Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Էէէէ ապեր: Էտ նույն բանն ա, որ ինձ մի հատ գժական մերսեդես տան քշելու, հետո ձեռիցս առնեն ու զապ տան, ասեն էս էլ ա տրանսպորտի միջոց:

Ուրեմն ժողովուրդը մի միլիոն հոգով, դուխով, հելնում ա ասում զզվել ենք էս ամեն ինչից, ձայն էլ ենք տալիս, կռիվ էլ ենք տալիս, առավոտից իրիկուն մի միլիոն հոգով կանգնում ենք, ու հետո քեզ ցրում են տներով ու ասում են, չէ կներեք, էտ ձև չէր, եկեք քաղաքական զբոսանք անենք, ու դրանով մի բանի հասնենք, քանի՞ հոգի դրանից հետո կգնա քաղաքականապես զբոսնելու:
Դիցուք ճիշտ ես, Տրիբուն ձյա: Ու դիցուք այն ժամանակ իսկապես պետք չէր ժողովրդին տուն ուղարկել, պետք էր կռվել ու հաղթել: Հրաշալի գիտես իմ տեսակետը, թե ինչու դա ճիշտ չէր լինի, բայց դիցուք ճիշտ ես: Այդ դեպքում դա արդեն եղելություն է, եղածը հետ չես բերի, պետք է առաջ գնաս: Առաջարկի, ուրիշ ինչ անել այդ սխալը (քո կարծիքով սխալը) շտկելու համար: Թե՞ ձեռները ծալել ու նստել: