կտրված տեսակետները;
    http://images.google.am/images?q=%D5...N&hl=hy&tab=wi

  17. #120
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա՜, չար ուժերը ուզում են կործանել մարդկությունը... Բայց ոչինչ, Շվարցնեգռ ձյաձյան բոլորիս կփրկի... նորից...

    Եթե գլոբալիզացիան նշանակում է, որ բոլոր մշակույթները, կրոնները, տնտեսությունները, մտածելակերպերը միաձուլվում են, վերանում են սահմանները, վերանում են ազգությունները, ես հինգ ձեռքով կողմ եմ... Այդ դեպքում գոնե կվերանան ռասիզմը, կրոնական հողի վրա իրականացվող սպանությունները ու ցեղասպանությունները, ու այլ կարգի հիվանդագույն, նացիոնալիստական, շիզոֆրենա-մանիակալ երևույթները....

    Ավելի լավ է ապրել մոխրագույն ամերիկա-դերմոկրատա-պացիֆիստական ոգով, քան մեռնել ֆանատիկ օրթոդոքսալ մի խումբ աննորմալների ձեռքով
    Նասիզմ, Ռասիզմ, "կրոնական" հողի վրա իրականացվող ցեղասպանությունները և այլն այդ տիպի բաները, հարգելիս, իրականացնում են նույն մարդիկ, ովքեր այսօր աշխարհում իրագործում են գլոբալիզացիան: Նասիզմ ռասիզմ և այլ բաները մարդկանց մեջ սերմանում են, այն մարդիկ, ովքեր ցանկանում են տիրել աշխարհը, նրանք գտել են այսօր այլ, ավելի հեշտ տարբերակ իրենց ցանկություններն իրականացնելու համար:
    Աշխարհում, եթե ցանկանում ես լինի արդարություն, դա կարող է լինի միայն այն դեպքում, երբ դատապարտվի անարդարությունը:
    Ես բազմիցս նշել եմ... Ձեր կողմից ընդունված զարգացած, ԻԴԵԱԼ, պետությունների մեծամասնությունը այսօր չի դատապարտում 20-րդ դարի առաջին մեծ անարդարությունը.... սա ՓԱՍՏ է, որ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՅ, գոնե գիտակցի ու չհավատա օտար ոչ մի խոսքի:
    Ի դեպ ըստ իս դու տարբեր քաղաքական պրոցեսներ լավ չես պատկերացնում, դրանից էլ գալիս է քո իրականությունից կտրված տեսակետները;
    Այո, բայց այս բանաստեղծությունը շատ լավ եմ հասկանում`
    ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉԸՄԲՈՍՏԱՆԱԼ
    Ես չեմ կարող
    Չըմբոստանալ այն ստի դեմ,
    Որ գալիս է օտար հողից,
    Որ թափվում է
    Մինչև անգամ հարդագողից։
    Ականջներ է փնտրում անփորձ,
    Հոգիներ է փնտրում անգործ,
    Ճգնում է, որ մի ճեղք ճարի
    Մեր հավատի ամրոցի մեջ
    Ու խարխլի... Լույսի սովոր
    Մեր աչքերը մեզնից խլի...
    Ու վնգստա, ու վնգստա,
    Որ սև ասենք սպիտակին,
    Ագռավ ասենք մեր տատրակին,
    Իրենց բուին արծիվ ասենք,
    Առյուծ՝ իրենց կատվի ձագին։
    Ես չեմ կարող չըմբոստանալ
    Այդ ստի դեմ և այն կարգի,
    Որ իր կաշվից դուրս է գալիս,
    Ճգնում է այդ ստի ուժով
    Հեռացնել, կանխել անգամ,
    Ահեղ ժամն իր հոգեվարքի։
    Համո Սահյան

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

Էջ 8 16-ից ԱռաջինԱռաջին ... 456789101112 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գլոբալիզացիա և Ազգային գաղափարախոսություն
    Հեղինակ՝ haik, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 26.07.2013, 16:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •